Սեմինարիա
Ա Կորնթացիս 13


Ա Կորնթացիս 13

«Գթությունը երբեք չի խափանվում»

Jesus is touching the cheek of a woman who is sitting on the ground. Outtakes include the ill woman walking up to Jesus to touch his clothes and Jesus kneeling and talking to the seated woman. Jesus touching the face of a seated woman.

Հիսուս Քրիստոսը մեծ սեր է ցուցադրել Իր մահկանացու կյանքի յուրաքանչյուր օրը: Նա ցուցադրել է Իր կատարյալ սերը՝ պատրաստակամորեն զոհաբերելով Իր կյանքը մեզ համար: Պողոս առաքյալը մանրամասնորեն գրել է Քրիստոսանման սիրո կամ գթության մասին, և մենք ինչու պետք է ցանկանանք ձեռք բերել այն: Այս դասի նպատակն է օգնել ձեզ զգալ Հիսուս Քրիստոսի մաքուր սերը ձեր հանդեպ և օգնել ձեզ փնտրել գթության պարգևը՝ այդ սերը ուրիշների հանդեպ զգալու համար:

Հավատացեք յուրաքանչյուր սովորողի Յուրաքանչյուր սովորողի հանդեպ սեր ցուցաբերելու ձևերից մեկն է ճանաչել և հավատալ նրա աստվածային ինքնությանը և նպատակին: Աղոթեք, որ տեսնեք ուսանողներին այնպես, ինչպես Տերն է նրանց տեսնում:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել ընտանիքի անդամի, ընկերոջ կամ այլ անձի մասին, ում հետ նրանք կցանկանային ավելի լավ հարաբերություններ ունենալ: Ուսանողներին խնդրեք մտածել, թե այդ մարդու հանդեպ ավելի մեծ սեր ցուցաբերելն ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ հարաբերությունների վրա:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փոխհարաբերություններ ուրիշների հետ

Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել դասին նախապատրաստվելու և հետևյալ հարցերի շուրջ:

Մտածեք որևէ մեկի մասին, ում հետ կցանկանայիք ավելի լավ հարաբերություններ ունենալ:

  • Ինչո՞ւ եք ցանկանում բարելավել այդ հարաբերությունները:

  • Ի՞նչ եք արել այդ հարաբերությունները պահելու համար: Ի՞նչն էր ստացվում։ Ի՞նչը չէր ստացվում։

  • Ձեր կարծիքով, ավելի մեծ սեր ցուցաբերելն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ հարաբերությունների վրա:

Ա Կորնթացիս 13 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք սիրել ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն էր նրանց սիրում: Փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը՝ իմանալու համար, թե ինչ կարող եք անել՝ ներկա հանգամանքներում ձեր սովորածը կիրառելու համար:

Հիսուս Քրիստոսի մաքուր սերը

Կորնթոսում ապրող եկեղեցու անդամներին հոգևոր պարգևների մասին ուսուցանելուց հետո Պողոս առաքյալն ասաց, որ նրանց ցույց կտա ապրելու «աւելի գերազանց ճանապարհ» ( Ա Կորնթացիս 12.31): Կարդացեք Ա Կորնթացիս 13.1-3 հատվածները՝ փնտրելով այդ ավելի գերազանց ճանապարհը:

  • Ի՞նչ գիտեք գթության մասին, որը ձեզ օգնում է հասկանալ, թե ինչու է այն այդքան կարևոր:

Մորմոնի Գիրքը կարող է մեզ օգնել ավելի լավ հասկանալ գթության կարևորությունը: Այս հնամենի գրառման վերջում Մորոնին ներառել է իր հոր՝ Մորմոնի խոսքերից մի քանիսը: Մորմոնը նշմարեց գթության տարրերը և սահմանեց, թե ինչ է դա (տես Մորոնի 7.43-48):

Կարդացեք Մորոնի 7.46-47 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կարող եք սովորել գթության մասին:

Ուսանողներին առաջարկեք նշել այն բառերը կամ արտահայտություները, որոնք նրանց օգնել են հասկանալ, թե ինչ է գթությունը:

  • Ի՞նչ եք սովորում գթության մասին այս հատվածներից:

Առաջարկեք ուսանողներին գրատախտակին գրել ճշմարտություններ, որոնք նրանք հայտնաբերել են գթության մասին կարդալուց:: Նրանք կարող են բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, որը կհարատևի ընդմիշտ: Ուսանողներին օգնեք հասկանալ, թե ինչու է կարևոր բարեգութ լինել: Կարող եք օգտագործել հետևյալ հայտարարությունը և վարժությունը, որպեսզի օգնեք ուսանողներին դա անել:

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Գթությունը՝ «Քրիստոսի մաքուր սերը» [ Մորոնի 7.47 ], գործողություն չէ, այլ վիճակ: Բարեգործությունը հասանելի է գործողությունների հետևողականության միջոցով, որոնք հանգեցնում են դարձի: Գթությունը մի բան է, որը մենք դառնում ենք:

(Դալլին Հ․ Օուքս, «Դառնալու մարտահրավերը», Ensign, նոյեմբեր 2000, 34) 

  • Նախագահ Օուքսի հայտարարությունն ի՞նչ է ավելացնում գթության ձեր ընկալմանը:

Ե՛վ Պողոսը Նոր Կտակարանում, և՛ Մորմոնը Մորմոնի գրքում օգտագործում էին նույն բառերը և արտահայտությունները՝ գթությունը նկարագրելու համար: Հասկանալով նրանց խոսքերը՝ մենք կարող ենք իմանալ, թե ինչ անել, և ինչպես, ի վերջո, ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Կարող եք կատարել հետևյալ վարժությունը դասարանով կամ ցուցադրել, թե ուսանողներն ինչպես կարող են այն ինքնուրույն կատարել: Եթե ուսանողներն անհատապես կատարեն այս վարժությունը, կարող եք ձևավորել գ քայլը՝ ընտրելով նկարագրություններից մեկը՝ միասին դասարանով այն արտագրելու համար:

ա. Կարդացեք Ա Կորնթացիս 13.4-7 կամ Մորոնի 7.45 հատվածները՝ փնտրելով գթության նկարագրությունը:

Կարող եք ուսանողներին տրամադրել Երեց Մարվին Ջ. էշթոնի` «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում գտնվող հայտարարությունը՝ որպես լրացուցիչ նյութ:

բ. Ընտրեք երկու կամ երեք բառ կամ արտահայտություն, որոնք նկարագրում են գթությունը, և գրեք դրանք ձեր օրագրում:

գ. Ամեն նկարագրության դիմաց ձեր խոսքերով գրեք, թե այն ինչ է նշանակում: Դուք կարող եք օգտագործել ուսումնասիրության ցանկացած մատչելի գործիք: Օրինակ՝ դուք կարող եք օգտվել բառարանից և նայել նկարագրությունները երկայնամտություն կամ ինքնագովություն բառերի համար: Կարող եք նաև գրել, թե այս հատկությունն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի նմանվել Փրկիչին:

  • Ի՞նչ եք սովորում Փրկիչի մասին ձեր ուսումնասիրած տարբեր նկարագրություններից:

Կատարյալ օրինակը

Հիսուս Քրիստոսը գթության բոլոր նկարագրությունների կատարյալ օրինակն է: Օգտագործելով ձեր օրագրում գթության մասին գրվածը՝ հիշեք սուրբ գրությունների օրինակներ, երբ Հիսուս Քրիստոսն այս ձևով է ցուցադրել Իր մաքուր սերը: Հետևյալ պատկերները կարող են օգնել ձեզ Փրկիչին կապել ձեր ուսումնասիրած արտահայտությունների հետ:

Կարող եք ցուցադրել Քրիստոսի մի քանի պատկերներ: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե գթության որ նկարագրություններն են համապատասխանում պատկերներից յուրաքանչյուրին և ինչու:

Depiction of Jesus and the woman taken in adultery. They are both kneeling and she is holding his hand. Outtakes include angry men bringing the woman and throwing her to the ground, the woman huddled on the ground, the savior kneeling beside her, Jesus lifting her up to her feet, and the savior standing with her.
Depiction of Jesus embracing Mary and Martha.
Jesus is riding a colt into Jerusalem through a great multitude of people holding tree branches. Outtakes include Jesus barely seen in a throng of people, images of the crowd, some small children, and Jesus walking through the crowd.
Jesus returns to the garden again to continue to pray and suffers great pain.
Jesus is on the cross between two malefactors, there is a crowd below that are watching. Outtakes include a sponge on a stick lifted up to Jesus by a Roman soldier, different views of the three me on the crosses, soldiers gambling and parting his clothes, Jesus walking wearing crown of thorns and covered in blood, and Caiaphas.
  • Փրկիչն ինչպե՞ս է գթություն ցուցաբերել այս իրավիճակներից յուրաքանչյուրում:

  • Ինչպե՞ս եք անհատապես ականատես եղել ձեր կամ ուրիշների հանդեպ Փրկիչի սիրուն:

  • Ձեր հանդեպ Փրկիչի սիրո մասին մտածելն ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ձեր զգացմունքների վրա:

Ապրեք գթառատ կյանքով

Մորմոն մարգարեն ավարտել է գթության մասին իր ուսմունքները գործելու հրատապ հրավերով: Կարդացեք Մորոնի 7.48 հատվածը՝ փնտրելով այդ հրավերը:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են ձեզ օգնում հասկանալ, թե ինչ է պետք անել՝ գթության պարգևը ստանալու համար:

Իր ողջ կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսը ցուցադրել է, որ հնարավոր է ցանկացած իրավիճակում գթառատ լինել: Փորձեք պատկերացնել, թե Փրկիչի՝ ցանկացած իրավիճակում գթառատ լինելու օրինակին հետևելն ինչ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքի վրա: Հիշեք, թե ինչ հատուկ հարաբերությունների մասին եք մտածել դասի սկզբում: Մտածեք, թե ավելի շատ գթություն ունենալն ինչպես է կօրհներ այդ հարաբերությունները:

Մինչ ուսանողները պատասխանեն հետևյալ հարցերին, հորդորեք նրանց շարունակել իրենց կատարած ընտրությոունները:

  • Ի՞նչ կարող եք անել՝ ավելի շատ գթություն ցուցաբերելու համար:

  • Դուք ի՞նչ կանեք, որպեսզի ցույց տաք Երկնային Հորը, որ Նրա օգնության կարիքն ունեք:

Վկայեք, որ Երկնային Հայրը ցանկանում է օրհնել մեզ գթության պարգևով, որպեսզի մենք ավելի նմանվեն Նրան և Նրա Որդուն: Երկնային Հայրը կօգնի մեզ զարգացնել գթությունը, եթե մենք դիմենք Նրան:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս կարող ենք գթություն ցուցաբերել ուրիշների հանդեպ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Էշթոնն (1915–94) ուսուցանել է.

Portrait of Marvin J. Ashton.

Գթությունը գալիս է, երբ մենք բարի ենք միմյանց հանդեպ, երբ չեք դատում կամ դասակարգում մեկ ուրիշին, երբ կասկածի դեպքում ուղղակի միմյանց հանդեպ դրական տրամադրվածություն ենք ցուցաբերումկամ լուռ ենք մնում: Գթությունը ուրիշների տարբերությունները, թուլությունները և թերություններն ընդունելն է, ունենալով համբերություն նրանց հանդեպ, ովքեր մեզ նվաստացրել են, կամ վիրավորվելու մղումին դիմադրելը, երբ որևէ մեկը չի վարվում այնպես, ինչպես մենք հույս էինք տածում: Գթությունը մերժում է մեկ ուրիշի թուլությունից օգտվելը և պատրաստ է ներել մեկին, ով մեզ ցավ է պատճառել: Գթությունն ակնկալում է լավագույնը միմյանցից:

(Մարվին Ջ. Էշթոն, «Լեզուն կարող է սուր զենք լինել», Ensign, մայիս 1992, 19):

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը (1927–2018) ուսուցանել է գթության մասին իր «Գթությունը երբեք չի խափանվում» ուղերձում (Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2010, 122-25): Կարող եք դիտել այդ ուղերձի տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 15:05-17:22-ը:

2:3

Ինչո՞ւ գթությունը՝ Հիսուս Քրիստոսի մաքուր սերը, երբեք չի խափանվում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Ճշմարիտ գթությունը … մեր հանդեպ ցույց է տրվել Քրիստոսի անխափան, ծայրաստիճան և քավող սիրո միջոցով: … Դա այն գթությունն է (Նրա մաքուր սերը մեր հանդեպ),— առանց որի մենք ոչինչ կլինեինք, անհույս, բոլոր տղամարդկանցից և կանանցից ամենաթշվառը: Իրապես, նրանք, ովքեր վերջին օրը օժտված կլինեն Նրա սիրո օրհնություններով՝ Քավությամբ, Հարությամբ, հավերժական կյանքով, հավերժական խոստումով, անկասկած նրանց համար լավ կլինի: …

Կյանքը մտավախություններից ու թերացումներից անմասն չէ: Երբեմն գործերը վատ են գնում: Երբեմն մարդիկ չեն արդարացնում մեր սպասումները, կամ տնտեսական համակարգերը, բիզնեսներն ու կառավարություններն են թերանում մեր հանդեպ: Բայց մի բան ժամանակի կամ հավերժության մեջ չի թերանում մեր հանդեպ՝ Քրիստոսի մաքուր սերը:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և Նոր Ուխտը [1997], 336-37)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Ի՞նչն է մղում ինձ գործել

Որպես դասը սկսելու այլընտրանքային եղանակ կարող եք մի քանի ուսանողի առաջարկել իրագործել սցենարներ, որտեղ գործող անձը կարող է ունենալ տարբեր դրդապարճառներ: Դասարանին առաջարկեք գուշակել գործողությունը և բացատրել, թե մարդը ինչու կարող է ընտրել այս գործողությունը: Հնարավոր սցենարներից են.

  • Մի երիտասարդ կին տասանորդով ծրարը փոխանցում է եպիսկոպոսին:

  • Մի երիտասարդ տղամարդ կերակուր է տալիս անտուն ընտանիքին:

Այնուհետև ուսանողները կարող են քննարկել, թե ինչու են կարևոր մեր գործողությունների դրդապատճառները:Ուսանողները կարող են դիտել «Գթություն. Հավատացյալների օրինակ» տեսանյութը (4:50) և տեսնել, թե մի երիտասարդ կին ինչպես է ոգեշնչվում գթությունից:

2:3

Ուսուցանող Պողոսին պատկերող տեսանյութ

Դասի վերջում կարող եք ցուցադրել «Գթությունը երբէք չի խափանվում» տեսաանյութը (3:32) ChurchofJesusChrist.org կայքում: Տեսանյութը կրկնում է այն ամենն, ինչ Պողոսն ուսուցանել է Ա Կորնթացիս 13 գլխում, և կարող է օգնել ուսանողներին պատրաստվել պատասխանելու դասի վերջին երկու հարցերին:

2:3

Մի կողմ դրեք մանկական բաները

Ուսանողներին առաջարկեք խոսել տարբեր գործողությունների մասին, որոնք նրանք սիրել են մանկության ընթացքում, բայց որոնք նրանց այլևս չեն հետաքրքրում: Օգտագործեք Պողոսի՝ Ա Կորնթացիս 13.11-ում ներկայացված խոսքերը, որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, որ «Տիրոջ համար մեծանալիս» ( Հելաման 3.21) մենք կարող ենք փոխարինել հին սովորությունները գթությունով՝ Քրիստոսի մաքուր սիրով, ոգեշնչված ընտրություններով (տես Մորոնի 7.47):

Այս թեմայով օգտակար հայտարարություններ կարող եք գտնել Քույր Անն Ս. Փինգրիի «Մեծանալ Տիրոջ համար» ուղերձում (Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 74-76):