Սեմինարիա
Դաս 91․ Վարդապետություն և Ուխտեր 82.1–7․ «Նրանից, ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է»


«Դաս 91․ Վարդապետություն և Ուխտեր 82․1–7․ «Նրանից, ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 82․1–7», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 91. Վարդապետություն և Ուխտեր 81–83

Վարդապետություն և Ուխտեր 82․1–7

«Նրանից, ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է»

երիտասարդը խորհում է

1832 թվականի ապրիլին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և մյուսները ուղևորվեցին Միսսուրի նահանգի Ինդիփենդենս քաղաք։ Նրանք հետևում էին Տիրոջ հրահանգին՝ ստեղծել մի կազմակերպություն՝ Սիոնը կառուցելու և հոգ տանելու աղքատների մասին հոգ տանելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 78)։ Անդամների միջև ծագած վեճերը լուծելուց հետո Մարգարեն ստացավ այս հայտնությունը, որը նկարագրում էր Տիրոջ ակնկալիքներն Իր ժողովրդից: Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Տերն օրհնել իրենց, և ինչպես է Նա ակնկալում, որ իրենք օգտագործեն այդ օրհնությունները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տերը ի՞նչ է տվել է ձեզ

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել այս դասին, կարող եք օրհներգ երգել Տիրոջ կողմից տրված օրհնությունների մասին: Օրինակ՝ այս օրհներգը․ «Քանի որ ինձ շատ է տրված», (Hymns, no. 219)։ Օրհներգը կարող է երգվել հոգևոր հավաքի ժամանակ։

Երեք ուսանողի առաջարկեք կանգնել դասարանի առաջ: Մեկին տվեք Մորմոնի Գրքի օրինակը, մյուսին տվեք մի ծրար, որի արտաքին երեսին գրված է մեծ գումար (օրինակ՝ $1,000,000), իսկ մյուսին՝ մի քանի կոնֆետ:

  • Ելնելով նրանից, թե ինչ է տրվել այս ուսանողներին, ի՞նչ կակնկալեիք, որ նրանք անեն։

Դասարանի առջև կանգնած ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել մեկ կամ երկու գաղափարով այն մասին, թե ինչպես կարող են իրենց տրվածով օրհնել ուրիշներին:

Նշեք, որ մենք նույն ակնկալիքները չենք ունենա մեկից, ով չի ստացել այդ նույն բաները:

Որպես Երկնային Հոր զավակներ և որպես Նրա Եկեղեցու անդամներ, մեզ շատ բան է տրվել: Առաջարկեք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել՝ թվարկելու այն օրհնությունները, որոնք նրանք ստացել են Տիրոջից: Օգտակար կլինի ստեղծել մի քանի անվանակարգեր, որոնց մասին ուսանողները կարող են մտածել իրենց ցուցակը կազմելիս (օրինակ՝ Եկեղեցում լինելու օրհնությունները, իրենց ունեցած հոգևոր փորձառությունները, մարդիկ, որոնք օրհնում են իրենց կյանքը, երկրային ունեցվածքն ու իրենց ունեցած հնարավորությունները և այլն):

Ցուցադրեք հետևյալ հարցերը, որոնց շուրջ ուսանողները պետք է խորհեն:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս են այդ օրհնությունները ազդել ձեզ վրա:

  • Ի՞նչ կարող են ուսուցանել դրանք ձեզ Տիրոջ մասին:

  • Ինչո՞ւ Տերը կարող է ակնկալել ձեզանից, որ դուք գործեք այլ կերպ, քան մեկը, ով չի ստացել այդ օրհնությունները:

Այս դասն ուսումնասիրելիս լրացուցիչ գաղափարներ փնտրեք այս հարցերի վերաբերյալ:

Վարդապետություն և Ուխտեր 82

Կարող եք ամփոփել հետևյալ տեղեկությունները․

Սրբերն այդ ժամանակ մեծ օրհնություններ էին ստացել Տիրոջից: Այդ օրհնությունների թվում էին՝ վերականգնված Եկեղեցին, Մորմոնի Գիրքը և կենդանի մարգարեն, որը հայտնում է Տիրոջ խոսքերը: Այնուամենայնիվ, նրանք դժվարանում էին ապրել այնպես, ինչպես Տերն էր ցանկանում: Ստորև տրվում են մի քանի օրինակներ.

  • Մի քանի ամիս շարունակ չար զգացմունքներ էին զարգանում Օհայոյում գտնվող Սիդնի Ռիգդոնի և Միսսուրիում գտնվող եպիսկոպոս էդվարդ Փարթրիջի միջև: Վերջերս նրանք հաշտվել էին։

  • Միսսուրիի Եկեղեցու որոշ անդամներ քննադատում էին Ջոզեֆ Սմիթին:

  • Երբ Եկեղեցու անդամները տեղափոխվեցին Միսսուրի, նրանցից շատերը չկարողացան հնազանդվել Տիրոջ խորհրդին և հրահանգներին, այդ թվում՝ ապրել նվիրաբերման օրենքով:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ մեկնեցին Միսսուրի և Եկեղեցու քահանայապետների խորհուրդ անցկացրին: Հայտնությունը, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 82 բաժնում, ստացվեց ցերեկային նիստի ընթացքում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82.1–7 հատվածները՝ փնտրելով, թե ինչ էր Տերն ակնկալում Սրբերից, քանի որ նրանք մեծապես օրհնված էին:

  • Ի՞նչ եք սովորում այդ հատվածներից։

    Ուսանողները կարող են կիսվել տարբեր ճշմարտություններով: Հարցրեք նրանց, թե ինչու է կարևոր հասկանալ այն ճշմարտությունները, որոնցով իրենք կիսում են:

    Ուսանողները կարող են կիսվել կամ չկիսվել այն սկզբունքով, որ Տերը շատ բան է պահանջում նրանցից, ում Ինքը շատ բան է տվել։ Եթե ուսանողները չկիսվեն այդ սկզբունքով, առաջարկեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին հատված 3-ից։

    Եթե ուսանողները հարցնեն նախկին մեղքերը կրկնելու մասին (տես հատված 7), օգնեք նրանց հասկանալ, որ եթե մենք շարունակենք գործել նույն մեղքը, մենք պետք է շարունակենք մեր ապաշխարությունը: Մենք կարող ենք համբերությամբ ապավինել Փրկչին և շարունակել ձգտել կատարելագործման՝ իմանալով, որ Նա կօգնի մեզ: (Տես Նիլ Լ․ Անդերսեն, «Ապաշխարեք … որպեսզի ես կարողանամ բժշկել ձեզ», Լիահոնա, նոյեմբեր 2009 թ․, 40)։

  • Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ ունի այդ ակնկալիքները:

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր հասկանալ դրանք։

Լրացուցիչ գաղափարների համար կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը.

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Մեր Երկնային Հայրը բարձր ակնկալիքների Աստված է: …

… Աստծո նպատակն այն է, որ մենք՝ Նրա զավակները, կարողանանք ունենալ առավելագույն ուրախություն, լինենք Իր հետ հավերժ և նմանվենք Իրեն: …

Եթե մենք անկեղծ ցանկանանք և ձգտենք ապրել ըստ մեր Երկնային Հոր ակնկալիքների, Նա այնպես կանի, որ մենք ստանանք այն ողջ օգնությունը, որի կարիքն ունենք՝ լինի դա սփոփանք, ամրացում, թե խրատ: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում և խրատում եմ», Լիահոնա, մայիս 2011, 97, 99)

  • Ինչո՞ւ է օգտակար նաև հիշել Տիրոջ հասկացողությունն ու կարեկցող էությունը (տես հատվածներ 1, 7):

Հիշեք, թե Տերն ինչ է տվել մեզ

աշխատաթերթի պատկերակՀետևյալը մի եղանակ է՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե ինչու է Աստված ավելին ակնկալում նրանցից, «ում շատ տրվել է» (Վարդապետություն և Ուխտեր 82․3)։ Ուսանողները կարող են կատարել վարժությունը փոքր խմբերով կամ ամբողջ դասարանով:

Օրհնություններ Տիրոջից

Ընտրեք հետևյալ օրհնություններից առնվազն երկուսը կամ ընտրեք այլ օրհնություններ, որոնք նշված չեն:

  • Սուրբ գրություններ

  • Կենդանի մարգարեներ

  • Մեղքերի ներում

  • Սուրբ Հոգու պարգևը

  • Գիտելիք Հիսուս Քրիստոսի և մեզ համար Նրա Քավության մասին

  • Տաճարներ

Մի քանի րոպե ուսումնասիրեք ձեր ընտրած օրհնությունները: Օգտագործեք սուրբ գրությունները, գերագույն համաժողովի ելույթները և Եկեղեցու այլ աղբյուրներ, օրինակ՝ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց գրքույկը (2022): Փնտրեք հետևյալը․

  1. Ինչպե՞ս է Տերը բարելավում մեր կյանքը այս օրհնությունների միջոցով:

  2. Ի՞նչ է Տերն ակնկալում նրանցից, ում տրված են այս օրհնությունները:

Ավելացրեք անձնական փորձառություններից ստացած ձեր սեփական մտքերից կամ պատկերացումներից որևէ մեկը։ Կարող եք նշել, թե ինչպես կարող են այս օրհնություններով մարդիկ օգնել կամ օրինակ լինել նրանց համար, ում չեն տրվել նույն փորձառություններն ու գիտելիքները:

Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց սովորածով: Դա անելու համար կարող եք խնդրել որևէ կամավորի կիսվել, այնուհետև ասել մեկ այլ ուսանողի անուն, որն իր կարծիքով մեծ օրհնություն է դասարանի համար: Այնուհետև առաջարկված ուսանողին հարցրեք, թե արդյոք նա պատրաստ է կիսվել իր սովորածով: Համոզվեք, որ նրանք գիտեն, որ պարտավոր չեն կիսվել: Այս վարժությունը կարող եք կրկնել մի քանի անգամ։

Օգտակար կլինի ցուցադրել այս սկզբունքով ապրող մարդու օրինակ «Գանձերը երկնքում. Ջոն Թանների պատմությունը» տեսանյութի միջոցով 8:21-12:24: Բացատրեք, որ Ջոն Թանները մի մարդ էր, որին Տերը մեծ հարստությամբ օրհնեց՝ մինչև դեպի ավետարան դարձի գալը: Առաջարկեք ուսանողներին փնտրել, թե Ջոնն ինչպես օգտագործեց իր հարստությունը:

2:3

Treasure in Heaven: The John Tanner Story

John Tanner freely gave all he had, giving us an example of generosity and consecration in serving the Lord.

Աստծո ակնկալիքներն ու սերը

Երբ ուսանողները պատասխանեն հետևյալ հարցերին, գնահատեք, թե ինչպես են նրանք հասկացել այս դասի սկզբունքը: Փնտրեք եղանակներ՝ ընդգծելու Տիրոջ սերը և այն, թե մենք ինչպես կարող ենք օրհնել ավելի մեծ թվով Նրա զավակների, եթե ապրենք ըստ Նրա տվածի:

դասընթացի պատկերակՈւղղորդեք սովորողներին ճանաչել Տիրոջ ազդեցությունն իրենց կյանքում․ Դա անելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցման համար տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը իրենց կյանքում» դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ. Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա ուսուցողական նյութում։ Կիրառեք հմտությունը Կարող եք ուսանողներին հարցեր տալ, որոնք կենտրոնանում են Տիրոջ սերը, զորությունն ու ողորմությունը իրենց կյանքում կապելու վրա:

  • Ինչո՞ւ եք դուք երախտապարտ Տիրոջ ակնկալիքների համար:

  • Տիրոջ ակնկալիքներն ինչպե՞ս են ցույց տալիս Նրա սերը։

Առաջարկեք ուսանողներին նայել իրենց ցանկին, թե Տերը ինչ է տվել իրենց: Նրանք կարող են ավելացնել ցանկացած լրացուցիչ օրհնություն, որի մասին մտածել են դասի ընթացքում: Խնդրեք նրանց արձանագրել, թե ինչ կցանկանային հիշել կամ անել այն բանի շնորհիվ, որ Տերը տվել է իրենց։