Ինստիտուտ
Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Հետևել Տիրոջ ապրող մարգարեներին


«Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ. Հետևել Տիրոջ ապրող մարգարեներին», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հետևել Տիրոջ ապրող մարգարեներին

Նկար
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը երիտասարդներին ողջունելիս

Մտածեք, թե ձեր կյանքն ինչպիսին կլիներ առանց ապրող մարգարեների ազդեցության և ուսմունքների: Ուսումնասիրելու ժամանակ մտածեք, թե Տիրոջ մարգարեներին հետևելիս ինչպես եք ավելի մեծ առաջնորդություն և օրհնություններ ստանում ձեր կյանքում:

Բաժին 1

Տիրոջ մարգարեներին հետևելու որոշումն ինչպե՞ս կարող է օրհնել իմ կյանքը։

Այն օրը, երբ կազմավորվեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, Տերը հայտնեց, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը պիտի «կոչվի տեսանող, թարգմանիչ, մարգարե, Հիսուս Քրիստոսի առաքյալ, եկեղեցու երեց» (Վարդապետություն և Ուխտեր 21․1

Նկար
Ջոզեֆ Սմիթ կանգնած է համայնքի առջև

Այնուհետև Տերը պատվիրան տվեց, որ Սրբերը հետևեն Իր մարգարեին և նկարագրեց այն օրհնությունները, որոնք պիտի ստանան դրա արդյունքում։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 21․4–6:

Հաջորդ տարի Տերը ընդգծեց Իր ձայնի և Իր մարգարեների ձայնի միջև կապը։ Այն հայտնության մեջ, որը նախաբան է ծառայել Պատվիրանների Գրքի համար, որն ավելի ուշ պետք է դառնար Վարդապետություն և Ուխտեր, Տերը կրկին ուսուցանեց, որ «թեև երկինքն ու երկիրը պիտի անցնեն, իմ խոսքը չպիտի անցնի, այլ բոլորը պիտի կատարվի, լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» (Վարդապետություն և Ուխտեր 1․38

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսը վկայել է․

Մարգարեներ ունենալը Իր զավակների հանդեպ Աստծո սիրո նշանն է: Նրանք հայտնի են դարձնում Աստծո և Հիսուս Քրիստոսի խոստումներն ու ճշմարիտ էությունը իրենց ժողովրդին: …

Երբ հետևում ենք [Տիրոջ մարգարեներին], մեր կյանքը դառնում է ավելի երջանիկ, մեր դժվարություններն ու խնդիրները պակասում ու դառնում են հեշտ տանելի, իսկ մենք մեր շուրջը ստեղծում ենք հոգևոր սպառազինություն, որը կպահպանի մեզ մեր օրերի թշնամիների հարձակումներից: (Ուլիսես Սոարես, «Մարգարեները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2018, 99)։

Նկար
չափահաս ամուրիներն ուսումնասիրում են համաժողովի ելույթները
Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս է ձեր կյանքն օրհնվել՝ մարգարեների ուսմունքներին ու խորհուրդներին հետևելով:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ Տիրոջ մարգարեների խոսքերը ստանալ «համբերությամբ ու հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 21․5

Ժամանակ առ ժամանակ, գուցե դժվարանաք ընդունել և հետևել Տիրոջ մարգարեների խորհուրդներին և ուսմունքներին: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ դուք լիովին չհասկանաք նրանց խոսքերի պատճառաբանությունը: Կամ նրանց ուսմունքները կարող են հակասել հասարակության ընդունված հայացքներին և սովորույթներին, կամ ձեր անձնական հայացքներին և ընտանեկան ավանդույթներին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը հետևյալ խորհուրդն ու խոստումն է տվել․

Մի զարմացեք, եթե երբեմն ձեր անձնական տեսակետները սկզբում չեն համապատասխանում Տիրոջ մարգարեի ուսմունքներին: Դրանք սովորելու, խոնարհվելու պահեր են, երբ մենք աղոթում ենք մեր ծնկների վրա: Մենք առաջ ենք քայլում հավատքով, վստահելով Աստծուն, իմանալով, որ ժամանակի ընթացքում մենք ավելի շատ կստանանք հոգևոր հստակություն մեր Երկնային Հորից: …

… Իմ կյանքում ես հասկացել եմ, որ երբ աղոթքով ուսումնասիրում եմ Աստծո մարգարեի խոսքերը և ուշադիր, համբերությամբ, հոգևորապես հավասարեցնում եմ իմ կամքը ոգեշնչված ուսմունքների հետ, իմ հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ միշտ աճում է: Եթե մենք, խորհուրդները մի կողմ դնելով որոշենք, որ մենք ավելի լավ գիտենք, մեր հավատը կտուժի և մեր հավերժական հեռանկարը կխամրի: Ես ձեզ խոստանում եմ, որ երբ վճռականորեն հետևեք մարգարեին, ձեր հավատքը Փրկիչի հանդեպ կաճի: (Նիլ Լ. Անդերսեն, «Աստծո մարգարեն», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2018թ, 26–27)։

Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին, ով ծառայել է Երիտասարդ Կանանց Գերագույն նախագահության առաջին խորհրդական, ուսուցանել է․

Երբ հնազանդվում, պաշտպանում և հաստատում ենք մարգարեկան խոսքը, մենք տեսնում ենք, որ ունենք բավականաչափ հավատք՝ խոնարհ ընդունելու Տիրոջ կամքը, իմաստությունն ու ժամանակացույցը:

Մենք ականջ ենք դնում մարգարեական խոսքին, անգամ երբ այն թվում է ոչ այնքան ողջամիտ և հարմար: Ըստ աշխարհի չափանիշների՝ մարգարեին հետևելը կարող է համարվել համբավ չվայելող, քաղաքականապես սխալ և սոցիալապես անընդունելի: Սակայն մարգարեին հետևելը միշտ ճիշտ է: …

Երբ մենք ականջ ենք դնում մարգարեների խոսքերին, մենք կառուցում ենք մեր տները և մեր կյանքը հավերժորեն հաստատուն հիմքի վրա՝ «մեր Քավչի վեմի վրա, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին» [Հելաման 5․12]։ (Քերոլ Ֆ․ Մակքոնկի, «Ապրենք մարգարեների խոսքերին համաձայն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 77, 79):

Նկար
Առաջին Նախագահությունից

Եկեղեցու պատմությունից հետևյալ օրինակը կարող է ցույց տալ, թե ինչ է նշանակում համբերությամբ և հավատքով ստանալ Տիրոջ ապրող մարգարեների խոսքերը: Խոսելով փառքի արքայությունների մասին, որոնք այժմ գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում (տես նաև «Տեսիլքը (Վ&Ու 76)», ChurchofJesusChrist.org), Նախագահ Բրիգամ Յանգը պատմել է․

Երբ Աստված հայտնեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, որ կար մի տեղ, որը պատրաստված էր բոլորի համար` համաձայն լույսի, որ նրանք ստացել էին և այն բանի, որ մերժել էին չարը և կիրառել բարին, մեծ փորձություն էր շատերի համար, և ոմանք ուրացան, որովհետև Աստված չէր պատրաստվում հավերժական պատիժ ուղարկել հեթանոսներին և մանուկներին, այլ ուներ փրկության մի վայր` իր ժամանակին, բոլորի համար և օրհնելու էր ազնիվներին, առաքինիներին և հավատարիմներին, անկախ նրանից, թե նրանք երբևէ պատկանել էին որևէ եկեղեցու, թե՝ ոչ: Սա մի նոր վարդապետություն էր այս սերնդի համար, և շատերը դժվարանում էին ընդունել դա. (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 292)

Սկզբում Բրիգամ Յանգը նույնպես դժվարանում էր ընդունել այդ վարդապետությունը։ Նա ասել է․ «Իմ ավանդույթներն այնպիսին էին, որ երբ Տեսիլքն առաջին անգամ տեսա, դա ուղղակիորեն հակառակ և դեմ էր իմ նախկին կրթությանը: Ես ասացի ՝ մի քիչ սպասենք: Ես չմերժեցի այն, բայց ես չէի կարողանում դա հասկանալ։ … Ես [ստիպված էի] մտածել և աղոթել, կարդալ և մտածել, քանի դեռ անձամբ չէի իմացել և լիովին հասկացել դա» (Journal of Discourses, 6:281)։

Նկար
պատկերակ, քննարկել

Քննարկեք ուրիշների հետ և պատրաստվեք կիսվել դասարանում

Կարող եք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ կիսվել նրանով, ինչ սովորել եք Տիրոջ մարգարեներին համբերությամբ և հավատքով հետևելու վերաբերյալ: Այնուհետև հարցրեք. «Ի՞նչն է ձեզ օգնել, որ Տիրոջ մարգարեներին հետևեք համբերությամբ և հավատքով»: Դասարան եկեք պատրաստ՝ ձեր սովորածով կիսվելու համար։

Բաժին 3

Ի՞նչ դեր են կատարում մարգարեները՝ ինձ ճշմարիտ վարդապետություն ուսուցանելիս։

Եկեղեցու պատմության սկզբում Ջոզեֆ Սմիթը փնտրեց Տիրոջ օգնությունն այն անդամների վերաբերյալ, որոնք խաբվել էին կեղծ վարդապետությամբ:

[Եկեղեցին կազմավորելուց մի քանի ամիս անց, Ջոզեֆ Սմիթն] իմացավ, որ Հայրամ Փեյջը, [Մորմոնի Գրքի ութ վկաներից] մեկը և Ահարոնյան Քահանայությունում ուսուցիչ, սկսեց հայտնություն փնտրել Եկեղեցու համար այն առարկայի միջոցով, ինչ նրա կարծիքով տեսանողի քար էր: Բազմաթիվ Սրբեր … հավատում էին, որ այդ հայտնություններն Աստծուց էին։

Ջոզեֆը գիտեր, որ կանգնած է ճգնաժամի առաջ։ Հայրամի հայտնությունները կրկնօրինակում էին սուրբ գրությունների բառերը: Նրանք խոսում էին Սիոնի հաստատման և եկեղեցու կազմավորման մասին, բայց երբեմն դրանք հակասում էին Նոր Կտակարանին և այն ճշմարտություններին, որոնք Տերը հայտնել էր Ջոզեֆի միջոցով:

Չիմանալով ինչպես վարվել, Ջոզեֆը մի գիշեր արթուն մնաց և աղոթեց առաջնորդության համար։ (Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 [2018], 97)

Ի պատասխան Ջոզեֆի աղոթքներին, Տերը հայտնություն տվեց, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնում, որտեղ հստակեցվեց Ջոզեֆի եզակի դերը՝ որպես Եկեղեցու մարգարե։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 28․2, 7:

Տերը նաև հայտարարել է, որ այն բաները, որոնք գրել է Հայրամ Փեյջը, Աստծուց չեն (տես Վարդապետություն և Ուխտեր 28․11)։ Այս հայտնությունից անմիջապես հետո «Սրբերը հրաժարվեցին Հարամի հայտնություններից և Ջոզեֆին միաձայն հաստատեցին որպես միակ մարդը, որը կարող էր հայտնություն ստանալ եկեղեցու համար» (Սրբեր, 1․98

Քանի որ Տիրոջ ապրող մարգարեները կրում են Եկեղեցու համար հայտնություն ստանալու բանալիները, նրանք նաև պարտավոր են ուսուցանել և պարզաբանել վարդապետությունը Եկեղեցու անդամների համար։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Այսօր Եկեղեցում, ճիշտ ինչպես հնադարյան ժամանակներում, Քրիստոսի վարդապետությունը հաստատելը կամ վարդապետական շեղումներն ուղղելը աստվածային հայտնության հարց է նրանց համար, ում Տերը օժտում է առաքելական իշխանությամբ: …

Նրանք ունեն իրավունք, զորություն և իշխանություն՝ հայտարարելու Աստծո միտքն ու կամքը՝ ենթակա լինելով Եկեղեցու Նախագահի համընդհանուր զորությանն ու իշխանությանը: …

Ինչպե՞ս է Փրկիչը հայտնում Իր կամքը և վարդապետությունը մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին: Նա կարող է գործել իր սուրհանդակի միջոցով կամ Իր սեփական անձով: Նա կարող է խոսել Իր իսկ ձայնով կամ Սուրբ Հոգու ձայնով: … (տես 1 Նեփի 17․45, Վարդապետություն և Ուխտեր 9․8)։ Նա կարող է Ինքը դիմել Իր ծառաներին անձնապես կամ գործելով խորհրդով (տես 3 Նեփի 27․1–8)։ …

… Պետք է հիշել, որ Եկեղեցու ղեկավարի՝ անցյալի, թե ներկայիս, ամեն մի հայտարարությունը պարտադիր չէ, որ վարդապետություն հանդիսանա։ Եկեղեցում բոլորը հասկանում են, որ առանձին առիթով որևէ ղեկավարի կողմից կատարված հայտարարություն հաճախ հանդիսանում է անձնական, թեև լավ մտածված կարծիք, և պաշտոնական կամ պարտավորեցնող չէ ամբողջ Եկեղեցու համար։ (Դ․ Թոդ Քրիսթոֆերսոն, «Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2012թ․, 86–88)։

Երեց Անդերսենը բացատրել է, որ ճշմարիտ վարդապետությունն անընդհատ ուսուցանվել է Տիրոջ ընտրյալ, ապրող մարգարեների կողմից․

Ոմանք կասկածի տակ են դնում իրենց հավատքը, երբ գտնում են Եկեղեցու որևէ ղեկավարի կողմից ասվածը տասնամյակներ առաջ, որը համահունչ չէ [հակասական է] մեր վարդապետությանը: Կարևոր մի սկզբունք կա, որը կարգավորում է Եկեղեցու վարդապետությունը: Վարդապետությունն ուսուցանվում է Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի բոլոր 15 անդամների կողմից: Այն թաքնված չէ որևէ առանձին ելույթի անորոշ տողերում: Ճշմարիտ սկզբունքները ուսուցանվում են հաճախ և շատերի կողմից: Մեր վարդապետությունը դժվար չէ գտնել: (Նիլ Լ. Անդերսեն, «Ձեր հավատքի փորձությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 41)։

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ օրհնություններ եք ստացել ձեր կյանքում, երբ դուք հետևել եք Տիրոջ մարգարեների ուսմունքներին և խորհուրդներին մեր օրերում։

Տպել