Սեմինարիա
Դաս 71․Վարդապետություն և Ուխտեր 58․26–29


«Դաս 71․ Վարդապետություն և Ուխտեր 58․26–29․ Ջերմեռանդորեն ներգրավված լինել բարի գործի մեջ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 58․26–29», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 71. Վարդապետություն և Ուխտեր 58–59

Վարդապետություն և Ուխտեր 58․26–29

«Ջերմեռանդորեն ներգրավված լինել բարի գործի մեջ»:

դեռահասը ծառայում է համայնքին

Շատ Սրբեր, այդ թվում մի խումբ Նյու Յորք նահանգի Քոլսվիլ քաղաքից, նոր էին ժամանել Միսսուրի նահանգի Ջեքսոնի շրջան: Նրանք ցանկանում էին օգնել Փրկչին կառուցել Սիոնը, սակայն վստահ չէին, թե ինչ պետք է անել։ Տերը բացատրեց, որ նրանցից ակնկալվում է օգտագործել իրենց ազատ կամքը՝ օգնելու և ծառայելու եղանակներ գտնելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես հետևել Փրկչի օրինակին և բարի գործեր անել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մի օր Քրիստոսի կյանքից

Դասից առաջ գրատախտակին կարող եք գրել Նրանք բարի գործեր են անում խոսքերը։ Յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք կիսվել իրենց ծանոթներից մեկի անունով, որի կյանքը համապատասխանում է այդ նկարագրությանը: Մի քանի կամավորներ կարող են կիսվել, թե ինչու է այդ արտահայտությունն իրենց հիշեցնում իրենց ընտրած մարդուն:

Ասացեք ուսանողներին, որ Գործք Առաքելոց 10 գլուխը Կեսարիայում Պետրոսի ուսմունքների արձանագրությունն է։ Նրանց առաջարկեք ուսումնասիրել Գործք Առաքելոց 10.38 հատվածը, որպեսզի տեսնեն, թե Պետրոսն ում անունը կգրեր գրատախտակին:

Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Հիսուսը ծնվեր մեր օրերում, ապրեր ձեր հարևանությամբ կամ հաճախեր ձեր դպրոցը:

  • Ըստ ձեզ, Նա ի՞նչ կարող էր անել, որը կարելի էր նկարագրել որպես «բարի գործեր անել»:

Որպեսզի օգնեք ուսանողներին ցանկանալ հետևել Փրկչի օրինակին, կարող եք նրանց ժամանակ տրամադրել՝ ուսումնական օրագրերում գրի առնելու իրենց մտքերը հետևյալ հուշումի վերաբերյալ:

Փորձեք պատկերացնել, թե ինչ զգացողություններ կունենաք, եթե շաբաթ օրն անցկացնեք Հիսուսի հետ՝ ամբողջ օրը «բարի գործեր անելով»: Ինչպե՞ս կարող է այդ փորձառությունն ազդել այն բանի վրա, թե ինչպես կծախսեք ձեր ժամանակը նաև այն օրերին, երբ Նրա հետ չեք:

Ընտրեք բարի գործեր կատարել

Երբ ստացվեց Վարդապետություն և Ուխտեր 58 բաժինը, Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մի քանի երեց նոր էին ժամանել Միսսուրի։ Նրանք ցանկանում էին ցուցումներ ստանալ այդ տարածքում Սիոն կառուցելու և Եկեղեցի հիմնելու վերաբերյալ։ Փրկիչն ուսուցանեց նրանց, թե ինչպես կարող են օգտագործել իրենց ազատ կամքը՝ Իր աշխատանքը կատարելու համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58․26–29 հատվածները, որպեսզի իմանաք, թե ինչ է Փրկիչն ուսուցանել Սրբերին իրենց ազատ կամքն օգտագործելու վերաբերյալ: Գրեք բառեր և արտահայտություններ, որոնք կգտնեք հետևյալ աղյուսակի համապատասխան բաժիններում: (Նշում. «Դա չի համապատասխանում» նշանակում է, որ դա անհրաժեշտ կամ ցանկալի չէ):

Կարող եք գրատախտակին ցուցադրել հետևյալ աղյուսակը կամ ուսանողներին տրամադրել դրա օրինակը: Դա կօգնի ուսանողներին ավելի շատ ներգրավված լինել այս վարժության կատարման գործընթացում, եթե նրանց առաջարկվել է կատարել այն դասընկերոջ հետ:

Օգտագործենք մեր ազատ կամքը՝ …

Ավելի շատ նմանվելու Հիսուսին

Ավելի քիչ նմանվելու Հիսուսին

Երբ ուսանողներն ավարտեն վարժությունը, կարող եք նրանց հարցեր տալ, որոնք կօգնեն մտածել և հասկանալ իրենց գտած արտահայտությունների իմաստը: Օրինակ՝

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ջերմեռանդորեն ներգրավված լինել» բարի գործի մեջ կամ ակտիվորեն ձգտել բարի գործ անել:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ մենք պետք է խուսափենք «հարկադրված» կամ ստիպված բարի գործեր անելուց:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են կարևոր բարի գործեր անելու մեր շարժառիթները:

Ելնելով այս հատվածներից՝ ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում ձեր բառերով գրեք մեկ կամ երկու ճշմարտություն, որոնք ըստ ձեզ կարևոր են Փրկչի համար:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գրած ճշմարտություններով կամ գրել դրանք գրատախտակին: Ճշմարտություններից մեկը, որը նրանք կարող են ներկայացնել, հետևյալն է Աստված հատուցում է նրանց, ովքեր ակտիվորեն ձգտում են արդար գործեր անել։

Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել կամ գրել, թե որքան հաճախ են իրենք ակտիվորեն եղանակներ փնտրում՝ ծառայելու Աստծուն և ուրիշներին՝ չսպասելով, որ իրենց ասեն, թե ինչ անել: Նրանց առաջարկեք ուշադրություն դարձնել այն եղանակներին, որոնցով իրենք կարող են ձգտել ավելի ջերմեռանդորեն ներգրավվել լավ գործերի մեջ՝ շարունակելով իրենց ուսումնասիրությունը:

  • Ի՞նչ օրինակներ կարող եք հիշել սուրբ գրությունների հատվածներից, որտեղ նկարագրված է, թե ինչպես է մարդն ապրում Փրկչի ուսմունքներով:

  • Որո՞նք են այն օրինակները, որտեղ Փրկիչը տեսնում է բարիք գործելու հնարավորությունները և օգտագործում է Իր ազատ կամքը:

Կարող եք ուսանողներին ցուցադրել «Հիսուս Քրիստոսը կարեկցում և բժշկում է մարդկանց» (6:32) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այն ներկայացնում է հարություն առած Փրկչին, երբ Նա նախընտրեց որոշ ժամանակ մնալ նեփիացիների մոտ, որպեսզի ծառայի և բժշկի նրանց։

6:33

Jesus Christ Has Compassion and Heals the People | 3 Nephi 17:1–10

Կամ կարող եք ցուցադրել «Նայինի այրին» (2։22) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այն ներկայացնում է Փրկչին, երբ Նա նկատեց սգավոր մորը և դադար վերցրեց, որպեսզի մխիթարի նրան և բժշկի նրա որդուն:

2:22

Widow of Nain

Փրկչի ուսմունքները մեր կյանքում

Օգնեք ուսանողներին բացահայտել, թե հատվածներ 26–29-ում Փրկչի ուսմունքներն ինչպես կարող են կիրառվել իրական կյանքի իրավիճակներում: Կարող եք օգտագործել հետևյալ իրավիճակներից մի քանիսը կամ այլ իրավիճակներ, որոնք ավելի շատ են համապատասխանում ձեր ուսանողներին:

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի՝ քննարկելու համար, թե որ հատվածները կամ արտահայտությունները կարող են լավագույնս կիրառվել յուրաքանչյուր իրավիճակի համար: Խմբերին հորդորեք մտածել մի քանի եղանակ, որոնցով յուրաքանչյուր մարդ կարող է օգտագործել իր ազատ կամքը, որպեսզի ներգրավվի լավ գործերում:

Այնուհետև յուրաքանչյուր խմբի կարող եք առաջարկել կրկնել վարժությունը՝ ստեղծելով իրենց սցենարը, որտեղ դեռահասը կկիրառի բաժին 58-ում ներկայացված Փրկչի ուսմունքները։

  1. Ջուլիետին վերջերս հանձնարարվեց ծառայել մի ընտանիքի, որին նա երբեք չէր հանդիպել: Նա անգամ չգիտի, թե ինչպես սկսել:

  2. Էննի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը հիանալի մարդ է, սակայն փորձառու ուսուցիչ չէ: Նրա դասընկերներից շատերը, կարծես, կորցրել են հետաքրքրությունը դասերի նկատմամբ և այլևս չեն փորձում ներգրավվել դասապրոցեսի մեջ։

  3. Ժասմինը նկատում է, որ մայրը վերջերս սովորականից ավելի հոգնած է երևում։

  4. Հավիերը սոցիալական ցանցերում հանդիպել է դաժան գրառումների մեկ այլ ուսանողի մասին:

  5. Ջարեդն ազատ օր ունի, և նա ոչինչ չունի անելու և ոչ մի տեղ չունի գնալու:

Եզրափակելով՝ կարող եք ուսանողներին առաջարկել երգել կամ լսել մի օրհներգ, որն ամրապնդում է այս դասում սովորած սկզբունքները: Օրինակ՝ «Ես արե՞լ եմ որևէ լավ բան» (Հիմներ, հմր․ 223): Խնդրեք նրանց խորհել, թե ինչպես են երգի տեքստերը վերաբերում այն սկզբունքներին, որոնք Փրկիչն ուսուցանել է բաժին 58-ում։ Մեկ կամ երկու ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել, թե ըստ իրենց, Փրկիչն ինչ կցանկանար, որ իրենք հիշեն իրենց այսօրվա ուսումնասիրությունից: Օգտակար կլինի հնարավորություն տալ ուսանողներին գրի առնել իրենց մտքերը, այնուհետև մի քանի ուսանողի առաջարկել բարձրաձայն կիսվել դրանցով:

Կարող եք առաջարկել ուսանողներին հնարավորություն փնտրել գործնականում կիրառելու իրենց սովորածը՝ մինչև սեմինարիայի հաջորդ դասը: Կարող եք նաև առաջարկել պատրաստակամ ուսանողներին իրենց փորձառությամբ կիսվել դասարանի հետ: