«Դաս 131․ Վարդապետություն և Ուխտեր 121–123․ «Խաղաղություն քո հոգուն», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 121–123», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 131. Վարդապետություն և Ուխտեր 121–123
Վարդապետություն և Ուխտեր 121–123
«Խաղաղություն քո հոգուն»
Կեղծ մեղադրանքներով դավաճանվելուց և ձերբակալվելուց հետո Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս ղեկավարները բանտարկվեցին Միսսուրի նահանգի Լիբերթի քաղաքի մի փոքրիկ բանտում: 1838–39-ի ձմռանը Միսսուրիի Սրբերը հայտնվեցին սարսափելի պայմաններում և խորապես տառապեցին: Այդ տառապանքի մեջ Տերը մխիթարեց նրանց կարեկցող խորհրդով և երկնային գիտելիքով: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Աստված ինչպես կարող է օգնել մեզ մեր փորձությունների ժամանակ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
«Ով Աստված, որտե՞ղ ես դու»:
-
«Ով Աստված, որտե՞ղ ես դու»: (Վարդապետություն և Ուխտեր 121․1)
-
«Ով Տեր, որքա՞ն [մենք] պիտի կրենք այս անարդարությունները … »: (Վարդապետություն և Ուխտեր 121․3)
Պատմական համատեքստ
Ամփոփում 1․ 1838թ. հոկտեմբերի 31-ին Ջորջ Հինքլ անունով Եկեղեցու մի անդամ, որը նաև գնդապետ էր Միսսուրիի պետական ոստիկանությունում, դավաճանեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Հինքլն ասաց Ջոզեֆին, որ Միսսուրիի ոստիկանության մարդիկ, որոնք պաշարել էին Սրբերին Միսսուրիի Ֆար Վեստ քաղաքում, ցանկանում են հանդիպել և քննարկել խաղաղության պայմանները: Ժամանելով հանդիպման զինադադարի դրոշի ներքո՝ Ջոզեֆը և Եկեղեցու մյուս ղեկավարները բռնի ուժով ձերբակալվեցին՝ որպես ռազմագերիներ:
Ամփոփում 2․ Հաջորդ ամսվա ընթացքում Ջոզեֆը և նրա համախոհներն արժանացան վատ վերաբերմունքի և տեղափոխվեցին բանտից բանտ՝ սպասելով կեղծ մեղադրանքների վրա հիմնված դատավարությանը: 1838 թվականի դեկտեմբերի 1-ին տղամարդիկ բանտարկվեցին Միսսուրի նահանգի Լիբերթի քաղաքի մի փոքրիկ բանտում: Հաջորդ չորս ամիսների ընթացքում Ջոզեֆ Սմիթը, նրա եղբայր Հայրումը, Ալեքսանդր ՄակՌաեն, Լայման Ուայթը և Կալեբ Բոլդվինը խիստ ցրտաշունչ ձմռան ընթացքում պահվեցին Լիբերթիի բանտի ստորին զնդանում։ Սիդնի Ռիգդոնը նույնպես նրանց հետ էր որոշ ժամանակ, սակայն 1839 թվականի հունվարի վերջերին դատավորը հաստատեց նրա ազատումը։
Ամփոփում 3․ զնդանի չափերը մոտավորապես 14 x 14 ֆուտ էին (4,3 x 4,3 մետր), իսկ առաստաղի բարձրությունը՝ 6–6,5 ֆուտ (1,8–2 մետր): Միակ բնական լույսը կամ մաքուր օդը գալիս էր առաստաղի մոտ գտնվող երկու փոքրիկ, ճաղապատ պատուհաններից: Այս պատուհաններից մարդիկ հաճախ ծաղրում և վիրավորում էին բանտարկյալներին։ Մարդկանց ստիպում էին քնել հատակին՝ մի փոքր կեղտոտ ծղոտի կույտի վրա և նրանք գրեթե պաշտպանված չէին ցրտից: Զնդանն ուներ մեկ դույլ՝ արտաթորանքների համար, իսկ տրվող խղճուկ սնունդն այնքան զզվելի էր, որ մարդիկ ուտում էին այն միայն հուսահատ սովից դրդված։ Սնունդը երբեմն թունավորված էր լինում։ Բանտարկյալները շատ էին կարոտում իրենց ընկերներին և ընտանիքներին և խոր վիշտ ապրեցին՝ լսելով Սրբերի տառապանքների մասին, որոնք ձմռան ցրտին վտարվել էին Միսսուրիից։
Դասեր Լիբերթիի բանտից
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.1–6 հատվածները՝ փնտրելով Տիրոջն ուղղված Ջոզեֆ Սմիթի հարցերը և խնդրանքները:
-
Ջոզեֆ Սմիթի ո՞ր հարցերը կամ խնդրանքները կարող են առնչվել ձեզ հետ:
-
Ջոզեֆ Սմիթի խոսքերն ինչպե՞ս ցուցադրեցին նրա հավատքն ու ակնածանքը Աստծո հանդեպ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121.7–9, 26, 33, 123․17 հատվածները՝ Աստծուց խորհուրդ փնտրելով, որը կարող է օգնել մարդուն դժվար փորձության ժամանակ։
-
Եթե դուք լինեիք Լիբերթիի բանտում, ո՞ր սկզբունքն ավելի մխիթարիչ կլիներ ձեզ համար: Ինչո՞ւ։
-
Ինչպիսի՞ եղանակներով է Աստված ձեզ խաղաղություն և մխիթարություն շնորհել փորձության ժամանակ:
-
Ըստ ձեզ ո՞րն է տարբերությունը՝ փորձությանը դիմակայելու և փորձությանը պատշաճ դիմակայելու միջև:
-
Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է դիմակայել Իր փորձություններին և դժվարություններին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
1838–39 թվականների ձմռան դասերը մեզ սովորեցնում են, որ յուրաքանչյուր փորձառություն կարող է դառնալ փրկագնող, եթե մենք այդ դժվարության միջով անցնելիս մնանք կապված մեր Երկնային Հոր հետ: Այդ դժվար դասերը մեզ ուսուցանում են, որ մարդու ծայրահեղ պահերն Աստծո համար հնարավորություն են, և եթե մենք լինենք խոնարհ և հավատարիմ, եթե մենք հավատանք և չանիծենք Աստծուն մեր խնդիրների համար, Նա կարող է մեր կյանքի անարդար, անմարդկային և թուլացնող բանտերը վերածել … հանգամանքների, որոնք կարող են բերել մխիթարություն և հայտնություն, աստվածային ընկերակցություն և խաղաղություն: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Դասեր Լիբերթիի բանտից», Ensign, սեպտեմբեր 2009, 28)
-
Ինչպե՞ս եք զգացել երեց Հոլլանդի խոսքերի ճշմարտությունը ձեր կամ ձեր ծանոթների կյանքում։
Խորհեք այն խնդիրների շուրջ, որոնց անդրադարձել եք դասի սկզբում: Ընտրեք առնվազն մեկ ճշմարտություն «Դասեր Լիբերթի բանտից» ցանկից, որը կարող է օգնել ձեզ կամ ուրիշներին ներկայիս փորձության ժամանակ: Համառոտ բացատրեք, թե Տերը ինչպես կարող է օրհնել և զորացնել ձեզ՝ այդ ճշմարտության հիման վրա հավատքով գործելու համար: