Վարդապետության սերտման կրկնություն 19
Մտապահեք սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները
Սուրբ գրությունների հատվածները և դրանց ուսուցանած ճշմարտությունները անգիր սովորելը կարող է շատ օգտակար լինել ձեզ համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումներից և հիմնական արտահայտություններից մի քանիսը:
Անգիր սովորեք սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
-
Փրկիչն ինչպե՞ս է օգտագործել սուրբ գրությունները Իր մահկանացու կյանքի ընթացքում:
Երբ Փրկիչը գայթակղվում էր սատանայի կողմից, Նա օգտագործեց սուրբ գրությունների ճշմարտությունները՝ այդ գայթակղությունները հաղթահարելու համար (տես Մատթեոս 4.1-11): Նա հաճախ էր օգտագործում սուրբ գրություններն Իր ուսմունքներում (տես Ղուկաս 4.17–27, Մատթեոս 19.4–5, Մատթեոս 24.37–40, Մարկոս 12.26): Այս դասում ներկայացված վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները անգիր սովորելիս մտածեք, թե այդ հատվածներն ինչպես կարող են օգնել ձեզ և ուրիշներին: Եթե դուք դեռ չեք նշել այս հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, արեք դա:
Սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Աստված «հոգիների Հայրն է»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»: |
Ձեր օրագրում կրկնօրինակեք նախորդ աղյուսակը: Գրելիս խոսքերը բարձրաձայն արտասանելով՝ կօգնեք ձեզ հեշտությամբ հիշել դրանք: Բարձրաձայն կրկնեք հղումները և հիմնական արտահայտությունները:
Կատարեք այս վարժություններից առնվազն երկուսը.
-
Մի քանի րոպե տրամադրեք՝ փորձելով անգիր անել վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Այնուհետև փակեք հղումները և փորձեք արտաբերել դրանք՝ նայելով միայն հիմնական արտահայտություններին: Այնուհետև փակեք հիմնական արտահայտությունները և փորձեք արտաբերել դրանք՝ նայելով միայն հղումներին:
-
Զուգընկերոջ հետ աշխատելիս սկզբում բարձրաձայնեք հղումը և թող զուգընկերը արտասանի համապատասխան հիմնական արտահայտությունը: Կրկնեք դա մի քանի անգամ յուրաքանչյուր հղման և հիմնական արտահայտության համար՝ փորձելով անգիր սովորել հղումներն ու հիմնական արտահայտությունները: Այնուհետև փորձեք դա անել առանց աղյուսակին նայելու: Այնուհետև փոխվեք դերերով։
-
Մի քանի րոպե հատկացրեք հղումները և հիմնական արտահայտությունները մտապահելու համար, ապա փորձեք լրացնել դատարկ տեղերը հետևյալ անավարտ հղումներում և հիմնական արտահայտություներում: Կարող եք նաև օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը:
-
Եբրայեցիս .9: Աստվածհոգիներիհայրնէ:
-
1.5-6 Եթեպակասությունունի,թողխնդրեԱստուածանից:
-
Հակոբոս 2.–։ Հավատքը,չ’ունենայինքեանէ:
-
Ա Պետրոս.6: Ավետարանըմեռելներինէլ[քարոզվեց]:
-
20:12: Մեռելներըդատվեցան…գործերիհամեմատ:
-
-
Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը և փորձեք ամբողջովին մտապահել հատվածը կամ հատվածները: Հիշողությամբ գրեք վարդապետության սերտման հինգ հատվածների հղումներից և սուրբ գրությունների հիմնական արտահայտություններից, որքան կարող եք:
Խորհեք
Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը կամ երկուսը, որոնց հետ աշխատել եք այսօր և կարդացեք ամբողջ հատվածը: Մտածեք, թե ինչու արժե հիշել այդ հատվածը: