Սեմինարիա
Ա Կորնթացիս 15.32–54


Ա Կորնթացիս 15.32–54

Սելեստիալ (երկնավոր), թերեստրիալ (երկրավոր) և թելեստիալ մարմիններ

Profile of a Young Woman in bright sunlight.

Ինչո՞ւ արժե հետևել Հիսուս Քրիստոսին, նույնիսկ եթե ուրիշները երջանկություն են գտնում մեղքի մեջ: Պողոսը բացատրել է պատճառներից մեկը՝ ուսուցանելով կորնթացիներին Հարության ժամանակ փառքի տարբեր աստիճանների մասին: Այս դասը կօգնի ձեզ ձգտել արժանի լինել սելեստիալ (երկնավոր) հարությանը Հիսուս Քրիստոսի միջոցով:

Խրախուսեք ուսանողների ներդրումը Օգնեք ուսանողներին հասկանալ, որ իրենց ներդրումը կարևոր է դասարանի ուսումնական փորձառության համար: Փորձեք խրախուսել նրանց մեկնաբանությունները՝ շնորհակալություն հայտնելով նրանց, գովելով կամ մյուս ուսանողներին հարցնելով, թե ինչ սովորեցին մեկնաբանություններից:

Ուսանողի նախապատրաստում: Ուսանողներին առաջարկեք կարդալ Ալմա 40.23-ը՝ տեսնելու համար, թե ինչ ընդհանրություն ունեն բոլոր հարություն առած մարմինները, ապա կարդալ Ա Կորնթացիս 15․40–42-ը՝ հարություն առած էակների միջև տարբերությունները տեսնելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ապագա օրհնություններ Աստծո ծրագրում

Կարող եք հյուրասիրություն առաջարկել բոլոր այն ուսանողներին, ովքեր այդ օրը պատահաբար որոշակի գույնի հագուստ են հագել: Հարցրեք ուսանողներին, ովքեր չեն կրում այդ գույնի հագուստ, արդյո՞ք նախքան դասի գալը նրանք կցանկանային իմանալ այս պարգևի և այն ստանալու եղանակի մասին:

  • Եթե դուք իմանայիք, որ ձեր ուսուցիչը պարգևատրելու է բոլոր նրանց, ովքեր այսօր որոշակի գույնի հագուստ են հագել, դա կազդե՞ր ձեր հագուստի ընտրության վրա:

  • Դուք կտխրեի՞ք, եթե իմանայիք այդ մասին, երբ արդեն շատ ուշ լիներ: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Քանի որ Երկնային Հայրը սիրում է մեզ, Նա ասել է մեզ, թե ինչ է տեղի ունենում այս կյանքից հետո, և որ ընտրությունները կհանգեցնեն երջանկության, իսկ որ ընտրությունները՝ ափսոսանքի: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ կատարել ընտրություններ, որոնք տանում են դեպի երջանկություն:

Նկարեք հասարակ պատկեր կամ գծեք գծապատկեր այն մասին, դուք արդեն ինչ գիտեք Աստծո փրկության ծրագրի մասին: Նկարում պատկերեք, թե որտեղ էինք մենք ծնվելուց առաջ, կյանքը երկրի վրա և այն, ինչ տեղի է ունենում մահից հետո: Երբ նկարում եք, խորհեք մեր Հոր ծրագրում Հիսուս Քրիստոսի դերի մասին:

Հրավիրեք առնվազն երկու ուսանողի գրատախտակին նկարել իրենց պատկերացումները: Մահից հետո կյանքի վերաբերյալ ուսանողների ներկայիս պատկերացումների իմացության հիման վրա դուք կարող եք պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես կազմակերպել դասը՝ նրանց կարիքները ներկայացնելու համար:

  • Մահից հետո մեզ համար նախատեսված՝ Երկնային Հոր ծրագրի իմացությունը ինչպե՞ս կարող է ազդել երկրային կյանքում ձեր կայացրած որոշումների վրա:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը առանցքային տեղ զբաղեցնում այդ ծրագրում:

Ա Կորնթացիս 15.1–29-ում Պողոս Առաքյալն ուղղում է այն կեղծ համոզմունքները, որ «մեռելների յարութիւն չ’կայ»:( Ա Կորնթացիս 15.13). Նա նաև կորնթացիներին զգուշացրել է չխաբվել այն մարդկանց կողմից, որոնք ասում են. «Ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք» ( Ա Կորնթացիս 15.32), ինչը կեղծ համոզմունքի արտահայտություն է, որ մենք կարող ենք անել, ինչ ցանկանում ենք, քանի որ մահից հետո կյանք չկա, հետևաբար, կարևոր չէ, թե ինչ ենք անում այս կյանքում:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել այս կեղծ համոզմունքը, կարող եք գրատախտակին պատկերված նկարներից մեկի վրայից ջնջել մահկանացու կյանքից հետո ամեն ինչ:

Մեկ այլ կեղծ համոզմունք էլ այն է, որ, անկախ մեր ընտրությունից, Աստված բոլորիս կշնորհի հավերժական կյանքի օրհնությունները (տես 2 Նեփի 28.8 Ալմա 1.4):

Կարող եք մեկ այլ ուսանողի նկարի վրա սլաք ավելացնել երկրից ուղիղ դեպի սելեստիալ արքայություն՝ ջնջելով թերեստրիալ և թելեստիալ արքայությունները:

  • Այս կեղծ համոզմունքները, որ մահից հետո կյանք չկա, կամ որ Աստված բոլորին կշնորհի հավերժական կյանքի օրհնությունները, ինչպե՞ս կարող են ազդել մեր որոշումների և վերաբերմունքի վրա: Ինչո՞ւ։

Կարդացեք Ա Կորնթացիս 15.40–42-ը , փնտրելով հարության մասին Պողոսի ուսմունքները Երկնային Հոր ծրագրում: Օգտակար է իմանալ, որ Ջոզեֆ Սմիթի՝ Ա Կորնթացիս 15.40-ի թարգմանությունը նույնպես վերաբերում է թելեստիալ մարմիններին։

Եթե ուսանողները կատարել են ուսանողի նախապատրաստման վարժությունը, կարող եք առաջարկել նրանց կիսվել, թե ինչ ընդհանրություններ ունեն հարություն առած մարմինները և ինչ տարբերություններ կան նրանց միջև:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ այն ճշմարտությունը, որ Երկնային Հոր ծրագրում կան հարություն առած մարմինների փառքի տարբեր աստիճաններ:

Փառքի աստիճաններ

Illustration of the three degrees of glory. A sun, moon and stars are pictured. Stick figures underneath show varying degrees of shining rays.

Հետևյալ վարժության համար կարող եք ցուցադրել Նախագահ Մոնսոնի հայտարարությունից հետո թվարկված երեք հարցերը, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրանց ուսումնասիրության ընթացքում: Ուսանողներին կարող եք ուղղորդել նաև դեպի Ավետարանական թեմաներ, «Փառքի արքայություններ» հոդվածը, (topics.ChurchofJesusChrist.org), որպեսզի ավելին իմանաք փառքի աստիճանների և այն մասին, թե ինչ է պահանջվում սելեստիալ փառք ստանալու համար:

Բավարար ժամանակից հետո առաջարկեք ուսանողներին իրենց պատասխաններով և ունեցած հարցերով կիսվել դասարանի հետ:

Ժամանակակից մարգարեների միջոցով հայտնությունը լրացուցիչ ըմբռնումներ է ապահովում Պողոսի ուսմունքների վերաբերյալ: Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 76.50–52, 62–64, 69–70, 71–76, 81–85-ը , 88.21–24-ը և կարդացեք նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) հետևյալ հայտարարությունը: Փնտրեք այն երեք հարցերի պատասխանները, որոնք հաջորդում են հայտարարությանը:

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Գերեզմանի դեմ Քրիստոսի տարած հաղթանակի շնորհիվ մենք բոլորս պիտի հարություն առնենք: Սա է հոգու փրկագնումը: Պողոսը գրել է. «Կան երկնավոր մարմիններ էլ, երկրավոր մարմիններ էլ. բայց ուրիշ է երկնավորների փառքը, և ուրիշ է երկրավորների փառքը» ( Ա Կորնթացիս 15.40):

Մենք սելեստիալ փառքին ենք ձգտում: Մենք ցանկանում ենք Աստծո ներկայությամբ բնակվել: Մենք ցանկանում ենք հավիտենական ընտանիքի անդամը լինել: Այդ օրհնությունները կարող ենք վաստակել՝ ողջ կյանքի ընթացքում ձգտելով, փնտրելով, ապաշխարելով և, ի վերջո, հաջողության հասնելով:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Կյանքի մրցավազք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 93)

  • Ո՞րն է Փրկչի դերը դեպի սելեստիալ փառք մեր ճամփորդության մեջ:

  • Մենք ի՞նչ պիտի անենք սելեստիալ փառք ստանալու համար։

  • Ինչո՞ւ արժե ջանքեր գործադրել սելեստիալ փառք ստանալու համար, այլ ոչ թերեստրիալ կամ թելեստիալ փառքի համար:

Խորհեք, թե որտեղ եք տեսնում ձեզ սելեստիալ արքայություն տանող ճանապարհին: Դուք ապավինո՞ւմ եք Փրկչին, որպեսզի Նա օգնի ձեզ ապրել այնպես, որ կարողանաք ստանալ այս օրհնությունները:

Կարո՞ղ ենք մենք իսկապես հասնել սելեստիալ փառքի

Որոշ մարդիկ հուսահատվում են, երբ գիտակցում են, թե որքան հեռու են երկրի վրա սելեստիալ կյանք վարելուց: Կարդացեք, թե ինչ է ուսուցանել մեր հավերժական առաջընթացի մասին երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը Տասներկու Առաքյալների Քվորումից կամ դիտեք «Աստված մեզ հետ է» տեսանյութը 5:01-6:58-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Illustration of the three degrees of glory. A sun, moon and stars are pictured. Stick figures underneath show varying degrees of shining rays.
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Սիրտս լի է իմ Երկնային Հոր հանդեպ երախտագիտությամբ: Ես գիտակցում եմ, որ Նա Իր զավակներին չի դատապարտել, որ սայթաքեն մահկանացու կյանքի մեջ՝ պայծառ ու հավերժական ապագայի հանդեպ առանց հույսի: Նա տվել է հրահանգներ, որոնք բացահայտում են Իր մոտ վերադառնալու ճանապարհը: Այդ ճանապարհի առանցքում Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսն է և մեզ համար կատարած Նրա զոհաբերությունը։ …

Բոլորս նորածիններ ենք՝ այն փառահեղ ու վեհացած էակների համեմատ, որ նախագծված ենք դառնալու: Ոչ մի մահկանացու քայլել ու վազել չի սովորում առանց հաճախակի սայթաքումների, հարվածներ ստանալու և կապտուկների: Սովորելու ուղին այդպիսին է։

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստված մեզ հետ է», Լիահոնա, մայիս 2021, 8--9)

  • Երկնային Հոր մասին ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ երեց Ուխդորֆի հայտարարությունը:

  • Ինչպե՞ս է դա ազդում Նրա հանդեպ ձեր զգացմունքների և Նրա հետ ձեր հարաբերությունների վրա:

Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել հետևյալ հարցի շուրջ:

  • Ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ շնորհիվ ձեր սովորածի։

Վկայեք, որ արժե ջանք թափել՝ պատրաստվելու Հիսուս Քրիստոսի միջոցով սելեստիալ մարմին ստանալու համար: Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով մտերիմների հետ, որոնք այս ճշմարտությունների կարիքն ունեն:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ կլինի, եթե մենք ձգտենք հավատարմությամբ ապրել այս կյանքում, բայց դեռ անկատար լինենք, երբ մահանանք

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–44) բացատրել է.

Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

Երբ բարձրանում եք աստիճանով, պետք է սկսեք ցածրից և բարձրանաք քայլ առ քայլ, մինչև որ հասնեք վերև. այդպես է նաև ավետարանի սկզբունքների հետ` պետք է սկսեք առաջինից և առաջ գնաք, մինչև որ սովորեք վեհացման բոլոր սկզբունքները: Սակայն դրանք սովորելու համար շատ ժամանակ կպահանջվի, նույնիսկ` վարագույրից այն կողմ եղած ժամանակը: Հնարավոր է, որ բոլոր բաները չըմբռնենք այս աշխարհում. մեծ գործ կլինի սովորել մեր փրկության և վեհացման մասին` նույնիսկ գերեզմանից այն կողմ:

(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 268)

Ի՞նչ է նշանակում «Սերմվում է ապականութիւնով, եւ յարութիւն է առնում անապականութիւնով» ( Ա Կորնթացիս 15.42)

Պողոսը համեմատել է մահկանացու մարմինը մի սերմի հետ, որը անկատար է կամ ապականված (տես Ա Կորնթացիս 15.37–38, 42): Մեռնելուց և թաղվելուց (ցանվելուց կամ տնկվելուց) հետո մենք մի օր գերեզմանից կբարձրանանք՝ հողից բուսած բույսի պես: Մեր հարություն առած մարմիններն այլևս ապականված չեն լինի, այլ կատարյալ կդառնան Աստծո զորությամբ:

Ո՞վ կստանա սելեստիալ փառքը

Սելեստիալ թագավորությունը այն վայրն է, որը պատրաստված է նրանց համար, ովքեր «ընդունել են Հիսուսի վկայությունը» և «կատարյալ են դարձել Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով, որն իր արյունը հեղելով իրագործեց այս կատարյալ քավությունը»։ ( Վարդապետություն և Ուխտեր 76.51, 69): Այս պարգևը ժառանգելու համար մենք պետք է ստանանք փրկության արարողությունները, պահենք պատվիրանները և ապաշխարենք մեր մեղքերի համար: Մանրամասն բացատրությունը նրանց վերաբերյալ, ովքեր կժառանգեն սելեստիալ փառքը, տե՛ս Վարդապետություն և Ուխտեր 76.50–70 , 76.92–96 :

(Ավետարանական թեմաներ, «Փառքի արքայություններ», topics.ChurchofJesusChrist.org)

Օժանդակ ուսումնական վարժություն

Մեր մահկանացու մարմինների համեմատությունը մեր հարություն առած մարմինների հետ

Առաջարկեք ուսանողներին ներկայացնել դասին վերաբերող իրենց սեփական առարկաները, որոնք նրանք կարող են օգտագործել՝ Հարության հասկացությունն ավելի հասկանալի դարձնելու համար: Կարող եք օրինակ բերել թրթուրի և թիթեռի համեմատությունը կամ հին շենքի քանդման և դրա փոխարեն նոր շենքի կառուցման համեմատությունը:

Բացատրեք ուսանողներին, որ Պողոսն օգտագործեց սերմ տնկելու օրինակը, որպեսզի օգնի կորնթացիներին հասկանալ, թե ինչ է Հարությունը (տես Ա Կորնթացիս 15.35–38): Մեր մահկանացու մարմինները կարելի է համեմատել սերմի հետ: Մեր մահն ու թաղումը կարելի է համեմատել ցանվող (տնկվող) սերմի հետ: Մեր հարություն առած մարմինները կարելի է համեմատել աճող բույսի հետ:

Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել Ա Կորնթացիս 15.43–54 հատվածները և նշել այն բառերը, որոնք Պողոսն օգտագործել է մեր մահկանացու մարմինները նկարագրելու համար, ինչպես նաև նշել (այլ եղանակով) այն բառերը, որոնք Պողոսն օգտագործել է մեր հարություն առած մարմինները նկարագրելու համար:

Առաջարկեք ուսանողներին գրատախտակին գրել ֆիզիկական որևէ խնդիր, որի հետ բախվել է իրենց մտերիմը: Օրինակ՝ դա կարող է լինել հիվանդություն, վատ տեսողություն, մեջքի ցավ կամ հոդերի խնդիր: Առաջարկեք ուսանողներին փակել իրենց աչքերը և պատկերացնել իրենց մտերիմներին հարություն առած մարմնի մեջ՝ Աստծո զորությամբ բժշկված այդ բոլոր հիվանդություններից: Ջնջեք գրատախտակից յուրաքանչյուր ֆիզիկական խնդիր և վկայեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մասին, ովքեր այդ խնդիրները դարձրին ժամանակավոր և ովքեր մեզանից յուրաքանչյուրին հարություն առած մարմին կպարգևեն հավերժության համար: