Սեմինարիա
Բ Կորնթացիս 7


Բ Կորնթացիս 7

«Աստուծոյ ուզած կերպով տրտմեցիք»

A young woman kneels by her bedside to pray.

Երբեմն դժվար է իմանալ, թե արդյոք մենք լիովին ապաշխարել ենք: Դուք երբևէ ջանացե՞լ եք իմանալ, արդյոք լիովին ապաշխարել եք ինչ-որ բանի համար, թե՞ ոչ: Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում Պողոս Առաքյալը հանդիմանել է Կորնթացի Սրբերից ոմանց նրանց մեղսավորության համար: Ի ուրախություն և գոհունակություն իրեն, Պողոսը հետագայում լուր ստացավ, որ Կորնթացի Սրբերը անկեղծ ապաշխարհություն են կատարել: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ անկեղծ ապաշխարության կարևոր բաղադրիչը և կօգնի ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են իմանալ՝ արդյոք իրենք անկեղծորեն ապաշխարել են, թե ոչ: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին ուսումնասիրել «Աստվածային տրտմությունը տանում է ապաշխարության» բաժինը Եկ, հետևիր Ինձ համառոտ շարադրանքից («Սեպտեմբեր 11–17. Բ Կորնթացիս 1–7. «Հաշտուեցէք Աստուծոյ հետ»», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023):

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աստվածային տրտմություն

Կարելի է բարձրաձայն կարդալ հետևյալ սցենարը և քննարկել դասարանում: Այն նաև կարելի է տպել և բաժանել ուսանողներին՝ զույգերով կամ փոքր խմբերով կարդալու և քննարկելու համար:

Կարդացեք հետևյալ սցենարը: Տաճարային ամուսնական երաշխավորագրի հարցազրույցի ժամանակ մի երիտասարդ կին իր եպիսկոպոսին խոստովանում է անցյալում գործած մեղքերի մասին: Հետագա քննարկումից հետո, եպիսկոպոսը սկսում է գիտակցել, որ երիտասարդ կինը իրականում չի ապաշխարել իր մեղքերի համար, և որ նրա մեղքերը բավականաչափ լուրջ են, որպեսզի նրան անարժան դարձնեն տաճարի երաշխավորագրին: Եպիսկոպոսը բացատրում է, որ երիտասարդ կինը երաշխավորագիր կստանա այն բանից հետո, երբ լիարժեք կապաշխարի: Կինը տագնապի մեջ է, պնդելով որ ապաշխարել է այդ բոլոր մեղքերի համար, քանի որ չի կրկնել այդ մեղքերից ոչ մեկը երկար ժամանակ: Եպիսկոպոսը բացատրում է, որ մեղքը պարզապես չկրկնելը լիարժեք ապաշխարություն չէ, և առաջարկում է նրան անկեղծորեն սկսել ճշմարիտ ապաշխարության գործընթացը:

Երիտասարդ կինը բացատրում է իր եպիսկոպոսին, որ ինքը շատ վշտացած է, քանի որ արդեն ասել է մարդկանց հարսանիքի մասին և ծրագրել է հանդիսությունը: Նա մտահոգված է իր հարսանեկան ծրագրերի հետաձգման պատճառով, և չգիտի, թե ինչպես է այդ մասին ասելու իր փեսացուին և ծնողներին: Նա հարցնում է, թե արդյոք կա որևէ եղանակ իր հարսանիքը անցկացնելու, ինչպես ծրագրված էր, այնուհետև շարունակելու աշխատանքը ապաշխարության գործընթացի վրա:

  • Ելնելով եպիսկոպոսին տված երիտասարդ կնոջ պատասխանից՝ ինչո՞վ է նա ամենաշատը մտահոգված:

  • Ինչո՞ւ նրա կենտրոնացումըկարող դժվարացնել լիարժեք ապաշխարության գործընթացը:

Մտածեք, թե այս երիտասարդ կինը ինչու լիովին չի հասկանում, թե ինչ է ապաշխարությունը: Շարունակելով այս դասը, գտեք մի սկզբունք, որը կօգնի այս երիտասարդ կնոջը: Նաև մտածեք, թե արդյոք այդ սկզբունքն անհրաժեշտ է ձեզ՝ ձեր սեփական ապաշխարության մեջ:

Աստվածային տրտմություն («Աստուծոյ ուզած կերպով տրտմութիւն»)

Պողոսի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակի նպատակներից մեկն այն էր, որ որոշ մարդիկ ապաշխարեն։ Իր հետագա նամակում Պողոսը գովեց նրանց իրենց անկեղծ ապաշխարության համար և ուսուցանեց ապաշխարության էության մասին:

Կարդացեք Բ Կորնթացիս 7.8–11-ը և գտեք այն գաղափարները, որոնք Պողոսն առաջարկում է ապաշխարության վերաբերյալ, և որոնք կարող են օգնել կնոջը տվյալ սցենարում: (Նկատի ունեցեք, որ ապաշխարել բառը, ինչպես օգտագործված է հատված 8-ում , նշանակում է զղջալ)։ Կարող եք նաև դիտել Աստվածաշնչի տեսանյութեր շարքից «Աստվածային տրտմությունը տանում է ապաշխարության» տեսանյութը (1:40), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, և ընթացքում հետևել ձեր սուրբ գրություններին:

1:40

Repentance

Աստվածային տրտմության մասին Մորմոնի Գրքից գաղափարներ քաղելու համար կարդացեք Ալմա 36.12–13,42.29-ը :

  • Ի՞նչ գաղափարներ քաղեցիք, որոնք օգտակար կլինեին սցենարի կնոջ համար:

  • Ինչպե՞ս կարող են այդ ուսմունքները օգնել ձեզ։

Մի ճշմարտություն, որը դուք հավանաբար հայտնաբերել եք, այն է, որ աստվածային տրտմությունը տանում է անկեղծ ապաշխարության:

  • Ի՞նչ այլ տեսակի տրտմության մասին է հիշատակել Պողոսը հատված 10-ում :

  • Ինչ տեսաք սցենարում, որից կարելի է ենթադրել, թե ինչպիսի տրտմություն էր զգում երիտասարդ կինը:

Ձեր օրագրում ստեղծեք երկու սյունակ՝ էջի մեջտեղում գիծ քաշելով: Մի սյունակի վերևում գրեք Աստվածային տրտմություն , իսկ մյուսի վերևում գրեք Աշխարհիկ տրտմություն:

Յուրաքանչյուր վերնագրի տակ ավելացրեք ձեր մտքերը` պատասխանելով հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ է ուսուցանում Պողոսը 8–10 հատվածներում աստվածային և աշխարհիկ տրտմության միջև տարբերության մասին:

  • Ձեր կարծիքով ի՞նչ լրացուցիչ տարբերություններ կան այս երկու տեսակի տրտմության միջև:

Կարդացեք հետևյալ մտքերը և լրացուցիչ գաղափարներ գտեք աստվածային և աշխարհիկ տրտմության մասին: Ավելացրեք այդ գաղափարները ձեր աղյուսակում:

Ուսանողներին ցուցադրեք հետևյալ մեջբերումները ընթերցանության համար կամ դասարանը բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգին տվեք մեջբերումների մեկական խումբ: Յուրաքանչյուր ուսանող կարող է կարդալ դրանք և նշել մեկ մեջբերում, ապա փոխանակել իր նշած մեջբերումը իր զուգընկերոջ նշած մեջբերման հետ, կարդալ երկրորդ մեջբերումը և տեսնել, թե ինչ է նշել զուգընկերը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը տվել է աստվածային տրտմության այս սահմանումը.

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

[Աստվածային տրտմություն նշանակում է] խորը տխրություն և զղջում զգալ այն վարքագծի համար, որը ցավ ու տառապանք է ավելացրել Փրկչին, քանի որ մեր հոգին հեռացնում է ցանկացած ժխտում կամ արդարացում:

Թերևս Աստծո՝ հոգեպես զգայուն որդու կամ դստեր համար այս կյանքի ամենամեծ զարթոնքը եզակիորեն անձնական գիտակցումն է, որ մեր մեղքերի համար Հիսուս Քրիստոսի վճարումը շատ իրական է, և որ Նրա տառապանքը միայն ընդհանուր բոլորի համար չէ, այլ նաև անձնապես քեզ և ինձ համար: … Երբ մենք հոգեպես հասկանում ենք, որ Նա տառապել է մեր մեղքերի համար, մենք տխրում ենք Նրա ցավի մեր մասի համար: Մենք գիտակցում ենք, որ դա մեր Հոր ծրագրի մի մասն է, բայց մենք զգացմունքներով լցված ենք այն պարգևից, որը Նա առաջարկում է մեզ: Այս զարմանքը, այս գնահատանքը և պաշտամունքը Փրկչի հանդեպ, ով դա արել է մեզ համար, մեզ ծնկի է բերում, քանի որ մեր հոգին լցված է աստվածային տրտմությամբ:

(Նիլ Լ. Անդերսեն, Ներման աստվածային պարգևը [2019], 149, 150)

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, ասել է հետևյալը աստվածային տրտմության մասին.

16:18

You Can Do It Now!

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Աստվածային տրտմությունը Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ փոփոխություն և հույս է ներշնչում: Աշխարհիկ տրտմությունը մեզ ներքև է քաշում, ոչնչացնում հույսը և հորդորում տեղի տալ հետագա գայթակղություններին:

Աստվածային տրտմությունը մեզ դարձի է բերում և փոխում մեր սրտերը: Այն ստիպում է մեզ ատել մեղքը և սիրել բարությունը: Այն խրախուսում է մեզ կանգնել և քայլել Քրիստոսի սիրո լույսի ներքո: Անկեղծ ապաշխարությունը կերպարանափոխության մասին է, այլ ոչ՝ տանջանքի կամ տառապանքի: Այո, անհնազանդության համար սրտանց ափսոսանքը և անկեղծ զղջումը հաճախ ցավոտ և շատ կարևոր քայլեր են ապաշխարության սրբազան գործընթացում: Բայց երբ մեղքը մեզ տանում է դեպի ինքնատելություն կամ թույլ չի տալիս մեզ կրկին բարձրանալ, դա ոչ թե նպաստում, այլ խափանում է մեր ապաշխարությանը:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք կարող եք անել այդ հիմա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 56)

Դիտեք «Ապաշխարությունը գործընթաց է, որը խաղաղություն է բերում» 0:00-1:39-ը՝ և տեսեք, թե ինչպես է մի մարդ նկարագրում աստվածային տրտմության իր զգացումը և ինչպես է այն օրհնել իր կյանքը:

3:34

Repentance Is a Process That Brings Peace

  • Ո՞ր գաղափարներն էին ամենաօգտակարը ձեզ համար: Ինչո՞ւ։

  • Այն զգացումը, որ Փրկիչը տառապել է անձամբ ձեր մեղքերի համար, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ապաշխարության գործընթացում:

Վերադարձեք երիտասարդ կնոջ և եպիսկոպոսի խոսակցության սցենարին:

  • Ի՞նչ կարող եք պատմել երիտասարդ կնոջը Հիսուս Քրիստոսի և աստվածային տրտմության մասին, որը կարող է օգնել նրան հրավիրել ապաշխարության օրհնությունները:

Մի պահ մտածեք ապաշխարելու ձեր սեփական ջանքերի մասին: Մտածեք, թե ինչ էր զգում Փրկիչը ձեր մեղքերի համար տառապելիս: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի լիարժեք բացեք ձեր սիրտը, զգաք աստվածային տրտմությունը և ձեր կյանք հրավիրեք Փրկչի ապաքինող զորությունը: Կարող եք այս հարցի պատասխանը գրել անձնական օրագրում կամ նոթատետրում:

Եթե խիստ անձնական չէ, առաջարկեք ուսանողներին կիսվել աստվածային տրտմության մասին այս դասի ընթացքում իրենց սովորածով և նկարագրել, թե դա ինչպես կարող է օգնել իրենց: Ավելացրեք անձնական վկայություն ապաշխարության գործընթացում աստվածային տրտմության կարևորության մասին: Առաջարկեք ուսանողներին խորհել, թե արդյոք իրենց կյանքում իրենք կարիք ունեն ավելի մեծ աստվածային տրտմության:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ աստվածային տրտմության և աշխարհիկ տրտմության միջև եղած տարբերությունը

Յոթանասունի անդամ ծառայելիս Երեց Դ. Չեդ Ռիչարդսոնը հայտարարել է.

Final offiicial portrait of Elder D. Chad Richardson of the Sixth Quorum of the Seventy, 2002. Released at the April 2010 general conference, effective May 1, 2010.

[Աստվածային տրտմության և աշխարհիկ տրտմության] հիմնական տարբերությունը դրանց աղբյուրն է: Աշխարհիկ տրտմությունը խթանում է սատանան: Այդ տրտմությունն առաջանում է բռնվելու, մեղքը շարունակել չկարողանալու կամ սեփական անձի դեմ զզվանքով կամ արհամարհանքով լցվելու պատճառով:

Դրան հակառակ, աստվածային տրտմությունը Աստծո կողմից տրված է նրանց, ովքեր ցանկանում են ստանալ այն: Աստվածային տրտմությունը մեզ տանում է մեր մեղքերի չափի լիարժեք ճանաչման, բայց նաև այն գիտակցմանը, որ մենք կարող ենք ազատվել դրանցից:

(Դ. Չեդ Ռիչարդսոն, «Ներիր ինքդ քեզ», Ensign մարտ 2007, 32)

2019 թվականի սեպտեմբերին New Era ամսագիրը տպագրեց մի տեսողական գծապատկեր՝ հիմնված՝ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի ուսմունքների վրա, որը կօգնի ձեզ ավելի լավ տարբերել աստվածային և աշխարհիկ տրտմությունը: Դիտեք այն այստեղ՝ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստվածային տրտմություն»,New Era, սեպտեմբեր 2019, 32–33:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Բ Կորնթացիս 6.14–7.1 «Ձեռք մի տուր անմաքուր բանի»

Հետևյալ առաջարկությունը կարող է օգտագործվել որպես դասի այլընտրանքային գաղափար: Առաջարկեք ուսանողներին կարդալ Բ Կորնթացիս 6.14–7.1-ը և գտնել Սրբերին տված Պողոսի խորհուրդը և Տիրոջ խոստումները: (Նկատի ունեցեք, որ «Բելիար» և «անհավատ» բառերը [ Բ Կորնթացիս 6.15 ] ամբարիշտներին վերաբերող բառեր են:) Քննարկման հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել.

  • Որո՞նք են անմաքուր բաների օրինակները մեր օրերում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն արտահայտությունը, որ Աստված կընդունի ձեզ և ձեզ Հայր կլինի:

  • Ինչպե՞ս կարող ենք ապրել աշխարհում՝ մեզ հեռացնելով անմաքուր բաներից:

Աշխարհիկ տրտմությունը հաղթահարելու և Քրիստոսի միջոցով խաղաղություն գտնելու օրինակ

«Պոռնոգրաֆիայից կախվածություն. արդյո՞ք կա հույս» տեսանյութում (3:46), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, մի երիտասարդ կին պատմում է պոռնոգրաֆիայից կախվածության հետ կապված իր փորձառության մասին և այն մասին, թե ինչպես է աշխարհիկ տրտմությունը խանգարում իրեն հաղթահարել իր խնդիրները և ներում ստանալ: Կարող եք ուսանողներին ցույց տալ առաջին հատվածը (0:00-2:00-ը) և առաջարկել նրանց փնտրել աշխարհիկ մտահոգությունները, որոնք հետ էին պահում երիտասարդ կնոջն ապաշխարելուց: Կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչ կարող են նրանք ասել, որպեսզի օգնեն մի մարդու, որն ունի նմանատիպ մտահոգություններ: Ցույց տվեք տեսանյութի մնացած մասը և առաջարկեք ուսանողներին փնտրել, թե երիտասարդ կինը ինչպես ուժ գտավ հաղթահարելու իր խնդիրները Հիսուս Քրիստոսի միջոցով:

NaN:NaN

//media.ldscdn.org/webvtt/mormon-channel/his-grace-2015/2015-03-005-pornography-addiction-is-there-hope-eng.vtt