Սեմինարիա
Ա Կորնթացիս 8–13


Ա Կորնթացիս 8–13

Ակնարկ

Շարունակելով իր նամակը կորնթացիներին՝ Պողոսը ուսուցանել է, որ մենք ինքներս պետք է հեռու մնանք գայթակղությունից: Նա բացատրել է, որ տղամարդիկ և կանայք պետք է միասին աշխատեն և աջակցեն միմյանց՝ հետևելով Տիրոջը: Նա ուսուցանել է, որ եթե բոլոր անդամները ճանաչեն և օգտագործեն Տիրոջից ստացած հոգևոր պարգևները, նրանք կարող են նմանվել ներդաշնակ կերպով միասին գործող մարմնի տարբեր մասերի: Նա նաև մանրամասնորեն գրել է Քրիստոսանման սիրո կամ գթության մասին, և թե ինչու մենք պետք է ցանկանանք ձեռք բերել այն:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Ա Կորնթացիս 10

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ապավինել Հիսուս Քրիստոսին՝ գայթակղությունը հաղթահարելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023-ում գտնվող «Ա Կորնթացիս 10.1–13. Աստված հնարավորություն է տալիս հեռու մնալ գայթակղությունից» բաժինը: Ուսումնասիրելու ընթացքում նրանք կարող են խորհել հետևյալ հարցի շուրջ. «Ինչպիսի՞ ելք է պատրաստում Երկնային Հայրը ձեզ համար, որպեսզի հեռու մնաք գայթակղությունից»:

Ա Կորնթացիս 11

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչու տղամարդիկ և կանայք միմյանց կարիքն ունեն՝ Երկնային Հոր ծրագրում ամենաբարձր օրհնությունները ստանալու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին հիշել, թե երբ են տեսել, որ տղամարդիկ և կանայք աշխատում միասին և աջակցում միմյանց: Հորդորեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես են տղամարդկանց և կանանց տարբեր հեռանկարները, ունակությունները և ուժեղ կողմերը դրականորեն ազդում ամուսնական, ընտանեկան, համայնքային և եկեղեցական հարաբերությունների վրա:

Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 11.11

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ սերտել Ա Կորնթացիս 11․11 հատվածը՝ անգիր անելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդի «Տղամարդիկ և կանայք Տիրոջ աշխատանքում» հոդվածի բաժին 3-ը (New Era, ապրիլ 2014, 2–5)՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք մենք պետք է հասկանանք տղամարդկանց և կանանց վերաբերյալ Աստծո վարդապետության մասին:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Գործնական կիրառումը հարմարեցրեք ըստ այն թյուրըմբռնումների կամ իրավիճակների, որոնք ուսանողները ներկայացնում են Երկնային Հոր ծրագրում կանանց և տղամարդկանց դերերի վերաբերյալ: Եթե ուսանողները բարձրացնում են հարցեր՝ կապված մի շարք թյուրըմբռնումների կամ իրավիճակների հետ, կարող եք ուսանողներին ուղարկել քննարկման սենյակներ՝ դրանք քննարկելու համար:

Ա Կորնթացիս 12

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ճանաչել այն հոգևոր պարգևները, որոնք Տերը տվել է իրենց՝ ուրիշներին օրհնելու և Իր Եկեղեցին հզորացնելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Խնդրեք ուսանողներին նշել մեկ կամ երկու հոգևոր պարգև, որ տրվել է իրենց: Նրանք կարող են խնդրել ընտանիքի անդամներին կամ այլ վստահելի և մտերիմ մարդկանց օգնել իրենց այդ հարցում: Խնդրեք ուսանողներին խորհել իրենց պարգևների մասին և այն մասին, թե ինչպես են իրենք օգտագործում այդ պարգևները՝ ուրիշներին օրհնելու համար: 

  • Առարկայական դաս. Նվերի փաթեթավորում

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Երեց Մերվին Ջ․ Էշթոնի հայտարարությունը քիչ հայտնի հոգևոր պարգևների մասին

  • Տեսանյութ. «Ձեր ողջ սրտով» (3:26)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք առաջարկել ուսանողներին զրուցարանում հարցեր տալ հոգևոր պարգևների մասին: Անհրաժեշտության դեպքում հարմարեցրեք դասը, որպեսզի պատասխանեք նրանց տված հարցերին:

Ա Կորնթացիս 13

Դասի նպատակը.Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին զգալ Հիսուս Քրիստոսի մաքուր սերն իրենց հանդեպ և օգնել նրանց փնտրել գթության պարգևը՝ այդ սերն ուրիշների հանդեպ զգալու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ընտանիքի որ անդամի, ընկերոջ կամ այլ անհատի հետ նրանք կցանկանային ավելի լավ հարաբերություններ ունենալ: Առաջարկեք ուսանողներին դիտարկել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հարաբերությունների վրա այդ անձի հանդեպ ավելի մեծ սեր ցուցաբերելը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Օգտագործեք քննարկման սենյակները, որպեսզի ուսանողները քննարկեն գթության դրսևորումները և, թե ինչպես Փրկիչը ցուցադրեց դրանք: