«Դաս 72․ Վարդապետություն և Ուխտեր 58.38–60․ «Ով որ ապաշխարել է … նա ներվում է», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 58․38–60», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 72. Վարդապետություն և Ուխտեր 58–59
Վարդապետություն և Ուխտեր 58․38–60
«Ով որ ապաշխարել է … նա ներվում է»
Նույնիսկ Հիսուս Քրիստոսի ամենահավատարիմ աշակերտները ապաշխարության և ներման կարիք ունեն: Վարդապետություն և Ուխտեր 58 բաժնում Հիսուս Քրիստոսը հրավիրում Իր Եկեղեցու մի քանի ղեկավարների ապաշխարել և խոստանում է ներել նրանց մեղքերը, եթե նրանք հնազանդվեն: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հույս գտնել, որ Փրկիչը ներում է նրանց, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Խոցվածը
Պատկերացրեք, որ ձեր ընկերը ձեզ ասում է, որ անցյալ գիշեր ընկել է սանդղավանդից: Նա ուժեղ ցավ է զգում շնչելիս և կարծում է, որ ձեռքը կոտրված է։ Նա որոշել է բժշկի չդիմել, քանի որ անհանգստանում է, որ բժիշկը և ուրիշ մարդիկ կհիասթափվեն իրենից, եթե իմանան, որ ինքը որոշել է մոտենալ այդ վտանգավոր եզրին։ Ուստի նա մտադիր է իր ցավը գաղտնի պահել՝ հուսալով, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կլավանա և կանցնի:
-
Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր ընկերոջ մտադրությանը: Ինչո՞ւ։
Հիմա պատկերացրեք նմանատիպ իրավիճակ, բայց այս անգամ ձեր ընկերն ասում է, որ լուրջ մեղք է գործել։ Ապաշխարության մասին Փրկչի ուսմունքներին հետևելու փոխարեն նա որոշել է թաքցնել իր մեղքը և հուսալ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի:
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք ձեր ընկերոջը:
Փրկիչը ուսուցանում է ապաշխարության մասին
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58:60 հատվածը՝ տեսնելու Տիրոջ խորհուրդը Զիբա Պետերսոն անունով մի մարդու:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ թյուրըմբռնումներ կարող էր ունենալ Զիբան Աստծո կամ ապաշխարության վերաբերյալ, որոնք կարող էին դրդել նրան թաքցնել իր մեղքերը: (Կարող եք կարդալ Ալմայի խորհուրդը իր որդուն՝ մեր մեղքերը թաքցնելու արդյունքների վերաբերյալ: Տես Ալմա 39․7–9:)
-
Ձեր կարծիքով, այս թյուրըմբռնումներից որո՞նց պատճառով մարդիկ այսօր էլ դժվարություններ ունեն։
Խորհեք, արդյոք կա՞ն մեղքեր, որոնց համար դուք խուսափում եք ապաշխարել: Եթե այո, մտածեք, թե ինչ պատճառներ են ձեզ հետ պահում։
Հարցեր և պատասխաններ
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.42–43 հատվածները՝ փնտրելով Փրկչի ուսմունքները, որոնք օգնում են պատասխանել այն հարցերին և մտահոգություններին, որ մարդիկ կարող են ունենալ ապաշխարության վերաբերյալ:
-
Ինչպե՞ս կարող են այս ճշմարտություններն օգնել մարդկանց հաղթահարել այն մտահոգությունները, որ նրանք կարող են ունենալ ապաշխարության վերաբերյալ:
Տերը ներում է
Ձեր ուսումնասիրության օրագրում պատրաստեք մի պատասխան, որով կարող եք կիսվել մեկի հետ, ով անհանգստանում է, որ ինքը չի կարող ներվել: Փրկչի էության և խոստումների մասին ինչով կարող եք կիսվել, որը կարող է օգնել այդ մարդուն հաղթահարել ցանկացած մտահոգություն: Ընտրեք հետևյալ տարբերակներից մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ պատրաստել ձեր պատասխանը։
-
Սուրբ գրություններ․ սուրբ գրություններում փնտրեք հատվածներ, որոնք պարունակում են Տիրոջ խոստումները նրանց, ովքեր ապաշխարում են, կամ պատմություններ, որոնք ցույց են տալիս ներելու Նրա պատրաստակամությունը: Կարող է օգտակար լինել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2023) Վարդապետության սերտման հատվածների ցանկը։ Այս սուրբ գրություններից մի քանիսից կարող եք խաչաձև հղում կատարել կամ կապել Վարդապետություն և Ուխտեր 58.42–43 հատվածների հետ։
-
Անձնական վկայություն․ հիշեք օրինակներ, երբ դուք ականատես եք եղել Փրկչի պատրաստակամությանը՝ ներելու և օգնելու մարդուն փոխվել: (Մի կիսվեք մեղքերի անվանումներով կամ մանրամասներով:)
-
«Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույցում ([2022], 6–9)․ Փնտրեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտություններ, որոնք մեզ հույս են տալիս:
-
Ժամանակակից մարգարեներ․ փնտրեք Եկեղեցու ժամանակակից ղեկավարների հայտարարությունները, որոնք օգնում են մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի ներողամիտ էությունը:
Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, եթե Փրկիչը հենց հիմա այստեղ լիներ, ի՞նչ կասեր Նա ձեզ: …
Գուցե դուք հիշեք ձեր թույլ տված սխալները, գայթակղության պահերը, բաներ, որոնք կցանկանայիք, որ արած չլինեիք, կամ կցանկանայիք, որ ավելի լավ անեիք։
Փրկիչը կզգար դա, և ես գիտեմ, որ Նա կհավաստիացներ ձեզ այն խոսքերով, որոնք Նա ասել է սուրբ գրություններում.
«Մի վախեցեք» [Ղուկաս 5․10]։
«Մի կասկածեք» [Վարդապետություն և Ուխտեր 6.36]։
«Ուրախ եղեք» [Մատթեոս 14.27]։
«Ձեր սրտերը թող չխռովվեն» [Հովհաննես 14.1, 27]։
Չեմ կարծում, որ Նա արդարացումներ կփնտրեր ձեր սխալների համար: Նա չէր նվազեցնի դրանք: Ոչ, Նա կխնդրեր ձեզ ապաշխարել՝ թողնել ձեր մեղքերը, փոխվել, որպեսզի Ինքը կարողանա ներել ձեզ: Նա կհիշեցներ ձեզ, որ 2000 տարի առաջ Ինքը այդ մեղքերը վերցրեց Իր վրա, որպեսզի դուք կարողանաք ապաշխարել: Դա մեր սիրառատ Երկնային Հոր կողմից մեզ տրված երջանկության ծրագրի մի մասն է: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է», Լիահոնա, նոյ. 2022, 9)։