Մատթեոս 6․1-18
Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանում է արդար գործեր կատարել
Հիսուսը շարունակեց Լեռան քարոզը՝ ուսուցանելով, որ մենք պետք է բարի գործեր կատարենք՝ Երկնային Հորը գոհացնելու, այլ ոչ թե ուրիշների ուշադրությունը գրավելու համար: Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք գնահատել բարի գործեր կատարելու ձեր շարժառիթները և որոշել, թե ինչպես կուզենայիք ավելի լավը դառնալ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեր շարժառիթները
Մտածեք հետևյալ հայտարարության մասին. Գուստավոն վերանորոգեց իր հարևանի ցանկապատը:
-
Ի՞նչ եք մտածում Գուստավոյի մասին:
-
Ինչո՞ւ են մեր շարժառիթները կարևոր։
Մատթեոս 6-ում մենք կարդում ենք, որ Փրկիչը շարունակեց Լեռան քարոզը և ուսուցանեց բարի գործեր կատարելու շարժառիթների մասին: Կատարեք հետևյալ վարժությունը, որպեսզի կարողանաք մտածել, թե դուք ինչու եք բարի գործեր կատարում՝ ծառայում, աղոթում և հաճախում սեմինարիա:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երեք սյունակից կազմված աղյուսակ։ Աղյուսակի վերևի մասը լրացրեք հետևյալ կերպ.
Որո՞նք են անցյալ շաբաթ կատարած ձեր երեք լավ գործերը: (Ամեն շարքից նշեք մեկական գործ): |
Որո՞նք էին այդ գործերը կատարելու ձեր պատճառները: |
Ի՞նչ եք զգացել այդ գործերը կատարելուց հետո: |
Կարդացեք Մատթեոս 6.1–6, 16–18-ը` փնտրելով, թե Փրկիչն ինչ ուսուցանեց արդար գործեր կատարելու մեր շարժառիթների մասին: Ողորմություն բառը նշանակում է «կրոնական նվիրվածության գործողություն» (հատված 1, ծանոթագրություն բ), օրինակ՝ աղքատներին ողորմություն տալը: Կեղծավորներ բառը վերաբերում է «ձևացող մարդկանց» (հատված 2, ծանոթագրություն ա):
-
Ինչպե՞ս կամփոփեք Փրկիչի ուսուցանածը:
Կարևոր է հասկանալ, որ հասարակական աղոթքը սխալ չէ միայն նրա համար, որ այն «ծածուկ» չի արվում (Մատթեոս 6.6): Աղոթքը և կրոնական այլ սովորույթները կարող են կատարվել հասարակայնորեն, եթե դրանք կատարվել են անկեղծությամբ, նվիրումով և Աստծուն փառաբանելու ցանկությամբ: Նույնը ճշմարիտ է նաև ծոմի վերաբերյալ: «Երեսները տխրեցնում» և «տրտում մի լինիք» արտահայտությունները Մատթեոս 6.16 հատվածում վերաբերում են Հիսուսի ժամանակների այն մարդկանց, ովքեր արտաքուստ ցույց էին տալիս իրենց ծոմը՝ ուրիշների ուշադրությունը գրավելու համար:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Տիրոջ համար կարևոր են մեր շարժառիթները, նույնիսկ, երբ մենք արդար գործեր են կատարում:
Վերանայեք ձեր աղյուսակը և համեմատեք ձեր բարի գործերի շարժառիթները Մատթեոս 6 գլխում Փրկչի ուսուցանածի հետ:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ դուք պետք է «ձգտեք ծառայել այն պատճառների համար, որոնք ամենավեհն ու ամենալավն են»: (Դալլին Հ. Օուքս, «Ինչո՞ւ ենք մենք ծառայում», Ensign, նոյ․ 1984, 13):
-
Եթե որևէ մեկը չի կարող լավ գործեր կատարել, ի՞նչ խորհուրդ կտաք այդ մարդուն:
Այն ժամանակ Առաջին նախագահության նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է Փրկչի շարժառիթների մասին, երբ Նա կատարում էր Իր գործերը։ Դիտեք «Անկեղծ լինելու մասին» տեսանյութը 15:34- 16:29-ը կամ կարդացեք հետևյալ տեքստը:
Ամենամեծ, առավել ընդունակ, ամենակայացած մարդը, ով երբևէ քայլել է այս երկրի վրա, նաև ամենից խոնարհն էր: Իր առավել տպավորիչ ծառայություններից շատերը նա կատարել է առանձին՝ միայն մի քանի ականատեսների ներկայությամբ, ում խնդրել է «ոչ ոքի չասել» Իր արածի մասին [տես Ղուկաս 8:56]: Երբ մեկը նրան «բարի» էր կոչում, Նա շատ արագ շեղում էր հաճոյախոսությունը, պնդելով, որ միայն Աստված է իսկապես բարի [տես Մարկոս 10.17–18]: Ակնհայտ է, որ աշխարհի գովասանքը նշանակություն չուներ նրա համար. Նրա միակ նպատակն էր ծառայել Իր Հորը, և «միշտ նորան հաճելի բաներն անել» [Հովհաննես 8.29]: Լավ կլիներ, որ հետևեինք մեր Վարդապետի օրինակին:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Անկեղծ լինելու մասին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 83)
Մտածեք օրինակների մասին, որոնք ցուցադրում են Փրկիչի շարժառիթները:
-
Այդ օրինակների մեջ ի՞նչն է տպավորում ձեզ։
-
Ինչպես են այդ օրինակներն օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչու է Փրկիչը սիրում մեզ, և ինչու է Նա քավել մեր մեղքերը:
-
Ի՞նչ եք զգում բարի գործեր կատարելու ձեր շարժառիթների վերաբերյալ:
-
Այդ շարժառիթներն ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունների վրա:
-
Ինչ կարող եք անել՝ բարի գործեր կատարելու Փրկիչի օրինակին հետևելու համար:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Որո՞նք են մեր ծառայելու ճիշտ դրդապատճառները
Առաջին նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է ծառայելու ճիշտ դրդապատճառների մասին.
Մորոնի մարգարեն ուսուցանել է, որ եթե ուզում ենք, որ մեր գործերը բարի համարվեն, դրանց դրդապատճառները պետք է անկեղծ լինեն: Եթե մարդ «ընծա է մատուցում կամ աղոթում Աստծուն, եթե նա չի անում դա անկեղծ միտումով, դա նրան ոչ մի օգուտ չի տալիս:
«Քանզի ահա, դա նրա համար արդարություն չի համարվում ( Մորոնի 7․6-7)։ …
․․․ Մեր ծառայությունը պետք է լինի Աստծո հանդեպ սիրո և մերձավորների հանդեպ սիրո համար, ոչ թե անձնական նպատակների կամ ցանկացած այլ քիչ կարևոր շարժառիթի համար:
(Դալլին Հ. Օուքս, «Ինչո՞ւ ենք մենք ծառայում», Ensign, նոյ․ 1984, 12, 14):
Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին վկայությունը մղել մեզ բարի գործեր անելու
Տասներկու առաքյալների քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է «մեր կյանքում ամենահզոր խթանիչ ուժի մասին»:
Մեր շարժառիթներն ու մտքերը, ի վերջո, ազդում են մեր գործողությունների վրա: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտացիության վկայությունը ամենահզոր խթանիչ ուժն է մեր կյանքում: Հիսուսը հաճախակի շեշտում էր լավ մտքերի և պատշաճ շարժառիթների ուժը. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» (Վ&Ու 6.36):
… Մեր վկայությունը մեզ դրդում է արդար ապրել, իսկ արդար ապրելակերպը ամրապնդում է մեր վկայությունը: …
… Վկայությունը մեզ դրդում է ընտրել լավը բոլոր դեպքերում և հանգամանքներում: Այն մեզ դրդում է ավելի շատ մոտենալ Աստծուն և թույլ տալ Նրան ավելի շատ մոտենալ մեզ (տես Հակոբոս 4.8):
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Անձնական վկայության ուժը», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2006, 37, 39)