Գործք Առաքելոց 6–9
Ակնարկ
Ստեփաննոսն Աստծո զորությամբ մեծ հրաշքներ էր գործում, սակայն հրեաները նրան քարկոծեցին Հիսուս Քրիստոսի մասին վկայելու համար: Փիլիպպոսը եթովպացի մի մարդու այնպես էր ուսուցանել Հիսուսի մասին, որ նա հավատաց և մկրտվեց: Երբ Սավուղը գնաց Դամասկոս՝ հալածելու Սրբերին, Հիսուսը հայտնվեց նրա առաջ (Գործք Առաքելոց 9.3-5): Այնուհետև Հիսուսն օգնեց Անանիային տեսնել Սավուղին այնպես, ինչպես Ինքն էր նրան տեսել:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Գործք Առաքելոց 6–7
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես կարող են օրհնել ուրիշներին՝ ձգտելով հետևել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, նմանվել Նրանց և վկայել Նրանց մասին:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողերին առաջարկեք վերհիշել Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում դրած իրենց նպատակները և մտածել, թե ինչպես կարող են ավելի շատ նմանվել Փրկիչին:
-
Տեսանյութ. «Ստեփանոսի մարտիրոսությունը» (5:42, դիտեք 3:25-5:34-ը)
-
Նկար. Ստեփանոսի նկարը
-
Առցանց ուսուցանման առաջարկ. Երբ ուսանողներին առաջարկեք դերախաղով ցույց տալ, որ ծխի խորհրդի անդամ են, մեկ կամ երկու ուսանողի նշանակեք որպես խորհրդի պատասխանատու և խնդրեք նրանց ապահովել բոլորի մասնակցությունը: Եթե մի քանի խորհուրդ կազմելն ավելի արդյունավետ լինի, կարող եք խորհուրդներից յուրաքանչյուրին տեղավորել քննարկման սենյակում:
Գործք Առաքելոց 8
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ուսանողներին օգնել խորհել, թե նրանք ինչպես կարող են օգտագործել սուրբ գրությունները, որպեսզի օգնեն ուրիշներին հավատալ Հիսուս Քրիստոսին և գալ Նրա մոտ:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե որ հոգևոր գործիքները կամ ունակություններն են նրանց օգնել ավելի լավ հասկանալ ավետարանը: Դասի ընթացքում նրանք հնարավորություն կունենան կիսվելու իրենց գաղափարներով:
-
Առարկաներ. Մուրճ և մեխեր, պտուտակահան և պտուտակներ, կամ այլ գործիքներ
-
Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողներն ուսումնասիրեն Եսայիա 53.3–9 հատվածները և պատասխանեն դրանց վերաբերող երկու հարցերին, նրանք կարող են այդ հատվածները բեմադրել դասարանով: Ստանձնեք ներքինիի դերը և դասարանին խնդրեք օգնել ձեզ հասկանալ այս հատվածները: Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով:
Գործք Առաքելոց 8․1-3, 9․1-20
Դասի նպատակը. Այդ դասի նպատակն է օգնել ուսանողներին խորհել այն մասին, թե Տերն ինչ է անում, որպեսզի օգնի նրանց ավելի լավը դառնալ և փորձել հասկանալ, թե Նա ինչ է կամենում, որ նրանք անեք:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ խոսել այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հրավիրում և օգնում մեզ փոխվել:
-
Առարկա. Կլոր քար կամ գնդակ
-
Տեսանյութեր.«Դամասկոս տանող ճանապարհը» (5:21), «Նրա շնորհը. Փոփոխությունը հնարավոր է Քրիստոսի շնորհիվ» (3:29)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողներից մեկին առաջարկեք կլոր քար բերել դասարան: Դասի սկզբում ուսանողներին խնդրեք գլորել այդ քարը այնպես, որ դասարանը տեսնի դա: Այնուհետև տվեք դասի առաջին երկու հարցերը:
Գործք Առաքելոց 9․10-31
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին տեսնել այն ներուժը, որը Տերն է տեսնում ուրիշների մեջ՝ անկախ նրանց թուլություններից և անցյալ սխալներից:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի շուրջ. «Ինչպե՞ս կարող են փոխվել ընտանիքիս կամ ընկերներիս հետ իմ հարաբերությունները, եթե ես տեսնեմ նրանց այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում»:
-
Տեսանյութ. «Դամասկոս տանող ճանապարհը» (5:21, դիտեք 1:55-5:21-ը)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Դասի վերջում կան երեք հարցեր, որոնցից առաջինն է «Ի՞նչ կարող եք անել՝ մարդկանց Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսի աչքերով տեսնելու համար»: Կարող եք ցուցադրել բոլոր երեք հարցերը և ուսանողներին առաջարկել ընտրել մեկը և խորհել պատասխանի շուրջ: Այնուհետև մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց հարցերով և պատասխաններով:
Վարդապետության սերտման կրկնություն 13
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների համար:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք անգիր անել վարդապետության սերտման հիմնական արտահայտությունները և սուրբ գրությունների հղումները իրենց համար հարմար ձևով: Կարող եք տրամադրել այս դասում ներառված աղյուսակը կամ առկայության դեպքում նրանց առաջարկել օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը:
-
Աղյուսակ. Վարդապետության սերտման աղյուսակ գրատախտակի կամ թերթիկի վրա
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել պատկերներ նկարելու փոխարեն որոնել պատրաստի նկարներ: Այնուհետև առաջարկեք նրանց կիսվել իրենց էկրաններով՝ գտածը ցուցադրելու համար: Դասընկերները կարող են կռահել, թե վարդապետության սերտման որ հիմնական արտահայտությունները և հատվածներն են համապատասխանում նկարներին: