Սեմինարիա
Ա Կորնթացիս 15.13-28


Ա Կորնթացիս 15.13-28

«Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից»

Painting of Jesus Christ looking up to heaven with His arms raised up. He is by the tomb where He was laid.

Մի պահ պատկերացրեք, որ Հիսուս Քրիստոսը երբեք հարություն չի առել: Դա ի՞նչ կնշանակեր աշխարհի համար: Իսկ ձե՞զ համար: Ինչո՞ւ է Քրիստոսի Հարությունն այդքան կարևոր։ Երբ կորնթացի Սրբերը կասկածի տակ դրեցին Հարության մասին ճշմարտությունները, Պողոսը գրեց նրանց այն մասին, թե Փրկիչի Հարությունն ինչ կարող էր նշանակել նրանց համար: Այս դասը կօգնի ձեզ ավելի շատ սիրել և գնահատել Հիսուս Քրիստոսին՝ մահվան դեմ տարած Նրա հաղթանակի պատճառով:

Ուսուցանելիս մտածեք ուսանողների կարիքների մասին Ուսուցման եղանակները հարմարեցնելով՝ կարող եք օգնել ուսանողներին հաջողությամբ կատարել իրենց դերը՝ որպես սովորողներ։ Օրինակ, եթե ուսանողները հոգնած են թվում, կարող եք հրավիրել նրանց աշխատել զույգերով, որպեսզի ընդգրկված լինեն ուսուցման մեջ։ Եթե ուսանողները շատ ակտիվ են, կարող եք խնդրել նրանց աշխատել անհատապես՝ ուշադրությունը պահելով հանձնարարության վրա։

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք քննարկել հետևյալ հարցը ընտանիքի անդամների կամ ընկերների հետ և պատրաստ լինել կիսվելու հնարավոր պատասխաններով. « Ո՞ր օրն է բոլորից շատ փոխել պատմության ընթացքը: Ինչո՞ւ»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մի օր, որը փոխեց պատմությունը

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը Տասներկու Առաքյալների Քվորումից կիսվել է իր կողմից ուսումնասիրված մի հարցով: Դիտեք «Ահա այն մարդը» տեսանյութը 1:37-2:31-ը ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

2:3
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Վերջերս ես համացանցում հարցում արեցի․ «Ո՞ր օրն է ամենաշատը փոխել պատմության ընթացքը»։

Պատասխանները զարմանալի ու տարօրինակ էին, ինչպես նաև՝ խորաթափանց և մտածելու տեղիք տվող։ Պատասխանների թվում էր այն օրը, երբ նախապատմական աստերոիդը հարվածեց Յուկատան թերակղզուն, կամ երբ 1440 թվականին Յոհաննես Գուտենբերգն ավարտեց իր տպագրական մեքենան և, իհարկե, 1903 թվականի այն օրը, երբ Ռայթ եղբայրները ցույց տվեցին աշխարհին, որ մարդն, իսկապես, կարող է թռչել:

Եթե այդ նույն հարցը ձեզ տրվեր, ի՞նչ պատասխան կտայիք դուք։

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ահա այն մարդը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 107-8)

  • Ձեր կարծիքով, ո՞ր օրն է բոլորից շատ փոխել պատմության ընթացքը: Ինչո՞ւ:

Երեց Ուխդորֆը կիսվել է այն իրադարձությամբ, որը, իր կարծիքով, բոլորից շատ է փոխել պատմության ընթացքը: Դիտեք «Ահա այն մարդը» տեսանյութը 4:20-4:55-ը կամ կարդացեք հետևյալ տեքստը:

2:3
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Պատմության ընթացքում բազմաթիվ իրադարձություններ կան, որոնք խորապես ազդել են ազգերի և ժողովուրդների ճակատագրերի վրա: Բայց համախմբեք բոլորին, և դրանք չեն կարող համեմատվել առաջին Զատիկի առավոտյան տեղի ունեցածի կարևորության հետ:

Ի՞նչն է, որ անսահման զոհաբերությունն ու Հիսուս Քրիստոսի Հարությունը դարձնում է պատմության ամենակարևոր իրադարձությունը, ավելի ազդեցիկ, քան աշխարհամարտերը, կործանարար աղետները և կյանք փոխող գիտական հայտնագործությունները:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ահա այն մարդը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 108)

  • Ձեր կարծիքով, Փրկիչի Քավությունը և Հարությունը ինչո՞ւ են համարվում ամենակարևոր իրադարձությունները պատմության ընթացքում:

  • Հիսուս Քրիստոսի Հարությունն ինչո՞ւ է կարևոր ձեզ համար:

Հիսուս Քրիստոսի Հարությունը

Պողոսը գրել է կորնթացի Սրբերին, որպեսզի հերքի այն կեղծ համոզմունքը, որ ոչ մի Հարություն տեղի չի ունեցել: Նրա խոսքերն ուսումնասիրելիս ստեղծեք նմանատիպ մի աղյուսակ, որպեսզի գրանցեք սուրբ գրություններից մանրամասնություններ և ճշմարտություններ, ինչպես նաև Սուրբ հոգու հուշումները: Դա անելով դուք ավելի լավ կհասկանաք սուրբ գրությունները, ավելի լավ կսովորեք նյութը և ավելի շատ կսիրեք ու կհասկանաք Փրկիչին և Նրա հաղթանակը մահվան նկատմամբ:

Կարող եք նկարել այդ աղյուսակը գրատախտակին և լրացնել այն դասարանի հետ միասին: Ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրերում նույնպես նկարել աղյուսակը։

Եթե Հիսուս Քրիստոսը հարություն չառներ …

Հիսուս Քրիստոսը հարության շնորհիվ …

Ուսանողներին առաջարկեք զույգերով կամ փոքր խմբերով կատարել հետևյալը:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.13-19-ը : Ավելացրեք երկու կամ երեք հայտարարություն ձեր աղյուսակի ձախ կողմում՝ հիմնվելով այս հատվածներից ձեր սովորածի վրա:

  • Ի՞նչ կկատարվեր ձեզ հետ և ուրիշների հետ, եթե Հիսուսը հարություն չառներ:

Այժմ կարդացեք Ա Կորնթացիս 15.20-22 հատվածները: Փնտրեք, թե ինչ է տեղի ունենալու Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ: Ավելացրեք դա ձեր աղյուսակի աջ կողմում: Նկատի ունեցեք, որ հատված 20 -ում նշված «առաջինեկը» վերաբերում է Հիսուս Քրիստոսին՝ հարություն առած առաջին մարդուն:

  • Ըստ Պողոսի, ի՞նչ է տեղի ունենալու Հիսուսի հարության շնորհիվ:

Այս հատվածն օգնում է մեզ հասկանալ, որ Հարության շնորհիվ ողջ մարդկությունը հարություն կառնի: Բոլորս ենթակա ենք ֆիզիկական մահվան՝ Աստծո ներկայությունից Ադամի և Եվայի Անկման արդյունքում: Հիսուս Քրիստոսը հաղթահարեց այս հետևանքը բոլորի համար՝ որպես պարգև:

Մի պահ մտածեք, թե այս համընդհանուր հարության պարգևն ի՞նչ կարող է ձեզ ուսուցանել Հիսուս Քրիստոսի մասին:

  • Փրկիչի մասին ի՞նչ է ձեզ ուսուցանում այն փաստը, որ Նա բոլորի համար հաղթանակ տարավ մահվան հանդեպ:

Հնարավորության դեպքում, դիտեք «#Ալելուիա. Զատիկի ուղերձ Հիսուս Քրիստոսի մասին» տեսանյութը (2:13) ChurchofJesusChrist.org կայքում: Փնտրեք և նշեք ձեր աղյուսակի աջ սյունակում, թե դուք ինչպես կարող եք օրհնվել Փրկիչի Հարության շնորհիվ: «Ալելուիա» նշանակում է «գովք Տեր Եհովային» (տես Աստվածաշնչի բառարանը, « Ալելուիա »):

2:3
  • Ի՞նչ եք սովորել այս տեսանյութից, որը ձեզ մոտ ցանկություն է առաջացնում գովել Տիրոջը:

Ուշադիր եղեք այս հարցերը տալիս: Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ, որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին: Եթե նրանք չեն ցանկանում կիսվել դասարանի հետ, ապա կարող են պատասխանել օրագրում:

Նորից անդրադարձեք հետևյալ հարցին. «Հարությունն ինչո՞ւ է կարևոր ձեզ համար»:

  • Ձեր այսօրվա սովորածն ինչպե՞ս է ազդել այս հարցին տված ձեր պատասխանի վրա:

  • Ի՞նչ եք զգալու Հիսուս Քրիստոսի հանդեպ, իմանալով, որ Նա ձեզ և ձեր սիրելի մարդկանց նոր կյանք է պարգևելու:

Նրա Հարությունն ի՞նչ է նշանակում մեզ համար

Եկեղեցու հին և ժամանակակից ղեկավարները վկայել են, թե Փրկիչի հաղթանակը մահվան հանդեպ ինչ է նշանակում մեզ համար:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.51-58 , Ալմա 11.42-44-ը և հետևյալ հայտարարությունը, արված Յոթանասունից երեց Փոլ Վ. Ջոնսոնի կողմից, որի դուստրը մահացել է քաղցկեղից: Կարևոր մանրամասնություններ ավելացրեք ձեր աղյուսակին: Նկատի ունեցեք, որ Ա Կորնթացիս 15.52 հատվածում նշված «անապականելին» նշանակում է ընդմիշտ շարունակվող և չքայքայվող:

Elder Paul V. Johnson of the Quorum of the Seventy takes an official portrait, 2021.

Մեզանից յուրաքանչյուրն ունի ֆիզիկական, մտավոր ու զգացմունքային սահմանափակումներ ու թուլություններ։ Այս խնդիրները … ի վերջո լուծվելու են: Այդ խնդիրներից և ոչ մեկը մեզ չի անհանգստացնի մեր հարությունից հետո: …

… Մենք գիտենք, որ [Քրիստոսը] մեզ կարող է կատարյալ դարձնել, անկախ նրանից, թե ինչն է կոտրված մեր մեջ: Մենք գիտենք, որ Նա «կ’ջնջէ բոլոր արտասուքը մեր աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ» [Հայտնություն 21:4]:

(Փոլ Վ. Ջոնսոն, «Եւ մահն այլեւս չի լինիլ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 122-23):

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե նրանք ինչ են ավելացրել իրենց աղյուսակներին Երեց Ջոնսոնի հայտարարությունից:

Վերանայեք ձեր աղյուսակը Խորհեք, թե ձեր գրածն ինչպես է ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր զգացմունքների վրա:

  • Այս աղյուսակի օգտագործումն ինչպե՞ս օգնեց ձեր ուսումնասիրության մեջ:

  • Ձեր գրածն ինչպե՞ս ազդում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սիրո և Նրանցից ստացած սիրո վրա:

Ձեր ուսումնասիրությունն ավարտելու համար դիտեք «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» տեսանյութը (5:25) կամ կարդացեք «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» օրհներգի խոսքերը (Հիմներ և մանկական երգեր, հ. 38) ChurchofJesusChrist.org կայքում:

2:3

Ձեր աղյուսակի ներքևում գրեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր, որն ամենակարևորն էր ձեզ համար և ինչու:

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք գրելու համար: Այնուհետև վկայեք Փրկիչի և այն մասին, թե Նրա զորությունը մահվան հանդեպ ինչ է նշանակում անհատապես ձեզ համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Քրիստոսի Հարության մասին գիտելիքի զորությունն ինչպե՞ս կարող է ազդել ինձ վրա

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Հավաստիացումը, որ հարությունը ներառելու է մեր ընտանիքի անդամների՝ ամուսնու, կնոջ, երեխաների, ծնողների և մեր սերունդների հետ լինելու հնարավորությունը, հզոր խթան է հանդիսանում մահկանացու կյանքում մեր ընտանեկան պարտականությունները կատարելու համար: Այն մեզ օգնում է սիրով ապրել այս կյանքում և ուրախ միավորման ու շփումների ակնկալիք ունենալ հանդերձյալ կյանքում:

(Դալլին Հ․ Օուքս, «Հարությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2000, 16)

Լրացուցիչ գաղափարների համար դիտեք «Կիրակին կգա» տեսանյութը (2:31): Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

2:3

Փրկիչի Քավությունը և Հարությունը ինչպե՞ս են հատուցում այն կորուստները, որոնք մենք կրում ենք մահկանացու կյանքում

Դիտեք «Ինչ լինելու է, թող լինի և սիրեք այն» տեսանյութը 8:23-9:12-ը, որտեղ Տասներկու Առաքյալներ Քվորումից երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) կիսվում է, թե Փրկիչն ինչպես է հատուցում այն կորուստները, որոնք մենք կրում ենք մահկանացու կյանքում: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

2:3

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Փրկիչն ամեն բան արդարությամբ է անում: Մահկանացու կյանքի ոչ մի անարդարություն հարատև չէ, նույնիսկ մահը, քանզի Նա կրկին վերականգնում է կյանքը: Նրա անսահման արդարության ու ողորմածության շնորհիվ, ի վերջո, ոչ մի վիրավորանք, թուլություն, դավաճանություն կամ աղճատում չի մնալու առանց փոխհատուցման:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 112)

Արդյո՞ք բոլորը հարություն կառնեն միևնույն ժամանակ

Պողոսը բացատրեց, որ Հարությունը հետևում է ընդունված կարգին (տես Ա Կորնթացիս 15.23): …

Հիսուս Քրիստոսն առաջին մարդն էր, ով հարություն առավ: Նրա Հարությունից ամիջապես հետո մի քանի արդար Սրբեր նույնպես հարություն առան (տես Մատթեոս 27.52-53): Երկրորդ Գալուստի ժամանակ Հարությունը կշարունակվի, և այլ արդար Սրբեր ի հայտ կգան, որոնք «Քրիստոսիններն են» ( Ա Կորնթացիս 15.23): Վերջին օրերի հայտնության ընթացքում մենք սովորում ենք, որ այդ մարդիկ կժառանգեն սելեստիալ արքայությունը [տես Վարդապետություն և Ուխտեր 76.50-70 , 88.97-98 ]: Այնուհետև հարություն կառնեն նրանք, ովքեր կստանան թերեստրիալ փառք [տես Վարդապետություն և Ուխտեր 76.71-79 , 88.99 ]: Հազարամյակի վերջում նրանց կհետևեն նրանք, ովքեր կժառանգեն թելեստիալ փառքը [տես Վարդապետություն և Ուխտեր 76.81-86 , 88.100-101 ]: Ի վերջո, Հարությունը կավարտվի, երբ կկենդանացվեն «կորստի որդիները», որոնք փառք չեն ստանալու, և «նրանք կրկին կվերադառնան իրենց տեղը՝ վայելելու այն, ինչ նրանք կամենում են ստանալ, որովհետև նրանք չկամեցան վայելել այն, ինչ կարող էին ստանալ» [տես Վարդապետություն և Ուխտեր 76.31-39, 43-44 , 88.28-32, 35, 101-2 ] (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [2014], 385):

Այդ հոգիները, որոնք ապստամբեցին նախաերկրային կյանքում և չստացան մահկանացու մարմին, հարություն չեն առնի (տես Վարդապետություն և Ուխտեր 76.32-39):

Օժանդակ ուսումնական վարժություն

Ա Կորնթացիս 15.20-22 հատվածների ուսումնասիրության վարժություն

Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ «Տող առ տող. Ա Կորնթացիս 15.20-22» հոդվածը 2012 թ. դեկտեմբերի New Era ամսագրի 12-րդ էջում: Ուսանողները կարող են օգտագործել այս հոդվածում նշված նյութերը այս դասի ընթացքում իրենց աղյուսակները լրացնելիս: