Գործք Առաքելոց 6–7
Ստեփաննոսը ծառայում էր Քրիստոսի նման
Աղքատներին և կարիքավորներին օգնելը միշտ եղել է Քրիստոնյա լինելու մի կարևոր մաս: Երբ այրիները անտեսվեցին, առաքյալները ընտրեցին Ստեփաննոսին և վեց այլ մարդկանց՝ նրանց կարիքները հոգալու համար: Դժբախտաբար, չնայած Ստեփաննոսն Աստծո զորությամբ մեծ հրաշքներ էր գործում, հրեաները նրանց քարկոծեցին Հիսուս Քրիստոսի մասին վկայելու համար: Ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես կարող եք օրհնել ուրիշներին՝ ձգտելով հետևել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, նմանվել Նրանց և վկայել Նրանց մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ծխի խորհուրդը հատուկ կոչումներ ունեցող անդամների խումբ է (եպիսկոպոս, Սփոփող միության նախագահ, երեցների քվորումի նախագահ, Երիտասարդ կանանց գերագույն նախագահ, Երեխաների միության նախագահ և այլն), ովքեր պարբերաբար հանդիպում են՝ իրենց ծխի տարբեր իրավիճակներն ու մարտահրավերները քննարկելու համար: Պատկերացրեք, որ ձեր ծխում կամ ճյուղում հանդիպել եք հետևյալ իրավիճակին. Լիդիա անունով միայնակ մայրը ունի 16-ամյա տղա, 7-ամյա աղջիկ և 6 ամսական երեխա: Լիդիան այս շաբաթ վիրահատվելու է և պետք է մնա հիվանդանոցում հինգ օր: Ծխի խորհրդի տարբեր անդամները ինչպե՞ս կարող են օգնել այս ընտանիքին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են կարևոր ծխի խորհուրդները կամ այլ նմանատիպ կազմակերպությունները:
-
Ի՞նչ կարող են զգալ նրանք, ովքեր աջակցություն են ստանում ծխի խորհրդից կամ նմանատիպ խմբից:
Կարդացեք Գործք Առաքելոց 6.1-ը՝ փնտրելով, թե վաղ շրջանի Եկեղեցին ինչ խնդիրներ է ունեցել:
Քանի որ այրիները չափազանց աղքատ էին կամ Եկեղեցու աջակցության կարիքն ունեին, Տասներկուսի անդամները այնքան ժամանակ էին տրամադրում նրանց օգնելուն, որ չէին հասցնում քարոզել ավետարանն այնպես, ինչպես Փրկիչն էր նրանց խնդրել:
Կարդացեք Գործք Առաքելոց 6.2-8-ը և բացահայտեք, թե Տասներկուսի անդամներն ինչ լուծում գտան:
-
Եկեղեցու և ծխի խորհուրդների այսօրվա կոչումները որքանո՞վ են նման վաղեմի առաքյալների կողմից առաջարկած լուծմանը:
-
Երբ կարդում եք այն յոթ մարդկանց մասին, ովքեր ընտրվել էին առաքյալներին օգնելու համար, ինչպիսի՞ Քրիստոսանման հատկանիշներ եք նրանց մոտ նկատում:
-
Ձեր կարծիքով, այս հատկանիշներից յուրաքանչյուրն ինչպե՞ս կարող է օգնել և օրհնել կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Այս հատվածներում մենք կարող ենք բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք զարգացնում ենք Քրիստոսանման հատկանիշներ, մենք սկսում ենք ավելի լավ ծառայել և օրհնել կարիքի մեջ գտնվող մարդկանց:
-
Հիսուս Քրիստոսն ի՞նչ լրացուցիչ հատկանիշներ ունի, որոնք օգնել են Նրան ծառայել կարիքավորներին:
Մի պահ խորհեք, թե որքան լավ եք դուք զարգացրել այդ Քրիստոսանման հատկանիշները: Արդյո՞ք այդ հատկանիշներից որևէ մեկը առնչվում է Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում դրված ձեր անձնական նպատակներից որևէ մեկ հետ: Եթե այո, ապա ձեր օրագրում գրեք, թե ձեզ որքանով է հաջողվում զարգացնել այդ հատկանիշը: Եթե ոչ, ձեր օրագրում ծրագիր կազմեք այն մասին, թե ինչ եք անելու՝ ձեզ մոտ այդ Քրիստոսանման հատկանիշը զարգացնելու և կարիքավորներին ավելի լավ ծառայելու և օրհնելու համար:
Ստեփաննոսի վկայությունը և մարտիրոսությունը
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915–1985) գրել է.
Մեծ գործերը հեշտ չեն իրականցվում: Երկիրը ցնցող իրադարձությունները բախվում են դիմադրության սարերին:
(Բրյուս Ռ. Մակքոնկի, «Հազար տարին մեկ կամ երկու անգամ», Ensign, նոյեմբեր 1975, 18)
Երեց Մակքոնկիի հայտարարությունը վերաբերում է Ստեփաննոսին: Չնայած նա «մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ, … վերկացան ոմանք այն ժողովարանից… եւ վիճաբանում էին [նրա] հետ» ( Գործք Առաքելոց 6.8-9): Ստեփաննոսը կանգնեց հրեական խորհրդի առաջ և կեղծ վկայության զոհ դարձավ:
Ստեփաննոսը հրեական առաջնորդներին պատմեց այն մասին, թե հրեաների քանի սերունդներ չեն ընդունել Սուրբ Հոգուն և մերժել ու սպանել են Աստծո կողմից ուղարկված մարգարեներին: Այնուհետև Ստեփաննոսը վկայեց, որ այդ ապստամբ մոտեցումները շարունակվում էին կիրառվել, և որ մարդիկ սպանեցին նույնիսկ Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն (տես Գործք Առաքելոց 7.51-52):
Կարդացեք Գործք Առաքելոց 7.54-60-ը՝ փնտրելով, թե Ստեփաննոսն ինչպես գործեց՝ չնայած բարկությանն ու դիմադրությանը:
Կարող եք ցուցադրել «Ստեփաննոսի մարտիրոսությունը» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում՝ 3:25-5:34-ը: Նկատի ունեցեք, որ ուսանողներից ոմանք կարող են հուզվել՝ պատկերացնելով, թե ինչպես են Ստեփաննոսին քարկոծել:
-
Ի՞նչն առավել տպավորեց ձեզ Ստեփաննոսի մարտիրոսության մասին այս պատմության մեջ:
Ինչպես ցույց է տալիս Ստեփաննոսի մարտիրոսությունը, լավ մարդիկ և լավ գործերը հաճախ են հանդիպում «դիմադրության սարերի»:
-
Ինչպե՞ս է սա գործել ձեր կյանքում:
Ստեփաննոսի նման դուք նույնպես կարող եք հանդիպել դիմադրության և նույնիսկ հալածանքի՝ Փրկիչի և Նրա ավետարանի մասին ձեր համոզմունքներով և վկայությամբ կիսվելիս: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Ես դիմում եմ բոլորին և հատկապես՝ Եկեղեցու երիտասարդությանը, որ եթե դուք դեռ չեք կանչվել, ապա մի օր կկանչվեք` պաշտպանելու ձեր հավատը կամ, հավանաբար, դիմանալու անձնական անարգանքի՝ պարզապես այն բանի համար, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք: Այդպիսի պահերը ձեզանից կպահանջեն՝ ինչպես քաջություն, այնպես էլ բարեկրթություն:
(Jeffrey R. Holland, “The Cost—and Blessings—of Discipleship,” Ensign or Liahona, May 2014, 6)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ արժե վկայել Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի մասին և պաշտպանել Նրանց:
-
Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս կարող են ձեզ օգնել, երբ դուք հալածվում եք՝ Նրանց մասին վկայելու և Նրանց պաշտպանելու համար:
Մի պահ խորհեք, թե դուք ինչպես կարող եք այս շաբաթվա ընթացքում վկայել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և պաշտպանել Նրանց:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Գործք Առաքելոց 6․1–6 Այսօր ո՞վ է կանչված՝ աջակցելու առաքյալներին աշխարհիկ հարցերում
Ճիշտ, ինչպես Տերը կանչեց յոթ արժանավոր տղամարդկանց, որպեսզի աջակցեն Տասներկուսին Եկեղեցու աշխարհիկ կարիքները հոգալու համար, ինչպես գրված է Գործք Առաքելոց գրքում, այնպես էլ Տերն այսօր կանչել է Նախագահող Եպիսկոպոսությանը, որպեսզի աջակցեն Տասներկուսին՝ Եկեղեցու աշխարհիկ կարիքները հոգալու համար։ Նախագահող Եպիսկոպոսը և նրա երկու խորհրդականները ծառայում են Առաջին Նախագահության ղեկավարությամբ, որպեսզի վերահսկեն Եկեղեցու աշխարհիկ գործերը։ Ծոմի նվիրատվությունները կազմում են այս ծրագրի հիմնական մասը և ժամանակավորապես ապահովում են աղքատների կենսական կարիքները ողջ աշխարհում։ (Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Նախագահող Եպիսկոպոսություն» թեման newsroom.ChurchofJesusChrist.org-ում։)
Արդյոք ես կհալածվե՞մ կամ ստիպված կլինե՞մ պաշտպանել իմ հավատքը
Դիտեք «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները» (ChurchofJesusChrist.org կայքում) 1:01-2:31-ը կամ կարդացեք ստորև ներկայացված հայտարարությունը:
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից օրինակ է բերել մի մարդու, ով հալածվել է՝ Քրիստոսի մասին վկայելիս:
Մի քույր միսիոներ վերջերս գրել էր ինձ. «Ես և զուգընկերս տեսանք քաղաքի հրապարակում նստարանին նստած մի մարդու, ով ուտում էր իր նախաճաշը: Երբ մոտեցանք, նա աչքերը բարձրացրեց և տեսավ մեր միսիոներական անվանապիտակները: Սարսափելի հայացքով նա վեր ցատկեց և բարձրացրեց ձեռքը, որ ինձ հարվածի: Ես ճիշտ պահին խույս տվեցի, նա միայն հասցրեց իր ուտելիքը ամբողջովին թքել ինձ վրա և սկսեց հայհոյել մեզ ամենասոսկալի բառերով: Մենք հեռացանք՝ առանց որևէ բան ասելու: Ես փորձում էի սրբել ուտելիքը երեսիցս, երբ զգացի կարտոֆիլի պյուրեն հարվածեց գլխիս հետևի մասից: Երբեմն դժվար է լինել միսիոներ, որովհետև հենց այդ պահին ես ցանկացա հետ գնալ, բռնել այդ փոքրամարմին մարդուն և ասել՝ «ՆԵՐԻՐ ԻՆՁ»: Բայց ես չարեցի»:
Այս նվիրված միսիոներին ես ասում եմ, սիրելի՛ զավակ, դու քո իսկ խոնարհ ձևով մտել ես նշանավոր կանանց և տղամարդկանց մի շրջանակի մեջ, ինչպես Մորմոնի Գրքի մարգարե Հակոբն է ասել, ովքեր. «ըմբռնեցին Քրիստոսի մահը, և կրեցին նրա խաչը, և տարան աշխարհի ծաղրը» [Հակոբ 1.8]:
(Jeffrey R. Holland, “The Cost—and Blessings—of Discipleship,” Ensign or Liahona, May 2014, 6)