Երբ Տերը Սիոնի մասին ավելի շատ տեղեկություն հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, Սրբերը հուզված և որևորված էին այդպիսի համայնքի մասը լինելու հնարավորության համար: Երբ բացահայտվեց, թե որտեղ պետք է կառուցվի Սիոնը, Տերը հրահանգեց որոշ մարդկանց սկսել համայնքի ստեղծումը: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն ունենալ դառնալու Տիրոջ ժողովուրդը՝ կառուցելով Սիոնը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Սիոն
Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեք ապրել Հիսուս Քրիստոսի կողքին:
Ի՞նչ հատկանիշներ ունի Նա, որոնց շնորհիվ հաճելի կլինի Նրա կողքին ապրելը:
Հիմա պատկերացրեք, թե ինչ զգացումներ կունենայիք, եթե ապրեիք մի համայնքում, որը լի է մարդկանցով, որոնք ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին: Այդպիսի համայնքի օրինակ է եղել Ենովքի ժողովուրդը Հին Կտակարանի ժամանակներում:
Կարդացեք Մովսես 7․18 հատվածը և փնտրեք այդ ժողովրդի հատկանիշները։
Ի՞նչ խնդիրների ենք բախվում այսօր, որոնք կլուծվեին կամ նվազագույնի կհասցվեին այդպիսի համայնքում:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պահանջվեց այդ մարդկանցից՝ այդպիսի համայնք ստեղծելոււ համար:
Մի պահ մտածեք, թե ինչպես կարող է Սիոնի ժողովրդի նման ավելի քրիստոսանման ձևով ապրելն օրհնել ձեր կյանքը: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք հաստատել Սիոնը ձեր շուրջը:
Սիոն քաղաքը
Եկեղեցու կազմավորումից կարճ ժամանակ անց Սրբերից շատերը ոգևորվեցին Ենովքի ժողովրդի նման Սիոնի համայնք ստեղծելու գաղափարով: Տերը խոստացավ, որ Սիոն քաղաքը կկառուցվի վերջին օրերում (տես Վարդապետություն և Ուխտեր 45.65–71, Մովսես 7․62):
1831 թվականի հունիսին Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին և մի խումբ երեցների ճամփորդել մոտ 800 մղոն (1287 կմ) Օհայոյից Միսսուրի, որտեղ նրանք կանցկացնեն համաժողով և կիմանան իրենց ժառանգության հողի մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 52․1–2, 5)։ Վարդապետություն և Ուխտեր 57 բաժնում արձանագրված հայտնությունը ստացվեց, երբ Ջոզեֆ Սմիթը և երեցները եկան Միսսուրի՝ 1831 թվականի հուլիսին:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը պատվիրեց տարբեր մարդկանց կատարել տարբեր առաջադրանքներ:
Ի՞նչ է սա մեզ ուսուցանում այն մասին, թե ինչպես է Տերը կառուցում Սիոնը՝ Իր թագավորությունը երկրի վրա:
Ինչպե՞ս դա կարող է օգնել մեզ հասկանալ, որ Փրկիչն այս կերպ է կառուցում Իր թագավորությունը:
Տերը, հավանաբար, ձեզ չի տա Սիոնը կառուցելու նույնանման հանձնարարություններ, որոնք Նա տվեց այս հատվածներում նշված մարդկանց: Սակայն, Նա խնդրում է մեզ այսօր կառուցել Սիոնը: Իր մարգարեների միջոցով Նա խրախուսել է մեզ կառուցել Սիոնը, որտեղ էլ որ ապրենք (տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Եկեք Սիոն», Լիահոնա, նոյ. 2008 թ․, 38):
Ի՞նչ եղանակներով այսօր կարող եք հաստատել Սիոնը ձեր շուրջը:
Կառուցեք Սիոնը ձեր շուրջը
Կարող եք հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց ունեցած կամ իմացած փորձառություններով, երբ իրենք կամ ուրիշներն օգնել են հաստատել Սիոնը։ Առաջարկեք նրանց կիսվել այն օրհնություններով, որոնք իրենք ստացել են այդ ջանքերի շնորհիվ:
Օգնեք սովորողներին նպատակադրված ձգտել ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին. Երբ ուսանողները կիսվեն այդ փորձառություններով, նրանք կարող են նշել, թե ինչ եղանակներով են իրենք կամ ուրիշները ավելի նմանվում Քրիստոսին: Լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես կարող եք մատնանշել այն եղանակները, որոնցով նրանք ավելի են նմանվում Քրիստոսին, ուսումնասիրեք «Ուսանողների մեջ նկատեք քրիստոսանման հատկանիշները և կիսվեք ձեր նկատածով այնպես, որ նրանք ոգեշնչվեն շարունակել նմանվել Նրան» դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա ուսուցողական նյութում։
Առաջարկեք ուսանողներին սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ երկուսին էլ։
Այսօր ուսումնասիրելիս ի՞նչ զգացիք կամ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Ձեր ուսումնասիրությունից հետո գործելու ինչպիսի՞ ցանկություն առաջացավ ձեր մեջ։
Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց մտքերով, եթե դրանք խիստ անձնական չեն։ Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին և առաջարկեք ուսանողներին գործել համաձայն այն հուշումների, որ իրենք կարող են ստանալ Սուրբ Հոգու միջոցով՝ Սիոնը կառուցելու վերաբերյալ։