Մատթեոս 7․1-5
Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանեց արդար դատել
Լեռան Քարոզում Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին ուսուցանեց արդար դատել։ Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք իմանալ, թե ինչպես կարելի է արդար դատողություններ անել:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մենք պետք է արդար դատենք։
-
Ինչ-որ մեկը հրավիրում է ձեզ խնջույքի, որտեղ բազում պատանիներ օգտագործելու են այնպիսի նյութեր, որոնք հակասում են Իմաստության խոսքին:
-
Ինչ-որ մեկը, ով ապրում է այլ չափանիշներով, ցանկանում է լինել ձեր մոտ ընկերը:
-
Ծխի անդամի Հանգստության օրվա միջոցառումները տարբերվում են ձեր ընտանիքի միջոցառումներից:
-
Դուք իմանում եք, որ ձեր ընկերը ունի պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու սովորություն:
Այս դասի ընթացքում դուք կսովորեք արդար դատելու մասին: Դուք հնարավորություն կունենաք վերադառնալ այս պատմություններին և կիրառել ձեր սովորածը:
-
Ի՞նչ հարցեր ունեք դատելու մասին:
Այսօրվա դասը ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ եք զգում դատելու մասին և լսեք Սուրբ Հոգու հուշումները: Գրանցեք տպավորությունները, որոնք ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ դատելու մասին Փրկչի ուսմունքները: Կարդացեք Մատթեոս 7․1։ Այդ հատվածը հաճախ սխալ են ընկալում՝ կարծելով, թե Փրկիչն ուսուցանել է, որ մենք երբեք չպետք է դատենք: Այժմ կարդացեք այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (Մատթեոս 7.1, ծանոթագրությունա):
-
Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչ է ուսուցանել դատելու մասին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում արդարությամբ դատել:
Կարդացեք հետևյալ հայտարարությունը.
Դատելը մեր ազատ կամքի կարևոր օգտագործման ձև է և պահանջում է մեծ զգուշություն, հատկապես, երբ դատողություններ ենք անում ուրիշ մարդկանց մասին։ Մեր բոլոր դատողությունները պետք է առաջնորդվեն արդար չափանիշներով։ Միայն Աստված, Ով գիտի յուրաքանչյուր անհատի սիրտը, կարող է վերջնական դատողություններ անել անհատների վերաբերյալ:
Երբեմն մարդիկ զգում են, որ սխալ է որևէ ձևով դատել ուրիշներին։ Չնայած ճիշտ է, որ մենք չպետք է դատապարտեք կամ անարդարացի դատենք ուրիշներին, սակայն մեզ անհրաժեշտ կլինի դատողություններ անել գաղափարների, իրավիճակների և մարդկանց մասին մեր ողջ կյանքի ընթացքում։ …
… Որքանով կարող ենք, մենք պետք է դատողություններ անենք ավելի շուտ մարդկանց իրավիճակների մասին, քան հենց մարդկանց մասին։ Հնարավորության դեպքում պետք է ձեռնպահ մնանք մարդկանց մասին դատողություններ անելուց, մինչև որ համապատասխան գիտելիք ունենանք փաստերի մասին։ Եվ մենք միշտ պետք է զգայուն լինենք Սուրբ Հոգու հանդեպ, ով կարող է ուղղություն տալ մեզ որոշումներ ընդունելիս:
(Ավետարանական թեմաներ, «Դատել ուրիշներին», topics.ChurchofJesusChrist.org)
-
Այս հայտարարության ո՞ր բառերն ու արտահայտություններն են ձեզ օգնում հասկանալ, թե ինչ է արդար դատողությունը:
Մենք չպետք է կենտրոնանանք ուրիշների սխալների վրա
Կարդացեք Մատթեոս 7.2-5-ը՝ փնտրելով այլ ուսմունքներ դատելու մասին: Հատված 3-ում Փրկիչը շյուղ անվանեց փայտի փոքր կտորը (տես ծանոթագրություն բ), և գերան անվանեց փայտի մեծ կտորը (տես ծանոթագրություն գ):
-
Իր աչքում գերան ունեցող մարդու համար ինչո՞ւ է դժվար շյուղը հանել ուրիշի աչքից:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ինչ է ուսուցանում՝ համեմատելով շյուղն ու գերանը:
-
Այս ուսմունքները ինչո՞ւ են կարևոր մեզ համար:
-
Ի՞նչ կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այս ուսմունքներից:
Փրկիչի ուսուցանած ճշմարտության մեկ այլ նկարագրություն տեսնելու համար կարող եք դիտել «Լուսամուտի միջով նայելիս» տեսանյութը (2:19), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ինչո՞ւ է երբեմն դժվար ապրել՝ դատելու մասին Քրիստոսի ուսմունքների համաձայն:
-
Ինչպե՞ս կարող եք հրավիրել Երկնային Հոր օգնությունը Հիսուս Քրիստոսի միջոցով՝ այս սկզբունքը ձեր կյանքում կիրառելու համար:
Սովորեք կիրառել արդար դատելու սկզբունքները
Ընտրեք դասի սկզբում ներկայացված սցենարներից մեկը կամ նմանատիպ մի սցենար մտածեք:
-
Ո՞ր սցենարն եք ընտրել:
-
Ի՞նչ արդար դատողություններ պետք է անեք այս իրավիճակում:
-
Ո՞ր դատողությունները չպետք է անեք:
-
Հետևելով Փրկիչի ուսմունքներին, ինչպե՞ս կարող եք միաժամանակ արդար և գթասիրտ լինել ձեր դատողություններում:
-
Հիշելով ձեր սեփական մեղքերն ու թուլությունները, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ այսպիսի իրավիճակում:
Երբեմն մարդիկ մտածում են, որ Փրկչի ուսմունքները Մատթեոս 7․1-5-ում նշանակում են, որ մենք երբեք չպետք է դատենք: Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը պարզաբանել է, որ կան դատողությունների որոշ տեսակներ, որոնք մենք պետք է անենք.
Կա դատելու երկու տեսակ՝ վերջնական դատավճիռ, որը մեզ արգելված է կայացնել, և միջանկյալ դատավճիռ, որը մեզ պատվիրված է կայացնել, բայց արդար սկզբունքներով: …
… Եկեք ուսումնասիրենք որոշ սկզբունքներ կամ բաղադրիչներ, որոնք հանգեցնում են «արդար դատաստանի»:
Առաջին՝ արդար դատաստանը պետք է, ըստ սահմանման, միջանկյալ լինի: Այն ձեռնպահ է մնում հայտարարելուց, որ մարդն արժանի է վեհացմանը կամ որոշել, որ մարդն անդառնալիորեն կապված է դժոխքի կրակների հետ: …
Երկրորդ՝ արդար դատաստանն առաջնորդվում է Տիրոջ Հոգու կողմից, ոչ թե՝ բարկությամբ, վրեժխնդրությամբ, նախանձով կամ շահախնդրությամբ: …
Երրորդ՝ որպեսզի մենք արդար լինենք, միջանկյալ դատաստանը պետք է լինի մեր իրավասության տակ: Մենք չպետք է կիրառենք և գործենք դատողությունների հիման վրա, որոնք դուրս են մեր անձնական պարտականություններից: …
Չորրորդ՝ հնարավորության դեպքում մենք պետք է ձեռնպահ մնանք դատելուց, քանի դեռ չենք տիրապետում փաստերի բավարար իմացությանը: …
Եվ հինգերորդ՝ արդար միջանկյալ դատաստանի սկզբունքն այն է, որ հնարավորության դեպքում ձեռնպահ մնանք մարդկանց դատելուց և դատենք միայն իրավիճակները:
(Dallin H. Oaks, “‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 7, 9–11)
-
Ո՞ր դատողությունը ես պետք է անեմ և որի կատարումից պետք է զգուշանամ:
-
Այս դասում ի՞նչ եք սովորել արդար դատելու մասին: Ձեր սովորածն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ տեսնել ուրիշներին և ինքներդ ձեզ այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում:
-
Ինչպիսի՞ պատասխաններ եք ստացել դատելու վերաբերյալ ձեր հարցերին: Եթե դուք ունեք անպատասխան հարցեր, շարունակեք ձեր ուսումնասիրությունը և փնտրեք պատասխաններ Սուրբ Հոգուց:
-
Ի՞նչը կարող եք ձեզ օգնել ավելի քիչ դատել ուրիշներին ձեր կյանքում:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչպե՞ս է Աստված տեսնում իր զավակներին
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ մենք հավասար ենք Երկնային Հոր աչքերում.
Մեզանից յուրաքանչյուրն ունի աստվածային ներուժ, քանի որ յուրաքանչյուրն Աստծո զավակ է: Յուրաքանչյուրը հավասար է Նրա աչքում: Այս ճշմարտության հետևանքները խորն են: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում եմ, ուշադիր լսեք, թե ինչ եմ ասելու հիմա: Աստված մի ռասային ավելի պակաս չի սիրում, քան մյուսին: Նրա վարդապետությունն այս հարցում հստակ է: Նա հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին» [2 Նեփի 26.33]:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2020, 94)
Ինչպե՞ս կարող է Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելն ազդել ձեր դատողության վրա
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է, որ Քրիստոսանման լինելը կօգնի մեզ արդար դատել:
Քրիստոսանման լինելու համար մարդը սիրում է ողորմությունը։ Ողորմություն սիրող մարդիկ չեն դատում ուրիշներին. նրանք կարեկցանք են դրսևորում ուրիշների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր ավելի քիչ հաջողակ են. նրանք ողորմած են, բարի և հարգալից։ Այս անհատները սիրով և ըմբռնումով են վերաբերվում յուրաքանչյուրին, հաշվի չառնելով ռասան, սեռը, կրոնական պատկանելությունը, սեռական կողմնորոշումը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և ցեղային, տոհմական կամ ազգային տարբերությունները։ Դրանց փոխարինում է Քրիստոսանման սերը։
(Դեյլ Գ. Ռենլանդ, «Իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ Աստուծոյ հետ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2020, 111)