Ինստիտուտ
Վերականգնման hիմունքները. Ուսուցչի նյութ (Կրոն 225) ձեռնարկի նախաբանը


«Վերականգնման hիմունքները. Ուսուցչի նյութ (Կրոն 225) ձեռնարկի նախաբանը», Վերականգնման hիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Վերականգնման hիմունքները. Ուսուցչի նյութ (Կրոն 225) ձեռնարկի նախաբանը», Վերականգնման hիմունքները. Ուսուցչի նյութ

Վերականգնման hիմունքները. Ուսուցչի նյութ (Կրոն 225) ձեռնարկի նախաբանը

Վերականգնման hիմունքները. Ուսուցչի նյութ (Կրոն 225) ձեռնարկի նախաբանը

Ողջունո՜ւմ ենք Վերականգնման հիմունքների դասընթացին: Շնորհակալություն, որ ընդունեցիք ձեր ուսանողներին օգնելու հնարավորությունը՝ ամրապնդելու իրենց դարձն առ Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը:

Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակը հետևյալն է.

Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունն ու ուսմունքները և ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին և պատրաստել իրենց, իրենց ընտանիքները և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ: (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար [2012], 1

Որո՞նք են այս դասընթացի նպատակները:

Այս դասընթացը նախատեսված է օգնել ուսանողներին․

  • Ամրապնդել Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության մասին իրենց վկայությունը։

  • Մեծացնել Ավետարանի սկզբունքներով ու վարդապետությամբ ապրելու նրանց ցանկությունն ու ջանքերը և ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Կիրառել «ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնի սկզբունքները և փորձառություն ձեռք բերել՝ գնահատելով տեղեկությունների աղբյուրները։

  • Բացահայտել և բացատրել Վերականգնման հիմնարար վարդապետությունը, հայտնությունը և պատմական իրադարձությունները:

Ինչպե՞ս է կազմված այս ձեռնարկը:

Այս ձեռնարկի բովանդակությունը ստեղծված է այնպես, որ օգնի ուսանողներին իմաստալից, կրթող փորձառություններ ունենալ՝ ինչպես դասից դուրս, այնպես էլ՝ դասարանում: Յուրաքանչյուր դաս բաղկացած է նախապատրաստական նյութից և ուսուցչի նյութից:

Նախապատրաստական նյութ

Նախապատրաստական նյութը պետք է ուսումնասիրվի ինչպես ձեր կողմից, այնպես էլ ձեր ուսանողների կողմից՝ դասի նախապատրաստման ժամանակ: Այն ներառում է պատմական համապատասխան համատեքստ և պատկերներ, սուրբ գրությունների և Եկեղեցու ղեկավարների ուսմունքներ և «Ցանկանո՞ւմ ես ավելին» բաժինը, որը բացահայտում է դասի հետ կապված լրացուցիչ աղբյուրները:

Նախապատրաստական նյութը պարունակում է նաև հարցեր և վարժություններ, որոնք ուղղված են դասարանում ուսանողների ուսման փորձի ամրապնդմանը: Օրինակ, 6-րդ դասի՝ «Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը», նախապատրաստական նյութում ձեզ և ձեր ուսանողներին հնարավորություն է տրվում ուսումնասիրել Եկեղեցու ղեկավարների ուսմունքներն այն մասին, թե Մորմոնի Գիրքն ինչպես է օգնում, որ ավելի մոտենանք Աստծուն և ինչպես է լրացուցիչ եղանակներով օրհնում մեր կյանքը։

Ինչպե՞ս է Մորմոնի Գրքում գտնվող ուսմունքների ուսումնասիրությունն ու դրանցով ապրելն օգնել ձեզ մոտենալ Աստծուն: Որո՞նք են Մորմոնի Գրքից այն մի քանի հատվածները, որոնք օգնել են ձեզ ավելի նմանվել Նրան։ Հատկացված տողերում գրի առեք այս հարցերի ձեր պատասխանները։ Դասարան եկեք պատրաստված՝ ձեր մտքերով կիսվելու համար։

Յոթանասունից Երեց Քիմ Բ. Քլարկն ուսուցանել է նախապատրաստության և ավելի մանրամասն սովորելու համար անհրաժեշտ անկեղծ ջանքերի մասին։

Նկար
Երեց Քիմ Բ. Քլարկ

Եթե իսկապես ցանկանում եք ավելի մանրամասն սովորել, եթե ձեր սիրտը և միտքը բաց են սովորելու համար, և եթե գործեք ըստ այդ ցանկության, Տերը կօրհնի ձեզ: Երբ կատարեք ձեր մասը՝ հավատքով աղոթեք, նախապատրաստվեք, ուսումնասիրեք, ակտիվորեն մասնակցեք և ամեն ինչ անեք, ապա Սուրբ Հոգին կսովորեցնի ձեզ, կմեծացնի սովորած նյութը կիրառելու ձեր կարողությունը և կօգնի ձեզ դառնալու այն, ինչ Տերն ուզում է, որ դառնաք։ (“Learning for the Whole Soul,” Ensign or Liahona, Aug. 2017, 27)

Ուսուցչի նյութ

Ուսուցչի նյութը նախատեսված է, որ օգնի ուսուցիչներին հրավիրել ուսանողներին քննարկում անցկացնել այն մասին, թե ինչ են սովորել նախապատրաստության ժամանակ և ամրապնդի Տիրոջ և Նրա վերականգնված ավետարանի մասին ուսանողների հասկացողությունն ու վկայությունը։ Յուրաքանչյուր դասի նախաբանում կգտնեք դասի նախատեսված ուսումնառության նկարագրությունը: Դրան հաջորդում են դասավանդման առաջարկվող գաղափարները, որոնք կազմավորում են դասի կառուցվածքը, բովանդակությունը, քննարկման համար անհրաժեշտ օգտակար նյութերը և կիրառման գաղափարները:

Հետևյալը օրինակ է այն մասին, թե ինչպես է ուսուցչի նյութը հիմնվում ուսանողների պատրաստվածության վրա, կրկին՝ դաս 6-ից․

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և հրավիրեք նրանց կիսվել և բացատրել Մորմոնի Գրքի այն հատվածները, որոնք օգնել են նրանց ավելի մոտենալ Աստծուն: (Ուսանողները, ովքեր ուսումնասիրել են նախապատրաստական նյութը, կարող են անդրադառնալ իրենց գրածին, երբ ավարտեն 4-րդ բաժինը): Կարող եք նաև հրավիրել, որ ուսանողներն իրենց խմբերում քննարկեն, թե իրենց ընտրած հատվածներում արձանագրված ուսմունքների կիրառությունն ինչպես է օգնում նրանց ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:

Երբ կարդաք այս ձեռնարկի դասերը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ուսուցչի նյութը պարբերաբար հիմնվում ուսանողների պատրաստության վրա: Անընդհատ խրախուսելով, որ ուսանողները պատրաստ ներկայանան դասին, կօգնի նրանց զգալ յուրաքանչյուր դասին պատրաստված լինելու կարևորությունը։

Ուսուցչի նյութը նաև նախատիպ է հանդիսանում ավետարանի ուսուցման և ուսումնասիրության հիմունքների համար (տես Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն, 10, 23–31, 38–41)։ Դա օգնում է ուսանողներին ճանաչել, հասկանալ և զգալ Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետության և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը, ինչպես նաև հրավիրում է նրանց բացատրել, կիսվել և վկայել:

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք՝ այս դասընթացի ուսուցմանը նախապատրաստվելիս

Մի րոպե հատկացրեք՝ մեկ կամ երկու դաս կարդալու համար, որպեսզի ծանոթանաք, թե ինչպես կարող եք միասին օգտագործել նախապատրաստական նյութը և ուսուցչի նյութը, երբ պատրաստվում եք ուսուցանել։ Որո՞նք են այն եղանակները, որոնցով դուք կարող եք օգնել ուսանողներին պատրաստվել, որպեսզի նրանք կարողանան ավելի հարուստ փորձ ունենալ դասարանում:

Ինչպե՞ս կարող եմ կենտրոնանալ ուսանողների վրա և օգնել նրանց, որ իմաստավոր փորձ ունենան այս դասընթացի ժամանակ:

Դուք կօրհնեք ձեր ուսանողներին, երբ ակնկալեք և խրախուսեք նրանց կատարել իրենց ուսանողի դերը՝ ինչպես դասից դուրս, այնպես էլ դասի ժամանակ: Հետևյալ եղանակներով կարող եք հասնել դրան՝ ակնկալելով ուսանողների պատրաստվածությունը, նրանց հորդորելով հարցեր տալ նախապատրաստական նյութի կամ դասի վերաբերյալ, նրանց հնարավորություն տալով իրենց բառերով բացատրել վարդապետությունն ու սկզբունքները և կիսվել համապատասխան փորձով ու վկայությամբ և հորդորելով նրանց ավելի լիարժեք կերպով ապրել վերականգնված ավետարանի ճշմարտություններով։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Մենք կարող ենք լինել ավելի հզոր ուսուցիչներ, քան երբեմն լինում ենք: Այդպիսի վախեցնող խնդրի առնչվելիս, խնդրում ենք հիշել, որ ուսանողը տարա չէ, որը պիտի լցվի, ուսանողը կրակ է, որը պետք է բոցավառել: (Jeffrey R. Holland, “Angels and Astonishment” [Church Educational System Training Broadcast, June 12, 2019], ChurchofJesusChrist.org/broadcasts/article/article/2019/06/14holland)

Ուսուցչի նյութում առաջարկվող դասի կառուցվածքը կօգնի ձեզ դասի ժամանակ բավականաչափ ժամանակ տրամադրել, որպեսզի ուսանողները ճանաչեն և հետևեն հոգևոր հուշումներին: Նյութերը նաև կօգնեն ձեզ, որ հորդորեք ուսանողներին կիրառել իրենց սովորածը և ավելի նմանվել մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Մտածեք 19-րդ դասի այս օրինակի մասին՝ «Մահացածների փրկությունը»։

Կարող եք հրավիրել ուսանողներին մատծել այն մարդու մասին, ով կարող է լինել նրանց մենթորը՝ օգնելով կատարել ընտանեկան պատմության աշխատանք։ Եթե որոշ ուսանողներ արդեն փորձառու են ընտանեկան պատմություն կատարելու մեջ, հրավիրեք նրանց լինել դասարանի որևէ անդամի մենթորը։ Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք նաև ուսանողներին ցույց տալ ընտանեկան պատմության կայքէջը ChurchofJesusChrist.org/family-history և խրախուսեք նրանց լրացուցիչ գաղափարների համար ուսումնասիրել այդ կայքը, որ իմանան, թե ինչպես ավելի շատ մասնակցեն ընտանեկան պատմության աշխատանքին:

Կիսվեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությամբ․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ես հրավիրում եմ ձեզ աղոթքով խորհել, թե ինչ տեսակ զոհաբերություն, և ցանկալի է ժամանակի զոհաբերություն, դուք կարող եք անել այս տարի, որպեսզի ընտանեկան պատմության և տաճարային ավելի շատ աշխատանք կատարեք։ (Russell M. Nelson, RootsTech Family Discovery Day—Opening Session 2017, ChurchofJesusChrist.org)

Դասն ավարտեք՝ հրավիրելով ուսանողներին աղոթքով խորհել, ապա գրի առնեն, թե ինչ հատուկ զոհաբերություններ են անելու, կամ ինչպիսի հատուկ քայլեր են ձեռնարկելու՝ ընտանիքի պատմության և տաճարային ծառայությանն ավելի լիարժեք մասնակցելու համար:

Այս դասընթացը նախատեսված է մեկ կիսամյակի համար, և բաղկացած է 28 դասից՝ գրված 50-րոպեանոց դասաժամերի համար: Եթե ձեր դասարանը հանդիպում է շաբաթը մեկ անգամ 90-100 րոպեով, յուրաքանչյուր դասաժամի համար միացրեք և ուսուցանեք երկու դաս: Մի մտահոգվեք ուսուցչի նյութի ամբողջ բովանդակությունը լուսաբանելու համար, փոխարենը կենտրոնացեք ուսանողների վրա՝ օգնելով ամրապնդել նրանց պատկերացումները վարդապետության կամ սկզբունքների մասին, որոնք հատկապես կարևոր են իրենց համար և օգնեք նրանց ավելի լիարժեք ապրել այդ ճշմարտություններով:

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք՝ այս դասընթացի ուսուցմանը նախապատրաստվելիս

Որո՞նք են այն եղանակները, որոնցով դուք կարող եք խրախուսել ուսանողներին դասարանի հետ կիսվել դասի ընթացքում իրենց սովորածով։ Ի՞նչ կարող եք անել, որ ընդգրկեք այն ուսանողներին, ովքեր չեն ուսումնասիրել նախապատրաստական նյութը:

Ինչպե՞ս կարող եմ արդյունավետ կերպով նախապատրաստվել ուսուցմանը:

Երկնային Հայրը կօգնի ձեզ, երբ դուք նախապատրաստվեք և ուսուցանեք Իր զավակներին։ Ավետարանով ջանասիրաբար ապրելու ձեր ջանքերը կօգնեն ձեզ արժանի մնալ Հոգուն՝ ուսուցմանը պատրաստվելիս:

Նախապատրաստության ժամանակ կարող եք մտածել, թե ինչպես կարող եք հարմարեցնել ուսուցչի նյութը՝ բավարարելու համար ձեր ուսանողների կարիքները և հանգամանքները։ Հարմարեցնելու ժամանակ հետևեք Առաջին նախագահությունից Նախագահ Դալլին Հ․ Օուքսի խորհուրդներին։

