Ուսումնական ծրագրի ուսուցում
Ընդունեք, ապա հարմարեցրեք սեմինարիայի ուսումնական ծրագիրը. Ուսուցում


«Ընդունեք, ապա հարմարեցրեք սեմինարիայի ուսումնական ծրագիրը. Ուսուցում», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2025)

Նկար
Կինը ուսանում է

Ընդունեք, ապա հարմարեցրեք սեմինարիայի ուսումնական ծրագիրը. Ուսուցում

Գոյություն ունեն շատ արդյունավետ եղանակներ, որոնցով կարելի է նախապատրաստվել և ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Այս նախապատրաստությունը միշտ ներառում է՝ աղոթքով ուսումնասիրել Աստծո խոսքը և փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե ինչպես լավագույնս օգնել նրանց, ում ուսուցանում եք, խորապես դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը:

Սեմինարիայի այս ուսումնական ծրագիրը մի նյութ է, որին կարող եք վստահել և որը ձեզ կօգնի նախապատրաստվել դասին և կօգնի ձեզ ուսուցանել ճշմարիտ վարդապետությունը: Այս նյութը օգտագործելիս նախ փորձեք ընդունել այն, ինչ կա ուսումնական ծրագրում, այնուհետև հաշվի առեք ձեր ուսանողների կարիքները և Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ հասկանալու համար, թե որտեղ կարող է ձեզ անհրաժեշտ լինել հարմարեցնել ուսումնական ծրագրի որոշ գաղափարները:

Դիտարկեք Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ խորհուրդը սեմինարիայի դասերի պատրաստման ուսումնական ծրագրի օգտագործման վերաբերյալ.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

«Նախ՝ մենք ընդունում ենք, ապա՝ հարմարեցնում: Եթե մենք խորապես ուսումնասիրում ենք տվյալ դասը, որը պետք է ուսուցանենք, ուրեմն կարող ենք հետևել Հոգուն՝ այն հարմարեցնելու համար: Երբ մենք խոսում ենք այսպիսի ճկունության մասին, երբեմն ցանկանում ենք սկսել հարմարեցնելուց, այլ ոչ թե ընդունելուց: Սա հավասարակշռություն է: Սա մշտական խնդիր է: Սակայն, սկզբում ընդունելու կամ յուրացնելու և ապա հարմարեցնելու մոտեցումը լավ եղանակ է՝ ամուր հիմքի վրա կանգնելու համար։ (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր դասը հարմարեցնելուց առաջ՝ նախ ընդունել ուսումնական ծրագիրը։

Ընդունել ուսումնական ծրագիրը

Սեմինարիաների և Կրոնի ինստիտուտների նպատակի մեջ ասվում է․ «օգնել երիտասարդներին և երիտասարդ ամուրիներին խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը»: Նպատակը շարունակում է նշել հետևյալը՝ օգնելով ուսանողներին խորացնել դարձի գալը․

Մենք յուրաքանչյուր ուսումնական փորձառություն կենտրոնացնում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա օրինակի, հատկանիշների և փրկագնող զորության վրա: Մենք օգնում ենք ուսանողներին սովորել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, ինչպես գրված է սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Մենք օգնում ենք ուսանողներին ինքնուրույն կատարել սովորելու իրենց դերը: Մենք ձգտում ենք հրավիրել Սուրբ Հոգուն՝ կատարելու Իր դերը յուրաքանչյուր ուսումնական փորձառության մեջ:

Սեմինարիայի ուսումնական ծրագիրը մանրակրկիտ մշակված է, որպեսզի դուք ունենաք նման որակի ուսումնական փորձառություն: Յուրաքանչյուր դաս կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի մասին սովորելու փորձառության վրա (քրիստոսակենտրոն), օգնում է ուսանողներին սովորել ավետարանը սուրբ գրություններից և մարգարեների խոսքերից (հիմնված սուրբ գրությունների վրա), և հնարավորություն է տալիս ուսանողներին կատարել իրենց դերը սովորելու փորձառության մեջ (սովորողի վրա կենտրոնացած): Նպատակի այս երեք կարևոր տարրերը համադրելով՝ մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն կատարել իր դերը ուսումնական փորձառության մեջ: Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում ասվում է, որ «Հոգին ճշմարիտ ուսուցիչն է և դարձի գալու ճշմարիտ աղբյուրը»: Միայն այն ժամանակ, երբ Հոգին ներկա է, կարող է իրականում տեղի ունենալ Փրկչի հանդեպ խորացող դարձը:

Նկար
Հոգու կողմից ուղղորդված ուսումնական փորձառության գծապատկեր

Այս գծապատկերը ցույց է տալիս Քրիստոսակենտրոն, սուրբ գրությունների վրա հիմնված և սովորողների վրա կենտրոնացած փորձառությունը, որը հրավիրում է Սուրբ Հոգուն կատարել Իր դերը: Դեղին գույնը ցույց է տալիս այն աստիճանը, որով սովորելու փորձառությունն ավելի լավ է հրավիրում Սուրբ Հոգին: Այս գծապատկերի կենտրոնում ցույց է տրված, երբ Հոգին ուղղորդում է ուսումնական փորձառությունը, և ուսանողները խորացնում են իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը: Ընդունելով սեմինարիայի ուսումնական ծրագիրը՝ մենք մեծացնում ենք հավանականությունը, որ ուսանողները սեմինարիայում հոգու կողմից ուղղորդված ուսումնական փորձառություն կունենան: Սեմինարիայի ուսումնական ծրագիրը նույնպես ուշադիր վերանայվել և համակարգվել է, որպեսզի օգնի ձեզ.

  • Ապահովել վարդապետության ճշգրտությունը:

  • Արտացոլել ոգեշնչված հեղինակի մտադրությունը։

  • Ունենալ հավասարակշռված մոտեցում Քրիստոսանման ուսմունքի մոդելավորման սկզբունքներին, որոնք առկա են Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկի մեջ:

  • Ուսանողներին տալ սովորելու փորձ՝ կիսվելու և ցուցադրելու իրենց սովորածը:

  • Օգտագործեք ուսուցման տարբեր եղանակներ:

Դասերը նախապատրաստելիս պետք է հաշվի առնել շատ կարևոր նկատառումներ: Ուսումնական ծրագրի ընդունումը կարող է ձեզ ուղղորդել թե ինչ և ինչպես սովորեցնել: Այն կարող է նաև օգնել ձեզ մնալ ամուր վարդապետական հիմքի վրա:

Ահա մի քանի եղանակներ, որոնցով կարող եք ընդունել ուսումնական ծրագիրը.

  • Ուշադիր կարդացեք դասի նպատակը: Սա ներկայացված է ընդհանուր փաստաթղթում և յուրաքանչյուր դասի ներածության վերջին նախադասության մեջ: Ամբողջ նյութը և վարժությունները համահունչ են այս նպատակին կամ ուսումնական արդյունքին:

  • Կարդացեք ամբողջ դասը: Մտածեք, թե ուսանողները ինչպես կկարդան ընտրված սուրբ գրությունները, ընդգծված ճշմարտությունները, մեջբերումները և վարժությունները ինչպես կհամապատասխանեն դասի նպատակին և կապահովեն Քրիստոսակենտրոն, սուրբ գրությունների վրա հիմնված և սովորողների վրա կենտրոնացած փորձառություն: Ուշադրություն դարձրեք դասի ավարտին մոտ գտնվող ուսումնական վարժությանը, որը ուսանողներին հնարավորություն է տալիս ցույց տալ դասի նպատակը:

  • Կարող եք պատասխանել հարցերին և կատարել վարժություններն այնպես, կարծես ուսանող լինեք: Սա կօգնի ձեզ սովորել Հոգով և մտնել դասարան՝ շենացած, բարձրացված և ավելի պատրաստված՝ ձեր ուսանողներին նմանատիպ փորձ տրամադրելու համար:

  • Ձգտեք հասկանալ և ուսուցանել ուսումնական ծրագրում գտնվող բոլոր տեսակի դասերը, նույնիսկ եթե դրանք ձեզ համար նորություն են: (Դասերի տեսակներից են՝ Սուրբ Գրությունների դասերը, Վարդապետության սերտման վարժությունների դասերը, գնահատեք ձեր գիտելիքները դասերը և կյանքի նախապատրաստման դասերը:) Այս ուսումնական փորձառություններից յուրաքանչյուրը եզակի ձևերով խորացնում է ուսանողների դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը:

Ընտրելով ընդունել այն, ինչ կա ուսումնական ծրագրում, կարող է հատկապես կարևոր լինել կյանքի նախապատրաստման դասերի ժամանակ: Այս դասերը կենտրոնանում են ուսանողների կյանքի համար մի շարք կարևոր թեմաների վրա: Դրանք մշակվել են Եկեղեցու տարբեր բաժինների և տվյալ առարկայի այլ փորձագետների օգնությամբ: Ուսուցիչներից ոմանք կարող են իրենց անհամապատասխան զգալ Կյանքի նախապատրաստման որոշ առարկաներ ուսուցանելու համար, բայց մտածեն, որ իրենք մեծ փորձ ունեն կյանքի նախապատրաստման այլ առարկաների համար: Երկու դեպքում էլ, խելամիտ կլինի, որ ուսուցիչները ընդունեն ուսումնական ծրագիրը, նախքան այն հարմարեցնելը: (Տես ստորև Եղբայր Ալվարեսի և քույր Սաթոյի իրավիճակի ուսումնասիրությունը։)

Ուսումնական ծրագիրը ընդունելու դեպքերի ուսումնասիրություն

Եղբայր Ալվարես. Ուսուցիչ, ով իրեն անհամապատասխան է զգում Կյանքի նախապատրաստման որոշակի դաս ուսուցանելու համար

Եղբայր Ալվարեսը նորադարձ է Եկեղեցում և չի ծառայել լիաժամկետ միսիայում: Նա իրեն անհամապատասխան է զգում միսիոներական նախապատրաստման դասն ուսուցանելու համար, քանի որ նա երբեք չի ծառայել միսիայում և մտածում էր բաց թողնել Կյանքի նախապատրաստման դասերի միսիոներական նախապատրաստություն բաժինը: Սակայն, երբ նա սկսում է կարդալ դասերը, նա նկատում է, որ դրանք կենտրոնանում են Քրիստոսի վրա՝ որպես Նրա ավետարանով կիսվելու կատարյալ օրինակ և չեն հիմնվում իր սեփական փորձառությունների վրա: Դրանք ներառում են խորաթափանց սուրբ գրություններ և հետաքրքիր վարժություններ՝ օգնելու իր ուսանողներին պատրաստվել ծառայելու Տիրոջ համար որպես միսիոներ: Նա գիտակցում է, որ ուսումնական ծրագրի դասերը կարող են օգնել իր ուսանողներին մեծ փորձ ձեռք բերել՝ չնայած միսիոներական պատրաստության հետ կապված իր անփորձությանը:

Քույր Սաթո. Կյանքի նախապատրաստման որոշակի առարկայի մեծ փորձ ունեցող ուսուցիչ

Քույր Սաթոն պատրաստվում է ուսուցանել Կյանքի նախապատրաստման մի դաս՝ ֆինանսների կառավարման մասին: Նա ֆինանսների պրոֆեսիոնալ պլանավորող է և ոգևորված է կիսվելու իր գիտելիքներով և փորձով իր սեմինարիայի դասարանի հետ: Երբ նա աղոթքով ուսումնասիրում է ուսումնական ծրագիրը, գիտակցում է, որ նյութը պարզ է և կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի և սուրբ գրությունների վրա։ Նա որոշում է, որ դասի ուսուցումը, ինչպես նշված է ուսումնական ծրագրում, կօգնի իր ուսանողներին ամրապնդել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս և կուսուցանի հիմնական ֆինանսական սկզբունքներ, որոնք համապատասխանում են իրենց կյանքի տվյալ փուլին: Ավելի առաջադեմ ֆինանսական սկզբունքներ ուսուցանելու պատրաստվելու փոխարեն Քույր Սաթոն որոշում է սերտորեն հետևել ուսումնական ծրագրի դասին:

Հարմարեցնել ուսումնական ծրագիրը

Որպես սեմինարիայի ուսուցիչ՝ դուք արտոնություն ունեք օգնելու ձեր ուսանողներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը: Ձեր ուսանողների հետ կանոնավոր շփվելու միջոցով դուք լավ կճանաչեք և կսիրեք նրանց: Ձեր ուսանողներին ճանաչելն ու սիրելը կբարձրացնի Սուրբ Հոգուց ոգեշնչում ստանալու ձեր կարողությունը այն մասին, թե երբ և ինչպես հարմարեցումներ կատարել ուսումնական ծրագրում: Երբ դուք դասեր եք պատրաստում, օգտագործելով ուսումնական ծրագիրը, սկսեք ձեր նախապատրաստությունը աղոթքով: Երկնային Հայրը կոգեշնչի ձեզ Սուրբ Հոգու միջոցով, թե ինչպիսի հարմարեցումներ, եթե այդպիսիք կան, դուք կարող եք կատարել դասի նյութի մեջ՝ ավելի լավ բավարարելու ձեր ուսանողների կարիքներն ու կարողությունները:

Դասը հարմարեցնելու պատճառները ներառում են.

  • Օգնել ուսանողներին իրենց ընթացիկ խնդիրների և հարցերի դեպքում: (Տես եղբայր Ջոնսի իրավիճակի ուսումնասիրությունը։)

  • Համապատասխան դարձնել դասի մի մասը՝ հիմնվելով ձեր ուսանողների կարիքների, կարողությունների, մշակույթի կամ առկա ռեսուրսների վրա: (Տես քույր Դյուբի և եղբայր Ռեյեսի և քույր Ռոդրիգեսի իրավիճակի ուսումնասիրությունը։)

  • Օգտագործել եկեղեցու ղեկավարների վերջին հայտարարությունները, ցուցումները կամ աղբյուրներն: (Տես քույր Շմիդտի իրավիճակի ուսումնասիրությունը։)

  • Ավելի լավ տարբերակ գտնել դասի տվյալ հատվածն ուսուցանելու համար: Օրինակներից են․ հարմարեցնել առարկայական դասն այնպես, որ ուսանողների մտքերն ու սրտերը պատրաստ լինեն ուսուցանվելուն, կամ հրավիրել ուսանողներին դերախաղ կատարել սուրբ գրություններից՝ տեսանյութ դիտելու փոխարեն, որը պատկերում է նույն իրադարձությունը: (Տես եղբայր Լիի իրավիճակի ուսումնասիրությունը։)

Նախքան ուսումնական ծրագրի հարմարեցումը, մտածեք հետևյալ հարցերի մասին.

  • Արդյո՞ք իմ հարմարեցումը դեռևս տալիս է այն ուսումնական փորձառությունը, որը կենտրոնացած է Քրիստոսի վրա, հիմնված է սուրբ գրությունների վրա և կենտրոնացած է սովորողի վրա:

  • Արդյո՞ք իմ հարմարեցումը ներդաշնակ է Սուրբ Հոգու հուշումներին և Քրիստոսանման ուսմունքի սկզբունքներին, որոնք գտնվում են Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում:

  • Արդյո՞ք հարմարեցումն արտացոլում է ոգեշնչված հեղինակի մտադրությունը:

  • Արդյո՞ք հարմարեցումը կենտրոնանում է դարձի գալու սկզբունքների վրա:

  • Ես հասկանու՞մ եմ, թե ինչպես կարող են իմ հարմարեցումներն ազդել ուսանողների ապագա դասերի և գնահատման փորձի վրա:

Ուսումնական ծրագրի հարմարեցման դեպքերի ուսումնասիրություն

Եղբայր Ջոնս. Դասի հարմարեցում, որը հիմնված է ընթացիկ և ժամանակավրեպ խնդիրների վրա

Եղբայր Ջոնսը ջանասիրաբար պատրաստվում էր գերագույն համաժողովի շաբաթավերջին նախորդող ուրբաթ օրը՝ ուսուցանելու Սուրբ Գրությունների դասընթացի դասը գալիք երկուշաբթի օրվա համար: Ի զարմանս իրեն, նա լսեց, որ մարգարեն հայտարարեց, որ նոր տաճար է կառուցվելու այն տարածքում, որտեղ նա ուսուցանում է: Նա գիտի, որ ուսանողները գալու են դասարան և հուզված խոսելու են տաճարի մասին, և որ շատերը հարցեր կունենան դրա վերաբերյալ:

Եղբայր Ջոնսը Սուրբ Հոգուց հուշում է ստանում, որ պետք է ավելի դանդաղ առաջ գնա և երկուշաբթի ուսուցանի Տաճարային պատրաստության դասերից մեկը ուսումնական ծրագրի Կյանքի նախապատրաստություն բաժնից, այլ ոչ թե Սուրբ Գրությունների դասընթացի դասից:

Եղբայր Ռեյես. Վարժության հարմարեցում՝ հիմնված ուսանողների կարողությունների վրա

Դասն ուսումնասիրելիս եղբայր Ռեյեսը նկատում է, որ դասը մեծապես հիմնված է ուսանողների քննարկման ձևաչափի վրա: Եղբայր Ռեյեսը նկատում է, որ իր ուսանողները հաճախ լուռ են և այնքան էլ լավ չեն արձագանքում քննարկումներին: Այնուամենայնիվ, նրաց դուր է գալիս գրել իրենց օրագրերում: Քննարկումը վարելու փոխարեն, նա որոշում է գրատախտակին գրել ուսումնական ծրագրից երկու հարց և հրավիրում է ուսանողներին գրել իրենց պատասխանները: Նա ցանկանում է, որ պատրաստակամ ուսանողները կիսվեն իրենց գրածով:

Քույր Ռոդրիգես. Դասի հարմարեցում՝ հիմնված տեղական մշակույթի վրա

Քույր Ռոդրիգեսը պատրաստվում է դասավանդել մի դաս, որը ներառում է սուրբ գրությունների հղումներ Մարիամի՝ Հիսուսի մոր մասին: Այն քաղաքում, որտեղ ապրում է քույր Ռոդրիգեսը, կա Մարիամի մասին ուժեղ զգացմունքների և տարբեր համոզմունքների մշակույթ: Շատերը նույնիսկ երկրպագում են Մարիամին՝ Հիսուս Քրիստոսի մոր դերի շնորհիվ: Երբ քույր Ռոդրիգեսը ուսումնասիրում է դասը ուսումնական ծրագրից, նա փնտրում է համապատասխան հատված՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե սուրբ գրությունները և Եկեղեցու ղեկավարները ինչ են ուսուցանել Մարիամի մասին: Նա որոշում է հարմարեցնել դասը՝ ավելացնելով հետևյալ երկու հարցերը ուսումնական ծրագրում ներառվածին:

«Ի՞նչ է Ալմա 7․10 օգնում մեզ հասկանալ Մարիամի մասին: Մինչ մենք հարգում ու սիրում ենք Մարիամին և սուրբ գրությունների մյուս հավատարիմ աշակերտներին, Ալմա 7.11–13-ը ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, թե մենք ինչու ենք երկրպագում միայն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին»:

Քույր Դյուբ. Դասի հարմարեցում՝ հիմնված հասանելի նյութերի վրա

Երբ քույր Դյուբը դաս է պատրաստում, նա նկատում է, որ հրավերներից մեկն այն է, որ ուսանողները փնտրեն իրենց նախնիներին FamilySearch.org կայքում: Նա գիտի, որ իր ուսանողների մեծ մասը ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի: Նա իմաստուն կերպով հարմարեցնում է հրավերը, որպեսզի ուսանողները սկսեն լրացնել ընտանեկան խմբի թղթային թերթիկները և խոսել իրենց ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուի հետ՝ իմանալու, թե ինչպես կարող են ուսումնասիրել ընտանիքների մյուս անունները:

Քույր Շմիդտ. Դասը հարմարեցնել՝ Եկեղեցու ղեկավարների ավելի նոր հայտարարություններն օգտագործելու համար

Իր դասի նախապատրաստման ընթացքում քույր Շմիդտը կարդում է մի դաս, որը նա պատրաստվում է ուսուցանել հաջորդ օրը: Դասի ընթացքում Եկեղեցու ղեկավարի հայտարարությունն ընթերցելիս նա հիշում է ավելի վերջերս ասված մի հայտարարություն, որը կարող էր իրականացնել նույն նպատակը: Նա վերջերս ուսումնասիրել էր այդ ելույթը իր անձնական ուսումնասիրության մեջ, և այն թարմ է նրա մտքում: Նա որոշում է իր դասի մեջ օգտագործել ավելի նոր ասված հայտարարությունը ուսումնական ծրագրի փոխարեն:

Եղբայր Լի-Ուսումնական վարժության հարմարեցում նպատակն ավելի լավ իրականացնելու համար

Երբ եղբայր Լին պատրաստվում է ուսուցանել դասը ուսումնական ծրագրից, նա կարդում է ֆուտբոլի մի գնդակ դասարան բերելու առաջարկ: Նա նկատում է, որ առարկայական դասի նպատակն է օգնել ուսանողներին տեսնել, որ ֆուտբոլի գնդակի արժեքի վրա կարելի է ազդել՝ ավելին իմանալով դրա պատմության մասին:

Ցանկանալով իրականացնել այս նպատակը իր ուսանողների համար ամենաարդյունավետ ձևով, նա մի րոպե մտածում է, թե ինչ առարկա կարող է բերել դասին, որը մեծապես առնչվում է իր ուսանողներին: Նա որոշում է հարմարեցնել դասը՝ մի պարզ վզնոց բերելով դասարան։ Երբ ուսանողները կասեն, թե իրենց կարծիքով, ինչ արժե վզնոցը, նա կպատմի, թե ով է պատրաստել վզնոցը և դրա պատմության իմացությունն ինչու է այն շատ ավելի արժեքավոր դարձնում իր համար, քան այլապես կարող էր լինել:

Ընդունելու և հարմարեցնելու առաջարկներ

Թեպետ ուսումնական ծրագրի ցանկացած նյութ կարող է հարմարեցվել, հետևյալ գծապատկերը ցույց է տալիս մի շարք, թե ինչպես դասի տարբեր մասերը կարող են ավելի համապատասխան լինել, քան մյուսները:

Օրինակ, դասի նպատակը, հատվածների համատեքստը կամ թավատառ ճշմարտությունը կարող են ավելի քիչ տեղին լինել հարմարեցնելու համար, քան այն, թե ինչպես է դասը սկսվում կամ ինչպիսի օրինակներով կարող է ուսուցիչը կիսվել թավատառ ճշմարտության մասին: Ձախ կողմին մոտ գտնվող նյութերը կարող են ավելի հաճախ ընդունվել, մինչդեռ աջ կողմի նյութերը կարող են ավելի հաճախ հարմարվել: Հիշեք, որ դրանք առաջարկություններ են: Ուսուցիչներից չի ակնկալվում, որ ամեն ինչ հարմարեցնեն աջ կողմում, ինչպես որ նրանցից չի ակնկալվում ամեն ինչ ընդունել ձախ կողմում:

Նկար
Ինչպես կարող է ուսուցիչը հարմարեցնել ուսումնական ծրագրի գծապատկերը

Եզրափակում

Երկնային Հայրը կառաջնորդի ձեզ Սուրբ Հոգու միջոցով, երբ դուք աղոթքով ուսումնասիրեք Նրա խոսքը և դասեր պատրաստեք Նրա որդիներին և դուստրերին օրհնելու համար: Նա կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես ընդունել այն, ինչ նախատեսված է ուսումնական ծրագրում և երբ հարմարեցումներ կատարել՝ ձեր ուսանողներին ավելի լավ օգնելու համար:

Տպել