Լիբերթիի բանտի ծանր հանգամանքներում Տերն ուսուցանեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, թե ինչպես ստանալ երկնքի զորությունները՝ արդարակեցության սկզբունքների միջոցով: Այս դասը կօգնի ուսանողներին լիարժեքորեն ստանալ երկնքի զորություններն իրենց կյանքում՝ ավելի քրիստոսանման դառնալու միջոցով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ուրիշներին ծառայելու մեր ցանկությունները
Մոլլին վերջերս կանչվել է ծառայելու իր դասարանի նախագահությունում: Նա ցանկանում է օգնել իր դասարանի երիտասարդ կանանց, սակայն չգիտի, թե ինչպես դա անել:
Ի՞նչ խորհուրդ կտայիք Մոլլիին, եթե նա ձեզնից խորհուրդ հարցներ:
Երբ Մոլլին խորհուրդ հարցրեց Երիտասարդ կանանց նախագահից, նախագահը հետևյալ խոսքերով հաղորդագրություն ուղարկեց Մոլլիին և հորդորեց նրան խորհել, թե ինչպես կիրառել այդ խորհուրդը՝ օգնելու այն մարդկանց, որոնց նա կանչվել է ծառայելու:
Դուք չեք կարող բարձրացնել մեկ ուրիշին, մինչև որ կանգնած չլինեք ավելի բարձր տեղում, քան նա է։ (Հարոլդ Բ․ Լի, «Կանգնեք սուրբ տեղերում», Ensign, հուլիս 1973, 123)
Ըստ ձեզ, այս խոսքերն ինչպե՞ս են առնչվում Մոլլիի ցանկությանը՝ օգնելու իր դասարանի երիտասարդ կանանց:
Լիբերթիի բանտը
Երբ Ջոզեֆ Սմիթը բանտարկված էր Լիբերթիի բանտում, Տերը ուսուցանեց նրան երկնային զորության հետ մեր անձնական կապի կարևորության մասին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.34–36 հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ երկնքի զորությունների հետ ունեցած մեր կապի մասին մեր կյանքում:
Ի՞նչ գտաք:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
Մենք գիտենք, թե ինչը մեզ ավելի մեծ հնարավորություն կտա ստանալ երկնքի զորությունները: Մենք նաև գիտենք, թե ինչն է խոչընդոտում մեր առաջընթացին. մենք ինչ պետք է դադարենք անել, որպեսզի ավելի շատ ստանանք երկնքի զորությունները։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019, 68)
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.35–45 հատվածները՝ փնտրելով գործողություններ կամ մոտեցումներ, որոնք մեծացնում կամ նվազեցնում են դեպի երկնային զորություններ մեր հասանելիությունը:
Ինչպե՞ս կարող են այս գործողություններն ու մոտեցումները դրսևորվել դեռահասի կյանքում այսօր:
Ինչո՞ւ են կարևոր մեզ երկնային զորությունների հետ կապող այս գործողություններն ու մոտեցումները, երբ մենք պարտավորվում ենք ծառայելու ուրիշներին:
Այս գործողությունների և մոտեցումների կիրառումն ինչպե՞ս կարող է օգնել մեզ դառնալ ավելի քրիստոսանման և Նրա նման ազդել ուրիշների վրա:
Խոստացված օրհնություններ
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.45–46 հատվածները՝ փնտրելով այն օրհնությունները, որոնք Փրկիչն առաջարկում է նրանց, ովքեր ձգտում են կապել իրենց երկնքի զորությունների հետ՝ զարգացնելով քրիստոսանման հատկանիշներ, որոնք դուք այսօր ուսումնասիրեցիք:
Ո՞ր արտահայտությունները կամ բառերն են առավել կարևոր ձեզ համար:
Ինչպե՞ս կարող են այս օրհնություններն օգնել ձեզ ավելի նմանվել Քրիստոսին՝ ծառայելով ձեզ շրջապատող մարդկանց:
Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչ սովորեցին և զգացին այս դասից: Ուսանողներին խրախուսեք իրենց օրագրերում հետևյալ հուշումը լրացնելիս առաջնորդություն խնդրել Սուրբ Հոգուց՝ օգտագործելով Վարդապետություն և Ուխտեր 121.35–45 հատվածների բառերը կամ արտահայտությունները:
Ես կձգտեմ մեծացնել դեպի երկնային զորություններ իմ հասանելիությունը հետևյալ կերպ.
Ձգտելով հաղթահարել ։
Ձգտելով զարգացնել ։
Մտապահեք
Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբ գրության հիմնական արտահայտությունն է՝ «Քահանայության իրավունքները … չեն կարող կառավարվել, ոչ էլ գործածվել միայն արդարակեցության սկզբունքների հիման վրա»։ Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: