Սեմինարիա
Ա Կորնթացիս 14–16


Ա Կորնթացիս 14–16

Ակնարկ

Կորնթացիներին ուղղված առաջին նամակի վերջում Պողոսը Հարության մասին բազմաթիվ ճշմարտություններ է ուսուցանել: Նա վկայել է մահվան նկատմամբ Փրկիչի հաղթանակի մասին, Երկնային Հոր բոլոր զավակների համար Հարության իրականության մասին և հարություն առած մարմինների փառքի աստիճանների մասին: Նա նաև ուսուցանել է մահացածների համար նախատեսված մկրտության արարողության մասին:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Ա Կորնթացիս 15.13-28

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ուսանողներին օգնել ավելի շատ սիրել և գնահատել Հիսուս Քրիստոսին՝ մահվան նկատմամբ Նրա հաղթանակի համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամների կամ ընկերների հետ քննարկել հետևյալ հարցը և դասի ժամանակ կիսվել հնարավոր պատասխաններով. «Ո՞ր օրն է մեծապես փոխել պատմության ընթացքը»: Ինչո՞ւ»:

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Ուսանողներին առաջարկեք բերել այն մարդու լուսանկարը, որին նրանք կցանկանային տեսնել Հարության ժամանակ: Եթե լուսանկարները թվային են, ուսանողները կարող են հերթով կիսվել իրենց էկրաններով և դասարանին պատմել լուսանկարներում պատկերված մարդկանց մասին:

Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 15.20–22

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Ա Կորնթացիս 15.20-22-ի վարդապետության սերտման այս հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել Հարության վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել իրենց իմացած փորձառությունների մասին, երբ ինչ-որ մեկի սիրելին մահացել է: Խնդրեք նրանց պատրաստվել քննարկել այս փորձառությունների մարտահրավերները, նաև քննարկել, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ինչպես կարող է օգնել այդպիսի մարտահրավերների հանդիպող մարդկանց:

Ա Կորնթացիս 15.29

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի նշանակալից մասնակցություն ցուցաբերել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ներկայացնել իրենց ընտանիքի տոհմածառը կամ պատմել որևէ նախնիի մասին, որը չուներ ավետարան կամ փրկության և վեհացման արարողություններին մասնակցելու հնարավորություն:

  • Պատկերներ. Կարող եք նկարներ պատրաստել՝ դասի սկզբում օգտագործելու համար:

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Երբ ուսանողները սովորեն մահացածների համար նախատեսված մկրտության մասին, նրանց բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի քննարկման սենյակներում, որպեսզի կիսվեն (կամ բեմադրեն), թե ինչպես կբացատրեին այս վարդապետությունը որևէ անծանոթ մարդու:

Ա Կորնթացիս 15.32-54

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ուսանողներին օգնել ձգտել ավելի արժանի դառնալ Հիսուս Քրիստոսի միջոցով տեղի ունեցող սելեստիալ հարությանը:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Ալմա 40.23-ը և գտնել, թե ինչ ընդհանրություն ունեն բոլոր հարություն առած մարմինները, ապա կարդալ Ա Կորնթացիս 15.40-42-ը՝ հարություն առած էակների միջև տարբերությունները գտնելու համար:

  • Հյուրասիրություն. Որևէ անուշեղեն բերեք յուրաքանչյուր ուսանողի համար՝ ըստ նրա հագուստի գույնի:

  • Տեսանյութ. «Աստված մեր մեջ է» (15:45, դիտեք 5:01-6:58-ը)

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Կարող եք ուսանողներից մի քանիսին առաջարկել նկարել փրկության ծրագիրը և ցուցադրել այն՝ ծրագիրը բացատրելիս:

Վարդապետությունների սերտում. Ա Կորնթացիս 15.40-42

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Ա Կորնթացիս 15.40-42-ի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք նախօրոք կարդալ Ա Կորնթացիս 15.40-42-ը և դասարանի հետ կիսվել իրական իրավիճակով, որտեղ տվյալ հատվածում ուսուցանվող վարդապետությունը օգտակար կլիներ: