Սեմինարիա
Դաս 147․ Վարդապետություն և Ուխտեր 135. Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունը


«Դաս 147․ Վարդապետություն և Ուխտեր 135․ Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 135», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 147. Վարդապետություն և Ուխտեր 135–136

Վարդապետություն և Ուխտեր 135

Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունը

Ջոզեֆ և Հայրում Սմիթերի արձանը Քարթեջում

Սրբերին տարիներ շարունակ առաջնորդելուց հետո Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը բանտարկվեցին Քարթեջի բանտում: 1844 թվականի հունիսի 27-ին երկուսն էլ նահատակվեցին ամբոխի հարձակման հետևանքով: Այս դասը կօգնի ուսանողներին ամրացնել իրենց վկայությունը Ջոզեֆ Սմիթի՝ որպես Աստծո Վերականգնման Մարգարեի մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

«Տիրոջ Մարգարեն և տեսանողը»

Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Կարող եք ցուցադրել Ջոզեֆ Սմիթի նկարը և առաջարկել ուսանողներին պատկերացնել, որ իրենք խոսելու են մի մարդու հետ, որը ոչինչ չգիտի նրա մասին: Խնդրեք նրանց գրել չորս կամ հինգ ամենակարևոր բաները, որոնք, ըստ իրենց, Տերն արել է մեզ համար Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Հետևյալ հարցերը կարող են օգնել․

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց օրհնությունների, որոնք Տերը տվել է մեզ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

  • Ջոզեֆ Սմիթը և նրա մարգարեական աշխատանքն ինչպե՞ս են ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքի և Նրանց հետ ձեր հարաբերությունների վրա։

Բացատրեք, որ այս դասի ժամանակ ուսանողները կսովորեն Ջոզեֆ Սմիթի նահատակության և այն մասին, թե ինչ է արել Տերը նրա միջոցով: Ուսումնասիրելու ընթացքում առաջարկեք նրանց ձգտել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է Տերը օրհնել իրենց Մարգարեի միջոցով:

Ճանապարհը դեպի Քարթեջի բանտ

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել Վարդապետություն և Ուխտեր 135 բաժնի ուսումնասիրությանը, ամփոփ ներկայացրեք այս պարբերությունները ձեր բառերով:

Իլինոյսում Ջոզեֆ Սմիթը և Սրբերը երեք տարի շարունակ ապրեցին խաղաղ։ 1842 թվականին նրանք կրկին բախվեցին հակադրության։ Այլախոհները Եկեղեցում և հակառակորդները Եկեղեցուց դուրս միավորեցին իրենց ջանքերն ընդդեմ Մարգարեի և Սրբերի։ Իլինոյսի քաղաքացիները սկսեցին բարկանալ և վախենալ Սրբերի քաղաքական ազդեցությունից։ Մյուսները նախանձում էին Նավուի տնտեսական աճին: Սրբերի դեմ հալածանքները նաև նրանց սովորույթների վերաբերյալ թյուրըմբռնումների հետևանք են եղել, օրինակ՝ բազմակնության, որը կեղծ ձևով է ներկայացվել Եկեղեցու որոշ ուխտադրուժ անդամների կողմից: 1844 թվականի ամռանը Եկեղեցու դեմ թշնամանքը մեծապես աճեց։

1844 թվականի հունիսի 7-ին Վիլյամ Լոնը, որը Առաջին Նախագահությունում եղել էր երկրորդ խորհրդական, և այլ ուխտադրուժ անդամներ տպագրեցին Նավու Էքսպոզիտոր անվանումով թերթի առաջին համարը, որպեսզի հարուցեն հանրության զայրույթը Մարգարեի և Եկեղեցու դեմ։ Ջոզեֆ Սմիթը և Նավուի քաղաքային խորհրդի մեծ մասը թերթը համարեցին հանրային կարգի խախտում և հրահանգեցին, որ Նավու Էքսպոզիտոր թերթի տպարանը ոչնչացվի։ Այս հրահանգը համապատասխանում էր Ջոզեֆ Սմիթի ժամանակ գործող օրենքին:

Շրջակայքի բնակիչները բողոքեցին Սրբերի և տպարանի ոչնչացման դեմ։ Իլինոյսի նահանգապետ Թոմաս Ֆորդը խորհուրդ տվեց Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին մեկնել Քարթեջ քաղաք և կարգավորել իրավիճակն օրինական ճանապարհով: Նա խոստացավ նաև, որ ինքնակամ ներկայանալու դեպքում կապահովի լիարժեք պաշտպանություն և արդար դատավարություն։ Չնայած այս խոստումներին, Մարգարեն համոզված էր, որ գնալու դեպքում իրեն կսպանեն (տես Վարդապետություն և Ուխտեր 135.4): Այնուամենայնիվ, 1844 թվականի հունիսի 24-ին Ջոզեֆ և Հայրում Սմիթները և մի քանի հոգի Նավուից մեկնեցին Քարթեջ, որպեսզի փորձեն կարգավորել իրավիճակը և պաշտպանեն Սրբերին ամբոխի բռնությունից:

Ջոզեֆը և Հայրումը մի քանի օր անցկացրին բանտում, այնուհետև ամբոխը հարձակվեց նրանց վրա:

Նահատակությունը

Նախքան ուսանողները կկարդան սուրբ գրությունների հետևյալ հատվածը, խնդրեք նրանց կիսվել այն ամենով, ինչ նրանք արդեն գիտեն Ջոզեֆ և Հայրում Սմիթի նահատակության վերաբերյալ:

Վարդապետություն և Ուխտեր 135 բաժինը, որն առաջին անգամ տպագրվեց նահատակությունից երեք ամիս անց, նկարագրում է տեղի ունեցածը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 135.1–2 հատվածները՝ փնտրելով մանրամասներ նահատակության և դրա ականատեսների վերաբերյալ: (Եթե ցանկանում եք ավելի շատ մանրամասներ իմանալ, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 135.4–7 հատվածները:)

  • Ի՞նչ բացահայտեցիք:

  • Ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք, եթե այդ սարսափելի իրադարձության ականատեսը լինեիք:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել տեղի ունեցածը, ցուցադրեք «Joseph Smith—Prophet of the Restoration» (0:00-3:06) կամ «Joseph Smith: The Prophet of the Restoration» (55:50-59:51) տեսանյութերը։

13:9

Joseph Smith—Prophet of the Restoration

62:4

Joseph Smith: The Prophet of the Restoration

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ երեց Ջոն Թեյլորը (1808–87) նահատակության ականատեսներից էր: Նա ի վերջո ապաքինվեց այդ օրը ստացած վնասվածքներից և շարունակեց ծառայել որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երրորդ Նախագահ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 135.3 հատվածը՝ փնտրելով, թե ինչպես է Տերը օրհնել մեզ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

վարդապետության սերտման հատվածի պատկերակՎարդապետություն և Ուխտեր 135․3 հատվածը վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

  • Ո՞ր ճշմարտություններն են կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ։

Ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել հատված 3-ի կարևոր ճշմարտությունները և կիսվել դրանց վերաբերյալ իրենց մտքերով:

Նրանք կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն ճշմարտությունններից մեկը, որ ուսանողները հավանաբար կնշեն, հետևյալն է․ Ջոզեֆ Սմիթը աշխարհի փրկության համար ավելին է արել, քան որևէ այլ մարդ՝ բացառությամբ Հիսուս Քրիստոսի։ Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին: Կարևոր է պարզաբանել, որ փրկությունը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի՝ ողջ մարդկության Փրկչի միջոցով: Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսը գործեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, որպեսզի այս տնտեսությունում Իր Քավության օրհնությունները տարածի Երկնային Հոր զավակների վրա:

Ուսանողներին առաջարկեք մի քանի րոպե տրամադրել և խորհել այս ճշմարտության նշանակության մասին իրենց կյանքում:

Թեև Ջոզեֆ Սմիթի մահկանացու կյանքն ավարտվեց 1844 թվականի հունիսի 27-ին, նրա աշխատանքը, վկայությունը և ազդեցությունն օգնել են Երկնային Հոր միլիոնավոր զավակների գալ դեպի Հիսուս Քրիստոս և ստանալ փրկության օրհնությունները:

«Նրա միսիան ու գործերը»

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ ընկալել, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են օգտագործել Ջոզեֆ Սմիթին, որպեսզի օգնեն մեզ ավելի մոտենալ Իրենց, առաջարկեք նրանց կատարել հետևյալ երեք քայլերը: Օրինակներից մի քանիսը ներկայացված են շեղագիր:

