«Գնահատումներ. Ուսուցում», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2025)
Գնահատումներ. Ուսուցում
Նախաբան
Գնահատումը ուսումնառության գործընթացի կարևոր մասն է: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ուսումնառության գործընթացում շեշտել է ստուգարքների տեսքով գնահատման կարևորությունը:
Պարբերական ստուգարքները բացարձակ կարևոր են ուսման համար: Արդյունավետ ստուգարքն օգնում է մեր իմացածը համեմատել նրա հետ, ինչ մենք պետք է իմանանք որոշակի առարկայի մասին: Այն նաև ապահովում է մի չափորոշիչ, որի միջոցով մենք կարող ենք գնահատել մեր գիտելիքը և զարգացումը (Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ դրանով մենք նրանց կստուգենք», Լիահոնա, նոյեմբեր 2020, 8):
Սեմինարիայում գնահատումն իրականացնում է նույն նպատակը, ինչ թեստերը ուսումնառության մեջ: Գնահատումը կարող է օգնել ուսանողներին ցույց տալ իրենց հոգևոր գիտելիքները, հասկացողությունը և նվիրվածությունը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս տեսակի ձևավորող գնահատումները կարող են օգնել ուսանողներին ավելի իրազեկ դառնալ, թե ինչ են սովորում և ինչպես են աճում:
Իրենց ուսումնառության և աճի ճանաչումը կարող է արդյունավետ և խթանող փորձառություն լինել ուսանողների համար: Սա նման է այն բանին, երբ մրցակցային վազորդը տեսնում է իր ժամանակը վայրկյանաչափի վրա կամ երբ փոքր երեխան տեսնում է իր աճը հասակի աղյուսակում: Ուսանողները հաճախ չեն գիտակցում, թե իրենք ինչպես են աճում՝ առանց իրենց ուսումը գնահատելու կանոնավոր հնարավորությունների: Նույնիսկ հնարավորությունները՝ տեսնելու, որ իրենք առաջընթաց չեն գրանցել կամ անգամ հետընթաց են ունեցել իրենց աճի մեջ, կարող են արժեքավոր ուսումնական փորձառություն լինել: Կանոնավոր գնահատումները կարող են ավելի շատ անձնական հայտնություններ հրավիրել նրանց կյանք և օգնել ուսանողներին ծրագրեր կազմել ապագա աճի և ուսումնառության համար: Սեմինարիայի ուսումնական ծրագրում գնահատման վարժությունների որոշ օրինակներ ներառում են Գնահատեք ձեր գիտելիքները դասերը և վարդապետության սերտման վարժանքները: Այս դասընթացը կենտրոնանալու է գնահատման վարժությունների վրա, որոնք ներկայացված են Գնահատեք ձեր գիտելիքները դասերում:
Գնահատեք ձեր գիտելիքները դասեր
Սեմինարիայի ուսումնական ծրագրում դուք պարբերաբար կգտնեք Գնահատեք ձեր գիտելիքները դասերը: Այս դասերը նախատեսված են անցկացնել մոտավորապես չորսից վեց շաբաթը մեկ և ուսանողներին հնարավորություն են տալիս ինքնուրույն գնահատելու իրենց ուսումնառության արդյունքները դասընթացի մակարդակում: Դասընթացի մակարդակի ուսումնառության այս արդյունքները օգնում են ուսանողներին.
-
Բացատրել վարդապետությունը, որն իրենք սովորել են:
-
Մտածել իրենց զգացմունքների, վերաբերմունքի և ցանկությունների մասին՝ կապված Երկնային Հոր ծրագրի և Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ:
-
Վերանայել ծրագրերը կամ նպատակները, որոնց վրա նրանք աշխատում են, որպեսզի կիրառեն իրենց սովորածը և խորացնեն իրենց աշակերտությունը Հիսուս Քրիստոսին:
Օգտակար կլինի ժամանակ հատկացնել՝ ուսումնասիրելու Գնահատեք ձեր գիտելիքների մեկ կամ մի քանի դասերը՝ դրանց ծանոթանալու համար: Երբ վերանայում եք մեկ-երկու դաս, նկատեք, որ յուրաքանչյուր դաս սկսվում է ընդհանուր ձևով՝ ուսանողներին հնարավորություն տալով կիսվել այն ամենով, ինչ վերջերս սովորել են սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունից անհատապես, իրենց ընտանիքի հետ, Եկեղեցու ժողովներում կամ սեմինարիայում։ Այնուհետև նայեք գնահատման վարժություններից յուրաքանչյուրին՝ Գնահատեք ձեր գիտելիքները դասում: Հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է յուրաքանչյուր գնահատման վարժությանը՝
-
Նախորդում մի վերնագիր, որը նշում է ուսումնառության արդյունքը դասընթացի մակարդակում:
-
Ինչպես է այն անդրադառնում է ուսումնական ծրագրի նախորդ դասերից սովորելու փորձառությանը:
-
Ուսանողներին հնարավորություն է տալիս անել ինչ-որ բան՝ ցույց տալու իրենց ուսումնառությունը:
Կարևոր է հիշել, որ ուսանողի ուսումնառությունը կարելի է արագացնել, երբ ուսանողները հստակորեն հասկանում են, թե ինչպիսին է ուսումնական վարժության արդյունքը և նրանց հնարավորություն է տրվում ցուցադրելու իրենց սովորածը: Հետևյալ համանմանությունը կարող է օգնել լուսաբանել դա: Եթե երիտասարդը սովորում է աղեղով նետ արձակել, ապա նրան պետք է հստակ թիրախ՝ նշան բռնելու համար, ինչպես նաև ուսուցում, թե ինչպես տեղադրել նետը, բռնել աղեղը, նշան բռնել և արձակել: Եթե նրան երբեք հնարավորություն չտրվի փորձել արձակել նետը, նա երբեք չի իմանա՝ արդյո՞ք սովորել է անել դա։ Միայն նետն արձակելիս է նա հստակ տեսնում՝ դիպել է թիրախին, թե ոչ։ Նույնը ճշմարիտ է ավետարանի ուսումնական փորձառության դեպքում: Ուսանողները ուսուցման և օգնության կարիք ունեն, բայց նրանց անհրաժեշտ է նաև հնարավորություն՝ ցուցադրելու իրենց սովորածը: Այն, թե ինչպես են ուսանողները ցուցադրում իրենց սովորածը, պետք է հստակորեն կապված լինի արդյունքի հետ: Ուսումնական ծրագրի յուրաքանչյուր ուսումնական փորձառություն նախագծված է հենց դա նկատի ունենալով, սակայն, դա ավելի ցայտուն կերպով դրսևորվում է Գնահատեք ձեր գիտելիքները դասերում: Ուսանողների հետ կիսվեք այս դասերից յուրաքանչյուրի ուսումնական արդյունքներով:
Ուսուցիչները և դասընկերները կարող են միջոց լինել, որը կօգնի ուսանողներին ավելի հստակ ճանաչել իրենց սովորածը: Դուք՝ որպես ուսուցիչ, կարող եք հետադարձ կապ տրամադրել այն առաջընթացի վերաբերյալ, որը նրանք ունենում են կամ որին դժվարանում են հասնել: Կարող եք մտքեր փոխանակել կամ որևէ փորձառությամբ կիսվել ձեր սեփական կյանքից: Հիշեք, որ չպետք է ակնկալեք, որ ուսանողները ձեզ կամ իրենց դասընկերներին հաղորդեն իրենց նպատակների ու ծրագրերի մասին: Այդ նպատակներից ու ծրագրերից մի քանիսը կարող են լինել խիստ անձնական: Կարող են լինել դեպքեր, երբ ուսանողը իրեն հարմարավետ է զգում՝ կիսվելով ձեզ հետ իր ծրագրերով կամ նպատակներով: Խորհրդակցեք ուսանողների հետ, երբ անհրաժեշտ է: Կարող են լինել նաև այլ դեպքեր, երբ ուսանողին պետք է ուղարկել ծնողների, եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի մոտ:
Գնահատեք ձեր գիտելիքները դասերի որոշ վարժություններ նախատեսված են, որպեսզի ուսանողները իրենց մտքերով և փորձառությամբ կիսվեն դասընկերների հետ, մինչդեռ մյուս վարժություններն ավելի անձնական են: Օրինակ՝ երբ ուսանողները բացատրում են վարդապետությունը, սա կարող է լավ ժամանակ լինել, որպեսզի ուսանողները միասին աշխատեն՝ բացատրելու կամ դերախաղի համար: Երբ ուսանողները գնահատում են իրենց զգացմունքները, վերաբերմունքը և ցանկությունները, դա կարող է ավելի հարմար վարժություն լինել անձնական անդրադարձի համար:
Ամենակարևորը, երբ դուք ուսուցանում եք այս դասերը, հրավիրեք ուսանողներին օգնություն և առաջնորդություն փնտրել իրենց Երկնային Հորից՝ Սուրբ Հոգու միջոցով: Չկա ավելի լավ ուղեկից, քան Սուրբ Հոգին, որը կօգնի ուսանողներին հստակ տեսնել, թե նրանք ինչպես են սովորում և աճում դեպի Երկնային Հայրը տանող ճանապարհին: Ուսանողներին կանոնավոր հնարավորություններ ընձեռեք՝ փնտրելու Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի գնահատեն իրենց գիտելիքներն ու աճը՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:
Դասընթացի կրեդիտ՝ գնահատման համար
Դասընթացի ստուգարքային միավորներ ստանալու համար ուսանողները դասընթացի յուրաքանչյուր կիսամյակում պետք է մասնակցած լինեն առնվազն մեկ Գնահատեք ձեր գիտելիքները դասին:
Եթե կիսամյակի ընթացքում ուսանողները չեն մասնակցում Գնահատեք ձեր գիտելիքները ոչ մի դասի, դուք պետք է նրանց տրամադրեք Գնահատեք ձեր գիտելիքները համապատասխան դասը, որը գտնվում է սեմինարիայի ուսուցիչների ձեռնարկի հավելվածում: «Գնահատեք ձեր գիտելիքները. Մաս 1»-ը կարող է տրվել ուսանողներին՝ դասընթացի առաջին կիսամյակի գնահատման համար: «Գնահատեք ձեր գիտելիքները. Մաս 2»-ը կարող է տրվել ուսանողներին՝ դասընթացի երկրորդ կեսի գնահատման համար: Առաջարկեք նրանց գրանցել իրենց պատասխանները գնահատման յուրաքանչյուր վարժության համար։ Խրախուսեք նրանց նաև կիսվել իրենց պատասխաններով, որոնք այնքան էլ անձնական չեն ծնողի, եղբոր կամ քրոջ կամ Եկեղեցու ղեկավարի հետ կիսվելու համար: Ուսանողների համար կիսվելու այս հնարավորությունը կարող է թույլ տալ Սուրբ Հոգուն ուսուցանել և վկայել նրանց ավետարանի ճշմարտությունների մասին և հրավիրել նրանց լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց Քրիստոսակենտրոն աշակերտության մեջ: Երբ նրանք վերադարձնեն այն ձեզ, դուք կարող եք նաև հրավիրել նրանց կիսվել մեկ կամ երկու պատասխաններով, եթե դրանք խիստ անձնական չեն:
Հարմարեցրեք Գնահատեք ձեր գիտելիքները դասերը
Երբեմն գոցե անհրաժեշտ լինի հարմարեցնել Գնահատեք ձեր գիտելիքները դասերը: Դպրոցական ժամանակացույցի պատճառով ուսանողները գուցե չեն ուսումնասիրել դասը, որին առնչվում է Գնահատեք ձեր գիտելիքները դասը: Կարող են նաև լինել դեպքեր, երբ որևէ ճշմարտություն հատկապես կարևոր է ուսանողների համար, բայց դրան անդրադարձ չի արվել Գնահատեք ձեր գիտելիքները դասում: Այդպիսի դեպքերում գուցե դուք որոշեք փոխարինել Գնահատեք ձեր գիտելիքները դասի վարժություններից մեկը որևէ վարժությունով, որը դուք եք ստեղծել՝ օգնելու ուսանողներին գնահատել այդ թեմայի ըմբռնումը կամ իրենց առաջընթացը դրա վերաբերյալ:
Հետևյալ քայլերը կարող են օգնել ձեզ ստեղծել արդյունավետ գնահատման վարժություն:
-
Քայլ 1. Սկսեք՝ բացահայտելով այն դասի նպատակը, որը կցանկանայիք գնահատել:
Յուրաքանչյուր դասի նպատակը նշված է այդ դասի ներածական պարբերության վերջին նախադասության մեջ և շաբաթվա ընդհանուր փաստաթղթում:
-
Քայլ 2. Մտածեք, թե ինչ կարող են անել ուսանողները, որպեսզի գնահատեն իրենց աճը և գիտելիքները այդ դասի նպատակի համար: Օրինակները կարող են ընդգրկել հետևյալը.
-
Հասկացողություն. Ուսանողները կարող են բանավոր կամ գրավոր ուսուցանել և բացատրել որևէ վարդապետական հասկացողություն: Սա կարող է իրականացվել տարբեր ձևերով, օրինակ՝ ի պատասխան սցենարի կամ օրագրի հուշման:
-
Զգացմունքներ, վերաբերմունք կամ ցանկություններ. Ուսանողները Գուցե նախորդ դասին ուսանողներին առաջարկել եք գնահատել իրենց զգացմունքները, վերաբերմունքը կամ ցանկությունները օրագրի գրառման, հարցման կամ այլ եղանակով: Եթե այո, ապա ուսանողներին կարող եք առաջարկել կրկին ավարտել այդ աշխատանքը: Այնուհետև, նրանք կարող են համեմատել նախորդ դասի իրենց պատասխանները Գնահատեք ձեր գիտելիքները դասի ընթացքում տված իրենց պատասխանների հետ:
-
Կիրառում. Ուսանողները կարող են վերանայել, թե իրենք ինչ են տպավորվել անել կամ վերանայել ծրագիրը, որը նրանք ստեղծել են՝ որպես դասի մաս: Այնուհետև նրանք կարող են մտածել, թե ինչպես են իրականացրել ծրագիրը: Մի քանի պատրաստակամ ուսանողներ կարող են կիսվել իրենց փորձառություններով, եթե դրանք խիստ անձնական չեն: Նրանք կարող են նույնիսկ ցուցադրել իրենց կատարածը, օրինակ՝ FamilySearch Family Tree հավելվածի կամ սուրբ գրությունների ուսումնասիրության հմտության օգտագործումը:
-
Փորձեք միջոցներ գտնել՝ վարժությունները բովանդակալից և հաճելի դարձնելու համար: Նաև շատ ժամանակ տրամադրեք ուսանողներին՝ մտածելու և իրենց աճը գնահատելու համար: Վարժությունները չպետք է ստիպեն ուսանողներին համեմատել իրենց աճը այլ մարդկանց հետ, այլ օգնեն նրանց գնահատել իրենց սեփական փորձառությունը: Որոշ ուսանողներ գուցե հիասթափվեն իրենց ընթացիկ աճից: Ուսանողները պետք է հասկանան, որ այս գնահատականները չպետք է դիտարկվեն որպես վերջնական: Ավելի շուտ, ուսանողներին միշտ պետք է խրախուսել մտածել, թե որը կարող է լինել նրանց ուսման կամ աճի հաջորդ քայլը, և նրանք ինչպես կարող են դիմել Տիրոջը՝ օգնության համար:
Նշում. Սեմինարիայի ուսուցիչները կարող են կատարելագործել Գնահատեք ձեր գիտելիքների առաջիկա դասերը՝ ներառելով գնահատման վարժությունները՝ կապված Կյանքի նախապատրաստման անվանակարգերի հետ, որոնք ուսանողները վերջերս սովորել են սեմինարիայում: Նրանք կարող են կամ ավելացնել այս վարժությունները Գնահատեք ձեր գիտելիքները դասերին կամ փոխարինել առկա գնահատումները: Կյանքի նախապատրաստման դասերի յուրաքանչյուր անվանակարգի համար առաջարկվող գնահատումները կարող եք գտնել սեմինարիայի ուսուցիչների ձեռնարկի հավելվածում:
Եզրափակում
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խրախուսել է ուսուցիչներին, որ «ուսանողը տարա չէ, որը պետք է լցնել․ ուսանողը կրակ է, որ պետք է բոցավառել» (“Angels and Astonishment,” Church Educational System training broadcast, June 12, 2019)։ Հնարավորությունները, որոնք ուսանողներն ունեն՝ որպես սեմինարիայի գնահատման վարժության մաս, կարևոր միջոց է ուսանողներին ուսման մեջ ոգևորելու և առաջ մղելու համար: Դրանք կարող են խորացնել դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը դարձի գալու ուսանողների ցանկությունը: Ուսանողներին հնարավորություն տալով՝ բացատրել վարդապետությունը, խորհել իրենց զգացմունքների, վերաբերմունքի և ցանկությունների շուրջ և վերանայել ծրագրերը կամ նպատակները, որոնց վրա նրանք աշխատում են, կօգնեն նրանց Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու իրենց ջանքերում: