Վարդապետության սերտման կրկնություն 13
Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Հիշելով, թե որտեղ կարող եք գտնել սուրբ գրությունների հատվածները, և դրանք ինչ են ուսուցանում, կօգնեք ձեզ ավետարանի ճշմարտություններն ուրիշների հետ կիսվելիս: Ձեր այսօրվա դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Անգիր արեք հիմնական արտահայտությունները նկարների միջոցով
Այս դասը կարող է օգնել ձեզ կրկնել վարդապետության սերտման հետևյալ հատվածները և խորհել, թե այնտեղ ուսուցանված ճշմարտություններն ինչպես կարող են ձեզ օգնել բազմաթիվ իրավիճակներում: Եթե դուք դեռ չեք նշել այս հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, արեք դա:
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: | |
«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»: | |
«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»: | |
Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։ |
Պատկերեք հիմնական արտահայտությունը
Նկարները կամ այլ տեսողական նյութերը կարող են մեզ օգնել կարևոր տեղեկություններ հիշել: Մտածեք, թե նկարների օգտագործումն ինչպես կարող է օգնել ձեզ հիշել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները:
Հետևյալ վարժության համար ընտրեք ուսանողներին ծանոթ նշաններ կամ խորհրդանիշներ:
-
Ի՞նչ են ներկայացնում հետևյալ խորհրդանիշները:
Ստորև ներկայացված են խորհրդանիշների կամ նկարների միջոցով նկարագրված վարդապետության սերտման հատվածների օրինակներ: Նայեք նկարներին և տեսեք, թե արդյոք կարող եք բացահայտել վարդապետության սերտման որևէ հատված և դրա հիմնական արտահայտությունը:
Չորս տարբեր նշումների քարտերի կամ թերթիկների վրա նորից գրեք վարդապետության սերտման վերը նշված հատվածներից յուրաքանչյուրը: Յուրաքանչյուր քարտի մյուս կողմում ստեղծեք մի պատկեր, որը կօգնի ձեզ հիշել հիմնական արտահայտությունը: Կարող եք ստեղծել ձեր սեփական նկարները կամ օգտագործել տեսողական պատկերներ, օրինակ՝ քլիփ արտը, էմոջիներ կամ լուսանկարներ: Այս վարժությունը չի պահանջում նկարչական վարպետություն: Ձեր պատկերը պետք է լինի լավ հիշվող, բայց չպետք է լինի անհարգալից կամ թեթևամիտ վերաբերմունք ցուցադրի սրբազան թեմաների հանդեպ:
Երբ ավարտեք, օգտագործեք ձեր նկարները՝ հիմնական արտահայտությունները կրկնելու համար: Հնարավորության դեպքում բացատրեք ձեր նկարները ընկերոջը կամ ընտանիքի անդամին: Փորձեք հիշել հիմնական արտահայտությունը:
:
Կիրառեք հիմնական արտահայտությունները կյանքում
Որպեսզի կրկնեք նոր մտապահված հատվածները, անցեք հետևյալ ստուգարքը՝ նշելով, թե վարդապետության սերտման որ հատվածը կարող է առավել օգտակար լինել հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրում.
-
Երիտասարդ կինն ասում է. «Ես մի տեղ լսել եմ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ բոլորը հարություն կառնեն: Դա ճի՞շտ է»:
-
Մի ընկեր մտածում է, թե մենք ինչու պետք է խնամենք մեր մարմինը, եթե մենք ամեն դեպքում հարություն ենք առնելու:
-
Մեկ այլ ընկեր չի կարծում, որ արժե ամուսնանալ:
-
Երիտասարդ տղամարդու պապիկը մահացել է և նա հարցեր ունի անդրշիրիմյան կյանքի մասին: