Ինստիտուտ
Դաս 23. Ուսուցչի նյութ․ Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունը և նահատակությունը


«Դաս 23․ Ուսուցչի նյութ. Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունը և նահատակությունը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 23․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 23․ Ուսուցչի նյութ

Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունը և նահատակությունը

1844 թվականի, հունիսի 27-ին Ջոզեֆ և Հայրում Սմիթները նահատակվեցին Իլինոյսի Քարթիջում։ Նրանց մահը զորեղ կնիք դրեց Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վերաբերյալ նրանց վկայությունների վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 135․1, 3)։ Այս դասի նպատակն է ամրացնել Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելության մասին ուսանողների վկայությունները։

Ուսուցման առաջարկներ

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Օգտագործեք օրհներգ։ Սրբազան երաժշտությունը, հատկապես Եկեղեցու օրհներգերը, կարող են օգնել ուսանողներին սգալ Սուրբ Հոգու ազդեցությունը ավետարանի ուսումնասիրման ժամանակ։ Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ ըմբռնել դասը, կարող եք դասի ժամանակ երգել որևէ օրհներգ, որն անմիջականորեն կապված է դասի հետ:

Ջոզեֆ և Հայրում Սմիթները նահատակվեցին Քարթեջի բանտում։

Կարող եք մի հատված երգել (այդ թվում՝ հատված 7-ը) «Աղքատ վշտաբեկ անցվորը» օրհներգից։ Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը ամենաշատն էր սիրում Փրկիչին ծառայելու մասին այս օրհներգը և դրա խոսքերը։ Մարգարեն Ջոն Թեյլորին խնդրեց երգել այդ օրհներգը Քարթեջի բանտում՝ ամբոխի հարձակումից անմիջապես առաջ։

Հորդորեք ուսանողներին բացատրել, թե ինչ նրանք գիտեն այն իրադարձությունների մասին, որը հանգեցրեց Ջոզեֆ և Հայրում Սմիթների ձերբակալությանը և բանտարկությանը Քարթեջի բանտում (Իլինոյս): (Խրախուսեք ուսանողներին նկարել այն, ինչ նրանք սովորել են նախապատրաստական նյութից)։

  • Ձեր կարծիքով, A Poor Wayfaring Man of Grief (Աղքատ վշտաբեկ անցվորը) երգի խոսքերն ինչպես են ազդել Փրկիչի հանդեպ Ջոզեֆի նվիրվածության վրա։ (Անհրաժեշտության դեպքում կարող եք ուսանողներին ժամանակ տրամադրել՝ այդ հարցին պատասխանելու ժամանակ կրկնել այդ օրհներգի բառերը):

Ջոզեֆը գիտեր, որ նա կդատապարվեր մահվան, եթե նա դատին մասնակցելու համար գնար Քարթեջ։ Դան Ջոնս անունով Եկեղեցու մի անդամ, ով գտնվում էր Մարգարեի հետ Նավու քաղաքում, երբ նա պատրաստվում էր ճամփորդել Քարթեջ, հիշում է․

Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը, երբ [Մարգարեն] կանգնած էր… և նայելով իր շուրջը, ապա քաղաքին և նրա բնակիչներին, ում այդքան սիրում էր, նա ասաց․ «Եթե ես չգնամ այնտեղ [Քարթեջ], ապա դրա արդյունքում նրանք կկործանեն այս քաղաքը և դրա բնակիչներին, իսկ ես չեմ կարող մտածել անգամ, որ իմ սիրելի եղբայրները, քույրերը և նրանց երեխաները Նավուում կրում են այն նույն տառապանքները, որոնք կրեցին Միսսուրիում․ Ոչ, ավելի լավ է, որ ձեր եղբայր Ջոզեֆը մահանա իր եղբայրների և քույրերի համար, քանի որ ես պատրաստ եմ մահանալ նրանց համար։ Իմ աշխատանքը կատարված է»։ (Dan Jones, in Ronald D. Dennis, trans., “The Martyrdom of Joseph Smith and His Brother, Hyrum,” BYU Studies, vol. 24, no. 1 [1984], 85)

  • Մարգարեի խոսքերն ու գործողություններն ի՞նչ են ասում նրա բնավորության մասին։

Նկար
Լիբերթի բանտի ներքին տեսքը

Կարող եք մատնանշել, որ Ջոզեֆ Սմիթը հետևեց Փրկիչի սիրո օրինակին՝ իր կյանքը պատրաստակամորեն նվիրելով Սրբերին պաշտպանելու համար (տես Հովհաննես 15․13

Ցուցադրեք Քարթեջի բանտի նկարը։ Հրավիրեք ուսանողներին պատմել այն, ինչ նրանք գիտեն 1844 թվականի, հունիսի 27-ին Քարթեջի բանտում տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ սպանվեցին Ջոզեֆը և Հայրումը: (Խրախուսեք ուսանողներին հիշել այն, ինչ նրանք սովորել են նախապատրաստական նյութից)։

