Սեմինարիա
Բ Կորնթացիս 5


Բ Կորնթացիս 5

«Հաշտության սպասավորությունը»

Jesus embraces the man who was born blind when the man finds him again after Jesus healed him.

Երբևէ ձեզ զգացե՞լ եք Աստծուց հեռու: Այլ մարդիկ, որոնց դուք ճանաչում եք, երբևէ զգացե՞լ են նույնը: Պողոսը հիշեցրեց Կորնթոսի սրբերին այն ողորմության մասին, որը Հիսուս Քրիստոսը ցույց տվեց նրանց: Պողոսն ուսուցանեց մարդկանց, որ նրանք հեռացել են Աստծուց մեղքի պատճառով: Բարեբախտաբար, Քրիստոսի Քավության միջոցով նրանք կարող էին վերականգնել բարենպաստ հարաբերություններն Աստծո հետ և ստանալ Քրիստոսի արդարությունը (տես Բ Կորնթացիս 5.16–21): Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Աստծուն և դառնալ այնպիսին, ինչպիսին Նա է ցանկանում, որ դուք դառնաք:

Հորդորեք ուսանողներին պատրաստվել դասին Երբ ուսանողները պատրաստված են գալիս դասարան, նրանք հրավիրում են Սուրբ Հոգուն ուսուցանել իրենց և ավելի ունակ են օգնել մնացած ուսանողներին:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել որևէ դեպք, երբ մոտ են զգացել Աստծուն, և մի դեպք, երբ իրենց հեռու են զգացել Նրանից, և գալ դասարան՝ պատրաստ լինելով օգտագործել այդ փորձառությունները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աստծո հետ ձեր հարաբերությունները

Ընթերցեք հետևյալ սցենարները: Մտածեք այն մասին, թե ձեր անձնական իրավիճակն ինչով է նման կամ ինչով է տարբերվում այս սցենարներից:

Ցուցադրեք հետևյալ սցենարները կամ հրավիրեք ուսանողներին ստեղծել իրենց սեփական սցենարները, ներառելով իրավիճակներ, երբ երիտասարդներն իրենց հեռու են զգում Աստծուց:

Կարող եք նաև դասը սկսել՝ օգտագործելով «Ստանալ Քրիստոսի արդարությունը» վարժությունը «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնում՝ դասի վերջում: Այս վարժությունը ներառում է Ժան Վալժանի պատմությունը Թշվառները վեպից այն մասին, թե ինչպես է նա հաշտվում Աստծո հետ:

  1. Ջամիլան Հիսուս Քրիստոսի եռանդուն հետևորդ է: Շատ ընկերներ նրան որպես օրինակ են ընդունում: Այնուամենայնիվ, երբ նա սխալներ է թույլ տալիս, իրեն ճնշված է զգում և անհանգստանում է, թե արդյո՞ք կկարողանա մի օր վերադառնալ Երկնային Հոր մոտ:

  2. Անդրեն ունի վատ սովորություններ, և գիտի այդ մասին: Նրա համար դժվար է հասկանալ, թե ինքը ինչպես կարող է ներվել և փոխվել: Նա մտածում է, թե արդյո՞ք երբևէ կարող է իրեն մոտ զգալ Աստծուն, և վստահ չէ, որ արժե ջանքեր գործադրել: Իր խնդիրների մասին նա չի ցանկանում խոսել իր ծնողների կամ եպիսկոպոսի հետ:

Հետևյալ վարժությունը կատարելիս առաջարկեք ուսանողներին խորհել դասին պատրաստվելու մասին:

Մտածեք Երկնային Հոր հետ ձեր սեփական հարաբերությունների մասին: Ձեր օրագրում նկարագրեք ձեր կյանքի իրավիճակը և ձեր հարաբերությունները Նրա հետ: Դուք կարող եք նկարագրել, թե երբ եք ձեզ մոտ զգում Նրան և երբ եք զգում նրանից հեռու, ինչպես նաև ձեր ցանկությունները՝ Նրա հետ ապագայում ձեր հարաբերությունների վերաբերյալ:

Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ Աստծուն մոտենալու օրհնությունները, և թե ինչպես կարող եք մոտենալ Նրան:

Հաշտություն

Բ Կորնթացիս 5-րդ գլխում Պողոսը գրել է, որ երբ ապրում ենք երկրի վրա, մենք «հառաչում» ենք «ծանրություն կրելով»՝ փափագելով վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ (տես Բ Կորնթացիս 5.1–5): Հիշեք ձեր կյանքի այն պահերը, երբ զգացել եք այն, ինչ նկարագրել է Պողոսը:

Կարդացեք Բ Կորնթացիս 5.17–20-ը՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող եք կիրառել ձեր կյանքում, երբ ձեզ հեռու եք զգում Աստծուց: Նկատի ունեցեք, որ այս հատվածներում հաշտություն և հաշտեցում նշանակում է Աստծո հետ նորից միասնության և բարեհաճության մեջ լինել՝ Նրանից օտարվելուց հետո:

Ցուցադրեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները տեսնեն դրանք ուսումնասիրության ընթացքում:

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են այս հատվածներում ( Կորնթացիս 5.17–20) լավագույնս նկարագրում այն, ինչ Փրկիչն արել է ձեզ համար:

  • Ո՞րն է Երկնային Հոր դերը՝ իր մոտ վերադառնալու համար ձեզ օգնելու գործում: (Տես Բ Կորնթացիս 5.18-19)

  • Ի՞նչ օրհնություններ ենք մենք ստանում, երբ ձգտում ենք ապրել «Քրիստոսում»: ( Բ Կորնթացիս 5.17)

Բ Կորնթացիս 5.17–20-ում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որմենք կարող ենք հաշտվել Աստծո հետ և դառնալ նոր արարածներ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Պողոսը նաև ուսուցանեց այն մասին, թե մենք ինչու կարող ենք դառնալ նոր արարածներ, և ինչ է դա նշանակում:

Կարդացեք Բ Կորնթացիս 5.21-ը՝ փնտրելով հղումներ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ձեր վերաբերյալ:

Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ «նա» բառը հատված 21-ում վերաբերում է Երկնային Հորը, մինչդեռ «նրան» բառը վերաբերում է Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչ սովորեցիք այս հատվածից:

Օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածը: Ուսանողների հետ քննարկեք հետևյալ պարբերությունը և մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին հասկանալ այս գաղափարը: Պատրաստ եղեք ձեր բառելով կիսվել այս գաղափարներով:

Բ Կորնթացիս 5.21-ում Պողոսն ուսուցանում է, որ թեև Հիսուսը երբեք մեղավոր չի եղել մեղք գործելու մեջ, Գեթսեմանի այգում և Գողգոթայի խաչի վրա Նա իր վրա վերցրեց մեր մեղքերի բեռը, ծանրությունը և հետևանքները: Երբ մենք իրապես ձգտում ենք ներվել և դառնալ «նոր արարած», մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսի առաջարկն այն մասին, որ եթե մենք հավատանք Իրեն և ապաշխարենք մեր մեղքերի համար, Նա կվերցնի մեր մեղքերը, և մենք կարող ենք ստանալ Նրա արդարությունը: Այս կերպ մենք մաքուր կդառնանք, ինչպես Նա է մաքուր (տես նաև Կողոսացիս 2.13–14 , Ա Պետրոս 2.24):

Անպայման օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի նման մաքուր դառնալու համար պահանջվում է ջանքեր գործադրել ողջ կյանքի ընթացքում:

  • Ինչպե՞ս են Բ Կորնթացիս 5.21 հատվածի ուսմունքներն օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե մենք ինչու կարող ենք նոր արարածներ դառնալ Քրիստոսում և իրականում ինչ է դա նշանակում:

  • Ի՞նչ մտքեր և զգացումներ կարող էր ունենալ Աստծո անմեղ Որդին, երբ Նա պատրաստակամորեն վերցրեց ձեր մեղքերն իր վրա, որպեսզի դուք կարողանաք հաշտվել Աստծո հետ և փոխվել: (Այս հարցին պատասխանելուց առաջ դուք կարող եք կարդալ Եսայիա 49.16 և Վարդապետություն և Ուխտեր 19.18 հատվածները:)

Ուսանողներին ներկայացրեք ժամանակակից օրինակ, թե մենք ինչպես կարող ենք հաշտվել Աստծո հետ: Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ: Կարող եք նաև ցուցադրել հետևյալ տեսանյութը:

Աստծո հետ հաշտվելու և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով «նոր արարած» դառնալու ժամանակակից օրինակ տեսնելու համար դիտեք «Ես գիտեմ, որ Նրա շնորհը ինձ հետ է, երբ ես մեղք եմ գործում» (6.24): Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում։

6:24

I Know His Grace Is There When I Fall | His Grace

Խորհեք, թե ինչպես եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը զգացել այն ապաքինումն ու հաշտեցումը, որը Փրկիչն է առաջարկում Իր Քավության միջոցով:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով կամ զգացմունքներով (հիշեցրեք նրանց, որ պետք չէ կիսվել խիստ անձնական փորձառություններով): Եթե նրանք կիսվում են իրենց փորձառությամբ, տվեք նրանց հարցեր, օրինակ՝ «Ի՞նչ սովորեցրեց ձեզ այս փորձառությունը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին» կամ «Ի՞նչ գործողություններ կատարեց այդ մարդը, որ հնարավորություն ստացավ հաշտվել Աստծո հետ: Ձեր կարծիքով, այդ գործողություններն ինչո՞ւ են կարևոր:

Ավետարանի սկզբունքների մասին խորհելով՝ կարող ենք ավելի լավ հասկանալ և զգալ դրանց կարևորությունը: Վերընթերցեք ձեր կյանքի ներկայիս իրավիճակի և Աստծո հետ հարաբերությունների նկարագրությունը, որը գրել եք դասի սկզբում: Այնուհետև մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

Ցուցադրեք հետևյալ գաղափարները, որոնց շուրջ ուսանողները պետք է խորհեն: Կարող եք ավելացնել անձնական գաղափարներ կամ առաջարկել ուսանողներին կիսվել իրենց մտքերով այն ամենի մասին, ինչի շուրջ կարող են խորհել՝ հիմնվելով այս դասի ընթացքում սովորածի վրա:

  • Ի՞նչ տեսք կարող է ունենալ կամ ինչ զգացում կարող է առաջացնել հավերժ հաշտությունը Աստծո հետ:

  • Ի՞նչ ուղիներով կկամենայիք նոր արարած դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել ձեր կյանքում, որոնք ցույց են տալիս, թե որքան պատրաստակամ է Հիսուս Քրիստոսը օգնելու ձեզ փոխվել:

  • Ինչո՞վ էր օգտակար խորհելը:

  • Ի՞նչ սովորեցիք այս դասի ընթացքում ձեր հանդեպ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի զգացմունքների և ցանկությունների մասին:

Սովորեք, զգացեք և գործեք

Ձեր օրագրում գրեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր, ինչն էր ամենակարևորը ձեզ համար և ինչու: Գրեք, թե ինչ եք ոգեշնչված անել, որը կարող է օգնել ձեզ հաշտվել Աստծո հետ և դառնալ «նոր արարած» Քրիստոսում: Ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում տեսնել ձեր մեջ (մեկ տարի, երկու կամ հինգ տարի հետո) որպես մարդ, որն իսկապես փոխվել է Քրիստոսում:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով, եթե ցանկանում են: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական զգացումներով:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս կարող է դա օգնել ինձ ապրել Քրիստոսի ավետարանով և դառնալ «նոր արարած» Նրանում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը ուսուցանել է․

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Մեծ հավատքը և դարձը կօգնեն մեզ կապել և պահել ուխտերն Աստծո հետ, դրանով իսկ ամրացնելով Հիսուսին հետևելու մեր ցանկությունը և առաջացնելով հոգևոր իրական վերափոխում մեր մեջ, այսինքն՝ վերափոխելով մեզ նոր ստեղծածի, ինչպես Պողոս Առաքյալն է ուսուցանել Կորնթացիներին ուղղված իր նամակում։ ( Բ Կորնթացիս 5.17): Այդ վերափոխման արդյունքում մենք կլինենք ավելի երջանիկ, ավելի արդյունավետ, կունենանք առողջ կյանք, և այն կօգնի մեզ պահպանել հավերժական հեռանկար։

(Ուլիսես Սոարես, «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 6)

Բ Կորնթացիս 5.17–21 Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանել Պողոսն այս հատվածներում

Հետևյալ բացատրությունը կօգնի ձեզ հասկանալ այս հատվածների որոշ բառեր և արտահայտություններ.

«Նոր արարած» դառնալը նշանակում է, որ «մեր սիրտը, դեմքը և էությունը փոխակերպվում են՝ ավելի նմանվելով Փրկչին» (Բենջամին Մ. Զ. Թայ, «Մորմոնի Գրքի զորությունը դարձի համար», Ensign կամ Լիահոնա մայիս 2020, 47):

Քրիստոսը «նրանց հանցանքները չի վերագրում իրենց» նշանակում է, որ մեզ համար Քրիստոսի արածի շնորհիվ մեր մեղքերը վերցվում են մեր վրայից, երբ մենք հաշտվում ենք Աստծո հետ:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Բ Կորնթացիս 5.14–21 Մեր մեղքերի փոխանակումը Քրիստոսի արդարության հետ

Եթե ուսանողներն օգնության կարիք ունեն՝ հասկանալու Պողոսի ուսմունքները Բ Կորնթացիս 5.14–21-ում, կարող եք դիտել «Բարի Հովիվը՝ Աստծո Գառը» տեսանյութը (15:18) 10:30-12:10-ը կամ «Քավություն. մեր ամենամեծ հույսը» տեսանյութը (20:21) 3:36-6:30-ը: Երկուսն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում: Առաջարկեք ուսանողներին զուգահեռներ անցկացնել այս պատմությունների և Բ Կորնթացիս 5.14–21 հատվածների միջև: Այս պատմությունները կօգնեն նրանց տեսնել, թե Հիսուս Քրիստոսը ինչպես վերցրեց մեր մեղքերը Իր վրա, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ստանալու Նրա արդարությունը:

2:3

Բարի Հովիվ, Աստծո Գառ

2:3

Բարի Հովիվ, Աստծո Գառ

Բ Կորնթացիս 5.14–21 Ինչպե՞ս ստանանք Քրիստոսի արդարությունը

Կարող եք դիտել «Փրկագնում» (15:21) տեսանյութը 6:48-8:43-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, որտեղ երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից պատմում է մի պատմություն Թշվառները գրքից: Ուսանողներին առաջարկեք խորհել, թե Փրկիչին ինչով է նման եպիսկոպոս Բիենվենուն, որը փրկեց Ժան Վալժանին, որպեսզի նա կարողանա ավելի լավը դառնալ, և ինչով ենք մենք նման ենք Ժան Վալժանին: Առաջարկեք նրանց ուսումնասիրել Բ Կորնթացիս 5.14–21-ը և տեսնել, թե որքանով է երեց Քրիստոֆերսոնի պատմությունը նման այն ամենին, ինչ Պողոսն ուսուցանում է Քրիստոսում նոր արարածներ դառնալու և Նրա արդարությունն ընդունելու մասին:

2:3

Բարի Հովիվ, Աստծո Գառ

Բ Կորնթացիս 5․1-5 «Հոգու գրավի» պարգևը

Ուսանողների համար օգտակար կլինի քննարկել Սուրբ Հոգու պարգևը: Առաջարկեք նրանց կարդալ Բ Կորնթացիս 5․1-5 հատվածները: Այնուհետև հրավիրեք նրանց ավելի լավ հասկանալ «Հոգու գրավ» արտահայտությունը՝ կարդալով Աստվածաշնչի բառարանը, « Գրավ » հոդվածը:

Այնուհետև նրանք կարող են ուսումնասիրել Բ Կորնթացիս 1.19–225.5-ը , Եփեսացիս 1.13–14-ը , և Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ Այրինգի հետևյալ հայտարարությունը.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Եթե դուք զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը այսօր, ապա կարող եք ընդունել դա որպես վկայություն, որ Քավությունը գործում է ձեր կյանքում:

(Հենրի Բ. Այրինգ, «Հոգու պարգևները դժվարին ժամանակներում», Ensign, June 2007, 23)

Առաջարկեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին. «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին ազդում Փրկչի Քավության և հավերժական կյանքի խոստման նկատմամբ ձեր վստահության վրա» և «Սուրբ Հոգու հետ ունեցած մեր այժմյան փորձառությունները ինչպե՞ս են պատկերացում տալիս այն մասին, թե ինչպիսին կլինի Երկնային Հոր հետ հավերժական կյանքի վայելքը»: