Վարդապետության սերտման կրկնություն 1
Գտեք և մտապահեք Ղուկաս 2․10-12 մինչև Ղուկաս 24․36-39
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հիշել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետութան սերտման սուրբ գրությունների հատվածների համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ գտնել և մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 11 հատվածների համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների համար:
Կարող եք հիշել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի (1928–2015)՝ սուրբ գրությունները մտապահելու կարևորության մասին այս հայտարարությունը.
Մեծ զորություն է պարունակվում սուրբ գրությունները մտապահելու մեջ: Մտապահելով սուրբ գրությունը՝ մենք, կարծես, նոր ընկեր ենք ձեռք բերում: Այն նման է նոր անձի հայտնաբերելուն, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել և լինել անհրաժեշտ փոփոխության լիցքի աղբյուր:
(Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրությունների զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6)
Որպեսզի կարողանաք սովորել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման սուրբ գրությունների առաջին 11 հատվածների համար, կարող եք կրկնօրինակել հետևյալ աղյուսակը ձեր օրագրում կամ ներբեռնել վարդապետության սերտման հավելվածը ձեր բջջային հեռախոսի վրա և օգտվել դրա գործառույթներից, որոնք կօգնեն ձեզ մտապահել:
Սուրբ գրությունների հղումները |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»: | |
«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: | |
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»: | |
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»: | |
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: | |
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: | |
«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։ | |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ | |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: | |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ | |
«Ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»: |
Ընտրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների առնվազն երեք հատվածներ և արեք հետևյալը.
-
Անգիր գրեք հղումները և հիմնական արտահայտությունները:
-
Կիսվեք, թե ձեր կարծիքով, ինչու են այս հատվածները կարևոր:
Հաջորդ մի քանի օրվա ընթացքում փորձեք հիշել հղումները և հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման առնվազն երեք լրացուցիչ հատվածների համար: Փնտրեք, թե այս հատվածների իմացությունն ինչպես կարող է օրհնել ձեր և ձեր ծանոթների կյանքը: