Ուսումնական ծրագրի ուսուցում
Կյանքի նախապատրաստության դասեր․ ուսուցում


«Կյանքի նախապատրաստության դասեր․ ուսուցում», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2025)

երիտասարդ կանայք ուսումնասիրում են սուրբ գրությունները

Կյանքի նախապատրաստության դասեր․ ուսուցում

Ծանոթություն

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը երիտասարդներին օրհնելու ջանքերի համար ուսուցիչներին գովելուց հետո ասաց. «Բայց [մեր ուսանողներին] ավելին է պետք: Սեմինարիայի խիստ մեծ թվով ավարտողներ չեն որոկավորվում միսիոներական դաշտ մտնելու համար: Խիստ մեծ թվով հավատարիմ ուսանողներ երբեք չեն ստանում տաճարային արարողությունների օրհնությունները: Այդ ողբերգությունների քանակը նրանց մեջ կմեծանա, եթե մենք չփոխվենք» (“We Must Raise Our Sights” [CES Conference, Aug. 14, 2001], Gospel Library)։

Ավելի քան 20 տարի է, ինչ նախագահ Այրինգն արել է այդ հայտարարությունը: Մեր երիտասարդները բախվում են ավելի մեծ մարտահրավերների և հակառակության՝ ոչ միայն իրենց հավատքի մեջ, այլ նաև իրենց կյանքի այլ ոլորտներում: Կյանքի նախապատրաստության դասերը նախատեսված են այս սերնդի երիտասարդների կարիքները հոգալու համար: Կյանքի նախապատրաստության այս դասերը ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել Փրկչի ուսմունքները հետևյալ դեպքերում․

  • Կառավարել դժվարին հարցերը և դժվարին կյանքի հանգամանքները:

  • Դառնալ ինքնապահով՝ ապահովելու իրենց և ընտանիքներին:

  • Դառնալ ֆիզիկապես և էմոցիոնալ ավելի առողջ:

  • Զարգացնել ուսման մեջ հաջողության հասնելու հմտություններ:

  • Կազմել ծրագրեր՝ ապագա կրթությանը և աշխատանքին նախապատրաստվելու համար:

  • Պատրաստվել միսիոներական և Եկեղեցու ծառայությանը:

  • Պատրաստվել տաճարում ուխտեր կապելու և պահելու համար:

Այս դասերը կօգնեն լուծել այն մարտահրավերները, որոնց բախվում են երիտասարդները Քրիստոսակենտրոն, սուրբ գրությունների վրա հիմնված և սովորողների վրա կենտրոնացած ձևով, որն առաջնորդվում է Հոգու կողմից: Սուրբ Գրությունների դասընթացի դասերի հետ մեկտեղ Կյանքի նախապատրաստության դասերը կօգնեն խորացնել ուսանողների դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը:

Կյանքի նախապատրաստության դասերը և նպատակը

Այս դասընթացի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել, թե ինչպես են կյանքի նախապատրաստության դասերը նախագծված՝ Ս&Ի նպատակն իրականացնելու համար այնպես, ինչպես Սուրբ Գրությունների դասընթացի դասերը: Կյանքի նախապատրաստության յուրաքանչյուր դաս գրվել է Ս&Ի նպատակի «Ուսուցանել» պարբերության հետևյալ չափանիշների համաձայն.

Մենք յուրաքանչյուր ուսումնական փորձառություն կենտրոնացնում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա օրինակի, հատկանիշների և փրկագնող զորության վրա: Մենք օգնում ենք ուսանողներին սովորել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, ինչպես գրված է սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Մենք օգնում ենք ուսանողներին ինքնուրույն կատարել սովորելու իրենց դերը: Մենք ձգտում ենք հրավիրել Սուրբ Հոգուն՝ կատարելու Իր դերը յուրաքանչյուր ուսումնական փորձառության մեջ:

Կյանքի նախապատրաստության դասերը օգնում են իրականացնել Ս&Ի նպատակը

Սահմանել

Երբ պատրաստեք դասերը, ներառյալ կյանքի նախապատրաստության դասերը, օգտակար կլինի փնտրել, թե ինչպես է դասը կատարում «Ուսուցանել» պարբերության նախադասություններից յուրաքանչյուրի նպատակը:

Մոդել

Ստորև բերված են 2025 թվականի կյանքի նախապատրաստության դասերից երկու ընտրություն: Առաջինը ֆիզիկական և էմոցիոնալ առողջության դասն է՝ «Զարգացնել առողջ մտածելակերպի օրինաչափությունները» վերնագրով։ Երկրորդը «Հաջողություն դպրոցում» դասն է՝ «Բացահայտեք ձեր ուժերն ու կարողությունները» վերնագրով: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են այս ուսումնական վարժությունները, որոնք կենտրոնանում են շատ տարբեր թեմաների վրա, նախագծված Ս&Ի նպատակն իրականացնելու համար:

Դաս 186. Զարգացնել առողջ մտածելակերպի օրինաչափությունները

Քրիստոսակենտրոն. Ահա մի քանի օրինակներ այս դասից, որոնք օգնում են ուսուցման փորձառությունը կենտրոնացնել Հիսուս Քրիստոսի վրա: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են այս դեպքերում ուսանողներին խնդրում փնտրել Փրկչի օգնությունը և սովորել Նրա օրինակից և ուսմունքներից:

  • Դուք կարող եք կիսվել ուսանողների հետ, որ նրանք վարժվելու են հրավիրել Փրկչի օգնությունը՝ ուղղելու ոչ պատշաճ կամ անառողջ մտքերը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում մեր մտքերում նայել Փրկչին: (Որոշ օրինակներ ներառում են հետևյալը. խորհել, թե ինչպես Փրկիչը կարող է գործել մեր առջև ծառացած իրավիճակներում, փնտրել, թե ինչպես Նրա ուսմունքները կարող են կիրառվել այդ իրավիճակում և հիշել Նրա սերը:)

Սուրբ գրությունների վրա հիմնված. Ահա մի քանի օրինակներ այս դասից, որոնք օգնում են ուսանողներին սովորել սուրբ գրություններից և մարգարեների խոսքերից: Ուշադրություն դարձրեք, որ ուսանողներին հնարավորություն է տրվում ուսումնասիրել սուրբ գրությունները, և որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը կարող են օգնել ուսանողներին հասկանալ այս հատվածը:

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6․36 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է Տերը հրավիրում մեզ անել։

  • Խոսելով այս հատվածի մասին՝ նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Մեր ուշադրությունը պետք է գամված լինի Փրկչի ու Նրա ավետարանի վրա։ Մտավոր առումով հեշտ չէ՝ ձգտել նայել Նրան բոլոր մտքերում։ Բայց երբ դա անում ենք, մեր կասկածներն ու վախերը ցրվում են» (Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 41)։

Սովորողի վրա կենտրոնացած. Ահա մի քանի օրինակներ այս դասից, որոնք օգնում են ուսանողներին ինքնուրույն կատարել սովորելու իրենց դերը: Ուշադրություն դարձրեք, որ ուսանողներին առաջարկվում է ճանաչել իրենց անձնական կարիքները՝ խրախուսելով նրանց ներգրավվել ուսումնական փորձառության մեջ: Ուսանողները նաև հրավիրվում են կիսվելու իրենց սեփական, առանձնահատուկ մտքերով և գաղափարներով:

  • Հրավիրեք ուսանողներին խորհել, թե որքան հաճախ են նրանք ուշադրություն դարձնում իրենց մտածողության օրինաչափություններին և արդյոք այդ օրինաչափությունները հակված են լինելու օգտակար կամ ճշգրիտ:

  • Ի՞նչն է տպավորում ձեզ նախագահ Նելսոնի խոսքերում:

Հոգու կողմից ուղղորդված. Ահա մի օրինակ, թե ինչպես դասի ժամին Սուրբ Հոգին կարող է կատարել իր դերը ուսուցման փորձառության մեջ: Ուսուցիչներին խրախուսվում է հատուկ հրավիրել ուսանողներին առաջնորդություն փնտրել Սուրբ Հոգուց: Այսպիսի հրավերները կարող են օգնել ուսանողներին իրենց ուսման մեջ Սուրբ Հոգուց ոգեշնչում ստանալու իրենց ջանքերում:

  • Հրավիրեք ուսանողներին առաջնորդություն փնտրել Սուրբ Հոգու միջոցով՝ ավելի լավ հասկանալու իրենց սեփական մտածելակերպը, հատկապես դժվար իրավիճակներին արձագանքելիս:

Դաս 193․ Բացահայտեք ձեր ուժերն ու կարողությունները

Քրիստոսակենտրոն. Ահա մի քանի օրինակներ այս դասից, որոնք օգնում են ուսուցման փորձառությունը կենտրոնացնել Հիսուս Քրիստոսի վրա: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են այս դասի թավատառ ճշմարտությունները կապված Քրիստոսի հետ և հրավիրեք ուսանողներին դիմել Նրան օգնության համար: Ուսանողներին հիշեցվում է նաև իրենց աստվածային ինքնության մասին, և որ նրանց ունեցած ուժեղ կողմերն ու կարողությունները Աստծո սիրո և ողորմության դրսևորումներ են:

  • Ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունները. Տերը նայում է ոչ թե արտաքին տեսքին, այլ սրտին (տես Ա Թագավորաց 16.7): Մենք ամեն ինչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի շնորհիվ, ով մեզ ուժ է տալիս (տես Փիլիպպեցիս 4․13, Ալմա 26․12Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում (տես Վարդապետություն և Ուխտեր 18.10):

  • Հիշեցրեք ուսանողներին, որ որպես Աստծո զավակներ, ովքեր ստեղծված են Նրա պատկերով, մեզանից յուրաքանչյուրը օրհնված է տարբեր ուժով և կարողությամբ: Կարող են լինել ուսանողներ, ովքեր դժվարանում են ճանաչել այն ուժեղ կողմերն ու կարողությունները, որոնցով Աստված օրհնել է իրենց:

Սուրբ գրությունների վրա հիմնված. Ահա մի քանի օրինակներ այս դասից, որոնք օգնում են ուսանողներին սովորել սուրբ գրություններից և մարգարեների խոսքերից: Ուշադրություն դարձրեք, որ սուրբ գրությունները, որոնք ուսանողները կուսումնասիրեն, դիտավորյալ են ընտրված՝ ուսանողներին ուղղելու դեպի Հիսուս Քրիստոսը Նրա օգնության համար: Այնուհետև ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու Առաքյալի խորհուրդը, թե ինչպես բացահայտել Աստծո կողմից տրված իրենց որոշ պարգևները:

  • Ուսումնասիրեք հետևյալ հատվածներից մի քանիսը` փնտրելով հավերժական ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ ճանաչելու մեր կարողությունը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով հասնելու մեր ներուժին: Ա Թագավորաց 16․7, Փիլիպպեցիս 4․13, Հակոբ 4․7, Ալմա 26․12, Վարդապետություն և Ուխտեր 18․10։

  • Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ռասբանդը կիսվել է որոշ եղանակներով, որոնցով մենք կարող ենք ճանաչել տաղանդները, ուժեղ կողմերը և կարողությունները, որոնցով օրհնել է մեզ մեր Երկնային Հայրը. «Այն տաղանդները, որոնք Աստված տվել է մեզ, սկսում են ի հայտ գալ մեր ունեցած հետաքրքրության արդյունքում: Եթե մտածում եք ձեր տաղանդների մասին, կազմեք այն բաների ցուցակը, որոնք դուք սիրում եք անել: Ներառեք այն բոլոր գործողությունները, որոնք ձեզ դուր են գալիս կատարել ձեր կյանքի տարբեր ոլորտներում՝ հոգևոր, երաժշտական, թատերական, ակադեմիական, մարզական և այլն: Ուսումնասիրեք և խորհեք ձեր հայրապետական օրհնության մասին, որպեսզի մտքեր և ոգեշնչում ստանաք։ Խորհրդակցեք ընտանիքի անդամների, վստահելի ընկերների, ուսուցիչների և ղեկավարների հետ. ուրիշները հաճախ կարող են տեսնել մեր մեջ այն, ինչ մենք դժվարանում ենք տեսնել մեր մեջ» (Ronald A. Rasband, “Parables of Jesus: The Parable of the Talents,” Ensign, Aug. 2003, 34)։

Սովորողի վրա կենտրոնացած. Ահա մի քանի օրինակներ այս դասից, որոնք օգնում են ուսանողներին ինքնուրույն կատարել սովորելու իրենց դերը: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են այս գործողություններն օգնում ուսանողներին մտածել իրենց սեփական փորձառությունների և հանգամանքների մասին: Դրանք նախատեսված են օգնելու ուսանողներին ունենալ շարժառիթ՝ ներդնելու իրենց սրտերն ու մտքերը ուսումնական փորձառության մեջ՝ լուծելու իրենց ներկայիս կարիքները: Ուսանողները նաև հնարավորություն ունեն մտածելու իրական մարտահրավերների մասին, որոնց բախվում են, և թե ինչպես կարող են իրենց օգնել սուրբ գրություններում գտնվող ճշմարտությունները:

  • Մտածեք այն պարտականությունների կամ աշխատանքի հնարավորությունների մասին, որոնցով հետաքրքրված եք ապագայում: Փորձեք նաև բացահայտել այն հմտություններն ու կարողությունները, որոնք դեռ պետք է զարգացնեք և որոնք կօգնեն ձեզ ավելի լավ պատրաստվել ապագային:

  • Ինչպե՞ս կարող են այս ճշմարտությունները օգնել մեզ, երբ մենք հուսահատվում ենք մեր անկարողությունից:

Հոգու կողմից ուղղորդված. Ահա մի օրինակ, թե ինչպես դասի ժամին Սուրբ Հոգին կարող է կատարել իր դերը ուսուցման փորձառության մեջ: Ուշադրություն դարձրեք, որ ուսանողներին առաջարկվում է ոգեշնչում փնտրել Սուրբ Հոգուց՝ ավելի հստակ տեսնելու իրենց ընթացիկ կարիքները և կյանքին ավելի լավ պատրաստված լինելու հետագա քայլերը:

  • Այսօր ուսումնասիրելով՝ փնտրեք Երկնային Հոր առաջնորդությունը Սուրբ Հոգու միջոցով, որը կօգնի ձեզ բացահայտել այն ուժեղ կողմերն ու հմտությունները, որոնք դուք արդեն ունեք, որոնք կարող են պատրաստել ձեզ այս պարտականություններին:

Գործնական կիրառում

Բացահայտեք կյանքի նախապատրաստությա այն դասը, որը դուք շուտով կուսուցանեք՝ հիմնվելով ձեր տեղական ժամանակացույցի ուղեցույցի վրա: Վերանայեք այս դասը՝ գտնելով հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչպե՞ս է ուսումնական փորձառությունը կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վրա:

  • Ինչպե՞ս է այս դասն օգնում ուսանողներին սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը, ինչպես նշված է սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում:

  • Ինչպե՞ս է դասն օգնում ուսանողներին ինքնուրույն կատարել սովորելու իրենց դերը:

  • Ինչպե՞ս է դասն օգնում, որ հրավիրենք Սուրբ Հոգուն կատարելու իր դերը ուսումնական փորձառության մեջ:

Դասերի ժամանակացույցի հստակ ներկայացում

Ուսանողների համար կարող է շփոթեցնող լինել Սուրբ Գրությունների դասընթաց ունենալ որևէ օր, իսկ հաջորդ օրը ունենալ կյանքի նախապատրաստության դասը: Երբ ուսանողներին տրվում է ավելի լայն տեսլական, թե ինչ են նրանք սովորելու շաբաթվա ընթացքում, դա կօգնի նրանց ավելի լավ պատրաստվել սովորելու: Հետևյալ հմտությունները դա անելու մի քանի եղանակներ են: Եթե նկատում եք, որ ձեր ուսանողները շփոթվում են, երբ հերթով տարբեր դասեր եք ուսուցանում, կարող եք փորձել այս առաջարկներից մեկը կամ մի քանիսը կամ ինչ-որ բան, որը ձեր կարծիքով կարող է օգնել: Այս ուսուցումը կօգնի ձեզ․

  • Հստակ ասացեք, թե ինչ է ուսուցանվելու շաբաթվա ընթացքում և ինչու:

  • Հստակ ասացեք երբ շաբաթվա ընթացքում դասը կամ թեման Սուրբ Գրությունների դասընթացի դասերից անցնում է կյանքի նախապատրաստության դասերին:

Հստակորեն ասացեք, թե ինչ է ուսուցանվելու շաբաթվա ընթացքում և ինչու

Սահմանել

Յուրաքանչյուր շաբաթվա սկզբին դուք կարող եք ուսանողներին ծանոթացնել շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար նախատեսված դասերին և թեմաներին: Երբ ուսանողները հասկանան շաբաթվա ծրագիրը և դասի նպատակները, նրանք կարող են ավելի պատրաստված լինել ուսումնական փորձառությանը մասնակցելու համար: Շաբաթվա ընթացքում ուսուցանվող նյութը փոխանցելու եղանակներից մեկն այդ շաբաթվա դասերից յուրաքանչյուրի վերնագիրը ցույց տալն է, ինչպես նաև հակիրճ ամփոփում այն մասին, թե ուսանողներն ինչ կարող են ակնկալել սովորելու այդ դասերի ժամանակ:

Մոդել

Դասարան, ես ոգևորված եմ այս շաբաթվա մեր առաջիկա դասերով: [Ուսուցիչը ցուցադրում է մի գծապատկեր՝ հետևյալ աղյուսակով]

Երկուշաբթի

Վարդապետություն և Ուխտեր 3

Երեքշաբթի

Վարդապետություն և Ուխտեր 4

Չորեքշաբթի

Վարդապետություն և Ուխտեր 5

Հինգշաբթի

Գնահատեք ձեր գիտելիքները. Դասեր

Ուրբաթ

Կառավարել Սթրեսն ու մտահոգությունը

Այս շաբաթ երկուշաբթիից չորեքշաբթի մենք կուսումնասիրենք Վարդապետություն և Ուխտերի 3–5 բաժինները: Սրանք սթրեսային ժամանակներ էին մարգարե Ջոզեֆ Սմիթի համար, երբ նա անցավ շատ դժվար փորձությունների միջով: Այս բաժիններից մենք կսովորենք կարևոր ճշմարտություններ, որոնք Աստված հայտնեց և որոնք կօգնեն մեզ դիմել Հիսուս Քրիստոսին և ամուր մնալ սթրեսային ժամանակներում: Հինգշաբթի օրը դուք հնարավորություն կունենաք անդրադառնալու նրան, ինչ կսովորեք «Գնահատեք ձեր գիտելիքները» դասին: Ուրբաթ օրը մենք կքննարկենք, թե ինչպես հաղթահարել սթրեսը և անհանգստությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օգնությամբ և զորությամբ:

Գործնական կիրառում

Նայեք ձեր հաջորդ շաբաթվա ժամանակացույցի ուղեցույցին և ակնարկին: Գրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի հստակորեն փոխանցեք այն, ինչ կուսուցանվի շաբաթվա ընթացքում:

Հստակ ասացեք, երբ շաբաթվա ընթացքում դասը կամ թեման Սուրբ Գրությունների դասընթացի դասերից անցնում է կյանքի նախապատրաստության դասերին:

Սահմանել

Սուրբ գրության դասընթացի դասերից կյանքի նախապատրասության դասերին անցնելիս դուք կարող եք ուսանողներին ասել այդ օրվա դասի թեման և նպատակը: Գուցե օգտակար լինել կիսվել, թե ինչպես են դասը և բովանդակությունը նման կամ տարբեր նախորդ դասից: Անհրաժեշտ չէ դա անել ամեն անգամ, բայց երբեմն կարող է օգտակար լինել, որ ուսանողները հասկանան նպատակը և ուղղությունը:

Մոդել

Ստորև դուք կտեսնեք մի մոդել, որտեղ «Սուրբ Գրությունների դասընթացը» և «Կյանքի նախապատրաստություն» դասերի նպատակները ավելի սերտորեն համընկնում են, և մեկ ուրիշ մոդել, որտեղ դրանք չեն համընկնում:

  1. Այս շաբաթ մենք սովորեցինք մի քանի սթրեսային իրավիճակների մասին, որոնց բախվեց մարգարե Ջոզեֆը: Հիշու՞մ եք, թե որոնք էին դրանցից մի քանիսը: [Ուսանողների պատասխանները] Այժմ մենք Վարդապետություն և Ուխտերում այս պատմությունների ուսումնասիրությունից անցում կկատարենք դեպի Եկեղեցու ղեկավարների ասված հատվածների ու խոսքերի ուսումնասիրությանը, որոնք կօգնեն ձեզ ուժ գտնել Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից՝ ձեր անձնական սթրեսային իրավիճակներին դիմակայելու համար:

  2. Երբ մենք ուսումնասիրեցինք այս պատմությունները Վարդապետություն և Ուխտերում, մենք սովորեցինք, թե ինչպես կարող ենք Տիրոջից ուժ ստանալ սթրեսային իրավիճակներին դիմակայելու համար: Այժմ մենք անցում կկատարենք և կսովորենք, թե ինչպես կարող ենք ուժ ստանալ Տիրոջից, որպեսզի արժանի դառնանք և մնանք՝ մտնելու և երկրպագելու Նրան Իր տաճարում:

Գործնական կիրառում

Նայեք ուսումնական ծրագրին այս շաբաթվա ժամանակացույցի համար: Գրեք մի միջոց՝ հստակ ասելու, թե դասը ինչի վրա է կենտրոնանալու ամեն օր:

Նախազգուշացում

Կյանքի նախապատրաստության դասերը սեմինարիայի ուսանողներին հնարավորություն են տալիս սովորելու, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են օգնել իրենց հաղթահարել մահկանացու կյանքի մարտահրավերները: Այս դասերը ուսուցանելիս նկատի ունեցեք հետևյալ նախազգուշացումները.

Յուրաքանչյուր ուսումնական փորձառություն պետք է լինի Քրիստոսակենտրոն, Սուրբ գրքերի վրա հիմնված և Սովորողի վրա կենտրոնացած

Սեմինարիայում սովորելու յուրաքանչյուր փորձառություն պետք է օգնի իրականացնելու Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակը: Դա նշանակում է, որ նրանք միշտ լինելու են Քրիստոսակենտրոն, սովորողների վրա կենտրոնացած, սուրբ գրությունների վրա հիմնված և Հոգու առաջնորդությամբ: Կյանքի նախապատրաստության դասերը հեշտությամբ կարող են անհավասարակշռվել: Օրինակ, ուսուցիչը կարող է ունենալ մեծ փորձ թեմաներից մեկի համար և կարող է ուշադրությունը մեծապես կենտրոնացնել դասը սովորողի վրա կենտրոնացնելու վրա՝ ընդգծելով բազմաթիվ հմտություններ և ռազմավարություններ, թե ինչպես կարող է լուծել ուսանողների կարիքները: Սակայն, այդ ընթացքում ուսուցիչը հեշտությամբ կարող էր անտեսել՝ ուսանողներին Քրիստոսի հետ կապելու և նրանց սուրբ գրությունների և մարգարեների խոսքերից ուսուցանելու անհրաժեշտությունը:

Իրավիճակի ուսումնասիրություն. Քույր Ջոնսը ֆինանսական պլանավորման մեծ փորձ ունի: Քույր Ջոնսը որոշում է իր ուսանողներին ուսուցանել շատ հմտություններ ֆինանսական պլանավորման վերաբերյալ՝ սովորողների վրա կենտրոնացած եղանակով:

Որո՞նք են հնարավոր հետևանքներից մի քանիսը, եթե քույր Ջոնսը դասին այդ կերպ մոտենա:

Հավասարակշռեք կյանքի նախապատրաստության դասերի քանակը, ինչպես նշված է ուսումնական ծրագրում

Կարող են լինել դասերի որոշ տեսակներ կամ թեմաներ, որոնց վրա որոշ ուսուցիչներ գուցե ցանկանան ավելի կամ պակաս դասաժամ ծախսել, քան մյուս ուսուցիչները: Հիշեք, որ շատերը, ներառյալ Եկեղեցու մյուս բաժիններից, միասին խորհրդակցել են և որոշել դասերի քանակը յուրաքանչյուր անվանակարգի համար: Նույնիսկ այն թեման, որը կարող է ուսուցչի համար պակաս հետաքրքիր թվալ, կարող է շատ արժեքավոր լինել որոշ ուսանողների համար: Որոշ դասերի վրա ավելի շատ ժամանակ ծախսելով, քան նախատեսված է ուսումնական ծրագրում, կարող է հանգեցնել ուսուցման այլ կարևոր արդյունքների թերագնահատմանը: «Ստեղծեք ժամանակացույցի ուղեցույց. Ուսուցում» թեմայում խորհուրդ է տրվում, որ սովորաբար ձեր ժամանակացույցի ուղեցույցում պետք է ավելի շատ Սուրբ Գրությունների դասընթացի դասեր լինեն, քան կյանքի նախապատրաստության դասերն են: Կյանքի նախապատրաստության յուրաքանչյուր անվանակարգի դասերի քանակը նույնպես ցույց է տալիս առաջարկվող հավասարակշռությունը: Հետևեք այս ուղեցույցներին՝ շատ քիչ բացառություններով:

Իրավիճակի ուսումնասիրություն. Եղբայր Հենդրիքսը ոգևորված է, որ վերջապես սեմինարիայում կան կանխամտածված ջանքեր՝ երիտասարդներին միսիայի նախապատրաստելու համար: Միսիայի նախապատրաստության վերաբերյալ ընդամենը հինգ դաս ուսուցանելու փոխարեն, նա երկու շաբաթ է ծախսում այդ դասերը, ինչպես նաև մի քանի դասեր ուսուցանելու համար, որոնք ինքն է ստեղծել:

Որո՞նք են միսիոներական նախապատրաստության դասեր ուսուցանելու եղբայր Հենդրիքսի մոտեցման մի քանի հնարավոր հետևանքները:

Օգտագործեք ուսումնական ծրագիրը՝ անկախ ձեր փորձառության մակարդակից

Դասերի քանակի նման, յուրաքանչյուր դասի նպատակը նույնպես որոշվել է շատ մարդկանց, այդ թվում՝ Եկեղեցու այլ բաժինների անդամների հետ համագործակցությամբ: Այդ բաժինները հաճախ հիմնվում էին Եկեղեցու հետազոտությունների համակարգման բաժնի կողմից կատարված հետազոտությունների վրա՝ իրենց տրամադրած տվյալների համար: Ինչպես Ս&Ի ուսումնական ծրագրի բոլոր դասերին, Եկեղեցու հետազոտությունների համակարգման բաժինը ուշադիր ստուգել է Կյանքի նախապատրաստության դասերը՝ վարդապետության ճշգրտության և համապատասխանության համար: Դասերը նախագծված են, որպեսզի պարզ մոտեցում ցույց տան այն թեմային, որին նրանք անրադառնում են, այլ ոչ թե թեմայի վերաբերյալ համապարփակ դասընթաց են: Եթե դուք թեման լավ գիտեք, գուցե զգաք, որ կարևոր գաղափարները դուրս են մնացել: Շատ զգույշ եղեք ավելացնելու մի բան, որն արդեն ներառված չէ: Անկախ նրանից, թե որքան շատ կամ քիչ փորձ ունեք տվյալ թեմայի վերաբերյալ, օգտագործեք ուսումնական ծրագիրը որպես հիմք ձեր տրամադրած ուսումնական փորձառության համար: Սկսեք՝ ընդունելով դասը՝ նախքան հարմարեցնելու որոշումներ կայացնելը: Այս մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ընդունեք, ապա հարմարեցրեք սեմինարիայի ուսումնական ծրագիրը. Ուսուցում», որը գտնվում է Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում։

Իրավիճակի ուսումնասիրություն. Քույր Բենսոնը հիվանդանոցի լիցենզավորված սոցիալական աշխատող է: Նա ներկայումս մեծ հաջողության է հասնում կախվածության հետ կապված իր հաճախորդներին օգնելու նոր մոտեցմամբ: Նա որոշում է իր ուսանողներին հմտություններ ուսուցանել, որոնք կապված են այս նոր մոտեցման հետ՝ էմոցիոնալ առողջության դասերից մեկի փոխարեն:

Որո՞նք են էմոցիոնալ առողջության դասերին Քույր Բենսոնի մոտեցման հնարավոր հետևանքներից մի քանիսը:

Հիշեք ձեր դերը որպես ուսուցիչ

Երբ ուսուցանում եք Կյանքի նախապատրաստության դասերը, հիշեք սեմինարիայի ուսուցչի ձեր դերը: Ուսանողները կարող են ձեզ հետ կիսվել իրենց դժվար իրավիճակներով, որոնց բախվում են: Ձեր դերն է նրանց ուղղորդել դեպի իրենց ծնողները և քահանայության ղեկավարները, ովքեր կարող են տալ այն օգնությունը, որոնց կարիքը նրանք ունեն։ Իրավիճակների հետ կապված օգնության համար, որոնք կարող են պարունակել բռնություն, տես «Բռնություն» բաժինը՝ Սեմինարիաների և ինստիտուտների Արտակարգ իրավիճակների արձագանքման ուղեցույցում։

Իրավիճակի ուսումնասիրություն. Քույր Բենսոնը պարզել է, որ իր դասերը ուսուցանելուց հետո շատ ուսանողներ մնում են դասերից հետո: Նրանք ցանկանում են իր հետ կիսվել իրենց կյանքի որոշ անձնական մանրամասներով: Նա նրանց հետ հանդիպում է անձամբ իր աշխատասենյակում դասերից հետո:

Որո՞նք են իր ուսանողների հետ քույր Բենսոնի շփումների հնարավոր հետևանքներից մի քանիսը:

Եզրափակում

Սեմինարիայում չորս տարվա ընթացքում ուսանողները շատ հնարավորություններ կունենան սովորելու, թե ինչպես կիրառել Փրկչի ուսմունքները տարբեր հանգամանքներում և իրավիճակներում: Ուսումնական փորձառությունները, որոնք Կյանքի նախապատրաստության դասերը ավելացնում են Սուրբ Գրությունների դասընթացի դասերին, ավելի լավ կպատրաստեն, որ մի ամբողջ սերունդ դիմակայի կյանքի մարտահրավերներին՝ օգտագործելով Փրկչի ուժը, ուսմունքները և ավետարանը: Նրանք ավելի լավ պատրաստված կլինեն՝ իրենց, իրենց ընտանիքներին և ուրիշներին իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին նախապատրաստելու համար: