1831 թվականի գարնանը Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ: Նյու Յորք նահանգի Քոլսվիլ քաղաքի ճյուղի անդամներին Տերը հրահանգեց բնակեցնել Օհայո նահանգի Թոմփսոն քաղաքի տարածքը և կատարել տնտես լինելու իրենց պարտականությունները՝ ապրելով նվիրաբերման օրենքով: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են հետևել Տիրոջ խորհրդին՝ լինել հավատարիմ, արդար և իմաստուն տնտեսներ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տնտես լինելու պարտականությունների հաշվետվություն
Պատկերացրեք, որ ծնողը խնդրել է իր որդուն կամ դստերը մի քանի ժամ հսկել կրտսեր եղբորը կամ քրոջը, մինչ ծնողը կբացակայի:
Ինչո՞ւ է սիրող ծնողը ցանկանում, որ ավագ երեխան ստանձնի այս պարտականությունը:
Ըստ ձեզ, ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ ծնողն այս իրավիճակում։
Նախագահող եպիսկոպոսության եպիսկոպոս Ժերալդ Կոսեն կիսվել է տնտես լինելու պարտականություն եզրույթի հետևյալ սահմանումով։
Ավետարանի մեջ տնտես լինելու պարտականություն եզրույթը նշանակում է, որ մենք հոգևոր կամ նյութական սուրբ պատասխանատվություն ունենք՝ հոգ տանելու Աստծուն պատկանող ցանկացած բանի մասին, որի համար մենք հաշվետու ենք: (Ժերալդ Կոսե, “Տնտես լինելու մեր երկրային պարտականությունը,” Լիահոնա, նոյ. 2022 թ․, 57)
Տնտես լինելու պարտականությունների ի՞նչ օրինակներ կնշեք, որոնք Աստված տալիս է մեզ մեր կյանքում:
Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք տնտես լինելու ձեր պարտականություններից մի քանիսը կամ այն, ինչ Տերը վստահել է ձեզ: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ տնտես դառնալ այն բաների վերաբերյալ, որոնք գրել եք ձեր ցանկում:
Վաղ շրջանի Սրբերի՝ տնտես լինելու պարտականությունները
1831 թվականի գարնանը շատ Սրբեր սկսեցին ժամանել Օհայո՝ գաղթելով Միացյալ Նահանգների արևելյան շրջաններից: Նյու Յորք նահանգի Քոլսվիլ քաղաքից մի խումբ եկել էր մեծ զոհաբերությունների հաշվին: Այդ խմբին հրահանգվել էր բնակվել Թոմսոնում (Օհայո) և ապրել նվիրաբերման օրենքով: Վարդապետություն և Ուխտեր 51 բաժնում արձանագրված հայտնությունը պարունակում է Տիրոջ հրահանգները Սրբերին:
Եպիսկոպոս Պարթրիջի պարտականությունները
Սրբերի պարտականությունները
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 51․1–4 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչ ուսուցանեց եպիսկոպոս Էդվարդ Փարթրիջին իր պարտականությունների մասին:
Տերը ի՞նչ պարտականություններ տվեց եպիսկոպոս Էդվարդ Փարթրիջին։
Այս հատվածներից ո՞ր խորհուրդը կարող էր օգնել Սրբերին հաղթահարել այն դժվարությունները, որոնց նրանք բախվեցին՝ ապրելով նվիրաբերման օրենքով:
Ի՞նչ օրհնություն խոստացավ Տերը հատված 19-ում նրանց, ովքեր հավատարիմ, արդար և իմաստուն տնտեսներ էին:
Որո՞նք են ուրախության այն օրինակները, որոնք մենք կարող ենք զգալ կամ այն օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ, երբ հավատարիմ ենք տնտես լինելու մեր պարտականությունների կատարմանը:
Հավատարիմ, արդար և իմաստուն տնտեսների օրինակներ
Վարժություն Ա․ Փրկչի օրինակը
Փրկիչը հավատարիմ, արդար և իմաստուն տնտես լինելու կատարյալ օրինակն է:
Խորհեք, թե ինչպես է Փրկիչը ձեզ համար եղել հավատարիմ, արդար և իմաստուն տնտես:
Ինչպե՞ս են Փրկչի ջանքերը ուրախություն և օրհնություններ բերել ձեզ:
Ինչպե՞ս կարող է Փրկչի օրինակը մոտիվացրել մեզ լինել հավատարիմ, իմաստուն և արդար տնտես:
Վարժություն Բ. Տնտես լինելու պարտականություններն այսօր
Մեզ նույնպես առաջարկվում է հետևել Հիսուս Քրիստոսին և լինել հավատարիմ, արդար և իմաստուն տնտեսներ:
Ընտրեք գրատախտակին նշված՝ տնտես լինելու պարտականություններից մի քանի օրինակ, որոնք Տերը տվել է մեզ (կամ մեկ այլ օրինակ, որի մասին մտածել եք):
Նկարագրեք, թե ինչ կարող է անել մարդը տնտես լինելու պարտականությունները հավատարիմ, արդար և իմաստուն կերպով կատարելու համար: Կարող եք ներառել օրինակներ, որոնք դուք տեսել եք, կամ այն եղանակները, որոնցով փորձել եք լավ տնտես լինել:
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ այսօր մարդիկ այս եղանակով ձգտեն լինել հավատարիմ, արդար և իմաստուն տնտեսներ:
Ինչպե՞ս կարող են նրանց ջանքերը ուրախություն և օրհնություններ բերել:
Ինչ սովորեցիք
Ի՞նչ սովորեցիք այսօր տնտես լինելու պարտականությունների մասին, որը կուզեիք հիշել:
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի լինեք ավելի հավատարիմ, արդար և իմաստուն տնտես ձեր կյանքի որևէ ոլորտում: