Սեմինարիա
Բ Կորնթացիս 1–7


Բ Կորնթացիս 1–7

Ակնարկ

Երբ Կորնթոսի ժողովուրդը դժվարության մեջ էր, Պողոսը գրեց այնտեղ գտնվող Եկեղեցու անդամներին՝ առաջարկելով շարունակական աջակցություն և խորհուրդ: Նա առաջարկեց նրանց ներել միմյանց՝ թե՛ ներվող անձի, թե՛ իրենց սեփական բարօրության համար։ Նա ուսուցանեց, որ Քրիստոսի Քավության միջոցով նրանք կարող են փրկագնվել մեղքից և բարենպաստ հարաբերություններ վերականգնել Աստծո հետ: Ի ուրախություն և գոհունակություն իրեն, նա լուր ստացավ, որ Կորնթացի Սրբերը անկեղծ ապաշխարհություն են կատարել:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Բ Կորնթացիս 1, 4

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչ եղանակներով է Աստված մխիթարում Իր զավակներին և բացահայտել այն եղանակները, որոնցով կարող են Նրա սփոփանքով կիսվել ուրիշների հետ:  

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել տարբեր եղանակներ, որոնցով իրենք մխիթարություն են ստանում, երբ իրենց կյանքում ինչ-որ բան սխալ է ընթանում: Հնարավորության դեպքում խրախուսեք ուսանողներին բերել նկար կամ առարկա, որը մխիթարության աղբյուր իրենց համար:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողներին առաջարկում եք հիշել այն ամենն, ինչը մխիթարում է իրենց, կարող եք ցույց տալ ձեր տնից բերած անձնական առարկաները կամ նկարները, որոնք մխիթարում են ձեզ: Ցուցադրելով այս առարկաներն էկրանին և բացատրելով դրանց կարևորությունը՝ կօգնեք հաղթահարել հեռավորությունը ձեր միջև և ստեղծել հարմարավետ ուսումնական միջավայր:

Բ Կորնթացիս 2

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ ներման և ուրիշներին ներելու իրենց ցանկության կարևորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. Խնդրեք ուսանողներին, որ նրանք նախապատրաստվեն և կիսվեն իրենց ծանոթներից մեկի օրինակով, ոըը Քրիստոսի նման ներողամտություն է ցուցաբերել ուրիշի հանդեպ:

  • Առցանց ուսուցման առաջարկ.Բ Կորնթացիս 2.5–11-ի համար օգտագործեք էլեկտրոնային գրատախտակի գործառույթը՝ երկու սյունակ ստեղծելու համար: Մի սյունակում գրեք՝ «Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն մարդուն, որը մեզ վիշտ է պատճառել», իսկ մյուս սյունակում՝ «Ինչո՞ւ պետք է մարդկանց այդպես վերաբերվենք»։ Այնուհետև ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել իրենց մտքերով, որպեսզի դուք մուտքագրեք դրանք, կամ նրանք ինքնուրույն կարող են մուտքագրել իրենց պատասխանները՝ օգտագործելով նոթագրման գործիքը:

Բ Կորնթացիս 5

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի մոտենալ Աստծուն և դառնալ այնպիսին, ինչպիսին Նա է ցանկանում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ դեպք, երբ նրանք իրենց մոտիկ են զգացել Աստծուն, և դեպք, երբ իրենց հեռու են զգացել Նրանից, և գալ դասարան՝ պատրաստ լինելով օգտագործել այդ փորձառությունները:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Երեք հարցեր, որոնք ուսանողները պետք է քննարկեն Բ Կորնթացիս 5.17–21 հատվածներն ուսումնասիրելիս, ինչպես նաև չորս գաղափարներ, որոնց մասին նրանք պետք է խորհեն դասի ընթացքում (սկսելով՝ «Ինչպիսի՞ն կարող է լինել կամ ինչ զգացում կարող է առաջացնել Աստծո հետ հավերժ հաշտությունը» հարցից):

  • Տեսանյութ.«Ես գիտեմ, որ Նրա շնորհն ինձ հետ է, երբ ես մեղք եմ գործում» (6:24):

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասի սկզբում ուսանողներին առաջարկեք զրուցարանում կիսվել իրական կյանքի սցենարներով, որոնք նման են դասի ընթացքում օգտագործվող սցենարներին: Նրանց կարող եք առաջարկել մտածել, թե այս դասի ընթացքում սովորած ճշմարտություններն ինչպես կարող են օգնել այդ սցենարներում:

Բ Կորնթացիս 7

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ անկեղծ ապաշխարության կարևոր բաղադրիչը և կօգնի նրանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե իրենք ինչպես կարող են իմանալ՝ արդյոք անկեղծ ապաշխարություն են կատարել, թե՝ ոչ: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին ուսումնասիրել «Աստվածային տրտմությունը տանում է ապաշխարության» բաժինը Եկ, հետևիր Ինձ ձեռնարկի համառոտ շարադրանքից («Սեպտեմբեր 11–17. Բ Կորնթացիս 1–7. «Հաշտուեցէք Աստուծոյ հետ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023):

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ստեղծել աղյուսակ երկու սյունակով՝ «Աստվածային տրտմություն» և «Աշխարհիկ տրտմություն» վերնագրերով: Այնուհետև կիսվեք ձեր էկրանով և սյունակներում մուտքագրեք ուսանողների գաղափարները այդ երկու տեսակի տրտմության մասին: Ուսանողները կարող են նաև ChurchofJesusChrist.org կայքում որոնել նկարներ, որոնք պատկերում են աստվածային տրտմությունը կամ աշխարհիկ տրտմությունը: Այնուհետև ուսանողները կարող են դրանք ավելացնել աղյուսակում, որով կիսվել էիք, ևբոլորը կարող են տեսնել դա: Առաջարկեք ուսանողներին բացատրել, թե նկարները, որոնցով իրենք կիսվել են, ինչպես են պատկերում աստվածային կամ աշխարհիկ տրտմությունը:

Վարդապետության սերտման կրկնություն 19

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հղումներից և հիմնական արտահայտություններից մի քանիսը:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին տրամադրեք սուրբ գրությունների հղումների և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունների աղյուսակը և առաջարկեք նրանց հնարավորինս շատ անգիր անել տրված վարդապետության սերտման հինգ հատվածների հղումներից և սուրբ գրությունների հիմնական արտահայտություններից: Ուսանողները կարող են նաև օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են փորձել անգիր անել վարդապետության սերտման մի ամբողջ հատված:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Օգտագործելով դասի ընթացքում ուսումնասիրված վարդապետության սերտման հինգ հատվածները կամ ցանկացած այլ հինգ հատված, որոնք ուսանողները պետք է ուսումնասիրեն, կարող եք առաջարկել ուսանողներին գրել սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները հինգ առանձին թերթիկների վրա: Ցուցադրեք հատվածներից մեկը էկրանին, և այնուհետև առաջարկեք ուսանողներին երեք հաշվի վրա միաժամանակ ցույց տալ սուրբ գրությունների հիմնական ճիշտ արտահայտությունը: Շարունակեք այս վարժությունը այնքան ժամանակ, մինչև բոլոր հատվածները ուսումնասիրվեն, և ուսանողները վստահ լինեն, որ կարող են ճիշտ համապատասխանեցնել հատվածները: