Գործք Առաքելոց 9.10–31
«Նա ինձ համար ընտրուած անոթ է, որ իմ անունը տանէ»
Երբ տեսիլքի միջոցով Տերը խնդրեց Անանիային գտնել և օրհնել Սավուղին, Անանիան սկզբում երկմտում էր, քանի որ լսել էր, թե «որչափ չարիք [Սավուղն] արաւ» (Գործք Առաքելոց 9.13): Հիսուս Քրիստոսն օգնեց Անանիային տեսնել Սավուղին այնպես, ինչպես Ինքն էր նրան տեսել: Այս դասի նպատակն է օգնել ձեզ տեսնել այն ներուժը, որը Տերն է տեսնում ուրիշների մեջ՝ անկախ նրանց թուլություններից և անցյալ սխալներից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Բանտարկյալները և ընձառյուծները
Մի ամերիկացի բանտապետի, ով ջանք չէր խնայում բանտում մարդկանց ուղղելու համար, մի անգամ ասացին. «Դու պետք է իմանաս, որ ընձառյուծները չեն փոխում իրենց բծերը»: (տես Թոմաս Ս.) Monson, “See Others as They May Become,” Ensign or Liahona, Nov. 2012, 69).
-
Ձեր կարծիքով, այդ մարդն ի՞նչ նկատի ուներ իր այդ դիտողությամբ:
-
Դուք երբևէ տեսե՞լ եք կամ զգացե՞լ եք նմանատիպ վերաբերմունք:
Բանտապետը պատասխանեց. «Բայց ես ընձառյուծների հետ չէ, որ գործ ունեմ: Ես գործ ունեմ մարդկանց հետ, իսկ մարդիկ փոխվում են ամեն օր» (“See Others as They May Become,” 69)։
-
Ինչո՞ւ է կարևոր հավատալ, որ մարդիկ կարող են փոխվել: Ի՞նչն է խանգարում, որ մենք հավատանք դրան:
Այսօրվա դասի ընթացքում մենք կհամեմատենք մարդկանց կարծիքը Սավուղի մասին Փրկիչի կարծիքի հետ: Սավուղը դաժանաբար հետապնդում էր այն տղամարդկանց և կանանց, ովքեր հետևում էին Հիսուս Քրիստոսին: Տեսեք, թե ինչ կարող եք սովորել Փրկիչից այն մասին, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ և ուրիշներին:
Հիսուս Քրիստոսը պատասխանեց Սավուղի աղոթքներին
Փրկիչը հայտնվեց Սավուղին, երբ նա գնում էր Դամասկոս՝ ձերբակալելու Քրիստոսի Եկեղեցու անդամներին: Այդ փորձառությունը կուրացրեց Սավուղին: Երեք օր նա ոչինչ չէր ուտում և չէր խմում, միայն աղոթում էր Աստծուն օգնության համար (տես Գործք Առաքելոց 9.1–9 11):
Կարդացեք Գործք Առաքելոց 9.10-12-ը ՝ փնտրելով, թե Աստված ինչպես պատասխանեց Սավուղի աղոթքին:
-
Ինչ եք նկատել այս հատվածներում, որը ձեզ կարևոր է թվացել:
-
Ձեր կարծիքով, Աստված ինչո՞ւ մարդ ուղարկեց Սավուղին օգնելու համար՝ նրա կուրությունը ինքնուրույն վերացնելու փոխարեն:
Կարդացեք Գործք Առաքելոց 9.13-15-ը և գտեք, թե ինչով էին տարբերվում Սավուղի մասին Անանիայի և Տիրոջ կարծիքները: (Կարևոր է իմանալ, որ Անանիայի տեղեկությունները Սավուղի մասին ճշգրիտ էին [տես Գործք Առաքելոց 8.3 , 9.1-2 ]):
Ձեր օրագրում նկարեք մի պարզ նկար, որը ներկայացնում է Սավուղին: Պատկերի մի կողմում գրեք մի արտահայտություն, որը ամփոփում է, թե ինչ կարծիք ունեին Անանիան և ուրիշները Սավուղի մասին: Մյուս կողմում գրեք մի արտահայտություն, որը կամփոփի Տիրոջ կարծիքը:
Անանիան վստահում էր Տիրոջ կարծիքին: Կարդացեք Գործք Առաքելոց 9.17-20 հատվածները և տեսեք, թե ինչ պատահեց հաջորդիվ:
Կարող եք դիտել «Դամասկոս տանող ճանապարհը» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 1:55-ից մինչև 5:21-ը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր Սավուղի մասին Հիսուսի կարծիքի մեջ: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այս պատմությունից:
Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ տեսնել ուրիշներին Իր աչքերով
Մի պահ մտածեք, թե դուք ինչպես եք վերաբերվում այն մադկանց, ում հետ պարբերաբար շփվում եք: Կարդացեք մարդկանց հետևյալ ցուցակը և երկու բառով նկարագրեք ձեր կարծիքը յուրաքանչյուրի մասին:
Ծնող
Եղբայր կամ քույր
Ուսուցիչ
Ընկեր
Դուք
Այլ սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը կարող են մեզ օգնել ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրը և Փրկիչը ինչպես են վերաբերվում յուրաքանչյուր անհատի: Կարդացեք Ա Թագավորաց 16.7 , Վարդապետություն և Ուխտեր 18.10-13 և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը:
«Եկեք այնպիսին, ինչպիսին կաք», - սիրող Հայրն ասում է մեզանից յուրաքանչյուրին, բայց ավելացնում է. «Մի պատրաստվեք մնալ այնպիսին, ինչպիսին կաք»: Մենք ժպտում ենք և հիշում, որ Աստված վճռական է, որ մեզ դարձնի ավելին, քան մենք պատկերացնում ենք, որ կարող ենք լինել:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Երգած և չերգած երգերը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 51)
Հիմնվելով ձեր սովորածի վրա՝ վերադարձեք մարդկանց նախորդ ցուցակին և նորից երկու բառով նկարագրեք նրանցից յուրաքանչյուրին այնպես, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են նրանց տեսնում:
-
Ի՞նչ կարող եք անել՝ մարդկանց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աչքերով տեսնելու համար:
-
Ինչո՞ւ կարող է դժվար լինել մշտապես ուրիշներին տեսնել Փրկիչի աչքերով:
-
Ինչո՞ւ արժե փորձել ուրիշներին տեսնել Փրկիչի աչքերով:
Նույնիսկ, եթե մարդ փոխվել է՝ ընտրելով հետևել Հիսուս Քրիստոսին, երբեմն դժվար է հավատալ, որ նա իսկապես փոխվել է: Որոշ մարդկանց համար դժվար էր հավատալ, որ Սավուղը, ով հետապնդում էր քրիստոնյաներին, Հիսուս Քրիստոսի աշակերտն էր դարձել:
Կարդացեք Գործք Առաքելոց 9.20-22, 26-27-ը՝ փնտրելով մարդկանց արձագանքն այն լուրին, որ Սավուղը սկսել էր քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը:
-
Ի՞նչ եք նկատել մարդկանց արձագանքի մասին:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Բառնաբասի օրինակից:
Գրանցեք այն, ինչ ցանկանում եք անել կամ հիշել այսօրվա ուսումնասիրության արդյունքում: Դա կարող է ներառել Տիրոջ օրինակով մարդկանց վերաբերվելու ջանքեր:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Գործք 9.15-17 : Ուրիշներին Երկնային Հոր օրինակով վերաբերվելն ինչպե՞ս կարող է մեծացնել մեր հնազանդությունը
Երեց Դեյլ Գ. Ռենլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից կիսվել է հետևյալ պատմությամբ՝ այս հարցը պարզաբանելու համար.
Մի քանի տարի առաջ մի հոյակապ երիտասարդ՝ Կուրտիս անունով, կանչվեց միսիա ծառայելու: Նա այնպիսի միսիոներ էր, որի համար ամեն միսիայի նախագահ աղոթում է: Նա կենտրոնացած էր և աշխատում էր տքնաջանորեն: Մի անգամ նրան զուգընկեր նշանակեցին մի ընկերակից միսիոների, ով հասուն չէր, շփվող չէր և այնքան էլ խանդավառ չէր աշխատանքն անելիս:
Մի օր, երբ նրանք վարում էին իրենց հեծանիվները, Կուրտիսը հետ նայեց և տեսավ, որ զուգընկերը, չգիտես ինչու, իջել էր հեծանիվից և քայլում էր: Կուրտիսը լուռ արտահայտեց իր վրդովմունքը Աստծուն. ինչ գործ էր ծանրաբեռնված լինել մի զուգընկերոջով, որին ստիպված էր քարշ տալ իր հետ՝ ինչ-որ բանի հասնելու համար: Քիչ անց Կուրտիսը մի խորը տպավորություն զգաց, կարծես Աստված ասում էր նրան. «Գիտե՞ս Կուրտիս, իմ համեմատ դուք երկուսդ էլ այդքան տարբեր չեք»:
(Դեյլ Գ. Ռենլանդ, «Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 58)
Գործք 9.26-27 : Ինչպե՞ս կարող եմ օգնել մեկին, ով ցանկանում է փոխվել
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է.
Թույլ տվեք մարդկանց ապաշխարել։ Թույլ տվեք, որ մարդիկ աճեն։ Հավատացեք, որ մարդիկ կարող են փոխվել և ավելի լավը դառնալ։ Սա հավա՞տք է: Այո՜: Սա հո՞ւյս է: Այո՜: Սա գթությո՞ւն Է: Այո՜: Եվ ամենից կարևորը գթությունն է՝ Քրիստոսի մաքուր սերը: Եթե ինչ-որ բան թաղված է անցյալում, թող թաղված մնա: Մի վերադարձեք ավազի դույլիկով և լողափի շերեփիկով, որպեսզի այդ բանը հանեք և ուրիշի վրա գցելով, ասեք. «Հե՛յ, Հիշո՞ւմ ես սա »: Շրմփ:
Գիտե՞ք ինչ կլինի: Ի պատասխան՝ այդ մարդը կարող է մի զզվելի բան հանել ձեր աղբակույտից և ասել. «Այո, ես հիշում եմ: Իսկ դու հիշո՞ւմ ես սա»: Շրմփ:
Եվ արդյունքում բոլորը կեղտոտ, դժբախտ և վիրավորված կլինեն, այնինչ մեր Երկնային Հայրը մաքրության, բարության, երջանկության և բժշկման կոչ է անում:
Անցած կյանքով ապրելը, ներառյալ անցած սխալներով, պարզապես ճիշտ չէ։ Դա Հիսուս Քրիստոսի ավետարանն է:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Լավագույնը դեռ պիտի լինի», Ensign, հունվար 2010, 26 -27)