Սեմինարիա
Դաս 90․ Վարդապետություն և Ուխտեր 79–80. Հռչակեք մեծ ուրախության ավետիքը


«Դաս 90․ Վարդապետություն և Ուխտեր 79–80․ Հռչակեք մեծ ուրախության ավետիքը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 79–80», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 90. Վարդապետություն և Ուխտեր 77–80

Վարդապետություն և Ուխտեր 79–80

Հռչակեք մեծ ուրախության ավետիքը

Մորմոնի Գրքի քննարկումը

Երբ վաղ շրջանի Սրբերն ընդունեցին Վերականգնման ուղերձը, նրանք մեծ ցանկություն ունեցան Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուրիշների հետ: Ոմանք իրենց համոզմունքներով կիսվեցին ընտանիքի անդամների և ընկերների հետ: Մյուսները արձագանքեցին միսիայում ծառայելու Փրկչի կանչին։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին կիսվել Փրկչի ավետարանով իրենց ողջ կյանքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու հնարավորությունները

Օգնեք ուսանողներին բացահայտել Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու հնարավորությունները: Առաջարկեք ուսանողներին կարդալ հետևյալ խոսքերը և քննարկել հետևյալ հարցերը զույգերով կամ փոքր խմբերով:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է հետևյալ մտքով.

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Որտեղ էլ գտնվեք այս աշխարհում, կան շատ հնարավորություններ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրով կիսվելու այն մարդկանց հետ, ում հանդիպում եք, ում հետ սովորում, ապրում, աշխատում և շփվում եք։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսվեք այն ամենով, ինչ կա ձեր սրտում», Լիահոնա, մայիս 2019, 15)

  • Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ի՞նչ փորձառություն եք ունեցել:

  • Ձեր կարծիքով, ավետարանով կիսվելու ի՞նչ հնարավորություններ կունենաք ձեր կյանքում:

  • Որքանո՞վ եք վստահ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ձեր կարողության մեջ: Ի՞նչը կարող է դժվարացնել ավետարանով կիսվելը:

Առաջարկեք ուսանողներին աղոթքով որոշել մեկին, ում հետ կարող են կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով: Եթե ուսանողներին առաջարկել եք նախապատրաստական վարժություն կատարել, նրանք կարող են արդեն որևէ մեկին մտքում ունենալ: Առաջարկեք ուսանողներին գրել այդ մարդկանց անունները իրենց ուսումնական օրագրում: Կամ, եթե ոչ ոք ուսանողների մտքին չի գալիս, առաջարկեք նրանց շարունակել խորհել ավետարանով ուրիշների հետ կիսվելու այն հնարավորությունների մասին, որոնք իրենք կարող են ունենալ։ Խրախուսեք ուսանողներին այս ուսումնական փորձառության ընթացքում ոգեշնչում փնտրել Սուրբ Հոգուց:

Մեծ ուրախության ավետիքը

Վարդապետություն և Ուխտեր 79–80 բաժիններում նկարագրված հայտնություններում Փրկիչը երեք մարդու կանչեց ծառայելու միսիայում՝ Ջարեդ Քարթերին, Սթիվեն Բարնեթին և Իդեն Սմիթին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 79․1 հատվածը։ Փնտրեք, թե Տերն ինչպես է նկարագրել այն ուղերձը, որով Նա խնդրեց Ջարեդ Քարթերին կիսվել ուրիշների հետ:

  • Այս հատվածներից ո՞ր բառերը տպավորեցին ձեզ: Ի՞նչ է Փրկիչը հրավիրում մեզ անել:

Օգնեք ուսանողներին բացահայտել, որ Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ Իր ավետարանի ուրախությամբ կիսվել բոլորի հետ։ Կարող եք գրատախտակին գրել Մեծ ուրախության ավետիք արտահայտությունը։ Առաջարկեք ուսանողներին գրել այն, ինչ իրենք գիտեն Հիսուս Քրիստոսի և Նրա հավիտենական ավետարանի մասին, որը նրանց մեծ ուրախություն է պարգևում:

Մտածեք այն մարդկանց կյանքի մասին, որոնց անունները դուք գրեցիք դասի սկզբում: Նրանց անունների կողքին գրեք, թե ինչո՞ւ եք կարծում, որ ավետարանի «ուրախության ավետիքը» կարող է նրանց ուրախություն պարգևել:

Վարդապետություն և Ուխտեր 79–80 բաժինները պարունակում են Փրկչի ուսմունքները, որոնք կարող են օգնել ուսանողներին ավետարանով կիսվելու իրենց ջանքերում: Մտածեք եղանակներ, թե ինչպես կարող եք օգնել նրանց բացահայտել այդ ուսմունքները: Հետևյալ վարժությունը դա անելու եղանակներից մեկն է: Այն կարող է փոփոխվել՝ ձեր ուսանողների կարիքներին հարմարեցնելու համար:

աշխատաթերթի պատկերակՅուրաքանչյուր ուսանողի տրամադրեք «Քարոզիր Իմ ավետարանը» վերնագրով աշխատաթերթ: Կամ առաջարկեք ուսանողներին գծել նմանատիպ աղյուսակ մաքուր թղթի վրա և նրանց տվեք ցուցումներ յուրաքանչյուր վանդակի վերաբերյալ:

Քարոզիր Իմ ավետարանը

Քարոզիր Իմ ավետարանը

Այս վարժությունը կատարելիս՝ փնտրեք Հիսուս Քրիստոսի ուսմունքները, որոնք կարող են օգնել ձեզ Նրա ավետարանի ուրախությամբ կիսվելու ձեր ջանքերում:

Կարդացեք սուրբ գրության հատվածը և կատարեք ցուցումները յուրաքանչյուր վանդակում: Եթե ձեզ ավելի շատ տեղ է հարկավոր, կարող եք օգտագործել աշխատաթերթի հակառակ կողմը:

Վարդապետություն և Ուխտեր 79․2

Վերաշարադրեք այս հատվածը ձեր բառերով։

Վարդապետություն և Ուխտեր 79․3

Նկարեք այս հատվածի պատկերը: (Որաները հացահատիկի խրձեր են և խորհրդանշում են այն մարդկանց, որոնք ընդունում են ավետարանը:)

Վարդապետություն և Ուխտեր 79․4

Գրեք, թե ձեր կարծիքով, որն է ամենակարևոր բառը կամ արտահայտությունը այս հատվածում և հակիրճ բացատրություն գրեք, թե ինչու եք կարծում, որ այն կարևոր է ավետարանով կիսվելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 80․1

Գտեք վարդապետության սերտման հատված կամ մեկ այլ սուրբ գրություն, որը կապված է այս հատվածի հետ: Հղումը գրեք այս վանդակում

Վարդապետություն և Ուխտեր 80․2

Գրեք մեկ պատճառ, թե ձեր կարծիքով ինչո՞ւ է Տերը միսիոներներին զուգընկերներ տալիս:

Վարդապետություն և Ուխտեր 80․3

Գրեք, թե ձեր կարծիքով այս հատվածն ինչո՞ւ կարող է վերաբերել Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու մեր ջանքերին:

Վարդապետություն և Ուխտեր 80․4

Գրեք մի բան Հիսուս Քրիստոսի կամ Նրա ավետարանի մասին, որը լսել եք, որին հավատում եք կամ գիտեք, որ ճշմարիտ է: Բացատրեք, թե ինչու է կարևոր, որ մարդիկ լսեն այդ ճշմարտությունը։

Վարդապետություն և Ուխտեր 80․5

Կարդացեք այս հատվածն այնպես, կարծես այն ուղղակիորեն ձեզ է ասվել: Գրեք, թե իմացությունը, որ Փրկիչը կանչել է ձեզ կիսվելու ավետարանով, ինչպես կարող է ձեզ վստահություն տալ դա անելու համար:

Այս աշխատաթերթն օգտագործելու հնարավոր եղանակներից մեկն է՝ նախապես որոշել, թե ուսանողներին որքան ժամանակ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր վարժությունն ավարտելու համար: Տեղեկացրեք ուսանողներին յուրաքանչյուր վանդակի վարժությունը կատարելու համար իրենց հատկացված ժամանակի մասին և սահմանեք ժամաչափ: Հանձնարարեք նրանց, որ ամեն անգամ, երբ ժամաչափի ազդանշանը հնչի, իրենց թերթը փոխանցեն մեկ այլ ուսանողի, իրենց փոխանցված թերթում կարդան, թե ինչ է գրել իրենց դասընկերը և կատարեն հաջորդ վանդակի վարժությունը։

Այս վարժությունից հետո ուսանողներին հանձնարարեք վերադարձնել թերթերն իրենց սկզբնական տերերին։ Առաջարկեք ուսանողներին իրենց համար կարդալ աշխատաթերթում գրվածը: Ուսանողները կարող են կիսվել իրենց դասընկերների կամ սեփական ուսումնասիրությունից ստացած գաղափարներով, որոնք, իրենց կարծիքով, կօգնեն Հիսուս Քրիստոսի ավետարանի ուրախությամբ կիսվելու իրենց ջանքերում:

Կիսվենք այն ամենով, ինչ մենք լսել ենք, ինչին հավատում ենք և գիտենք, որ ճշմարիտ է

Կարող եք վերանայել Վարդապետություն և Ուխտեր 80․4 հատվածը։ Այս հատվածում Տերը խնդրում է մեզ կիսվել այն ամենով, ինչ մենք լսել ենք, ինչին հավատում ենք և գիտենք, որ ճշմարիտ է: Մի քանի ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել վարժության վանդակում իրենց կամ դասընկերոջ գրածով:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպես կարող են օգտագործել իրենց սովորածը՝ ավետարանով կիսվելու համար, կարող եք նրանց հետ կիսվել օրինակով՝ պատմության կամ տեսանյութի միջոցով։ Այդպիսի օրինակներից մեկը «Կիսվելու բարիքներ» տեսանյութն է (2:21), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:21

Good Things to Share

  • Ի՞նչ զգացիք այսօր, որը մեծացրեց Փրկչի ավետարանով կիսվելու ձեր ցանկությունը:

  • Ի՞նչ եղանակներով կարող եք կիրառել ձեր կյանքում այն ճշմարտությունները, որոնք այսօր սովորեցիք:

Առաջարկեք ուսանողներին գրի առնել իրենց ստացած տպավորությունները, որոնք կարող են օգնել իրենց կիսվել Փրկչի ավետարանի ուրախությամբ այն մարդկանց հետ, որոնց նրանք նշել են դասի սկզբում։ Խրախուսեք ուսանողներին հետևել իրենց տպավորություններին և ուրիշների հետ իմաստալից եղանակներով կիսվել իրենց համոզմունքներով, օրինակ՝ անձնական զրույցների, տեքստային հաղորդագրությունների կամ սոցիալական ցանցերի միջոցով: