1831 թվականին Տերը մի քանի Սրբերի կոչ արեց տեղափոխվել Միսսուրի նահանգի Ջեքսոն շրջան՝ հիմնելու Սիոնը: Երբ մարգարե Ջոզեֆ Սմիթը Սրբերի հետ էր, նա Տիրոջից ցուցումներ ստացավ Հանգստության օրը սուրբ պահելու վերաբերյալ: Այս դասը կօգնի ուսանողներին պատվել Տիրոջը՝ Հանգստության օրը սուրբ պահելով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Որոշումներ Հանգստության օրվա վերաբերյալ
Յոթանասունից երեց Լարի Յ. Վիլսոնը կիսվել է հետևյալ փորձառությամբ.
10:17
Մեր դուստրը՝ Մերին, դպրոցում լավագույն ֆուտբոլ խաղացողն էր: Մի տարի նրա թիմը դուրս եկավ առաջնություն, և ցավոք սրտի այդ խաղը պետք է անցկացվեր կիրակի օրը: Դեռահաս տարիքում Մերիին տարիներ շարունակ ուսուցանվել էր, որ Հանգստության օրը ոչ թե զվարճանքի, այլ հանգստի և հոգևոր զորացման օր է: Սակայն նա խաղին մասնակցելու ճնշում էր զգում իր մարզիչների ու թիմակիցների կողմից, և ինքն էլ չէր ցանկանում թողնել իր թիմին: (Լարի Յ. Վիլսոն, «Միայն արդարակեցության սկզբունքներով», Լիահոնա, մայիս 2012, 104–5)
Ինչո՞ւ մարդկանց մի մասը կարող է դա համարել կարևոր որոշում Մերիի կյանքում, իսկ մյուս մասը՝ ոչ:
Ըստ ձեզ, Մերիի փոխարեն ինչի՞ն կարևորություն կտայիք այս որոշումը կայացնելուց առաջ:
Մի պահ մտածեք Հանգստության օրվա վերաբերյալ ձեր կայացրած որոշումների մասին: Ի՞նչ եք սովորաբար անում՝ ձեր ընտրությամբ առաջնորդվելու համար: Այսօրվա ուսումնասիրության ժամանակ ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչու պետք է սուրբ պահել Հանգստության օրը և ինչպես կարող եք դա անել:
Տիրոջ պատվիրաններն ու օրհնությունները
Թեև 55 տարեկանում Փոլի Նայթի առողջական վիճակը վատանում էր, նա լքեց իր տունը Քոլսվիլում (Նյու Յորք)՝ վճռական որոշում կայացնելով հնազանդվել Տիրոջը և գալ Սիոն: Փոլին հասավ Սիոն (Միսսուրի նահանգի Ջեքսոն շրջան) և մի քանի օր անց մահացավ: Կիրակի՝ նրա հուղարկավորության օրը, մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 59 բաժնում: Այս հայտնության մեջ Տերն ուսուցանել է ճշմարտություններ, որոնք կարող էին մխիթարել Փոլիի ընտանիքին (տես հատվածներ 1–2): Նա խոսել է նաև Իր պատվիրանների մասին՝ շեշտը դնելով Հանգստության օրվա վրա: Տերը մեծ օրհնություններ է խոստացել նրանց, ովքեր Հանգստության օրը սուրբ են պահում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.9–20 հատվածները և կազմեք երկու ցուցակ՝ մեկում գրելով Հանգստության օրվա հետ կապված մեր գործողությունների և մոտեցումների վերաբերյալ Տիրոջ տված ցուցումները, իսկ մյուսում՝ օրհնությունները, որոնք Նա առաջարկում է մեզ:
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք բացահայտել այս հատվածներից՝ Հանգստության օրվա նպատակի մասին։
Ինչպե՞ս կարող է Աստծո հանդեպ ձեր սիրո և նվիրվածության վրա կենտրոնանալու օրն օգնել ձեզ ձեր կյանքում:
Հանգստության օրը պատվեք Տիրոջը
Տաճարային երաշխավորագրեր ստանալու հարցազրույցների ժամանակ ձեզ կհարցնեն.
«Դուք ձգտո՞ւմ եք սուրբ պահել Հանգստության օրը՝ տանը և եկեղեցում, հաճախել ձեր ժողովներին, պատրաստվել և արժանիորեն ընդունել հաղորդությունը, և ապրել ավետարանի օրենքներին ու պատվիրաններին ներդաշնակ կյանքով»:
Որպեսզի մտածեք, թե ինչպես կարող եք հնազանդվել Հանգստության օրը սուրբ պահելու պատվիրանին, ձեր օրագրում գրեք գաղափարներ, թե ինչպես կարող եք պատվել Տիրոջը՝ սուրբ պահելով Հանգստության օրը:
Կարդացեք հետևյալ սուրբ գրությունները՝ բացահայտելու, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը Հանգստության օրը.
Թեմաներ և հարցեր բաժնի «Հանգստության օրը» և «Հաղորդություն» թեմաները, topics.ChurchofJesusChrist.org կայքում։
Ի՞նչն է ձեզ օգնել Հանգստության օրը Աստծո հանդեպ նվիրվածություն ցույց տալ: Ի՞նչ փոփոխություն է բերել այս վարքագիծը ձեզ համար։
Ծրագիր կազմեք
Ձեր օրագրում ծրագիր կազմեք, թե ինչպես եք ձգտելու պատվել Փրկչին Հանգստության օրը: Կարող եք նշել գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ սկսել, շարունակել կամ դադարել անել ինչ-որ բաներ տանը կամ եկեղեցում: