Վարդապետության սերտման կրկնություն 19
Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Սուրբ գրությունների հատվածները և դրանց ուսուցանած ճշմարտությունները անգիր սովորելը կարող է շատ օգտակար լինել ձեզ համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումներից և հիմնական արտահայտություններից մի քանիսը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Անգիր սովորեք սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
-
Փրկիչն ինչպե՞ս է օգտագործել սուրբ գրությունները Իր մահկանացու կյանքի ընթացքում:
Երբ Փրկիչը գայթակղվում էր սատանայի կողմից, Նա օգտագործեց սուրբ գրությունների ճշմարտությունները՝ այդ գայթակղությունները հաղթահարելու համար ( Մատթեոս 4.1-11): Նա հաճախ էր օգտագործում սուրբ գրություններն Իր ուսմունքներում (տես Ղուկաս 4.17–27 , Մատթեոս 19.4–5 , Մատթեոս 24.37–40 , Մարկոս 12.26) Այս դասում ներկայացված վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները անգիր սովորելիս մտածեք, թե այդ հատվածներն ինչպես կարող են օգնել ձեզ և ուրիշներին: Եթե դուք դեռ չեք նշել այս հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, արեք դա:
Սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
Աստված «հոգիների Հայրն է»: | |
«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: | |
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։ | |
«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։ | |
«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»: |
Ձեր օրագրում կրկնօրինակեք նախորդ աղյուսակը: Գրելիս խոսքերը բարձրաձայն արտասանելով՝ կօգնեք ձեզ հեշտությամբ հիշել դրանք: Բարձրաձայն կրկնեք հղումները և հիմնական արտահայտությունները:
Կատարեք այս վարժություններից առնվազն երկուսը.
ա. Տպեք հղումները և հիմնական արտահայտությունները՝ դրանք մտապահելու համար: Այնուհետև փակեք հղումները և փորձեք արտաբերել դրանք՝ նայելով միայն հիմնական արտահայտություններին: Այնուհետև փակեք հիմնական արտահայտությունները և փորձեք արտաբերել դրանք՝ նայելով միայն հղումներին:
բ. Զուգընկերոջ հետ աշխատելիս սկզբում բարձրաձայնեք հղումը և թող զուգընկերը արտասանի համապատասխան հիմնական արտահայտությունը: Կրկնեք դա մի քանի անգամ յուրաքանչյուր հղման և հիմնական արտահայտության համար՝ փորձելով անգիր սովորել հղումներն ու հիմնական արտահայտությունները: Այնուհետև փորձեք դա անել առանց աղյուսակին նայելու: Այնուհետև փոխվեք դերերով։
գ. Մի քանի րոպե հատկացրեք հղումները և հիմնական արտահայտությունները մտապահելուն, ապա փորձեք լրացնել դատարկ տեղերը հետևյալ անավարտ հղումներում և հիմնական արտահայտություներում: Կարող եք նաև օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը:
-
Եբրայեցիս ___.9. Աստված __ _____ է:
-
__________ 1.5–6 Եթե ___ ____ _______ պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից:
-
Հակոբոս 2․___–____: Հաւատքը, __ ____ չ’ունենայ, _____ ____ ______ է:
-
Ա Պետրոս ___.6 ______ ________ էլ [քարոզվեց]:
-
________________ 20.12 Մեռելները դատվեցան … ____ գործերի ____:
դ. Ընտրեք վարդապետությունների սերտման հատվածներից մեկը և փորձեք այն ամբողջովին մտապահել:
ե. Գրեք հնարավորինս շատ հղումներ և հիմնական արտահայտություններ:
Խորհեք
Ընտրեք հատվածներից մեկը կամ երկուսը և կարդացեք ամբողջը: Մտածեք, թե ինչու արժե հիշել այդ հատվածը:
-
Այս հինգ հատվածներում ուսուցանված ճշմարտություններից ո՞րն է առավել իմաստալի ձեզ համար: Ինչո՞ւ։
-
Ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին այս ճշմարտությունների միջոցով:
-
Ի՞նչ կարող եք անել՝ վարդապետության սերտման հատվածները ավելի լավ հիշելու և կիրառելու համար: