«Վարդապետություն և Ուխտեր 121–123․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 121–123», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 121–123
Վարդապետություն և Ուխտեր 121–123
Ակնարկ
Դավաճանվելուց և կեղծ մեղադրանքներով ձերբակալվելուց հետո Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս ղեկավարները բանտարկվեցին Լիբերթիի (Միսսուրի) բանտում: 1838–1839 թվականների ձմռանը Միսսուրիի Սրբերը մեծ տառապանքներ կրեցին: Այս տառապանքների մեջ Տերը մխիթարեց նրանց կարեկցող խորհրդով և ուսուցանեց նրանց ստանալ երկնքի զորությունները՝ արդարակեցության սկզբունքների միջոցով:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 121–123
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե Աստված ինչպես կարող է օգնել մեզ մեր փորձությունների ժամանակ:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հարցնել որևէ մտերիմ մարդու, որը հավատարմորեն դիմակայել է դժվար փորձությանը, թե ինչ է նա սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին իր փորձառության միջոցով:
-
Նկարներ ցուցադրման համար․ Լիբերթիի բանտի նկարները
-
Տեսանյութ․ «Դասեր Լիբերթիի բանտից» (44:25, դիտեք 3:00-8:49 և 14:30-15:22)
-
Նյութեր․ պատմական ամփոփումների օրինակներ և դատարկ թուղթ՝ յուրաքանչյուր ուսանողի համար
Վարդապետություն և Ուխտեր 121․34–46
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի լիարժեքորեն ստանալ երկնքի զորություններն իրենց կյանքում՝ ավելի քրիստոսանման դառնալու միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կողմից օգտագործվող սարքերի մասին, որոնց աշխատանքի համար պահանջվում է էլեկտրաէներգիա կամ էլեկտրական հզորություն: Խրախուսեք նրանց ընտրել սարքը, խորհել, թե դրա արդյունավետությունն ինչպես է կախված հզորությունից և որևէ մեկի հետ կիսվել զորության մասին իրենց սովորած ավետարանի դասով:
-
Նկարներ ցուցադրման համար․ Հիսուս Քրիստոսի և Լիբերթիի բանտի նկարները
-
Տեսանյութեր․ «Մեր կյանք հրավիրենք Հիսուս Քրիստոսի զորությունը» (14:50, դիտեք 12:25-13:55) «Գնա և այլևս մեղք մի գործիր» (3:18)
Վարդապետություն և Ուխտեր 122
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ նույնիսկ ծանր փորձառությունները կարող են օգնել մեզ առաջ գնալ և ավելի շատ նմանվել Նրան:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք հիշել մի օրինակ, որով նրանք կարող են կիսվել դասարանի հետ, որը ցույց է տալիս, որ Աստված օրհնության վերածեց իրենց կամ իրենց մտերիմ մարդու կրած փորձությունը:
-
Նյութեր․ անմշակ և հղկված քարեր (կամ քարերի պատկերներ, եթե քարերը հասանելի չեն)
-
Տեսանյութ․ «Ֆեյթ Մյուրեյի պատմությունը. հաղթահարել դժվարությունները ծառայության միջոցով» (4:52)
-
Աշխատաթերթ․ «Հիշենք Հիսուս Քրիստոսին մեր տառապանքների մեջ»