Բ Կորնթացիս 7
«Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք»
Երբեմն դժվար է իմանալ՝ արդյոք մենք լիովին ապաշխարել ենք: Դուք երբևէ ջանացե՞լ եք իմանալ՝ արդյոք լիովին ապաշխարե՞լ եք ինչ-որ բանի համար, թե՞ ոչ: Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում Պողոս Առաքյալը հանդիմանել է Կորնթացի Սրբերից ոմանց նրանց մեղսավորության համար: Ի ուրախություն և գոհունակություն իրեն, Պողոսը հետագայում լուր ստացավ, որ Կորնթացի Սրբերը անկեղծ ապաշխարհություն են կատարել: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ անկեղծ ապաշխարության կարևոր բաղադրիչը և կօգնի ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:
Աստվածային տրտմություն
Կարդացեք հետևյալ սցենարը: Տաճարային ամուսնական երաշխավորագրի հարցազրույցի ժամանակ մի երիտասարդ կին իր եպիսկոպոսին խոստովանում է անցյալում գործած մեղքերի մասին: Հետագա քննարկումից հետո եպիսկոպոսը սկսում է գիտակցել, որ երիտասարդ կինը իրականում չի ապաշխարել իր մեղքերի համար, և որ նրա մեղքերը բավականաչափ լուրջ են, որպեսզի նրան անարժան դարձնեն տաճարի երաշխավորագրին: Եպիսկոպոսը բացատրում է, որ երիտասարդ կինը երաշխավորագիր կստանա այն բանից հետո, երբ լիարժեք կապաշխարի: Կինը տագնապի մեջ է, պնդելով որ ապաշխարել է այդ բոլոր մեղքերի համար, քանի որ չի կրկնել այդ մեղքերից ոչ մեկը երկար ժամանակ: Եպիսկոպոսը բացատրում է, որ մեղքը պարզապես չկրկնելը լիարժեք ապաշխարություն չէ, և առաջարկում է նրան անկեղծորեն սկսել ճշմարիտ ապաշխարության գործընթացը:
Երիտասարդ կինը բացատրում է իր եպիսկոպոսին, որ ինքը շատ վշտացած է, քանի որ արդեն ասել է մարդկանց հարսանիքի մասին և ծրագրել է հանդիսությունը: Նա մտահոգված է իր հարսանեկան ծրագրերի հետաձգման պատճառով և չգիտի, թե ինչպես է այդ մասին ասելու իր փեսացուին և ծնողներին: Նա հարցնում է, թե արդյոք կա որևէ եղանակ իր հարսանիքը անցկացնելու, ինչպես ծրագրված էր, այնուհետև շարունակելու աշխատանքը ապաշխարության գործընթացի վրա:
-
Ելնելով եպիսկոպոսին տված երիտասարդ կնոջ պատասխանից՝ ինչո՞վ է նա ամենաշատը մտահոգված:
-
Ինչո՞ւ նրա կենտրոնացումը կարող է դժվարացնել լիարժեք ապաշխարության գործընթացը:
Մտածեք, թե այս երիտասարդ կինը ինչու լիովին չի հասկանում, թե ինչ է ապաշխարությունը: Շարունակելով այս դասը, գտեք մի սկզբունք, որը կօգնի այս երիտասարդ կնոջը: Նաև մտածեք, թե արդյոք այդ սկզբունքն անհրաժեշտ է ձեզ՝ ձեր սեփական ապաշխարության մեջ:
Աստվածային տրտմություն («Աստուծոյ ուզած կերպով տրտմութիւն»)
Պողոսի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակի նպատակներից մեկն այն էր, որ որոշ մարդիկ ապաշխարեն։ Իր հետագա նամակում Պողոսը գովեց նրանց իրենց անկեղծ ապաշխարության համար և ուսուցանեց ապաշխարության էության մասին:
Կարդացեք Բ Կորնթացիս 7.8–11-ը և գտեք այն գաղափարները, որոնք Պողոսն առաջարկում է ապաշխարության վերաբերյալ, և որոնք կարող են օգնել կնոջը տվյալ սցենարում: (Նկատի ունեցեք, որ ապաշխարել բառը, ինչպես օգտագործված է հատված 8-ում, նշանակում է զղջալ)։ Կարող եք նաև դիտել Աստվածաշնչի տեսանյութեր շարքից «Աստվածային տրտմությունը տանում է ապաշխարության» տեսանյութը (1:40), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, և ընթացքում հետևել ձեր սուրբ գրություններին:
Աստվածային տրտմության մասին Մորմոնի Գրքից գաղափարներ քաղելու համար կարդացեք Ալմա 36.12–13, 42.29-ը:
-
Ի՞նչ գաղափարներ քաղեցիք, որոնք օգտակար կլինեին սցենարի կնոջ համար:
-
Ինչպե՞ս կարող են այդ ուսմունքները օգնել ձեզ։
Մի ճշմարտություն, որը դուք հավանաբար հայտնաբերել եք, այն է, որ աստվածային տրտմությունը տանում է անկեղծ ապաշխարության:
-
Ի՞նչ այլ տեսակի տրտմության մասին է հիշատակել Պողոսը հատված 10-ում:
-
Ինչ տեսաք սցենարում, որից կարելի է ենթադրել, թե ինչպիսի տրտմություն էր զգում երիտասարդ կինը:
Ձեր օրագրում ստեղծեք երկու սյունակ՝ էջի մեջտեղում գիծ քաշելով: Մի սյունակի վերևում գրեք Աստվածային տրտմություն, իսկ մյուսի վերևում գրեք Աշխարհիկ տրտմություն:
Յուրաքանչյուր վերնագրի տակ ավելացրեք ձեր մտքերը` պատասխանելով հետևյալ հարցերին:
-
Ի՞նչ է ուսուցանում Պողոսը 8–10 հատվածներում աստվածային և աշխարհիկ տրտմության միջև տարբերության մասին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ լրացուցիչ տարբերություններ կան այս երկու տեսակի տրտմության միջև:
Կարդացեք հետևյալ մտքերը և լրացուցիչ գաղափարներ գտեք աստվածային և աշխարհիկ տրտմության մասին: Ավելացրեք այդ գաղափարները ձեր աղյուսակում:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը տվել է աստվածային տրտմության այս սահմանումը.
