Բ Կորնթացիս 1, 4
«Աստուածանից մխիթարվում ենք»
Մենք բոլորս ունենում ենք ցավեր, վիշտ, անհաջողություններ, խոչընդոտներ, անհանգստություն և հիվանդություններ: Երբ Կորնթոսի բնակիչները դժվարության մեջ էին, Պողոսը գրեց Եկեղեցու այնտեղի անդամներին, որպեսզի նրանք աջակցեն ու խորհուրդ տան մարդկանց: Նա վկայեց այն մխիթարության և խաղաղության մասին, որը մատչելի է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շնորհիվ (տես Բ Կորնթացիս 1․3-4): Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե Աստված ինչպես է մխիթարում Իր զավակներին, և դուք ինչպես կարող եք Նրա մխիթարությամբ կիսվել ուրիշների հետ:
Ի՞նչն է ձեզ մխիթարություն պարգևում
-
Դժվար պահերին ինչի՞ն կամ ո՞ւմ եք դիմում մխիթարության համար:
-
Ի՞նչն է կամ ո՞վ է ձեզ ամենից շատ մխիթարում: Ինչո՞ւ։
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ինչո՞ւ եք դուք վստահ, որ այդ պահերին Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են մխիթարել ձեզ Սուրբ Հոգու պարգևի միջոցով:
-
Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ ճանաչում եք և ստանում այն մխիթարությունը, որը Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը առաջարկում են Սուրբ Հոգու միջոցով:
-
Ինչպե՞ս կարող եք այդ մխիթարությունը կիսել ուրիշների հետ:
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք նախորդ հարցերի պատասխանները:
Պողոսը ցանկանում էր սփոփել Կորնթացի սրբերին իրենց փորձություններում
Մակեդոնիա այցելելիս Պողոսը նամակ ստացավ Տիտուս անունով աշակերտից այն մասին, որ նրա նախորդ նամակը լավ ընդունվեց Կորնթացի սրբերի կողմից (տես Բ Կորնթացիս 2.13,7.5): Պողոսը նաև իմացավ այդ սրբերի հարատև մարտահրավերների մասին ու նրանց ևս մեկ նամակ գրեց (Բ Կորնթացիս)՝ առաջարկելով մխիթարություն և լուծում նրանց խնդիրներին:
-
Ի՞նչ եք հիշում Կորնթոսի և այնտեղ բնակվող սրբերի դժվարությունների մասին:
Կարդացեք Բ Կորնթացիս 1.1-4 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն բանին, թե Պողոսն ինչպես է սկսում Կորնթացի սրբերին ուղղված իր երկրորդ նամակը:
-
Ի՞նչը գրավեց ձեր ուշադրությունը, երբ կարդացիք, թե Պողոսն ինչպես ներկայացրեց Երկնային Հորը Սրբերին:
-
Պողոսը ի՞նչ անուններ կամ տիտղոսներ օգտագործեց Երկնային Հոր մասին խոսելիս, որոնք գրավեցին ձեր ուշադրությունը:
-
Այդ անուններն ու տիտղոսներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Երկնային Հոր մասին:
-
Ի՞նչ ճշմարտություն է Պողոսն ուսուցանել հատված 4-ում:
Մխիթարություն ստացեք Երկնային Հորից և օգնեք ուրիշներին ստանալ այն
Հավանաբար հատված 4-ում դուք բացահայտել եք հետևյալ ճշմարտությունը. Երբ փորձությունների ժամանակ մենք ստանում ենք Երկնային Հոր մխիթարությունը, մենք ավելի լավ կարող ենք օգնել ուրիշներին նույնպես ստանալ այն:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են» (հատված 4):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա ակնկալվում Հիսուս Քրիստոսի աշակերտներից:
Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985) հետևյալ խոսքերը.
Աստված տեսնում է մեզ, և նա հսկում է մեզ: Բայց հիմնականում մեկ այլ անձնավորության միջոցով է Նա բավարարում մեր կարիքները: Ուստի, կարևոր է, որ մենք ծառայենք միմյանց արքայությունում:
(Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ [2006], 82)
Առկայության դեպքում դիտեք «Աստված մեզ կբարձրացնի» տեսանյութը (4:58) ChurchofJesusChrist.org կայքում: Այն պատմում է Բրիտանի անունով մի երիտասարդ կնոջ մասին, որը իր առողջական վիճակի վրա կենտրոնանալու փոխարեն մխիթարություն է գտել ուրիշներին ծառայելու և Տիրոջը վստահելու մեջ:
-
Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչո՞ւ է հաճախ օգտագործում մեզ, որպեսզի մենք օգնենք փորձություններով անցնող մարդկանց զգալ Նրա սերն ու մխիթարությունը:
Հիշեք մեկին, ով այժմ դժվարության մեջ է: Աղոթքով մտածեք, թե դուք ինչպես կարող եք օգնել նրան զգալ Երկնային Հոր մխիթարությունը և արեք հետևյալը.
-
Ա. Մտածեք, թե ինչ եք սովորել Բ Կորնթացիս 1.1-4-ում, որը կարող է օգտակար լինել այդ մարդուն:
-
Կարդացեք հետևյալ հատվածներից երկուսը կամ մի քանիսը, որոնք պարունակում են Պողոսի՝ Կորնթացիներին ուղղված լրացուցիչ ուսմունքները փորձությունների մասին: Գտեք մի արտահայտություն կամ հատված, որը, ձեր կարծիքով, իմաստալի կլինի այդ մարդու համար:
-
Հիմա արեք մի բան, որպեսզի օգնեք այդ մարդուն զգալ Երկնային Հոր մխիթարությունը: Կարող եք աղոթել նրա համար, ինչպես Կորնթացի սրբերը աղոթեցին Պողոսի համար (տես Բ Կորնթացիս 1.11): Կարող եք նաև խրախուսող նամակ գրել այդ մարդուն, ինչպես Պողոսն արեց, չնայած ձեր ուղերձը կարող է լինել ոչ թե նամակի, այլ տեքստի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդագրության տեսքով: (Կարող եք ներառել այն, ինչ սովորել եք այս դասի ժամանակ Բ Կորնթացիս 1, 4 հատվածից, ինչպես նաև ձեր անձնական փորձառությունները):
-
Կազմեք լրացուցիչ ծրագրեր՝ այդ մարդուն օգնելու համար: Երկնային Հայրը կարող է հուշել ձեզ լրացուցիչ գործողություններ կատարել, օրինակ՝ այցելել այդ մարդուն կամ ծառայել նրան որևէ ձևով: Այդ ծրագրերը գրեք այնպիսի մի տեղում, որ հիշեք դրանց մասին, օրինակ՝ օրացույցում, սմարթֆոնում կամ երևացող տեղում փակցված թղթի վրա:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Բ Կորնթացիս 1․4 Տերն ինչո՞ւ է ակնկալում, որ մենք օգնենք և մխիթարենք կարիքի մեջ գտնվող մարդկանց
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը ուսուցանել է․
Մկրտության ջրերից դուրս գալու պահից ի վեր մենք հանձնառություն ունենք այս աշխատանքի համար: Մենք սիրով օգնության ենք հասնում մարդկանց, քանի որ մեր Փրկիչն է պատվիրել այդպես վարվել: … Երբ մեր հարևանները նյութական կամ հոգևոր փորձանքի մեջ են, մենք օգնության ենք շտապում: Մենք կրում ենք մեկս մյուսի բեռները, որ դրանք թեթև լինեն: Մենք սգում ենք նրանց հետ, ովքեր սգում են։ Մենք մխիթարում են նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն: Տերը սիրով ակնկալում է դա մեզանից։ Եվ կգա օրը, երբ մենք պատասխանատու կհամարվենք Նրա հոտը սպասասավորելու պարտականության համար:
(Գարի Ի. Ստիվենսոն, «Հոգիներին հովվություն անել», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 111)
Բ Կորնթացիս 4.17 Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ մեր մահկանացու մարտահրավերները «թեթեւ նեղութիւն» կոչեց
Յոթանասունի Նախագահությունից երեց Պոլ Վ. Ջոնսոնը ուսուցանել է.
Խնդիրների մեջ գրեթե անհնարին է տեսնել, որ եկող օրհնությունները մեծապես գերազանցում են ցավին, վիրավորանքին կամ վշտին, որը մենք կարող ենք ունենալ այդ ժամանակ: Պողոս Առաքյալը ուսուցանել է, «Որովհետև մեր այժմեան թեթեւ նեղութիւնը, ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար» [Բ Կորնթացիս 4.17]: Հետաքրքիր է, որ Պողոսը օգտագործում է «թեթեւ նեղութիուն» արտահայտությունը: Սա գալիս է մի մարդուց, որին ծեծել էին, քարկոծել էին, որը նավաբեկության էր ենթարկվել, բանտարկվել և տարել էր շատ այլ փորձություններ: Ես կասկածում եմ, թե մեզանից շատերը մեր փորձությունները համարեն «թեթեւ նեղութիուն»: Այնուամենայնիվ, համեմատած օրհնությունների և աճի հետ, որ մենք ի վերջո ստանում ենք և այս կյանքում, և հավերժության մեջ, մեր նեղությունները իրոք թեթև են: …
Երբեմն մենք ցանկանում ենք աճ ունենալ առանց դժվարությունների և ուժ ձեռք բերել առանց որևէ պայքարի: Բայց աճը չի կարող գալ հեշտ ճանապարհ ընտրելով: Մենք պարզ կերպով հասկանում ենք, որ մարզիկը, որը ընդդիմանում է խստապահանջ մարզմանը, երբեք չի դառնա համաշխարհային մակարդակի մարզիկ: Մենք պետք է զգույշ լինենք, որ հեռու չվանենք այն բաները, որոնք մեզ օգնում են ձեռք բերել աստվածային բնույթ:
(Փոլ Վ. Ջոնսոն, «Առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց», Լիահոնա, մայիս 2011, 79-80)