Բացատրեք, որ Մարգարեի մահվան հայտարարությունը, որն այժմ ընդգրկված է Վարդապետություն և Ուխտեր 135-ում, վերցվել է Երեցներ Ջոն Թեյլորի և Վիլարդ Ռիչարդսի վկայություններից, ովքեր ականատես են եղել այդ իրադարձությանը։

Դասարանի հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 135․1–2, 4–6 հատվածները:

  • Ի՞նչ մտքեր ու զգացմունքներ են առաջ գալիս, երբ մտածում եք այն զոհաբերության մասին, որը Ջոզեֆ և Հայրում Սմիթները պատրաստ էին կատարել՝ հանուն վերականգնված ավետարանի մասին իրենց վկայությունների։

Հրավիրեք ուսաոնղներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135․3 (սկսելով՝ «Նա ապրեց փառքով …») վերջին երկու հատվածները և Վարդապետություն և Ուխտեր 136․39 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ենք մենք սովորում Ջոզեֆի և Հայրումի նահատակությունից։

  • Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում մեզ Ջոզեֆի և Հայրումի նահատակության կարևորության մասին։ (Ուսանողները կարող են նմանատիպ ճշմարտություն բացահայտել․ Ջոզեֆ և Հայրում Սմիթները վերականգնված ավետարանի մասին իրենց վկայությունը կնքեցին իրենց արյունով

Բացատրեք, որ իրենց վկայությունները իրենց արյունով կնքելու այդ արարքը մշտապես հաստատեց նրանց վկայությունները և նրանց աստվածային առաքելություններն ավետարանի վերականգնման մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ ճշմարտությունը, կարող եք ցուցադրել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի «Մորմոնի Գրքի մասին վկայությունը» (4:39) տեսանյութը։ Հրավիրեք ուսանողներին մտածել այն անկոտրում նվիրվածության մասին, որը Ջոզեֆն ու Հայրումը ցույց տվեցին վերականգնված ավետարանի մասին իրենց վկայություններով, նույնիսկ՝ մահվան վտանգի առաջ։

  • Այն փաստը, որ Ջոզեֆ Սմիթն իր կյանքը պատրաստակամորեն տվեց վերականգնված ավետարանի համար, ինչպե՞ս է ամրապնդում՝ որպես Տիրոջ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ձեր վկայությունը։

Ջոզեֆ Սմիթի մարգարեական ծառայության միջոցով Աստվածային օրհնությունները հասանելի են դարձել Երկնային Հոր զավակներին:

(Ուսանողներին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135․3-ի առաջին նախադասությունը, որն ուսուցանում է, որ Ջոզեֆ Սմիթը ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, բացի միայն Հիսուսից: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում):

Կարող եք խնդրել, որ ուսանողները պատմեն, թե ինչպես նրանք այս ճշմարտությունը կբացատրեն քրիստոնեական մեկ այլ հավատքի իրենց ընկերոջը:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135․3 հատվածի մնացած մասը և ուշադրություն դարձնել, թե ինչ ներդրում Մարգարե Ջոզեֆ Սմիթն ունեցավ, որ օգնի Երկնային Հոր զավակներին փրկություն ստանալ Թող ուսանողները կիսվեն, թե ինչ հասկացան: Կարող եք նրանց պատասխանները թվարկել գրատախտակին:

  • Ուրիշ ի՞նչ կավելացնեք այն ներդրումների ցանկին, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթը կատարել է աշխարհի փրկության համար:

Հրավիրեք ուսանողներին ընտրել հետևյալ հարցերից մեկը և պատասխանել դրան։ Ժամանակ տրամադրեք ուսանողներին գրել իրենց մտքերը։

  • Ի՞նչ փորձառություններ եք դուք ունեցել, որոնք օգնել են ձեզ վկայություն ստանալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին։

  • Ինչպե՞ս է ձեր կյանքը փոխվել և օրհնվել՝ իր մարգարեական առաքելությունն իրականացնելու Ջոզեֆ Սմիթի շնորհիվ։

Մի քանի րոպե անց որոշ ուսանողների խնդրեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով։ Ավարտեք` կիսվելով Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ ձեր վկայությամբ։

Հաջորդ անգամ

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ կարող են զգալ, երբ կանչվեն առաջնորդելու Եկեղեցին՝ ունենալով քիչ փորձ և բազմաթիվ թուլություններ։ Հրավիրեք նրանց խորհել, թե արդյոք նրանք հավատք և վստահություն կունենան առ այն, որ Տերը կօգնի նրանց այդ կոչման մեջ: Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը՝ մտածելով այդ հարցի շուրջ։

Տպել