Ա Կորնթացիս 11
Տղամարդու և կնոջ եզակի և աստվածային դերը
Շարունակելով հրահանգներ տալ և հորդորել կորնթացի Սրբերին՝ Պողոսն ուսուցանեց, որ տղամարդիկ և կանայք պետք է համագործակցեն և աջակցեն միմյանց՝ Տիրոջը հետևելիս: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե տղամարդիկ և կանայք ինչու միմյանց կարիքն ունեն՝ Երկնային Հոր ծրագրում ամենաբարձր օրհնություններ ստանալու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տղամարդկանց և կանանց դերերը
Մտածեք հետևյալ հարցերի շուրջ՝ հեծանվորդների թիմի այս պատկերին նայելիս:
-
Ի՞նչ հմտություններ կամ կարողություններ է անհրաժեշտ՝ այս թիմին հաջողության հասնելու գործում օգնելու համար:
-
Անձերի միջև եղած տարբերություններն ինչպե՞ս կարող են ամրապնդել նրանց գործընկերությունը և օգնել նրանց ավելի միասնական դառնալ:
Ա Կորնթացիս 11 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե տղամարդիկ և կանայք ինչպես կարող են արդար կերպով համագործակցել որպես հավասար գործընկերներ՝ իրենց աստվածայնորեն նշանակված դերերը կատարելու և հավերժական կյանքին արժանանալու համար:
Ա Կորնթացիս 11.1-16 հատվածներում Պողոսը անդրադարձել է կորնթացիների այն ժամանակվա սոցիալական սովորույթներին, որոնք չէին համապատասխանում տղամարդկանց և կանանց աստվածայնորեն նշանակված դերերի մասին Տիրոջ կարծիքին: Կարևոր է այս սովորույթները չշփոթել Պողոսի կողմից ուսուցանված ճշմարտությունների հետ:
Պողոս Առաքյալի միջոցով Ա Կորնթացիս 11.11-12 հատվածներում Տերը հավերժական ճշմարտություններ հայտնեց տղամարդկանց և կանանց աստվածային դերերի մասին:
Կարդացեք Ա Կորնթացիս 11.11-12 հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ Աստծո, տղամարդկանց և կանանց մասին:
Կանայք և տղամարդիկ՝ Տիրոջ հետ լիարժեք գործընկերության մեջ
Ա Կորնթացիս 11.11 հատվածում մենք սովորում ենք, որ Երկնային Հոր ծրագրում տղամարդիկ և կանայք հավասարապես կարևոր են:
Կարդացեք հետևյալ խոսքերը ընտանիքի մասին հայտարարությունից և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների ելույթներից՝ փնտրելով, թե տղամարդիկ և կանայք ինչով են կարևոր Երկնային Հոր ծրագրում:
Ընտանիքի մասին հայտարարության մեջ մենք կարդում ենք հետևյալը.
Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա: Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատի, աղոթքի, ապաշխարության, ներման, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով: Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակությանն համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ:
(« Ընտանիք. Հայտարարություն աշխարհին », ChurchofJesusChrist.org)
Տասներկու Առաքյալների քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.
Մեր Երկնային Հոր քահանայության օժտման մեծ ծրագրում տղամարդիկ կրում են հատուկ պատասխանատվություն՝ սպասավորելու քահանայությունը, սակայն նրանք քահանայությունը չեն: Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր, սակայն հավասարապես արժեքավոր դերեր: Ինչպես կինը չի կարող երեխա ունենալ առանց տղամարդու, այնպես էլ տղամարդը չի կարող լիարժեք կիրառել իր քահանայության զորությունը առանց կնոջ՝ հավերժական ընտանիք կազմելու համար: … Հավերժության հեռանկարում ամուսինը և կինը միմյանց հետ կիսում են և՛ բազմանալու ստեղծարար ուժերը, և՛ քահանայության զորությունը:
(Մ. Ռասսել Բալլարդ, «Սա է իմ գործը և փառքը», Ensign կամ Լիահոնա, մայիսի 2013, 19)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Անհրաժեշտ էր ինչպես արական, այնպես էլ իգական սեռի հոգևոր, ֆիզիկական, մտավոր և հուզական կարողությունների առանձնահատուկ միավորում՝ երջանկության ծրագիրը գործարկելու համար։ «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը» ( Ա Կորնթացիս 11․11): Տղամարդը և կինը նախատեսված են, որ միմյանցից սովորեն, զորացնեն, օրհնեն և լրացնեն միմյանց:
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 41-42)
-
Ինչո՞ւ եք կարծում որ Երկնային Հոր ծրագրում Նրա զավակները և Նրա դուստրերը միասին են հասնում հավերժական կյանքին:
-
Դա ինչպե՞ս է ցուցադրում Երկնային Հոր սերը և հարգանքը կանանց և տղամարդկանց հանդեպ:
-
Այդ ճշմարտությունների ըմբռնումն ինչպես կարող է ձեզ օգնել այն ժամանակ, երբ դուք տղամարդկանց և կանանց դերերի և պարտավորությունների մասին հակասող կարծիքների եք հանդիպում:
-
Ինչպե՞ս կարող եք կիրառել կանանց և տղամարդկանց մասին այդ ճշմարտությունները ձեր կյանքում (օրինակ՝ տանը, եկեղեցում այլ երիտասարդ տղամարդկանց ու կանանց հետ և ապագա ընտանեկան կյանքին պատրաստվելիս):
Բացատրական և պատմական տեղեկություններ
Իսկ ի՞նչ, եթե այն մարդիկ, ում ես սիրում եմ, չեն ամուսնանում կամ երեխաներ չեն ունենում
Որոշ մարդիկ կարող են անհանգստանալ կամ զարմանալ, թե Երկնային Հոր՝ կանանց և տղամարդկանց համար նախատեսված ծրագիրն ինչպես կարող է իրականացվել այն մարդկանց համար, ովքեր ամուսնացած չեն կամ չունեն երեխաներ: Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924-2015) մեծ գթությամբ հայտարարել է.
Նրանք, ովքեր չեն ամուսնանում, կամ նրանք, ովքեր չեն կարողանում երեխաներ ունենալ, անմասն չեն հավերժական օրհնություններից, որ փնտրում են, բայց որոնք այժմ իրենց համար հասու չեն: …
Ձեր գաղտնի իղձերն ու արտասվալից աղերսները կդիպչեն Հոր և Որդու սրտին: Դուք անձնական հավաստիացում կստանաք Նրանցից, որ ձեր կյանքը կլինի լիարժեք և ոչ մի կարևոր օրհնություն չի կորչի ձեզ համար:
Որպես Տիրոջ ծառա, որ ծառայում է մի պաշտոնում, որին կարգվել է, նման իրավիճակում գտնվողներին ես խոստանում եմ, որ ձեր փրկության և վեհացման համար կարևոր ամեն ինչ կտրվի ձեզ իր ուրույն ժամանակին:
(Բոյդ Ք. Փաքեր, «Վկայություն», Ensign կամ Լիահոնա , մայիս 2014, 95)
Սատանան ինչո՞ւ է ցանկանում, որ մենք բաժանվենք որպես տղամարդ և կին
Սփոփող Միության նախկին գերագույն նախագահ Ջին Բ․ Բրիգհեմը ուսուցանել է․
Հակառակորդը բավականին հաջողակ է եղել` նպատակ ունենալով բաժանել տղամարդկանց և կանանց՝ մեր հոգիներին պարտության մատնելու համար: Լյուցիֆերը գիտի, որ եթե կարողանա վնաս հասցնել տղամարդկանց և կանանց միասնության զգացումին, եթե կարողանա շփոթեցնել մեզ մեր աստվածային արժեքի և ուխտի պարտականությունների վերաբերյալ, նրան կհաջողվի կործանել ընտանիքները, որոնք հավերժության հիմնական միավորներն են:
Սատանան հրահրում է համեմատությունը որպես գործիք՝ ստեղծելով գերադասության կամ անլիարժեքության զգացում՝ թաքցնելով այն հավերժական ճշմարտությունը, որ տղամարդկանց և կանանց բնածին տարբերությունները Աստծուց են տրված և հավասարապես արժեքավոր են: Նա փորձել է ցածրացնել կանանց ներդրումները՝ ինչպես ընտանիքում, այնպես էլ քաղաքացիական հասարակության մեջ՝ դրա միջոցով նվազեցնելով բարու համար նրանց ոգեշնչող ազդեցությունը: Նրա նպատակը եղել է ուժային պայքարի խթանումը, այլ ոչ թե տղամարդկանց և կանանց առանձնահատուկ ներդրումների հաղթահանդեսը, որոնք լրացնում են միմյանց և նպաստում միասնությանը:
(Ջին Բ․ Բինգհեմ, «Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 60-61)