Դաս 70․ Վարդապետության սերտման գործնական պարապմունք 4․ Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
«Դաս 70․ Վարդապետության սերտման գործնական պարապմունք 4․ Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետության սերտման գործնական պարապմունք 4», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 70. Վարդապետություն և Ուխտեր 51–57
Վարդապետության սերտման գործնական պարապմունք 4
Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա զարգացնել վարդապետության սերտման հատվածների և դրանցում ուսուցանվող վարդապետության սերտման հմտությունը։ Ուսանողները նաև կսովորեն և կկիրառեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ Կիրառել
Եթե ես լավ մարդ եմ, կապ ունի՞, թե որ եկեղեցուն եմ միանում:
Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արդյոք անձնական հայտնություն եմ ստանում։
Ինչո՞ւ պետք է ավետարանով կիսվեմ իմ ընկերների և ընտանիքիս հետ:
Ինչո՞ւ պետք է մասնակցեմ գերագույն համաժողովին:
Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել իմ կապը Հիսուս Քրիստոսի հետ:
Հմտություններից մեկը, որ մենք կարող ենք սովորել, այն է, թե ինչպես կիրառել սուրբ գրությունների հատվածները կյանքի իրական իրավիճակներում: Վերը նշված յուրաքանչյուր հարցի համար ընտրեք վարդապետության սերտման հատված, որը կարող է օգնել մարդուն լուծել իր խնդիրը։ Վարդապետության սերտման հատվածների և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունների ցանկը կարող եք տեսնել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023)։
Ձեր կարծիքով, վարդապետության սերտման ո՞ր հատվածներն են վերաբերում այն սցենարին, որի վրա կենտրոնացել եք:
Ինչպե՞ս կարող են վարդապետության սերտման այդ հատվածներն օգտակար լինել տվյալ սցենարի համար:
Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Տրոյի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա երիտասարդ էր: Նա լավ հարաբերություններ ունի երկու ծնողների հետ, սակայն նրան թվում է, թե իր ծնողները կնախընտրեին, որ երբեք ամուսնցած չլինեին: Նա նաև բազմաթիվ տարաձայնությունների և մեծ սթրեսի ականատես է եղել։ Նա մտածում է՝ արժե՞ արդյոք ամուսնանալ։ Նա վստահ չէ, որ երբևէ կցանկանա ամուսնանալ:
Կայան 1
Խնդիրներ․ Ո՞ր հեռանկարը կարող է փոխել ամուսնության և ընտանիքի վերաբերյալ այդ մարդու կարծիքը: Ձեր կարծիքով, այս իրավիճակում ինչո՞ւ է դժվար ունենալ հավերժության հեռանկար:
Օգնելու հնարավոր եղանակներ. Ի՞նչ կցանկանայիք, որ այդ մարդը հասկանար Երկնային Հոր փրկության ծրագրի մասին: Ինչպե՞ս կարող է հավերժության հեռանկարը լուծում տալ ձեր նշած խնդիրներին:
Կրկնեք պարբերություններ 8–10-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում և գտեք ճշմարտության վերաբերյալ լրացուցիչ պնդումներ, որոնք կարող են օգտակար լինել:
Կայան 2
Խնդիրներ․ Որտե՞ղ կարող էր այդ մարդը հանդիպել այդ գաղափարներին: Այդ փիլիսոփայություններն ինչո՞ւ կարող են համոզիչ լինել:
Օգնելու հնարավոր եղանակներ. Ինչո՞ւ է կարևոր ամուսնության և ընտանիքի մասին տեղեկություններ փնտրելիս ապավինել աստվածայնորեն սահմանված աղբյուրներին: Գտեք մեկ կամ երկու սուրբ գրություն կամ մարգարեական խոսք, որոնք կարող են օգտակար լինել այս սցենարում:
Կրկնեք պարբերություններ 11–12-ը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում և գտեք ճշմարտության վերաբերյալ լրացուցիչ պնդումներ, որոնք կարող են օգտակար լինել:
Կայան 3
Խնդիրներ․ Ի՞նչը կարող է այդ մարդուն խոչընդոտել գործել հավատքով:
Օգնելու հնարավոր եղանակներ. Ի՞նչ կառաջարկեք այդ մարդուն անել՝ հավատքով գործելու համար: Ինչպե՞ս կարող են այդ գործողությունները մեծացնել այդ մարդու վստահությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար։
Կրկնեք պարբերություններ 5–7-ը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում և գտեք ճշմարտության վերաբերյալ լրացուցիչ պնդումներ, որոնք կարող են օգտակար լինել:
Ինչ սովորեցիք
Այսօրվա ձեր սովորածից ինչով կկիսվեիք այն մարդու հետ, որը հարցեր ունի ամուսնության և ընտանիքի մասին Երկնային Հոր վարդապետության վերաբերյալ:
Ի՞նչ սովորեցիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու մասին, որը կարող է օգնել մարդուն պատասխանել ավետարանի հետ կապված հարցերին: