Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 11.11


Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 11.11

Տղամարդիկ և կանայք հավասարապես կարևոր են Երկնային Հոր ծրագրում

Young couple stands outside the Ogden Utah Temple. They are looking out at the temple in the background with the Angel Moroni being almost top center of the image. He is wearing a dark blue suit with white collared shirt. She is in a white dress. It is late afternoon/early evening.

Ա Կորնթացիս 11 գլխի ուսումասիրության ժամանակ դուք սովորեցիք, թե Աստված ինչպես է վերաբերվում կանանց և տղամարդկանց եզակի և աստվածային դերերին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մեծացնել այս ուսմունքների ձեր սերտումը, որպեսզի դուք կարողանաք մտապահել Ա Կորնթացիս 11.11 հղումը և հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական կյանքում:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի «Տղամարդիկ և կանայք Տիրոջ աշխատանքում» հոդվածի 3-րդ բաժինը (New Era, ապրիլ 2014 թ., 2–5)՝ փնտրելով տղամարդկանց և կանանց մասին Աստծո վարդապետությանը վերաբերող այն ճշմարտությունները, որոնք դուք ցանկանում եք հասկանալ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս պարբերությունը նախատեսված է անցկացնել «Ա Կորնթացիս 11» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Ա Կորնթացիս 11.11 հատվածի ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և հիշեք

Ձեռքերի մասին հետևյալ նկատառումը հարմարեցված է Լինդա Ք․ Բըրթընի «Մենք միասին կբարձրանանք» ուղերձից (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 29–32):

Նայեք ձեր ձեռքերին: Նկատեք, թե որքան նման են դրանք ուրիշների ձեռքերին և, միևնույն ժամանակ, որքան տարբեր:

  • Եթե յուրաքանչյուր ձեռք կարող է առանձին գործել, ապա, ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչո՞ւ է Իր զավակների համար երկու ձեռք նախատեսել:

  • Ձեր ձեռքերի միջև եղած տարբերություններն ինչպե՞ս են ձեզ օգնում հանձնարարություններ կատարել կամ օգտագործել ձեր տաղանդները:

  • Ձեր ձեռքերի մասին այս նկատառումներն ինչպե՞ս են առնչվում Ա Կորնթացիս 11.11 հատվածի հետ:

Ուսանողներին հնարավորություն տվեք հիշել Ա Կրոնթացիս 11.11 հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը: Հետևյալը հնարավոր վարժություններից մեկն է: Ուսանողներին քաջալերեք օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը՝ այս հատվածը կրկնելու և մտապահելու համար:

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ մտապահել Ա Կորնթացիս 11.11 հատվածը վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը. «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Գրեք հիմնական արտահայտությունը և հղումը: Կարդացեք հիմնական արտահայտությունը և հղումը մի քանի անգամ՝ ամեն անգամ ջնջելով բառերից մեկը: Շարունակեք, մինչև որ կարողանաք կրկնել հիմնական արտահայտությունը և հղումը՝ առանց բառերին նայելու:

Գործնական կիրառում

Ձեր օրագրում գրանցեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքները.

  1. Գործեք հավատքով

  2. Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  3. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Երկու կամ երեք նախադասությամբ նկարագրեք սկզբունքներից յուրաքանչյուրը: Դուք կարող եք անդրառնալ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) 5-12-րդ պարբերություններին՝ ձեր գիտելիքները ստուգելու և կարևոր տեղեկություններ ավելացնելու համար:

Քաջալերեք ուսանողներին հիշել այն, ինչ նրանք ուսումնասիրել են նախապատրաստական նյութի մեջ: Երբ ուսանողները քննարկեն հետևյալ հարցը գրեք կամ խնդրեք, որ ուսանողները գրեն իրենց պատասխանները գրատախտակին: Դա կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե նրանք ինչ են սովորում:

Ա Կորնթացիս 11.11 հատվածում դուք սովորել եք, որ կանայք և տղամարդիկ հավասարապես կարևոր են Երկնային Հոր ծրագրում:

  • Այս ճշմարտությունն ինչպե՞ս է աղավաղվել կամ անտեսվել հասարակության մեջ:

  • Ի՞նչ իրավիճակներում է ձեզ առիթ ընձեռվել ուսուցանել կամ պաշտպանել այս ճշմարտությունը:

Անձնական համապատասխանությունը մեծացնելու նպատակով կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները նախորդ հարցերին տրված ուսանողների պատասխանների համար: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք դասի սցենարները:

Color Handouts Icon

Կարող է օգտակար լինել ցուցադրել հետևյալ հարցերը քննարկման համար կամ ուսանողներին ուղեկցող թերթիկ տրամադրեք:

Մտածեք, թե այս վարժությունն ինչպես կարող է առավել օգտակար լինել ուսանողների համար: Նրանք կարող են աշխատել ինքնուրույն, փոքր խմբերով կամ դասարանի բոլոր անդամներով: Կարող է օգտակար լինել դասի վերջում ժամանակ տրամադրել՝ իրենց գտածը քննարկելու համար:

Heavenly Father’s plan.

Ընտրեք հետևյալ սցենարներից մեկը և մտածեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպես կարող են օգնել որևէ մեկին հասկանալ Ա Կորնթացիս 11.11 հատվածում ներկայացված ճշմարտությունը Երկնային Հոր ծրագրում տղամարդկանց և կանանց դերերի մասին:

  1. Կալիի կրտսեր քույրը՝ Էլլեն, լսել է, որ որոշ տղաներ դպրոցում ասել են, թե տղամարդիկ ավելի կարևոր են քան կանայք: Էլլեն հարցնում է Կալիին. «Մի՞թե ես նույնքան արժանավոր չեմ, որքան տղաները»:

  2. Ռեյդը մտահոգված է, քանի որ լսել էր, թե քվորումի որոշ անդամներ ինչպես են անհարգալից կերպով խոսում կանանց մասին:

  3. Հայտնի ֆիլմը նայելուց հետո ընկերների խումբը ծաղրում է հոր կերպարի ծիծաղելի արարքները: Մի քանիսը ասում են, որ հայրը ավելորդ էր, ինչից հետո ընկերներից մեկը հայտարարում է. «Ահա թե ինչու դուք տղամարդու կարիք չունեք՝ երջանիկ ընտանիք ստեղծելու համար»:

  4. Էստեբանը և Կլարան պատրաստվում են ամուսնանալ տաճարում: Նրանց ծնողները առաջարկում են, որ նրանք խոսեն, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է կատարելու իր տարբեր դերերը և պարտականությունները իրենց ապագա ընտանիքում:

Գործեք հավատքով

  • Դուք կամ սցենարում ներկայացված անձինք ինչպե՞ս կարող են հավատքով պատասխանել այս հարցին:

  • Կանանց և տղամարդկանց եզակի և կարևոր դերերը գնահատելն ինչպես է ձեզ օգնում հետևել Հիսուս Քրիստոսին:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ինչ գիտեք Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին, որը կարող է օգտակար լինել նմանատիպ իրավիճակում:

  • Որո՞նք են տղամարդկանց և կանանց դերերը Երկնային Հոր ծրագրում:

Ձգտեք ստանալ լրացուցիչ տեղեկություն աստվածային աղբյուրների միջոցով

  • Ա Կորնթացիս 11.11 հատվածի ձեր ընկալումը և վկայությունն ինչպես կարող են ձեզ օգնել արձագանքել այս իրավիճակին:

Սա կարող է հնարավորություն լինել ուսանողների համար կիսվել, թե նրանք ինչ են սովորել իրենց նախապատրաստական աշխատանքից:

  • Սուրբ գրությունների կամ Եկեղեցու ղեկավարների ուրիշ ի՞նչ ոգեշնչված ուսմունքներ կարող են օգնել ձեզ հավատարմորեն պատասխանել:

Վարդապետության սերտման կրկնություն

Հետևյալ կրկնության վարժությունը պետք է օգտագործվի մոտակա դասերից մեկի համար:

Գրատախտակին գրեք հիմնական արտահայտությունը Ա Կորնթացիս 11.11 հատվածի համար՝ փոխարինելով բառերը դատարկ տեղերով: Ուսանողներին առաջարկեք գրել կամ կարդալ հիմնական հատվածը և հղումը և ճշգրտորեն լրացնել դատարկ տեղերը: Ուսանողներին առաջարկել մի քանի անգամ կրկնել հղումը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Աստվածայնորեն նշանակված աղբյուրներ

Կարող եք առաջարկել այս կամ այլ աստվածայնորեն նշանակված աղբյուրներ, որպեսզի օգնեք ուսանողներին արձագանքել հետևյալ սցենարներին.

Մ. Ռասսել Բալլարդ, «Տղամարդիկ և կանայք Տիրոջ աշխատանքում» New Era, ապրիլ 2014, 2-5Լինդա Ք․ Բըրթըն, «Մենք միասին կբարձրանանք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 29–32Ջին Բ․ Բինգհեմ, «Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 60-63

Մոնիկայի պատմությունը

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցման հեռարձակման ժամանակ եղբայր Չադ Հ. Վեբը նշեց, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպես կարող են կիրառվել Մոնիկա անունով երիտասարդ կնոջ մասին սցենարում: Մոնիկան չգիտի, թե ինչպես պատասխանել այն մեղադրանքին, որ Եկեղեցին չի գնահատում կանանց:

Ուսանողների համար կարող է օգտակար լինել օգտագործել Մոնիկայի պատմությունը՝ Ա Կորնթացիս 11.11-12 հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները քննարկելու և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելու համար: Կարող եք ուսանողներին տրամադրել եղբայր Վեբի ուղերձի որոշ մասեր:

Տես Չադ Հ. Վեբ, «Վարդապետության սերտում» (ելույթ Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակմանը, հունիս 14, 2016), broadcasts.ChurchofJesusChrist.org:

Անդրադառնալով նույնասեռ ամուսնությանը

Երբ ուսանողները քննարկեն իրավիճակներ, որտեղ կարիք կլինի ուսուցանել կամ պաշտպանել Ա Կորնթացիս 11.11 հատվածում ներկայացված ճշմարտությունները, նրանք կարող են անդրադառնալ նույնասեռ ամուսնության թեմային: Անպայման անդրադարձեք այս թեմային նրբանկատությամբ, կարեկցանքով և սիրով: Կարող եք անդրադառնալ «Նույնասեռ ամուսնություն» թեմային topics.ChurchofJesusChrist.org-ում: Կարող է օգտակար լինել ներառել Ա Կրոնթացիս 11.8-9, 12-ը և « Ընտանիք. Հայտարարություն աշխարհին » հռչակագրի 2-րդ և 7-րդ պարբերությունները (ChurchofJesusChrist.org):

Հիշեք, որ այս վարժությունների նպատակն է ոչ թե տրամադրել բոլոր պատասխանները, այլ փորձել կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Ուսանողներին լսելիս փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդությունը և տվեք հարցեր, որոնք նրանց կօգնեն հաղթահարել իրենց մտահոգությունները:

Հետևյալ սցենարը կարող է օգտագործվել դասի սցենարների փոխարեն:

Օլիվիան ունի մի քանի ընկեր, որոնք նույնասեռ հրապուրանք են զգում: Նա ասում է. «Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչու է Եկեղեցին շարունակում ուսուցանել, որ նույնասեռ ամուսնությունը սխալ է: Ինչո՞ւ զրկել մարդկանց երջանկությունից, որը կունենային նույնասեռ հարաբերություններ ստեղծելուց»: