Ձեռնարկներ և կոչումներ
29. Եկեղեցու ժողովները


«29. Եկեղեցու ժողովները», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«29. Եկեղեցու ժողովները», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
մայրը և դուստրը հաղորդության ժողովին

29.

Եկեղեցու ժողովները

29.0

Նախաբան

Վերջին Օրերի Սրբերը հավաքվում են միասին՝ երկրպագելու, շենացնելու միմյանց, ուսուցանելու և սովորելու ավետարանը (տես Ալմա 6․6, Մորոնի 6․5–6)։ Փրկիչը խոստացել է․ «Որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մատթեոս 18․20)։ Միասին հանդիպելն այն եղանակներից մեկն է, որով մեր սրտերը կարող են «միավորվել միությամբ ու սիրով» (Մոսիա 18.21

Այնուամենայնիվ, ժողովները երբեք չպետք է փոխարինեն Հիսուս Քրիստոսի նման ծառայելուն ու սպասավորելուն:

29.1

Ժողովների պլանավորում և վարում

Ղեկավարները պլանավորում և վարում են ժողովներ «ինչպես որ առաջնորդում է Սուրբ Հոգին՝ Աստծո պատվիրանների ու հայտնությունների համաձայն» (Վարդապետություն և Ուխտեր 20.45, տես նաև Մորոնի 6.9, Վարդապետություն և Ուխտեր 46.2): Նրանք ուղիներ են փնտրում՝ հրավիրելու Հոգու ազդեցությունն իրենց ժողովներում:

Ղեկավարներն ապահովում են, որ ժողովների քանակն ու տևողությունը բեռ չդառնան անդամների կամ նրանց ընտանիքների համար:

29.2

Ծխերի ժողովներ

29.2.1

Հաղորդության ժողով

29.2.1.1

Հաղորդության ժողովի պլանավորում

Եպիսկոպոսությունը պլանավորում և վարում է հաղորդության ժողովը: Նրանք պետք է հավաստիանան, որ ժողովը կենտրոնանում է հաղորդության և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի կառուցման վրա:

Հաղորդության ժողովը տևում է մեկ ժամ: Այն կարող է ներառել հետևյալը․

  1. Նախերգանք (ուղեցույցների համար տես 19.3.2):

  2. Ընդունելության և ողջույնի խոսք։

  3. Նախագահող իշխանությունների կամ այցելող այլ ղեկավարների հիշատակում:

  4. Հայտարարություններ։ Սա պետք է նվազագույնի հասցվի:

  5. Բացման օրհներգ և աղոթք։ Տես 19.3.2 և 29.6։

  6. Ծխի և ցցի գործեր, ինչպիսիք են հետևյալը.

    • Պաշտոնյաների և ուսուցիչների հաստատում և ազատում (տես 30.3 և 30.6):

    • Եղբայրների անունների ներկայացում, որոնք պետք է կարգվեն Ահարոնյան քահանայության պաշտոնի (տես 18.10.3):

    • Ծխի նոր անդամների՝ ներառյալ նորադարձների, ներկայացում:

  7. Երեխաների անվանակոչում և օրհնում (տես 18.6): Դա սովորաբար արվում է ծոմի և վկայության ժողովի ժամանակ (տես 29.2.2):

  8. Նորադարձների հաստատում (տես 18.8):

  9. Հաղորդության օրհներգ և հաղորդության սպասավորություն։ Հաղորդությունը ժողովի հիմնական առանցքն է: Այս արարողությունը հնարավորություն է տալիս անդամներին ուղղելու իրենց մտքերը դեպի Փրկիչը և իրենց համար Նրա կատարած զոհաբերությունը:

    Հաղորդությունը պատրաստելու, օրհնելու և բաժանելու մասին ավելին կարող եք կարդալ 18.9:

  10. Ավետարանական ուղերձներ և միասնական երգ կամ այլ երաժշտություն:

  11. Փակման օրհներգ և աղոթք։

  12. Վերջերգ։

29.2.1.4

Խոսնակների ընտրություն

Եպիսկոպոսությունն ընտրում է խոսնակներին հաղորդության ժողովի համար: Ամենից հաճախ նրանք հրավիրում են ծխի անդամներին, ներառյալ երիտասարդներին:

Խոսնակները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում են Նրա ավետարանը՝ օգտագործելով սուրբ գրությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 42․12, 52․9

29.2.2

Ծոմի և վկայության ժողով

Ծոմի և վկայության ժողովի ժամանակ չկան նշանակված խոսնակներ կամ հատուկ երաժշտական համարներ: Փոխարենը՝ վարող անձը կարճ վկայություն է բերում։ Այնուհետև նա հրավիրում է ժողովի անդամներին բերել իրենց վկայությունները։ Վկայություն տալ նշանակում է խոսել ավետարանի ճշմարտությունների մասին՝ ոգեշնչված Սուրբ Հոգուց։

29.2.3

Ծխի համաժողով

29.2.4

Եպիսկոպոսության ժողով

Քննարկման ենթակա հարցերը կարող են լինել.

  • Համակարգել փրկության և վեհացման աշխատանքը ծխում։

  • Ամրապնդել ծխի անհատներին և ընտանիքներին, հատկապես՝ երիտասարդներին և երեխաներին:

  • Բացահայտել այն անդամներին, որոնք կարող են պատրաստվել ընդունելու արարողություններ, ներառյալ քահանայության կարգումները:

  • Բացահայտել այն անդամներին, որոնք կարող են կանչվել ծխի կոչումներում։

29.2.5

Ծխի խորհրդի ժողով

Եպիսկոպոսը ծրագրում, նախագահում և վարում է ծխի խորհրդի ժողովները: Խորհուրդը առանց եպիսկոպոսի մեծ որոշումներ չի կայացնում:

Ծխի կազմակերպությունների ղեկավարները մասնակցում են ծխի խորհրդի ժողովներին երկու կարգավիճակով.

  1. Որպես ծխի խորհրդի անդամներ, ովքեր օգնում են օրհնել ծխի բոլոր անդամներին:

  2. Որպես իրենց կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Երբ նրանք հավաքվում են միասին, ծխի խորհրդի անդամները քննարկում են այնպիսի հարցեր, որոնք կլուծվեն ամբողջ խորհրդի միասնական ջանքերի միջոցով: Խորհրդի յուրաքանչյուր անդամին խրախուսվում է կիսվել իր մտքերով և ոգեշնչմամբ այս հարցերի վերաբերյալ:

Ծխի խորհրդի նիստերը սովորաբար մեկ ժամից ավել չեն տևում: Դրանք սկսվում են աղոթքով և նախորդ ժողովների հանձնարարությունների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով: Եպիսկոպոսը առաջնահերթություն է տալիս այն հարցերին, որոնք առավել անհրաժեշտ են անհատներին և ընտանիքներին օրհնելու համար:

  • Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով: Օգնել բոլոր անդամներին ամրապնդել հավատքը, ստանալ փրկարար արարողությունները և պահել իրենց ուխտերը:

  • Հոգ տանել կարիքավորների մասին։ Կիսվել ռեսուրսներով և հմտություններով՝ օրհնելու անհատներին, ընտանիքներին և համայնքին։ Օգնել ծխի անդամներին դառնալ ինքնապահով։ (Տես գլուխ 22։)

  • Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը։ Վերանայել նրանց առաջընթացը, ովքեր սովորում են ավետարանի մասին, ինչպես նաև՝ նոր և վերադարձող անդամների առաջընթացը: Քննարկել, թե անդամները ինչպես կարող են ավետարանով կիսվել ուրիշների հետ: (Տես գլուխ 23:)

  • Միավորել ընտանիքները հավերժության համար։ Վերանայել այն անդամների առաջընթացը, որոնք պատրաստվում են ստանալ տաճարային արարողությունները: Ծրագրել եղանակներ՝ օգնելու ավելի շատ անդամների արժանանալ տաճարային երաշխավորագրի: Քննարկել, թե անդամները ինչպես կարող են մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: (Տես գլուխ 25:)

Խորհրդի անդամները պետք է գաղտնի պահեն ցանկացած անձնական կամ զգայուն թեմաներին վերաբերող տեղեկություն (տես 4.4.6):

29.2.6

Ծխի երիտասարդների խորհրդի ժողով

Յուրաքանչյուր ժողովից առաջ եպիսկոպոսը և վարող անձը վերանայում են քննարկվելիք կետերը:

  • Փրկության և վեհացման աշխատանքը։

  • Ծխի երիտասարդների կարիքները և դրանց լուծման ուղիները:

  • Քիչ ակտիվ կամ նոր անդամ երիտասարդներին հասնելու ջանքերը:

  • Միջոցառումները, ներառյալ կարիքավորներին ծառայելու հնարավորությունները: Պլանավորման մեծ մասը կատարվում է քվորումի կամ դասարանի նախագահության ժողովներում (տես գլուխ 20):

  • Սպասավորությունը (տես գլուխ 21

  • Քվորումի և դասարանի նոր կանչված նախագահությունների կողմնորոշում։

29.2.8

Կիրակնօրյա ժողովների ժամանակացույցը

Ծխերը կիրակնօրյա ժողովների համար օգտագործում են հետևյալ երկժամյա ժամանակացույցերից մեկը:

Ծրագիր 1

60 րոպե

Հաղորդության ժողով

10 րոպե

Անցում դասերին և ժողովներին

50 րոպե

Բոլոր կիրակիներին․ Երեխաների միություն, ներառյալ մսուրային խումբը

Ամսվա առաջին և երրորդ կիրակին․ Կիրակնօրյա դպրոց

Երկրորդ և չորրորդ կիրակին․ քահանայության քվորումի ժողովներ, Սփոփող միության և Երիտասարդ կանանց ժողովներ

Հինգերորդ կիրակին․ երիտասարդների և չափահասների ժողովներ։ Եպիսկոպոսությունը որոշում է թեման և նշանակում է ուսուցիչներին:

Ծրագիր 2

50 րոպե

Բոլոր կիրակիներին․ Երեխաների միություն, ներառյալ մսուրային խումբը

Ամսվա առաջին և երրորդ կիրակին․ Կիրակնօրյա դպրոց

Երկրորդ և չորրորդ կիրակին․ քահանայության քվորումի ժողովներ, Սփոփող միության և Երիտասարդ կանանց ժողովներ

Հինգերորդ կիրակին․ երիտասարդների և չափահասների ժողովներ։ Եպիսկոպոսությունը որոշում է թեման և նշանակում է ուսուցիչներին:

10 րոպե

Անցում հաղորդության ժողովին

60 րոպե

Հաղորդության ժողով

29.3

Ցցերի ժողովներ

29.3.1

Ցցի համաժողով

29.3.2

Ցցի քահանայության ընդհանուր ժողով

29.3.3

Ցցի քահանայության ղեկավարների ժողով

29.3.4

Ցցի ղեկավարների ժողովներ

29.3.5

Ցցի քահանայապետերի քվորումի ժողով

29.3.6

Ցցի նախագահության ժողով

29.3.7

Բարձրագույն խորհրդի ժողով

29.3.8

Ցցի խորհրդի ժողով

29.3.9

Ցցի չափահաս ղեկավարների հանձնախմբի ժողով

29.3.10

Ցցի երիտասարդներ ղեկավարների հանձնախմբի ժողով

29.3.11

Ցցի եպիսկոպոսների խորհրդի ժողով

29.5

Հուղարկավորություններ և այլ ծառայություններ մահացածների համար

29.5.1

Ընդհանուր սկզբունքներ

Մահացածների համար Եկեղեցու ծառայությունների կարևոր նպատակն է վկայել փրկության ծրագրի, մասնավորապես՝ Փրկչի Քավության և Հարության մասին: Այս ծառայությունները պետք է լինեն արժանապատիվ և հոգևոր փորձառություններ։

Եկեղեցու ղեկավարները չպետք է ներառեն այլ կրոնների կամ խմբերի ծեսերը մահացածների համար կատարվող Եկեղեցու ծառայություններում:

29.5.2

Օգնություն առաջարկել ընտանիքին

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ Եկեղեցու ղեկավարներն ու անդամները «սգում են նրանց հետ, ովքեր սգում են ․․․ և մխիթարում են նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18․9)։ Երբ անդամը մահանում է, եպիսկոպոսը այցելում է ընտանիքին, որպեսզի մխիթարի:

Եպիսկոպոսը օգնություն է առաջարկում ծխի անդամների կողմից, այդ թվում՝ Երեցների քվորումի և Սփոփող միության:

29.5.4

Հուղարկավորության ծառայություններ (որտեղ ընդունված է)

Եպիսկոպոսի կողմից կատարվող հուղարկավորության ծառայությունը, լինի դա Եկեղեցու շենքում, թե մեկ ուրիշ վայրում, Եկեղեցու ժողով է և կրոնական ծառայություն: Դա պետք է լինի հոգևոր իրադարձություն:

Հուղարկավորությունները պետք է սկսվեն ժամանակին։ Մասնակիցների հանդեպ քաղաքավարությունից դրդված, ընդհանրապես, դրանք չպետք է տևեն 1,5 ժամից ավել:

Հուղարկավորության ծառայությունները սովորաբար կիրակի օրը չեն անցկացվում։

29.6

Աղոթքներ եկեղեցու ժողովներում

Եկեղեցու ժողովներում աղոթքները պետք է լինեն հակիրճ, պարզ և ուղղորդվեն Հոգու կողմից: Եկեղեցու ցանկացած մկրտված անդամ կարող է ասել բացման կամ փակման աղոթք: Երեխաները, որոնք մկրտված չեն, կարող են աղոթել Երեխաների միությունում:

29.7

Ժողովների հեռարձակում և հեռավար ժողովների անցկացում

Եպիսկոպոսը, որպես բացառություն, կարող է թույլատրել ուղիղ եթերում հեռարձակել հաղորդության ժողովները, հուղարկավորության ու հարսանիքների ծառայությունները, որոնք անցկացվում են ժողովատանը:

Հաղորդության ժողովի ուղիղ հեռարձակումը չպետք է ներառի հաղորդության արարողության սպասավորությունը:

Որոշ ժողովների համար եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող են լիազորել հեռավար մասնակցել այն անդամներին, որոնք չեն կարող անձամբ ներկա գտնվել։ Այդ ժողովներն են․

  • Ղեկավարների ժողովները, ինչպիսիք են՝ նախագահության կամ խորհրդի ժողովները:

  • Քվորումի, Սփոփող միության և Երիտասարդ կանանց ժողովներ:

  • Կիրակնօրյա դպրոցի դասերը։

  • Երեխաների միության դասերը և երգեցողության ժամը

Տպել