«Վարդապետություն և Ուխտեր 81–83․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 81–83», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 81–83
Վարդապետություն և Ուխտեր 81–83
Ակնարկ
1832 թվականի գարնանը Մարգարե Ջոզեֆ Սմիթը և մյուսները ճամփորդեցին Միսսուրի նահանգի Ինդիփենդենս քաղաք՝ հնազանդվելով Տիրոջ պատվիրանին. ստեղծել մի կազմակերպություն՝ Սիոնը կառուցելու և աղքատների մասին հոգ տանելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 78): Այնտեղ Մարգարեն հայտնություն ստացավ, որում Տերը նկարագրեց Իր ակնկալիքները Իր ժողովրդից և հրավիրեց Միացյալ Միաբանության անդամներին ուխտով կապվել՝ Իր Եկեղեցու գործերը կառավարելու համար:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 82․1–7
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Տերն օրհնել իրենց, և ինչպես է Նա ակնկալում, որ իրենք օգտագործեն այդ օրհնությունները:
-
Ուսանողի նախապատրաստություն. ուսանողներին առաջարկեք կազմել վերջերս Տիրոջ կողմից իրենց ստացած օրհնությունների ցանկը:
-
Նախապատրաստման նյութեր. ուսանողների համար բերվող առարկաներ՝ դասարանի առջև պահելու համար, օրինակ՝ Մորմոնի Գրքի օրինակը, ծրար, որի վրա գրված է մեծ գումար (օրինակ՝ $1,000,000), և մի քանի կոնֆետ։
-
Աշխատաթերթ․ «Օրհնություններ Տիրոջից»
-
Տեսանյութ. «Գանձեր երկնքում՝ Ջոն Թանների պատմությունը» (20:31, դիտել 8:21-12:24-ը)
Վարդապետություն և Ուխտեր 82․8–24
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես պահել այն ուխտերը, որոնք կապում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
-
Ուսանողի նախապատրաստություն. առաջարկեք ուսանողներին հարցնել իրենց ծնողին կամ երիտասարդների ղեկավարին, թե ինչպես են ամրապնդվում նրա հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ՝ Նրա պատվիրաններին հնազանդվելու արդյունքում:
-
Նախապատրաստման նյութեր․ երկու մագնիս
Գնահատեք ձեր գիտելիքները 6
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին գնահատել իրենց հոգևոր աճը՝ մինչ այժմ Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության իրենց ուսումնասիրության արդյունքում:
-
Ուսանողի նախապատրաստություն. կարող եք առաջարկել ուսանողներին խորհել, թե իրենք ինչ եղանակներով կարող են հոգևորապես աճել, հատկապես Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու առումով:
-
Նկարներ ցուցադրման համար․ քայլարշավի գնացող, հեծանիվ վարող և վազող մարդկանց պատկերներ, Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի նկարները, սուրբ գրությունների ընթերցանության վերաբերյալ գծապատկեր