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքս

Նախագահ [Բոյդ Ք․] Փաքերը հաճախ է իմ ներկայությամբ ուսուցանել, որ մենք նախ ընդունում ենք, ապա հարմարեցնում: Եթե մենք խորապես ուսումնասիրում ենք տվյալ դասը, որը պետք է մատուցենք, ուրեմն կարող ենք հետևել Հոգուն այն հարմարեցնելու համար: Երբ մենք խոսում ենք այս ճկունության մասին, երբեմն ցանկանում ենք սկսել հարմարեցնելուց և ոչ թե ընդունելուց: Սա հավասարակշռություն է: Սա մշտական խնդիր է: Սակայն նախ ընդունելու և ապա հարմարեցնելու մոտեցումը լավ եղանակ է ամուր հիմքի վրա կանգնելու համար։ (Dallin H. Oaks, “A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Միգուցե օգտակար լինի, եթե ուսուցանելու պատրաստվելիս հետևյալ հարցերը տաք ինքներդ ձեզ։

  • Արդյո՞ք աղոթել եմ Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալու համար:

  • Արդյո՞ք ուսումնասիրել եմ նախապատրաստական նյութը։

  • Արդյո՞ք ես բանիմաց եմ ուսուցչի նյութի հիմունքների մասին։ Արդյո՞ք կան բաներ, որոնք պետք է հարմարեցնեմ իմ ուսանողների կարիքներին:

  • Ինչպե՞ս կարող ենք դասարանում արդյունավետորեն սովորել սուրբ գրություններից:

  • Ինչպե՞ս կարող եմ այս դասի ժամանակ օգնել ուսանողներին կենտրոնանալ Փրկչի վրա և սովորել Սուրբ Հոգուց:

  • Ինչպե՞ս կարող եմ առավել արդյունավետորեն օգնել իմ ուսանողներին սովորել, հասկանալ և աճել իրենց վկայությամբ՝ ավետարանի այս ոլորտներին վերաբերող սկզբունքների վերաբերյալ:

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի իմաստալից կերպով կիրառեմ այն, ինչ ուսանողները սովորել են դասի նախապատրաստումից և իրենց կյանքի փորձից:

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ուսանողներից յուրաքանչյուրին լիարժեք ընդգրկվել դասին:

  • Ինչպե՞ս կարող եմ տարբերակել յուրաքանչյուր դասի ուսումնական վարժությունները և մոտեցումները:

  • Ինչպե՞ս կարող եմ ստեղծել ուսանելու մթնոլորտ, որը կհրավիրի Հոգին և որտեղ ուսանողները միմյանց սովորեցնելու և իրարից սովորելու հնարավորություն և պատասխանատվություն կունենան։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 88․78122

Ինչպե՞ս կարող եմ հարմարեցնել դասերը սահմանափակ կարողություն ունեցող ուսանողների համար:

Ուսուցմանը պատրաստվելիս հաշվի առեք հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Հարմարեցրեք միջոցառումները և ակնկալիքները, որպեսզի ընդգրկեք նրանց և օգնեք, որ նրանք հաջողության հասնեն disabilities.ChurchofJesusChrist.org

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք, թե ձեր ուսանողներ ինչ փորձառություն կունենան այս դասընթացի արդյունքում։ Թվարկեք ձեր մտքերից մի քանիսն այն մասին, թե ինչպես եք նախատեսում օգնել նրանց՝ իմաստալից ուսումնառության փորձ ունենալ։

Ի՞նչ է ակնկալվում ուսանողներից՝ միավորներ ստանալու համար։

Ինստիտուտի ավարտականին բավարար միավորներ հավաքելու համար, ուսանողները պարտավոր են՝

  1. ուսումնասիրել նախապատրաստական նյութը՝ դասերի առնվազն 75 տոկոսի համար։

  2. մասնակցել անցկացվող դասերի 75 տոկոսին։

  3. ավարտել ուսումնական երեք փորձառություններից մեկը․ պահել ուսումնասիրության օրագիր, գրել պատասխաններ երեք շարադրությունների հարցերին կամ ինքնուրույն ծրագրել և ավարտին հասցնել ուսումնառության որևէ առաջարկ (ուսուցչի հաստատմամբ), որը կապված է դասընթացի բովանդակության հետ: Մանրամասների համար այցելեք՝ ChurchofJesusChrist.org/si/institute/learning-experiences։

Եթե ուսանողները գրեն նախապատրաստական նյութի բոլոր հարցերի և վարժությունների պատասխանները, դա նույնպես կբավարարի ուսումնական փորձառության պահանջը: Անհրաժեշտություն չկա, որ ուսանողներն իրենց իրենց պատասխանները հանձնեն ձեզ: Կիսամյակի վերջում նրանք պարզապես պետք է ձեզ ցույց տան իրենց կատարած աշխատանքը։

Տպել