ուսուցման վարպետության պատկերակ Ուսանողներին առաջարկեք կիսվել. կիսվելու առաջարկի մասին ավելին իմանալու համար տես «Հաճախ վկայություն բերեք և հրավիրեք սովորողներին կիսվել իրենց զգացումներով, փորձառություններով և վկայություններով» վերնագրով դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ. Ուսուցանեք Հոգով ուսուցողական նյութում։ Կարող եք գործնականում կիրառել հետևյալ հմտությունը.«Ստեղծեք հուշումներ, որոնք օգնում են ուսանողներին բանավոր արտահայտել իրենց զգացմունքները, փորձառությունները և վկայությունը»:

  1. Ձեր ուսումնասիրության օրագրի էջի մեջտեղում գրեք «Տիրոջ աշխատանքը Ջոզեֆ Սմիթի միջոցով» արտահայտությունը:

  2. Այս արտահայտության շուրջը գրեք կամ նկարեք 4-5 բան, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ուսուցանել կամ արել են Ջոզեֆ Սմիթի միջոցով: Հնարավորության դեպքում, յուրաքանչյուր եղանակի համար ներառեք սուրբ գրության հղում: Օրինակ՝ «Առաջին Տեսիլքը» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17–19)։

  3. Ներառեք ձեր մտքերն ու զգացմունքներն այն մասին, թե ձեր գրած յուրաքանչյուր բան ինչպես է օգնում ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Օրինակ՝ Ջոզեֆ Սմիթի միջոցով ես ավելի շատ բան եմ հասկանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը կպատասխանի իմ աղոթքներին, և որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը երկու առանձին էակներ են:

Եթե ​​ուսանողներն օգնության կարիք ունենան լրացուցիչ օրինակների հարցում՝ թե ինչ գրեն կամ նկարեն, ապա կարող են կրկնել հետևյալ թեմաներն ու հատվածները. քահանայություն (Վարդապետություն և Ուխտեր 13.1), Մորմոնի Գիրքը (Վարդապետություն և Ուխտեր 17.5–6, 135.3), միսիոներական աշխատանք (Վարդապետություն և Ուխտեր 4, 110.11), կնքման զորություն (Վարդապետություն և Ուխտեր 110.13–16):

Մինչ ուսանողները խորհում և գրում են, կարող եք նվագարկել «Փառք տանք մարդուն» օրհներգը (Հիմներ և մանկական երգեր, համ․ 27): Բացատրեք, որ այս օրհներգը գրվել է Ուիլյամ Վ. Ֆելփսի կողմից Մարգարեի մահից հետո՝ որպես հարգանքի տուրք:

Հնարավորինս շատ ուսանողների առաջարկեք կիսվել իրենց մտքերով, թե ինչպես է Տերը օրհնել իրենց` Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով և գրեք դրանք գրատախտակին: Երբ ուսանողները կիսվեն այդ թեմայի վերաբերյալ իրենց մտքերով և զգացումներով, տվեք նմանատիպ հարցեր՝ «Որևէ մեկը մտածո՞ւմ էր այդ նույն օրհնության մասին: Կցանկանայի՞ք որևէ միտք ավելացնել մեր քննարկմանը» կամ «Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց այս օրհնության»: Ուսանողներին առաջարկեք կիսվել մի քանի օրհնություններով: Կարող եք կիսվել նաև ձեր մտքերով ու զգացումներով:

Այս դասն ավարտելու համար կարող եք նաև կիսվել Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերով: Նախագահ Բալլարդը Հայրում Սմիթի ծոռն է:

2:3

Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Մենք միշտ պետք է հիշենք այն գինը, որը վճարեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթները, և մի շարք այլ հավատարիմ տղամարդիկ, կանայք և երեխաներ՝ Եկեղեցին հիմնելու համար, որպեսզի ես և դուք կարողանանք վայելել այսօր մեր ունեցած բազմաթիվ օրհնությունները և բացահայտված այս բոլոր ճշմարտությունները։ Նրանց հավատարմությունը երբեք չպետք է մոռացվի։ (Մ. Ռասսել Բալլարդ, «Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը:», Լիահոնա, մայիս 2020, 11)

  • Ի՞նչ խորհուրդ կտաք անել այն մարդուն, որը ցանկանում է ավելի լավ հասկանալ, թե Տերը ինչպես է օրհնել իրեն Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Մտապահեք

Կարող եք օգնել ուսանողներին մտապահել Վարդապետություն և Ուխտեր 135.3 հատվածի հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը և կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Այս հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտությունն է՝ «Ջոզեֆ Սմիթն ի հայտ բերեց Մորմոնի Գիրքը, որը նա թարգմանեց Աստծո պարգևով և զորությամբ»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: