«Դաս 89․ Վարդապետություն և Ուխտեր 78․ Տիրոջ շտեմարանը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 78», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 89. Վարդապետություն և Ուխտեր 77–80
Վարդապետություն և Ուխտեր 78
Տիրոջ շտեմարանը
Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին, Սիդնի Ռիգդոնին, Նյուել Ք. Ուիթնիին և այլ քահանաների կազմել մի խումբ, որը կոչվում է Միացյալ Միաբանություն: Միաբանությունը տնօրինում էր Եկեղեցու ունեցվածքը, շտեմարանները և հրատարակչական գործունեությունը, ինչպես նաև միջոցներ տրամադրում՝ Սրբերի նյութական կարիքները հոգալու համար: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել Փրկչին նմանվելու իրենց ցանկությունը՝ կարիքավորների մասին հոգ տալու միջոցով։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Միացյալ Միաբանություն
1832 թվականի մարտի 1-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հանդիպեց մի խումբ քահանաների հետ Կիրթլենդում (Օհայո): Հանդիպման ժամանակ Մարգարեն հայտնություն ստացավ, որը նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 78 բաժնում: Այնուհետև ստեղծվեց Միացյալ Միաբանությունը: Հիմնվելով նվիրաբերման օրենքի վրա՝ Միացյալ Միաբանությունը կառավարում էր Եկեղեցու ունեցվածքը, ֆինանսական գործունեությունը և տպագրական աշխատանքները Օհայոյում և Միսսուրիում: Միաբանության միջոցով Տերը հիմնեց շտեմարան՝ կարիքավորների մասին հոգ տանելու համար, և Ջոզեֆ Սմիթին, Սիդնի Ռիգդոնին և Նյուել Ք. Ուիթնիին հրահանգվեց մեկնել Միսսուրի (Սիոն)՝ այն կազմակերպելու համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78․1–6 հատվածները՝ փնտրելով պատճառները, թե ինչու Տերը ցանկացավ, որ իր ծառաները ստեղծեն Միաբանությունը։
-
Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում այն մասին, թե Տերն ինչ էր ցանկանում, որ Իր ժողովուրդն անի։
-
Ձեր կարծիքով, աղքատների մասին հոգ տանելն ինչո՞ւ է անհրաժեշտ, «որպեսզի առաջ գնա [Սիոնի] գործը»: Դա ինչպե՞ս կարող է փառք բերել Երկնային Հորը:
Տիրոջ շտեմարանը
Կարդացեք Տիրոջ շտեմարանի հետևյալ սահմանումը՝ փնտրելով, թե ինչպես է Փրկիչն օգնում կարիքավորներին:
Եկեղեցում առկա բոլոր ռեսուրսները, որոնք նախատեսված են նյութական կարիք ունեցողներին օգնելու համար, կոչվում են Տիրոջ շտեմարան (տես Վարդապետություն և Ուխտեր 82․18-19)։ Դրանց թվում են՝ անդամների առաջարկած ժամանակը, տաղանդները, կարեկցանքը, նյութերը և ֆինանսական միջոցները՝ կարիքավորներին օգնելու համար:
Տիրոջ շտեմարանը գոյություն ունի յուրաքանչյուր ծխում և ցցում: Ղեկավարները հաճախ կարող են օգնել անհատներին և ընտանիքներին լուծումներ գտնել իրենց կարիքների համար՝ հիմնվելով ծխի և ցցի անդամների կողմից առաջարկվող գիտելիքների, հմտությունների և ծառայության վրա: (Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 22.2.1, ChurchofJesusChrist.org)
Մտածեք այն մասին, թե որքանով եք պատրաստկամ տրամադրել ձեր ժամանակը, տաղանդները և միջոցները՝ կարիքավորներին օգնելու համար (շատ պատրաստակամ եմ, որոշ չափով պատրաստակամ եմ, այդքան էլ պատրաստակամ չեմ):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78․7–8, 14–15 հատվածները՝ փնտրելով, թե ինչ օրհնություններ է խոստացել Տերը:
-
Ինչպե՞ս կարող են այդ օրհնություններն ազդել ձեր և ձեր ծանոթների վրա:
-
Ի՞նչ է Տերը խոստացել նրանց, ովքեր հոգ են տանում կարիքավորների մասին:
-
Ձեր կարծիքով, կարիքավորների մասին հոգ տանելը ինչո՞ւ է օգնում մեզ նախապատրաստվել ժառանգելու սելեստիալ արքայությունը:
-
Ինչո՞ւ է Փրկիչը կարիքավորների մասին հոգ տանելու օրինակ հանդիսանում:
-
Ինչպե՞ս կարող է մարդը մեծացնել կարիքավորներին սիրելու և նրանց մասին հոգալու իր ցանկությունն այնպես, ինչպես դա անում է Փրկիչը:
Ինչ կարող ենք մենք անել
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78.17–22 հատվածները՝ փնտրելով հիմնական բառերն ու արտահայտությունները, որոնք կարող են օգնել մեզ հետևել Փրկչին:
-
Ո՞ր բառերն ու արտահայտություններն էին առավել կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ։
-
Ի՞նչ գտաք, որը կարող է օգնել մեզ կատարել կարիքավորների մասին հոգ տանելու Փրկչի պատվիրանը:
-
Ի՞նչ գտաք, որն արտացոլում է Փրկչի ցանկությունը, որ մենք նմանվենք Իրեն: