Սեմինարիա
Դաս 210. Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքը. ուսումնասիրեք և կիրառեք Տիրոջ ծառաների ուսմունքը


«Դաս 210․ Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքը. ուսումնասիրեք և կիրառեք Տիրոջ ծառաների ուսմունքը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 210․ Եկեղեցու ղեկավարների ուսմունքները

Ձևանմուշ. Եկեղեցու ղեկավարների ուսմունքները

Ուսումնասիրեք և կիրառեք Տիրոջ ծառաների ուսմունքները

երիտասարդ տղան դիտում է գերագույն համաժողովը

Սեմինարիայում ուսումնառության ողջ տարվա ընթացքում ուսանողները մի քանի հնարավորություն կունենան ուսումնասիրելու Եկեղեցու ղեկավարների ուղերձները: Այս ձևանմուշը ձեզ տալիս է գաղափարներ, որոնք կօգնեն ուսանողներին ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարների ուղերձները:

Նշում․ Այս ձևանմուշն օգտագործելու օրինակի համար տես Դաս 211․ «Ընտրություններ հավերժության համար»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Եկեղեցու ղեկավարների յուրաքանչյուր ուղերձի համար կարող եք ընտրել ձևանմուշի Սկսեք դասը Ուսումնասիրեք ուղերձը Խորացրեք հասկացողությունը բաժիններում պարունակվող գաղափարներից մեկը կամ մի քանիսը կամ ձեր ընտրությամբ նմանատիպ գաղափարներ։ Կարող եք նաև օգտագործել ձևանմուշի Կիրառեք այն, ինչ ուսումնասիրել եք բաժինը:

Ուսումնասիրելու համար ուսանողները կարող են աշխատել անհատապես կամ դասարանով կամ կարող եք նրանց բաժանել ավելի փոքր խմբերի: Եթե ցանկանաք լսել ելույթի ձայնագրությունը կամ դիտել տեսանյութը, տրամադրեք նաև տպագիր կամ թվային տարբերակը, որպեսզի ուսանողները կարողանան հետևել տեքստին:

Օգնեք ուսանողներին կենտրոնանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա՝ ուսուցման ձեր ընտրած յուրաքանչյուր գաղափարի միջոցով:

Սկսեք դասը

Մտածեք դասը սկսելու եղանակ, որը կարող է օգնել ուսանողների մտքում կամ սրտում հետաքրքրություն առաջացնել՝ օգնելու նրանց պատրաստվել ուսումնական փորձառությունը: Ուղերձը, որը ուսանողները պետք է ուսումնասիրեն, կարող է ունենալ մի քանի օգտակար մոտեցում, որոնք դուք կարող եք օգտագործել: Ստորև տրվում է մի քանի օրինակ.

  • Կիսվեք մտածելու տեղիք տվող մի հարցով ուղերձից և առաջարկեք ուսանողներին հակիրճ քննարկել այն կամ գրել իրենց սկզբնական պատասխանները օրագրերում:

  • Կիսվեք նկարով կամ առարկայական դասով, որն օգտագործվել է իրենց ուղերձի ընթացքում և համառոտ քննարկեք, թե ինչու է այն օգտագործվել։

  • Կիսվեք մի պատմությունով խոսնակի ուղերձից։ Արդյունավետ կարող է լինել դասի սկզբում չկիսվել ամբողջ պատմությունով, այլ դրա մի մասով, որը բավական կլինի ուսանողների հետաքրքրությունը շարժելու համար: Դասի ընթացքում պատմությունը կարող եք ավարտվել՝ ցույց տալով խոսնակի ուղերձի նպատակը:

  • Կարող եք կիսվել ելույթի թեմայով և առաջարկել ուսանողներին գրել թեմայի հետ կապված իրենց ունեցած հարցերը: Խրախուսեք նրանց պատասխաններ փնտրել դասի ընթացքում:

Ուսումնասիրեք ուղերձը

Կարող եք օգտագործել ձեր գաղափարները կամ հետևյալ գաղափարներից մի քանիսը՝ օգնելու ուսանողներին կենտրոնանալ ելույթի ուսումնասիրության վրա: Եթե ժամանակը թույլ տա, կարող է օգտակար լինել մի քանի մեթոդների օգտագործումը: Առաջարկեք ուսանողներին ուղերձը վերանայելիս անձնական հայտնություն խնդրել և հուշումները գրել իրենց ուսումնական օրագրերում: Լրացուցիչ ուսումնասիրության գաղափարներ կարող եք գտնել «Studying General Conference Addresses» նյութում՝ ChurchofJesusChrist.org կայքում:

Եթե ուսանողներին հասանելի չէ ելույթի թվային օրինակը, կարող եք նրանց հնարավորություն տալ ուսումնասիրելու տպագիր օրինակը:

  • Փնտրել։ Աղոթքով մտածեք ձեր դասարանի կարիքները մասին և նախանշեք «Փնտրել» գործառույթը, որը կարող է օգտագործվել, երբ ուսանողներն ուսումնասիրում են ելույթը: «Փնտրել» գործառույթի օրինակները կարող են ներառել հավերժական ճշմարտություններ, հրավերներ և խոստացված օրհնություններ փնտրելը: Ուսանողները կարող են նաև փնտրել իրենց հարցերի կամ մտահոգությունների պատասխանները:

    Կարող է օգտակար լինել հնարավորություն տալ ուսանողներին ընտրել մի բան, որը ցանկանում են փնտրել ելույթում: Կարող եք կիսվել զրույցի թեմայով և ուսանողներին հնարավորություն տալ գրատախտակին գրել մի քանի հարց այդ թեմայի վերաբերյալ: Ուսումնասիրությունից հետո դուք կարող եք բացահայտել, թե ուսանողների կարծիքով որ հարցերն են պատասխան գտել և ինչպես:

  • Համարակալեք պարբերությունները և փոխանցեք ելույթը հերթով բոլոր ուսանողներին։ Ելույթի օրինակում գրեք կամ մուտքագրեք պարբերությունների համարները։ Փոխանցեք ելույթը հերթով բոլոր ուսանողներին և առաջարկեք նրանց ընտրել որևէ պարբերություն՝ ուսումնասիրություն կատարելու համար։ Ուսանողները կարող են կարդալ մեկ կամ մի քանի պարբերություն՝ գրառումներ կատարելով և նշումներ անելով լուսանցքում: Այնուհետև թերթը կարող է փոխանցվել հաջորդ ուսանողին, որը կանի նույն գործողությունը։ Բոլոր պարբերությունները ուսումնասիրելուց հետո թերթը վերադարձրեք առաջին ուսանողին և հնարավորություն տվեք նրան ծանոթանալ դասարանի մյուս անդամների կողմից գրված գաղափարներին:

  • Համապատասխան սցենար: Առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող է ուսումնասիրվող ելույթը կիրառվել այսօրվա դեռահասի համար կամ այն անձնական դժվարությունների համար, որոնց կարող է բախվել դեռահասը: Դասի սկզբում պատրաստեք և ներկայացրեք սցենար: Կամ ուսանողները կարող են ստեղծել սցենար մի դեռահասի մասին, որը դժվարություններ ունի որևէ իրավիճակի կամ հարցի հետ: Ուսանողները կարող են համապատասխան մանրամասներ ավելացնել սցենարին, որոնք համապատասխանում են ձեր տարածաշրջանի դեռահասների կարիքներին:

  • Մեջբերված կամ առնչվող սուրբ գրություններ։ Ուսանողները կարող են ելույթում կամ ծանոթագրություններում փնտրել մեջբերված սուրբ գրությունները: Ուսանողները կարող են կարդալ հատվածները և նշել, թե ինչպես է ելույթն օգնում իրենց ավելի լավ հասկանալ մեջբերված սուրբ գրությունները կամ ինչպես են մեջբերված սուրբ գրություններն օգնում իրենց ավելի լավ հասկանալ ելույթի ուղերձը: Gospel Library հավելվածում ուսանողները կարող են հղում ստեղծել ելույթում մեջբերված սուրբ գրություններին կամ նշել դրանք իրենց թղթային սուրբ գրություններում:

Խորացրեք ձեր հասկացողությունը

Այս բաժնի նպատակն է օգնել ուսանողներին խորհել իրենց ուսումնասիրած ելույթի շուրջ և քննարկել այն: Կարող եք օգտագործել ձեր գաղափարները կամ կարող եք ընտրել հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին ներգրավվել քննարկմանը: Կարող եք լրացուցիչ հարցեր տալ, երբ ուսանողները կիսվեն, թե ինչ մտքեր և զգացմունքներ են ունեցել սովորելիս: Այս տարբերակները կարող են կատարվել անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով:

  • Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա։ Կարող եք Փրկչի նկարը փակցնել գրատախտակին։ Առաջարկեք ուսանողներին գրել ոգեշնչող բառեր կամ արտահայտություններ ելույթում իրենց գտած նկարի շուրջ: Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց գրածով և իրենց կարծիքով, այդ բառը կամ արտահայտությունը ինչպես կարող է օգնել մարդուն հասկանալ Հիսուս Քրիստոսի բնավորությունը, հատկանիշները և դերերը: Ուսանողները կարող են կիսվել, թե ինչպես կարող են այդ ուսմունքներն օգնել իրենց հետևել Փրկչին և ամրացնել իրենց հարաբերությունները Նրա հետ:

  • Ուսուցանեք միմյանց: Կարող եք առաջարկել ուսանողներին ստեղծել երեքից հինգ րոպեանոց ելույթ կամ դաս, որը կուսուցանի իրենց ուսումնասիրած ուղերձը: Ուսանողները կարող են ներառել անձնական փորձառություններ կամ սուրբ գրությունների լրացուցիչ հղումներ, որոնք կօգնեն ներկայացնել ուղերձը: Ուսանողները կարող են փորձել կիսվել իրենց ելույթով դասընկերոջ, փոքր խմբի կամ դասարանի հետ:

  • Գրանցեք մտքերն ու զգացմունքները։ Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այն մտքերն ու զգացմունքները, որ իրենք ունեցել են ելույթն ուսումնասիրելիս: Ուսանողները կարող են գրանցել ցանկացած գործողություն, որ Հոգին հուշել է իրենց անել: Անհրաժեշտության դեպքում կարող եք առաջարկել պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց գրածով:

  • Ստեղծեք որևէ բան։ Կարող եք ուսանողներին ժամանակ տալ՝ ստեղծելու նկար, գծանկար, պաստառ, մեմ, սոցիալական ցանցի գրառում կամ նմանատիպ այլ բան՝ օգտագործելով այն, ինչ իրենք սովորեցին ելույթից։ Դա կարող է լինել հիշեցում կամ մարդկանց ոգեշնչող մի բան: Ուսանողները կարող են կիսվել իրենց ստեղծածով խմբի կամ դասարանի հետ:

  • Կիսվեք ուրիշների հետ։ Կարող եք խրախուսել ուսանողներին կիսվել ելույթի ուղերձով իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ կամ սոցիալական ցանցերում (օրինակ՝ գրառման, տեսանյութի կամ մեմի ձևով): Կիսվելիս ուսանողները կարող են ներառել մի պարզ վկայություն և ավելին իմանալու հրավեր:

Կիրառեք այն, ինչ ուսումնասիրել եք

Այս բաժնի նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ կիրառել այն, ինչ իրենք սովորել և զգացել են ելույթն ուսումնասիրելիս: Կարող եք օգտագործել հետևյալ գաղափարներից մեկը կամ մի քանիսը կամ այլ գաղափարներ՝ համապատասխանեցնելով ձեր ուսանողների կարիքներին: Լրացուցիչ գաղափարների համար տես «Encourage learners to share the truths they are learning» նյութը Teacher Development Skills: Invite Diligent Learning բաժնում՝ ChurchofJesusChrist.org կայքում։

  • Հետևեք հուշումներին: Խրախուսեք ուսանողներին հետևել այն հուշումներին, որ իրենք ունեցել են ելույթն ուսումնասիրելիս: Նրանք կարող էին զգալ, որ պետք է որոշակի փոփոխություններ կատարեն իրենց կյանքում, աշխատեն իրենց անձնական նպատակներից մեկի իրագործման վրա կամ կիսվեն ուղերձով մեկ այլ մարդու հետ:

  • Ծրագիր կազմեք Ուսանողները կարող են ավարտել հետևյալ հուշումները, որոնք կօգնեն նրանց կիրառել իրենց սովորածը: Ցանկության դեպքում ուսանողները կարող են կիսվել իրենց ծրագրով ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ․ դա կօգնի իրենց իրականացնել այն:

  • Այս ելույթի շնորհիվ ես կանեմ հետևյալը․ ։

  • Հաջորդ քայլը, որը ես կանեմ իմ ծրագիրն իրականացնելու համար, հետևյալն է․ ։

  • Ես կփորձեմ դա անել մինչև (ամսաթիվ):

  • Ես ինքս ինձ կհիշեցնեմ իմ ծրագրի մասին հետևյալի միջոցով․ ։