«Վարդապետություն և Ուխտեր 51–57․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 51–57», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 51–57
Վարդապետություն և Ուխտեր 51–57
Ակնարկ
Սրբերի մի խումբ ժամանեց Թոմփսոն (Օհայո) և ձգտեց ապրել նվիրաբերման օրենքով: Սակայն Լեման Քոփլին դրժեց Եկեղեցուն իր հողը նվիրաբերելու ուխտը՝ շատ Սրբերի զրկելով ապրելու տեղից: Այդ Սրբերը հետևեցին Տիրոջից ստացած հայտնությանը և տեղափոխվեցին Միսսուրի: Տիրոջ ուղղորդմամբ Ջոզեֆ Սմիթը և մյուս երեցները մեկնեցին Միսսուրի՝ համաժողով անցկացնելու համար: Այնտեղ Տերը հայտնեց, որ նրանք պետք է կառուցեն Սիոնը Միսսուրիում:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 51
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են հետևել Տիրոջ խորհրդին՝ լինել հավատարիմ, արդար և իմաստուն տնտեսներ:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այն պարտականությունների մասին, որ իրենք ունեցել են՝ անդամակցելով Փրկչի Եկեղեցուն: Խնդրեք նրանց մտածել այն օրհնությունների մասին, որ իրենք ստացել են այդ պարտականությունների շնորհիվ:
Վարդապետություն և Ուխտեր 57
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն ունենալ դառնալու Տիրոջ ժողովուրդը՝ կառուցելով Սիոնը:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Մովսես 7․18 հատվածը և մտածել այդ հատվածում նկարագրված հասարակության մեջ ապրելու օգուտների մասին:
-
Նյութեր ցուցադրման համար. Փրկչի նկարը, Ենովքի և նրա ժողովրդի նկարը
-
Տեսանյութեր․ «Աչքեր՝ տեսնելու համար» 4:54-6:54, «Կարիքները մեր առջև են» 6:03-8:10:
Վարդապետության սերտման գործնական պարապմունք 4
Դասի նպատակը․ ուսանողներին հնարավորություն տալ զարգացնել վարդապետության սերտման հատվածների և դրանցում ուսուցանվող վարդապետության սերտման հմտությունը, ինչպես նաև սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին վերանայել վարդապետության սերտման որոշ հատվածներ, որոնք իրենք ուսումնասիրել են այս տարի: Հատվածների ցանկը կարելի է գտնել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023)։
-
Նյութեր ուսանողների համար Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