[Աստվածային տրտմություն նշանակում է] խոր տխրություն և զղջում զգալ այն վարքագծի համար, որը ցավ ու տառապանք է ավելացրել Փրկչին, քանի որ մեր հոգին հեռացնում է ցանկացած ժխտում կամ արդարացում: …
Թերևս Աստծո՝ հոգեպես զգայուն որդու կամ դստեր համար այս կյանքի ամենամեծ զարթոնքը եզակիորեն անձնական գիտակցումն է, որ մեր մեղքերի համար Հիսուս Քրիստոսի վճարումը շատ իրական է, և որ Նրա տառապանքը միայն ընդհանուր բոլորի համար չէ, այլ նաև անձնապես քեզ և ինձ համար: … Երբ մենք հոգեպես հասկանում ենք, որ Նա տառապել է մեր մեղքերի համար, մենք տխրում ենք Նրա ցավի մեր մասի համար: Մենք գիտակցում ենք, որ դա մեր Հոր ծրագրի մի մասն է, բայց մենք զգացմունքներով լցված ենք այն պարգևից, որը Նա առաջարկում է մեզ: Այս զարմանքը, այս գնահատանքը և պաշտամունքը Փրկչի հանդեպ, որը արել է դա մեզ համար, մեզ ծնկի է բերում, քանի որ մեր հոգին լցված է աստվածային տրտմությամբ:
(Նիլ Լ. Անդերսեն, Ներման աստվածային պարգևը [2019], 149, 150)
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, ասել է հետևյալը աստվածային տրտմության մասին.
Աստվածային տրտմությունը Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ փոփոխություն և հույս է ներշնչում: Աշխարհիկ տրտմությունը մեզ ներքև է քաշում, ոչնչացնում հույսը և հորդորում տեղի տալ հետագա գայթակղություններին:
Աստվածային տրտմությունը մեզ դարձի է բերում և փոխում մեր սրտերը: Այն ստիպում է մեզ ատել մեղքը և սիրել բարությունը: Այն խրախուսում է մեզ կանգնել և քայլել Քրիստոսի սիրո լույսի ներքո: Իսկական ապաշխարությունը վերափոխման մասին է, այլ ոչ՝ տանջանքի կամ տառապանքի: Այո, անհնազանդության համար սրտանց ափսոսանքը և անկեղծ զղջումը հաճախ ցավոտ և շատ կարևոր քայլեր են ապաշխարության սրբազան գործընթացում: Բայց երբ մեղքը մեզ տանում է դեպի ինքնատելություն կամ թույլ չի տալիս մեզ կրկին բարձրանալ, դա ոչ թե նպաստում, այլ խափանում է մեր ապաշխարությանը:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք կարող եք անել այդ հիմա», Լիահոնա նոյեմբեր 2013, 56)
Դիտեք «Ապաշխարությունը գործընթաց է, որը խաղաղություն է բերում» 0:00-1:39-ը՝ և տեսեք, թե ինչպես է մի մարդ նկարագրում աստվածային տրտմության իր զգացումը և ինչպես է այն օրհնել իր կյանքը:
Մի պահ մտածեք ապաշխարելու ձեր սեփական ջանքերի մասին: Մտածեք, թե ինչ էր զգում Փրկիչը ձեր մեղքերի համար տառապելիս: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի լիարժեք բացեք ձեր սիրտը, զգաք աստվածային տրտմությունը և ձեր կյանք հրավիրեք Փրկչի ապաքինող զորությունը: Կարող եք այս հարցի պատասխանը գրել անձնական օրագրում կամ նոթատետրում:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ աստվածային տրտմության և աշխարհիկ տրտմության միջև եղած տարբերությունը
Որպես Տարածքային Յոթանասունական ծառայելիս Երեց Դ. Չադ Ռիչարդսոնը նշել է.
[Աստվածային տրտմության և աշխարհիկ տրտմության] հիմնական տարբերությունը դրանց աղբյուրն է: Աշխարհիկ տրտմությունը խթանում է սատանան: Այդ տրտմությունն առաջանում է բռնվելու, մեղքը շարունակել չկարողանալու կամ սեփական անձի դեմ զզվանքով ու արհամարհանքով լցվելու պատճառով:
Դրան հակառակ՝ աստվածային տրտմությունը Աստծո կողմից տրված է նրանց, ովքեր ցանկանում են ստանալ այն: Աստվածային տրտմությունը մեզ տանում է մեր մեղքերի չափի լիարժեք ճանաչման, բայց նաև այն գիտակցմանը, որ մենք կարող ենք ազատվել դրանցից:
(Դ. Չադ Ռիչարդսոն, «Ներիր ինքդ քեզ», Ensign մարտ 2007, 32)
2019 թվականի սեպտեմբերին New Era ամսագիրը տպագրեց տեղեկատվական հավելված՝ հիմնված Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիթեր Ֆ. Ուխդորֆի ուսմունքների վրա, որը կարող է օգնել ձեզ ավելի տարբերել աստվածային և աշխարհիկ տրտմությունը: Գտեք այստեղ. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստվածային տրտմություն», New Era, սեպտեմբեր 2019, 32–33: