Սեմինարիա
Դաս 69. Վարդապետություն և Ուխտեր 57. Ինչպես է Տերը կառուցում Սիոնը


«Դաս 69. Վարդապետություն և Ուխտեր 57. Ինչպես է Տերը կառուցում Սիոնը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 57», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 69. Վարդապետություն և Ուխտեր 51–57

Վարդապետություն և Ուխտեր 57

Ինչպես է Տերը կառուցում Սիոնը

երիտասարդ կանայք խոսում են

Երբ Տերը Սիոնի մասին ավելի շատ տեղեկություն հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, Սրբերը հուզված և որևորված էին այդպիսի համայնքի մասը լինելու հնարավորության համար: Երբ բացահայտվեց, թե որտեղ պետք է կառուցվի Սիոնը, Տերը հրահանգեց որոշ մարդկանց սկսել համայնքի ստեղծումը: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն ունենալ դառնալու Տիրոջ ժողովուրդը՝ կառուցելով Սիոնը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սիոն

Կարող եք ցուցադրել Փրկիչի նկարը:

Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեք ապրել Հիսուս Քրիստոսի կողքին:

  • Ի՞նչ հատկանիշներ ունի Նա, որոնց շնորհիվ հաճելի կլինի Նրա կողքին ապրելը:

Հիմա պատկերացրեք, թե ինչ զգացումներ կունենայիք, եթե ապրեիք մի համայնքում, որը լի է մարդկանցով, որոնք ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին: Այդպիսի համայնքի օրինակ է եղել Ենովքի ժողովուրդը Հին Կտակարանի ժամանակներում:

Կարող եք ցուցադրել Ենոքի և նրա ժողովրդի նկարը և հարցնել ուսանողներին, թե ինչ գիտեն սուրբգրային այս պատմության մասին:

Ենովքի ժողովուրդը

Կարդացեք Մովսես 7․18 հատվածը և փնտրեք այդ ժողովրդի հատկանիշները։

  • Ի՞նչ խնդիրների ենք բախվում այսօր, որոնք կլուծվեին կամ նվազագույնի կհասցվեին այդպիսի համայնքում:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պահանջվեց այդ մարդկանցից՝ այդպիսի համայնք ստեղծելոււ համար:

Մի պահ մտածեք, թե ինչպես կարող է Սիոնի ժողովրդի նման ավելի քրիստոսանման ձևով ապրելն օրհնել ձեր կյանքը: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք հաստատել Սիոնը ձեր շուրջը:

Սիոն քաղաքը

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն հատվածների համատեքստը, որոնք նրանք կուսումնասիրեն այսօր, կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք ստորև բերված տեղեկությունները: Կարող եք նաև կարդալ Սրբեր, 1․118–19 հատվածները։

Եկեղեցու կազմավորումից կարճ ժամանակ անց Սրբերից շատերը ոգևորվեցին Ենովքի ժողովրդի նման Սիոնի համայնք ստեղծելու գաղափարով: Տերը խոստացավ, որ Սիոն քաղաքը կկառուցվի վերջին օրերում (տես Վարդապետություն և Ուխտեր 45.65–71, Մովսես 7․62):

1831 թվականի հունիսին Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին և մի խումբ երեցների ճամփորդել մոտ 800 մղոն (1287 կմ) Օհայոյից Միսսուրի, որտեղ նրանք կանցկացնեն համաժողով և կիմանան իրենց ժառանգության հողի մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 52․1–2, 5Վարդապետություն և Ուխտեր 57 բաժնում արձանագրված հայտնությունը ստացվեց, երբ Ջոզեֆ Սմիթը և երեցները եկան Միսսուրի՝ 1831 թվականի հուլիսին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 57․1–3 հատվածները և տեսեք, թե ինչ իմացան Սրբերը:

  • Որտե՞ղ Տերը նշեց, որ պետք է կառուցվի Սիոն քաղաքը:

  • Ի՞նչ է ձեզ օգնում հասկանալ հատված 3-ը Տիրոջ համար տաճարի նշանակության մասին:

Ուսանողները կարող են հարցեր ունենալ հատվածներ 1–3-ում Փրկչի ուսմունքների մասին։ Օգտակար կլինի բացատրել, որ 1830-ական թվականներին Սիոն քաղաքը Ինդիփենդենսում (Միսսուրի) հիմնելու Սրբերի ջանքերը անհաջողության մատնվեցին հալածանքների պատճառով: 1838 թվականին Սրբերը վտարվեցին Միսսուրիից իրենց թշնամիների կողմից:

Թեև Տերը խոստացել է, որ ապագայում պետք է լինի Սիոն քաղաքը, որը կառուցվելու է Ամերիկա մայրցամաքում (տես Հավատո Հանգանակներ 1.10), այսօր մեզ խորհուրդ է տրվում կառուցել Սիոնը, որտեղ էլ որ ապրենք՝ ձգտելով ապրել արդար և հաստատելով Եկեղեցին ամբողջ աշխարհում (տես «Սիոն», Թեմաներ և հարցեր, topics.ChurchofJesusChrist.org):

Սիոն քաղաքի հիմնադրումը

Վարդապետություն և Ուխտեր 57 բաժնում արձանագրված հայտնության մեջ Տերը որոշ մարդկանց հրահանգներ տվեց սկսել Սիոնի կառուցումը:

Եղանակներից մեկը, որով դուք կարող եք օգնել ուսանողներին սովորել հետևյալ հատվածները, նրանց չորս հոգանոց խմբերի բաժանելն է և հատվածները խմբի անդամների միջև բաշխելը (հատվածներ 6–7, 8–10, 11–12, 13–14)։ Խմբի յուրաքանչյուր անդամ կարող է գտնել այն մարդուն կամ մարդկանց, որոնց հասցեագրված են հրահանգները, և նրանց ինչ պատվիրվեց անել: Այնուհետև ուսանողները կարող են իրենց գտածով կիսվել իրենց խմբի անդամների հետ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 57․6–14 հատվածները և փնտրեք, թե Տերը ինչ պատվիրեց անել նրանցից յուրաքանչյուրին։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը պատվիրեց տարբեր մարդկանց կատարել տարբեր առաջադրանքներ:

  • Ի՞նչ է սա մեզ ուսուցանում այն մասին, թե ինչպես է Տերը կառուցում Սիոնը՝ Իր թագավորությունը երկրի վրա:

    Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը. Փրկիչը կառուցում է Սիոնը՝ օգտագործելով մեր անհատական կարողությունները:

    Բացատրեք, որ այս մարդիկ անցան գործի և կատարեցին այն, ինչ Տերը պատվիրեց նրանց անել: Շատ զոհաբերություններից հետո նրանք «հիմնավորվեցին» Միսսուրիում (տես Վարդապետություն և Ուխտեր 57.8, 11, 14, 15)՝ մի վայրում, որտեղ շատ հարմարություններ չկային և որն այն ժամանակ գտնվում էր Միացյալ Նահանգների արևմտյան սահմանին:

  • Ինչպե՞ս դա կարող է օգնել մեզ հասկանալ, որ Փրկիչն այս կերպ է կառուցում Իր թագավորությունը:

Տերը, հավանաբար, ձեզ չի տա Սիոնը կառուցելու նույնանման հանձնարարություններ, որոնք Նա տվեց այս հատվածներում նշված մարդկանց: Սակայն, Նա խնդրում է մեզ այսօր կառուցել Սիոնը: Իր մարգարեների միջոցով Նա խրախուսել է մեզ կառուցել Սիոնը, որտեղ էլ որ ապրենք (տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Եկեք Սիոն», Լիահոնա, նոյ. 2008 թ․, 38):

  • Ի՞նչ եղանակներով այսօր կարող եք հաստատել Սիոնը ձեր շուրջը:

Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել իրենց կյանքի հատուկ ոլորտների մասին, որոնցում իրենք կարող են հաստատել Սիոնը, օրինակ՝ տանը, իրենց ծխում կամ ճյուղում, դպրոցում կամ այլ փոխգործակցությունների մեջ:

Այս քննարկման ընթացքում կարող եք օգտագործել հետևյալ օրինակներից մեկը կամ երկուսը: Առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպես են այս օրինակներն օգնում իրենց ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող են կառուցել Սիոնն իրենց շուրջը:

Դիտեք «Աչքեր՝ տեսնելու համար» տեսանյութը 4:54-6:54 և «Կարիքները մեր առջև են» տեսանյութը՝ 6:03-8:10։ Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

9:44

Աչքեր՝ որ տեսնեք

12:6

Կարիքները մեր առջև են

Կառուցեք Սիոնը ձեր շուրջը

Կարող եք հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց ունեցած կամ իմացած փորձառություններով, երբ իրենք կամ ուրիշներն օգնել են հաստատել Սիոնը։ Առաջարկեք նրանց կիսվել այն օրհնություններով, որոնք իրենք ստացել են այդ ջանքերի շնորհիվ:

դասընթացի պատկերակՕգնեք սովորողներին նպատակադրված ձգտել ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին. Երբ ուսանողները կիսվեն այդ փորձառություններով, նրանք կարող են նշել, թե ինչ եղանակներով են իրենք կամ ուրիշները ավելի նմանվում Քրիստոսին: Լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես կարող եք մատնանշել այն եղանակները, որոնցով նրանք ավելի են նմանվում Քրիստոսին, ուսումնասիրեք «Ուսանողների մեջ նկատեք քրիստոսանման հատկանիշները և կիսվեք ձեր նկատածով այնպես, որ նրանք ոգեշնչվեն շարունակել նմանվել Նրան» դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա ուսուցողական նյութում։

Առաջարկեք ուսանողներին սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ երկուսին էլ։

  • Այսօր ուսումնասիրելիս ի՞նչ զգացիք կամ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ձեր ուսումնասիրությունից հետո գործելու ինչպիսի՞ ցանկություն առաջացավ ձեր մեջ։

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց մտքերով, եթե դրանք խիստ անձնական չեն։ Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին և առաջարկեք ուսանողներին գործել համաձայն այն հուշումների, որ իրենք կարող են ստանալ Սուրբ Հոգու միջոցով՝ Սիոնը կառուցելու վերաբերյալ։