Ինստիտուտ
Դաս 14. Ուսուցչի նյութ. Տերը հայտնում է ևս մեկ սուրբ գրություն


Դաս 14. Ուսուցչի նյութ. Տերը հայտնում է ևս մեկ սուրբ գրություն, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

Դաս 14․ Ուսուցչի նյութ, Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 14․ Ուսուցչի նյութ

Տերը հայտնում է ևս մեկ սուրբ գրություն

Ինչպես նախորդ տնտեսություններում, Տերը շարունակում է հայտնել ևս մեկ սուրբ գրություն Իր ապրող մարգարեների միջոցով: Այս դասը ուսանողներին հնարավորություն է տալիս կիսվել, թե վերջին օրերի սուրբ գրությունն ինչպես է վերականգնում և օգնում հստակեցնել ավետարանի ճշմարտությունները: Ուսանողներն ավելի լավ կպատրաստվեն՝ հարցեր ուղղելու Աբրահամի Գրքի վերաբերյալ:

Ուսուցման առաջարկներ

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը հայտնում է ևս մեկ սուրբ գրություն:

Նկար
Աստվածաշունչը

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ մի ընկեր անկեղծորեն հարցնում է. «Բացի Աստվածաշնչից, ինչո՞ւ Ձեր Եկեղեցին ուրիշ սուրբ գրություններ էլ ունի: Ես կարծում էի, որ Աստվածաշունչը պարունակում է Աստծո բոլոր խոսքերը»։ Խնդրեք ուսանողներին ձեռք բարձրացնել, եթե նրանց տրվել են նմանատիպ հարցեր: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե իրենք ի՞նչ են պատասխանել (կամ կպատասխանեին):

Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը պարունակում է Նեփիի գրառումը տեսիլքի մասին, որտեղ նա տեսավ, որ Աստվածաշնչի բառերը տարածվում էին աշխարհում: Նա նաև տեսավ, որ Փրկիչի ավետարանի շատ «պարզ» ու «արժեքավոր» (1 Նեփի 13.26) մասերը հանվել են Աստվածաշնչից (տես 1 Նեփի 13.24–26):

Դասարանով կարդացեք 1 Նեփի 13.38–41-ը, փնտրելով, թե ինչ հիշատակարաններ տեսավ Նեփին, որոնք հասանելի կլինեին ժողովրդին վերջին օրերում: Կարող եք դադար տալ յուրաքանչյուր հատվածից հետո, և ուսանողները թող բացատրեն, թե որ հիշատակարաններին է անդրադառնում Նեփին: Օրինակ, հատված 39-ում «ուրիշ գրքեր»-ը վերաբերում է Մորմոնի Գրքին, Վարդապետություն և Ուխտերին, Թանկագին Մարգարիտին և Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությանը:

  • Համաձայն հատված 40 և 41-ի, որո՞նք են այս լրացուցիչ սուրբ գրությունների նպատակները, որոնք հայտնվել են Ջոզեֆ Սմիթի միջոցով: (Օգտագործելով ուսանողների պատասխանները, բացահայտեք մի նմանատիպ ճշմարտություն. Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը հայտնեց ևս մեկ սուրբ գրություն, որը հաստատում է Աստվածաշնչի ճշմարտությունները, վերականգնում է պարզ ու արժեքավոր ճշմարտություններ և օգնում է բերել մարդկանց Հիսուս Քրիստոսի մոտ

Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել այս ճշմարտության հասկացողությունը, օգտագործեք այս ուսուցման գաղափարներից մի քանիսը՝ օգնելով ուսանողներին կիսվել և քննարկել այն:

Վարդապետություն և Ուխտեր

Հիշեցրեք ուսանողներին, որ 1831թ.-ի ժողովի ժամանակ Ջոզեֆ Սմիթը և մի քանի երեցներ որոշեցին հրատարակել հայտնությունները, որոնք ստացվել էին մինչ այդ ժամանակը: Ժողովի ժամանակ Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտնեց Պատվիրանների Գրքի (այժմ Վարդապետություն և Ուխտերի) Իր նախաբանը: Այդ նախաբանն է Վարդապետություն և Ուխտեր 1:

Ուսանողներին մեկ րոպե հատկացրեք, որպեսզի վերանայեն Վարդապետություն և Ուխտեր 1.17, 21–23, 37-ը նախապատրաստական նյութից: Խնդրեք նրանց փնտրել, թե Տերն ինչ ուսուցանեց հայտնությունների մասին (տեքստում դրանք կոչվում են «պատվիրաններ»): Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Նախապատրաստական նյութի բաժին 2-ում ուսանողներին հանձնարարվեց Վարդապետություն և Ուխտերից գտնել սուրբ գրության մի հատված, որն ամրապնդել է նրանց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք ուսանողներին միմյանց հետ կիսվել իրենց հատվածներով։ Կարող եք այդ վարժությունը կատարել փոքր խմբերով կամ դասարանով: Նրանք կարող են միմյանց հետ կիսվել նաև հետևյալ հարցին տրվող իրենց պատասխաններով.

  • Այս հատվածներն ինչպե՞ս են հաստատում Աստվածաշնչի ճշմարտությունը, վերականգնում պարզ ու արժեքավոր ճշմարտություններ և մեզ ավելի մոտեցնում Հիսուս Քրիստոսին:

Աստվածաշնչի և Թանկագին Մարգարիտի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը Աստվածաշնչի մասին, որը գտնվում է նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Բացատրեք, որ Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանության միջոցով Տերը վերականգնեց շատ պարզ ու արժեքավոր ճշմարտություններ, որոնք կորսվել էին:

Որպես դասարանական նախապատրաստության մաս, ուսանողներն ուսումնասիրեցին բացատրություններն այն մասին, թե ինչ են Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը և Թանկագին Մարգարիտը: Հորդորեք մի քանի ուսանողների ամփոփել իրենց սովորածը յուրաքանչյուր գրքի մասին։

Անհրաժեշտության դեպքում հիշեցրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթ Թարգմանության որոշ մասեր ներառված են Թանկագին Մարգարիտում՝ որպես Մովսեսի գրքեր և Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս: Այլ ոգեշնչված թարգմանություններ կարելի է գտնել Աստվածաշնչի որոշ հրատարակությունների ծանոթագրություններում և հավելվածներում, Սուրբ գրքերի ուղեցույցում և scriptures.ChurchofJesusChrist.org: Խնդրեք ուսանողներին բացել ցանկացած հասանելի նյութ, որպեսզի համոզվեք, որ նրանք գիտեն՝ ինչպես օգտագործել այս սուրբ գրությունները:

Ցուցադրեք սուրբ գրությունների հատվածների ցուցակը Մովսեսի և Աբրահամի գրքերից և Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունից, որոնք գտնվում են նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Խնդրեք ուսանողներին համառոտ կրկնել սուրբ գրությունների հատվածները, որոնք նրանք ինքնուրույն ընտրել են ցուցակից:

Երբ կրկնության համար տրամադրեք մեկ րոպե, խնդրեք ուսանողներին որևէ զուգընկերոջ հետ կիսվել պարզ ու արժեքավոր ճշմարտություններով, որոնք ուսուցանում են այս սուրբ գրությունները կամ ինչպես են դրանք խորացնում իրենց գիտելիքները Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Կարող եք նաև դասարանի հետ կիսվել՝ վերջին օրերի սուրբ գրության մասին ձեր վկայությամբ և ձեր կյանքի վրա դրա ազդեցությամբ:

Մենք կարող ենք գործել հավատքով, երբ հարցեր ենք տալիս Աբրահամի գրքի թարգմանության մասին:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամրապնդեք հավատը, երբ ուսուցանում եք Եկեղեցու պատմությունը: Երբ ուսուցանում եք Եկեղեցու պատմությունը, արեք դա այնպիսի եղանակով, որն ամրացնում է ուսանողների հավատն առ այն, որ վերջին օրերում Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին երկրի վրա: Օգնեք ուսանողներին տեսնել, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես հավատարմությամբ կատարեց իր առաքելությունը՝ որպես Վերականգնման մարգարե: Օգտագործեք աստվածայնորեն նշանակված աղբյուրները (ինչպես օրինակ՝ սուրբ գրություններն ու մարգարեների խոսքերը), տրամադրված դասընթացի նյութերը և այլ հուսալի աղբյուրներ, որպեսզի օգնեք ուսանողներին հավատքի հեռանկարից տեսնել Վերականգնման շարունակվող առաջընթացը:

Ցուցադրեք հետևյալ պատկերը և բացատրեք, որ այն եգիպտական պապիրուսների հատված է, որը Ջոզեֆ Սմիթը մի ժամանակ ունեցել է:

Նկար
Եգիպտական պապիրուսներ

Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե նրանք ինչ գիտեն պապիրուսների ձեռք բերման և պատմության մասին (տես նախապատրաստական նյութի բաժիններ 3 և 4-ը):

  • Ի՞նչ հարցեր են առաջացել գոյություն ունեցող պապիրուսների հատվածների ուսումնասիրությունից: (Խրախուսեք ուսանողներին հիշել այն ամենը, ինչ սովորել են նախապատրաստական նյութի բաժին 4-ից

  • Ինչո՞վ կկիսվեիք նրա հետ, ով մտահոգություններ է ունեցել Աբրահամի գրքի թարգմանության վերաբերյալ:

Երբ ուսանողները պատասխանեն նախորդ հարցերին, կարող եք օգտագործել ստորև տրված մեկ կամ ավելի լրացուցիչ հարցեր՝ քննարկումը շարունակելու համար: Քննարկման ընթացքում ուսանողներին հնարավորություն տվեք դիտարկել իրենց կարդացածը նախապատրաստական նյութից և տալ իրենց հարցերը Աբրահամի գրքի մասին:

  • Ի՞նչ եք անում, երբ չեք կարողանում հատուկ պատասխաններ գտնել ավետարանի հարցերին, ինչպես օրինակ՝ Աբրահամի գրքի մասին հարցերին:

  • Ի՞նչ ապացույցներ են բացահայտվել Աբրահամի գրքի հրատարակությունից ի վեր, որոնք հաստատում են դրա իսկությունը: (Տես «Աբրահամի գիրքը և հին աշխարհը» նախապատրաստական նյութի բաժին 4-ում

  • Ի՞նչ կառաջարկեիք ինչ-որ մեկին՝ որպես Աբրահամի գրքի ճշմարտացիությունը որոշելու ամենահուսալի եղանակ։ Ինչո՞ւ:

Եզրափակեք՝ ուսանողներին հնարավորություն տալով Աբրահամի գրքից կիսվել իրենց սիրելի սուրբ գրության հատվածով և վկայել այդ գրքի և Վերականգնման այլ սուրբ գրությունների վերաբերյալ:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարծիք ունեն իրենց մասին։ Խնդրեք նրանց դիտարկել իրենց հնարավոր ազդեցությունն այս կյանքում և հավերժության մեջ: Խրախուսեք ուսանողներին հաջորդ անգամ պատրաստված գալ՝ քննարկելու իրենց և իրենց ապագայի վերաբերյալ Աստծո ծրագրի վերականգնված ճշմարտությունները:

Տպել