«Վարդապետություն և Ուխտեր 77–80․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 77–80», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 77–80
Վարդապետություն և Ուխտեր 77–80
Ակնարկ
Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին Տերը հանձնարարեց ստեղծել միաբանություն, որը կկառավարի Եկեղեցու գործերը և հրատարակչական գործունեությունը: Այս միաբանությունը կոչվում էր «Միացյալ միաբանություն» և վերահսկում էր Եկեղեցու ջանքերը՝ փող ստեղծելու և կարիքավորներին հոգալու համար: Փրկչի՝ «քարոզեք ավետարանն ամեն արարածի» պատվիրանը կատարելու համար (Վարդապետություն և Ուխտեր 80.1) անհատ մարդիկ կանչվեցին ծառայելու միսիաներում։ Ջարեդ Քարթերը, Սթիվեն Բարնեթը և Իդեն Սմիթը ստացան միսիայում ծառայելու կանչեր:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 78
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել Փրկչին նմանվելու իրենց ցանկությունը՝ հոգ տանելով կարիքավորների մասին:
-
Ուսանողի նախապատրաստություն․ սուրբ գրությունների ուսումնասիրությունն այն եղանակներից մեկն է, որով ուսանողները կարող են ավելի լավ նախապատրաստվել անձնական հայտնություն ստանալուն: Կարող եք առաջարկել ուսանողներին լուռ աղոթել դասի ընթացքում՝ իմանալու, թե Երկնային Հայրն ինչ կուզեր, որ իրենք սովորեին, զգային կամ անեին իրենց ուսումնասիրության արդյունքում:
-
Նյութեր «Տիրոջ շտեմարան» պիտակով տուփ, թերթիկներ յուրաքանչյուր ուսանողի համար
Վարդապետություն և Ուխտեր 79–80
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին կիսվել Փրկչի ավետարանով իրենց ողջ կյանքի ընթացքում:
-
Ուսանողի նախապատրաստություն․ կարող եք առաջարկել ուսանողներին աղոթքով մտածել այն մարդկանց մասին, որոնց հետ իրենք կարող են կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով: Խրախուսեք ուսանողներին մտածել, թե այդ մարդիկ ինչպես կարող են օրհնվել ավետարանի ուղերձի շնորհիվ և մտածել բնական եղանակներ, որոնցով իրենք կարող են նրանց հետ կիսվել ավետարանով:
-
Նյութեր․ «Քարոզիր Իմ ավետարանը» աշխատաթերթի օրինակներ
-
Տեսանյութ. «Կիսվելու բարիքներ» (2:21)