«Վարդապետություն և Ուխտեր 58–59․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 58–59», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 58–59
Վարդապետություն և Ուխտեր 58–59
Ակնարկ
1831 թ. օգոստոսին մի խումբ Սրբեր վերջերս ժամանել էին Միսսուրի նահանգի Ջեքսոն շրջան: Շատերը ցանկանում էին օգնել Փրկչին կառուցել Սիոնը, սակայն վստահ չէին, թե ինչ պետք է անել։ Տերը բացատրեց, որ Ինքը ակնկալում է, որ նրանք կօգտագործեն իրենց ազատ կամքը՝ ծառայելու եղանակներ գտնելու համար: Նա նաև հորդորեց նրանց ապաշխարել իրենց մեղքերից և հրահանգեց սուրբ պահել Հանգստության օրը:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 58․26-29
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես հետևել Փրկչի օրինակին և շրջել՝ բարիք գործելով:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել իրենց ծանոթ մարդու մասին, որն ուղիներ է գտնում՝ ծառայելու Քրիստոսանման եղանակներով: Խնդրեք նրանց խորհել, թե ինչ կարող են սովորել Փրկչի բնավորության մասին այդ մարդու օրինակից:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ աղյուսակ, որն օգնում է ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 58.26–29 հատվածները
-
Տեսանյութեր․ «Հիսուս Քրիստոսը կարեկցում և բժշկում է մարդկանց» (6:32), Նայինի այրին (2:22)
Վարդապետություն և Ուխտեր 58․38–60
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հույս գտնել, որ Փրկիչը ներում է նրանց, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերից:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այնպիսի հարցերի կամ մտահոգությունների մասին, որոնք հետ են պահում որոշ դեռահասների ապաշխարելուց, երբ նրանք սխալ են գործում: Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել պատասխանել այդ հարցերին կամ հաղթահարել մտահոգությունները:
-
Նկար ցուցադրման համար․ դեռահասի նկար
-
Նյութեր․ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց (2022)
-
Տեսանյութեր․ «Հիսուս Քրիստոսը երիտասարդության ուժն է» (14:12, դիտել 0:34-2:12), «Փրկիչը ցանկանում է ներել» (5:50)
Վարդապետություն և Ուխտեր 59
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին պատվել Տիրոջը՝ սուրբ պահելով Հանգստության օրը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես են վերաբերվում Հանգստության օրվան: Առաջարկեք նրանց մտածել այն մասին, թե ինչու է Փրկիչը պատվիրում մեզ ամեն շաբաթ մեկ օր հատկացնել՝ Իր և Իր ավետարանի վրա կենտրոնանալու համար:
-
Նյութեր․ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց
-
Տեսանյութեր «Միայն արդարակեցության սկզբունքներով» (10:11, դիտել 4:59-5:24 և 5:24-6:26), «Իմ սուրբ օրը․ Պատվեք Հանգստության օրը» (1:30)