Ինստիտուտ
Դաս 24. Ուսուցչի նյութ. Մարգարե Ջոզեֆ Սմիթը՝ ընտրյալ տեսանող


«Դաս 24․ Ուսուցչի նյութ. Մարգարե Ջոզեֆ Սմիթը՝ ընտրյալ տեսանող», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 24․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 24․ Ուսուցչի նյութ

Մարգարե Ջոզեֆ Սմիթը՝ ընտրյալ տեսանող

Տերը նկարագրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ որպես «ընտրյալ տեսանող», ով «բարձր կգնահատվի» իր ժողովրդի կողմից (2 Նեփի 3.7). Սակայն, չնայած այն ողջ բարիքին, որ Տերը գործեց Ջոզեֆ Սմիթի միջոցով, Մարգարեն շատ քննադատներ ունի: Այս դասը կպատրաստի ուսանողներին հավատքով պատասխանել Ջոզեֆ Սմիթի դեմ տարվող քննադատությանը և ամրապնդել նրանց համոզմունքը, որ Տերը զորացնում է նրանց, ում կանչում է:

Ուսուցման առաջարկներ

Տերը կանչում է Ջոզեֆ Սմիթին իր թուլությունով հանդերձ և զորացնում է նրան՝ ընտրյալ տեսանող դառնալու համար:

Ցուցադրեք երիտասարդ Ջոզեֆ Սմիթի հետևյալ նկարը․

Նկար
Եթե ձեզանից մեկը իմաստության կարիք ունի, ըստ Վոլտեր Ռեյնի

Հրավիրեք ուսանողներին կիսվել նախապատրաստական նյութի բաժին 1-ի խոսքերով և արտահայտություններով, որոնք նկարագրում են, թե Ջոզեֆն ինչ էր զգում իր սեփական կարողությունների մասին այն ժամանակ, երբ կանչվեց օգնելու վերականգնել Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Հանձնարարեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ նրանք ճնշված կամ անհամապատասխան են զգացել անելու այն, ինչ Տերը կամ Նրա ծառաներն են խնդրել նրանց անել։

Բացատրեք, որ Տիրոջ կանչը Ջոզեֆ Սմիթին ուսուցանում է հզոր սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ, երբ մենք թույլ կամ անհամապատասխան ենք զգում Տիրոջ գործը կատարելիս: Մորմոնի Գրքում Մարգարե Լեքին պատմել է Եգիպտոսի Հովսեփի մարգարեությունը։ Դասարանով կարդացեք 2 Նեփի 3․6 -11, 15-ը, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնցով Տերը նկարագրում է ապագա մարգարեին, ով նույնպես կկոչվի Ջոզեֆ (Հովսեփ):

  • Ի՞նչ բառեր ու արտահայտություններ է Տերը օգտագործել Ջոզեֆ Սմիթին և այն աշխատանքը նկարագրելու համար, որը Նա կօգներ նրան իրականացնել:

  • Փրկիչն ի՞նչ դեր է խոստացել խաղալ այն աշխատանքում, որը Ջոզեֆը պետք է կանչվեր կատարելու։

Դասարանով կարդացեք 2 Նեփի 3.13 և Վարդապետություն և Ուխտեր 124.1, փնտրելով, թե Տերն ինչպես էր նկարագրում Ջոզեֆ Սմիթին: Թող ուսանողները զեկուցեն` ինչ գտան:

  • Ձեր կարծիքով, Տիրոջ իմաստությունն ինչպես է ցուցադրվում, երբ Նա կանչում է «աշխարհի թույլերի[ն]»՝ կատարելու Իր աշխատանքը: (Վարդապետություն և Ուխտեր 124.1):

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել նրանից, որ Տերը կանչեց Ջոզեֆ Սմիթին, չնայած նրա թուլությանը։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

Մեծագույն ուղերձներից մեկը, որը բխում է այն հանգամանքից, որ Տերն օգտագործեց Ջոզեֆ Սմիթին՝ որպես «ընտրյալ տեսանող» վերջին օրերում, այն է, որ իրոք հույս կա մեզանից յուրաքանչյուրի համար: Տերը կարող է կանչել մեզ, չնայած մեր թուլություններին, և զորացնել մեզ Իր նպատակների համար: (Neal A. Maxwell, “A Choice Seer,” Ensign, Aug. 1986, 14; italics added)

  • Այս սկզբունքն ինչպե՞ս կարող է օգնել այն մարդկանց, ովքեր մաքառում են մարդկային թուլությունների դեմ, որոնք նկատում են՝ իրենց մեջ, Եկեղեցու ղեկավարների և այլ անդամների մեջ:

  • Ե՞րբ եք զգացել, որ Տերը բազմապատկում է ձեր կարողությունները Իր աշխատանքը կատարելու համար, չնայած ձեր թուլություններին: Երբևէ տեսե՞լ եք, որ Տերը կատարում է սա ուրիշների հետ:

  • Ջոզեֆ Սմիթն ի՞նչ արեց Տիրոջ ամրապնդող զորությունը ստանալու համար: (Կարող եք հրավիրել ուսանողներին կրկնել Երեց Մարկուս Բ. Նաշի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:)

Ուսանողներին ժամանակ տվեք աղոթքով խորհել և գրանցել, թե ինչ կարող են անել Տիրոջ զորությունը իրենց կյանք հրավիրելու համար, որը կզորացնի նրանց Նրա նպատակների համար:

Ջոզեֆ Սմիթի անունը «որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի մեջ»:

Ասեք ուսանողներին, որ չնայած այն բոլոր լավ գործերին, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կատարում էր, շատերն էին նվաստացնում և քննադատում նրան։ Սակայն սա անակնկալ չէր Ջոզեֆի համար։ Երբ Մորոնին առաջին անգամ հայտնվեց 17-ամյա Ջոզեֆին, պատկերացում տվեց նրա ապագայի մասին: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․33-ը, ուշադրություն դարձնելով, թե մարդիկ ինչպես կվերաբերվեին Ջոզեֆին։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ ճշմարտությունը. Ջոզեֆ Սմիթի անունը որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի մեջ:)

  • Ի՞նչ եղանակներով է այս մարգարեությունը կատարվում այսօր:

Բացատրեք, որ Տերը մխիթարեց Ջոզեֆին նրա կյանքի ամենադժվար պահերից մեկի ժամանակ, երբ նա բանտարկված էր Լիբերթիի բանտում (Միսսուրի)։ Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 122․1-3, գտնելով, թե Տերը ինչ հավաստիացում տվեց Ջոզեֆին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե հավատարիմներն ինչպես կարձագանքեն Ջոզեֆ Սմիթին և նրա մարգարեական առաքելությանը։ (Մինչ ոմանք, գուցե, ծաղրեն Ջոզեֆ Սմիթին, բայց սրտով մաքուրները երես չեն թեքի նրանից, այլ կփնտրեն օրհնությունները, որոնք հասանելի դարձվեցին նրա ծառայության միջոցով:)

Հանձնարարեք ուսանողներին նախապատրաստական նյութի բաժին 2-ից կրկնել այն մարդկանց խոսքերը, ովքեր ճանաչում էին Ջոզեֆ Սմիթին, և կիսվեն նրանով, ինչն առանձնահատուկ էր իրենց համար։

  • Ի՞նչ զգացմունքներ և վկայություն ունեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ բացասական կարծիքները կշատանան, որքան մոտենանք Փրկիչի Երկրորդ Գալուստին: Կիսաճշմարտությունները և խորամանկ ստերը չեն պակասի: Կլինեն ընտանիքի անդամներ և ընկերներ, ովքեր ձեր օգնության կարիքը կունենան: (Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ»,, Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 30–31)

Դասարանով կամ փոքր խմբերով քննարկեք, թե ուսանողներն ինչպես կարող են օգնել ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ, ով մտահոգված է այն բացասական մեկնաբանություններով, որոնք նրանք լսել կամ կարդացել են Մարգարե Ջոզեֆի մասին: Որպես քննարկման մաս, գուցե խումբը ցանկանա վերանայել Երեց Անդերսենի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 3-ից: Հետևյալ հարցերը նույնպես կարող են օգտակար լինել քննարկման ժամանակ.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր խրախուսել ինչ-որ մեկին ուսումնասիրել հուսալի աղբյուրները և հրավիրել մարդկանց խորհել ու աղոթել, երբ պատասխաններ են փնտրում Ջոզեֆ Սմիթի և նրա մարգարեական առաքելության մասին:

  • Ի՞նչ կխրախուսեիք ինչ-որ մեկին անել, որպեսզի հոգևոր վկայություն ձեռք բերի կամ ամրապնդի իր վկայությունը Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության մասին:

Եզրափակեք՝ վկայելով Աստծուց հոգևոր վկայություն ստանալու կարևորության մասին, որ Ջոզեֆ Սմիթը Նրա մարգարեն էր, ով, չնայած իր թուլություններին, կանչվել և զորացվել էր Տիրոջով, որպեսզի դառնար Վերականգնման ընտրյալ տեսանողը:

Հաջորդ անգամ

Հարցրեք ուսանողներին՝ արդյոք նրանք երբևէ անհանգստացել և աղոթել են այն որոշումների համար, որոնք ազդում են իրենց ապագայի վրա։ Հանձնարարեք նրանց հաջորդ անգամվա համար ուսումնասիրել դասարանի նախապատրաստական նյութը: Նրանք կիմանան այն անորոշության մասին, որ Սրբերը զգում էին Ջոզեֆ Սմիթի մահից հետո և նրանց անսասան հավատքի մասին, երբ անապատում հետևում էին իրենց նոր ղեկավարին: Խնդրեք ուսանողներին պատրաստ գալ դասարան, որպեսզի քննարկեն, թե ինչ սովորեցին Սրբերից այս դժվարին ժամանակի ընթացքում։

Տպել