Սեմինարիա
Դաս 186․ Զարգացնենք առողջ մտածողության մոդելներ. Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ ուղղել ոչ օգտակար մտքերը


«Դաս 186. Զարգացնենք առողջ մտածողության մոդելներ. Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ ուղղել ոչ օգտակար մտքերը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Զարգացնենք առողջ մտածողության մոդելներ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 186. Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Զարգացնենք առողջ մտածողության մոդելներ

Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ ուղղել ոչ օգտակար մտքերը

երիտասարդները նայում են դուրս

Մեր մտքերը կարող են ուժեղ ազդեցություն ունենալ մեր զգացմունքների և մեր գործողությունների վրա: Երբ մենք հրավիրենք Փրկչին մասնակցելու մեր մտավոր գործընթացներին, Նա կարող է օգնել մեզ հաղթահարել անառողջ մտածողությունը: Այս դասը կօգնի ուսանողներին զարգացնել իրենց մտքերը վերլուծելու կարողությունը և հաստատել առողջ մտածողության մոդելներ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Արձագանքել վատ օրվան

Դասը սկսելու համար կարող եք ցուցադրել հետևյալ իրավիճակները և ուսանողներին առաջարկել գրել այն մտքերը, որոնք նրանք ինքնաբուխ կերպով կարող են ունենալ յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ: Փոփոխություններ կատարեք այս իրավիճակներում՝ դրանք ուսանողների կարիքներին ավելի լավ հարմարեցնելու համար:

  • Ես գնում եմ հասարակական միջոցառման և հասկանում եմ, որ գրեթե ոչ ոքի չեմ ճանաչում:

  • Ես ստիպված եմ գտնվել այն մարդու շրջապատում, ում հետ դժվար եմ լեզու գտնում:

  • Ես լսում եմ, որ մի մարդ քննադատում է Եկեղեցին:

  • Ես վատ հանձնեցի ստուգարքը, որին շատ էի պատրաստվել:

  • Ինչպիսի՞ մտքեր կարող եք ունենալ՝ այս իրավիճակներին արձագանքելիս:

  • Օգնո՞ւմ են արդյոք այդ մտքերը։ Արդյո՞ք դրանք ամբողջովին ճիշտ են: Ինչպե՞ս կարող եք ասել:

Ուսանողներին առաջարկեք խորհել, թե որքան հաճախ են իրենք ուշադրություն դարձնում իրենց մտածողության մոդելներին, և արդյոք այդ մոդելներն օգտակար են կամ ճիշտ:

Կարող եք կիսվել ուսանողների հետ, որ իրենք սովորելու են խնդրել Փրկչի օգնությունը՝ ուղղելու իրենց ոչ ճիշտ կամ անառողջ մտքերը: Ուսանողներին առաջարկեք առաջնորդություն խնդրել Սուրբ Հոգուց՝ ավելի լավ հասկանալու իրենց մտածողության մոդելը, հատկապես դժվար իրավիճակներին արձագանքելիս:

Նայեք Քրիստոսին

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6․36 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է Տերը ցանկանում, որ մենք անենք։

  • Ի՞նչ գտաք:

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում մեր մտքերում նայել Փրկչին:

    Որոշ օրինակներ ներառում են հետևյալը. խորհել, թե Փրկիչն ինչպես կարող է գործել այն իրավիճակներում, որոնց մենք բախվում ենք, փնտրել, թե Նրա ուսմունքներն ինչպես կարող են կիրառվել այդ իրավիճակում և հիշել Նրա սիրո մասին:

  • Ինչո՞ւ կարող է դժվար լինել մեր մտքերում նայել Փրկչին:

Այդ սուրբ գրությունների մասին խոսելիս նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի Փրկչի ու Նրա ավետարանի վրա։ Մտավոր առումով հեշտ չէ՝ ձգտել նայել Նրան բոլոր մտքերում։ Բայց երբ դա անում ենք, մեր կասկածներն ու վախերը ցրվում են: (Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 41)

  • Ի՞նչը տպավորեց ձեզ նախագահ Նելսոնի խոսքերում:

    Ի թիվս տարբեր ճշմարտությունների, որոնք ուսանողները կարող են բացահայտել, օգնեք նրանց տեսնել, որ եթե մենք ձգտենք նայել Փրկչին մեր յուրաքանչյուր մտքում, մեր կասկածներն ու վախերը կցրվեն։

  • Ինչո՞ւ մեր մտքերում Փրկչին նայելով կարող ենք փարատել մեր կասկածներն ու վախերը:

Որպեսզի տեսնեք, թե Տիրոջը նայելն ինչպես կարող է ազդել մեր մտքերի վրա, ուսանողներին առաջարկեք պատմել Մարգարե Ջոզեֆի՝ Լիբերթիի բանտում գտնվելու հանգամանքները: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ նա անարդարացիորեն բանտարկվեց այն ժամանակ, երբ Սրբերը ենթարկվում էին ծայրահեղ հալածանքների: Ուսանողները կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121.1–9 հատվածները կամ դրանց մի մասը՝ փնտրելով, թե Տերը ինչպես օգնեց Ջոզեֆին հաղթահարել իր կասկածներն ու վախերը:

Ոչ օգտակար մտքի մոդելներ

Որպեսզի հասկանաք, թե մեր մտքերում Տիրոջը դառնալն ինչպես կարող է օգնել մեզ, կատարեք հետևյալ վարժությունը.

Ցուցադրեք հետևյալ աղյուսակը, որը հարմարեցված է Finding Strength in the Lord: Emotional Resilience ձեռնարկին և ուսանողներին բաժանեք փոքր խմբերի կամ զույգերի: Ուսանողներին առաջարկեք ընտրել առնվազն մեկ կամ երկու ոչ ճիշտ մտածողության մոդել և քննարկել հետևյալ հարցը: Բացի այդ, ուսանողները կարող են փորձել ճանաչել մտքի տարբեր ոչ ճիշտ մոդելներ, որ նկատել են:

Կան նաև մտածողության այլ ոչ ճիշտ մոդելներ, որոնք կարող եք օգտագործել՝ այստեղ նշվածների փոխարեն կամ ի լրումն դրանց: Այլ ոչ ճիշտ մտածողության մոդելների օրինակներ գտնելու համար տես Finding Strength in the Lord: Emotional Resilience ձեռնարկը։

Ոչ օգտակար մտածողության մոդել

Բացատրություն

Օրինակ

Ոչ օգտակար մտածողության մոդել

Ոչ ճիշտ ենթադրություն

Բացատրություն

Արձագանքել որևէ բանի՝ հիմնվելով ընդհանուր կամ սխալ ենթադրության վրա:

Օրինակ

«Ես ձախողեցի այս հանձնարարությունը, ես չեմ կարող լուծել այս մաթեմաթիկական խնդիրը»:

Ոչ օգտակար մտածողության մոդել

Հապճեպ եզրակացություններ

Բացատրություն

Ենթադրություններ անել ուրիշների մտքերի մասին կամ պատկերացնել հնարավոր վատագույն արդյունքը:

Օրինակ

«Նրանք հաստատ ծիծաղում են ինձ վրա»:

Ոչ օգտակար մտածողության մոդել

Թերագնահատել դրականը

Բացատրություն

Մերժել բոլոր դրական փորձառությունները, քանի որ չեք զգում դրանց կարևորությունը:

Օրինակ

«Ծնողներս ասացին, որ ես լավ աշխատանք եմ կատարել, բայց ես գիտեմ, որ նրանք պարզապես փորձում են աջակցել ինձ, որպեսզի ես վատ չզգամ իմ թույլ տված սխալների համար»:

Ոչ օգտակար մտածողության մոդել

Չափազանցնել

Բացատրություն

Չափազանցնել ձեր թուլությունները կամ համեմատել դրանք ուրիշների ուժեղ կողմերի հետ:

Օրինակ

«Ես գրեթե չեմ կարողանում խոսել մարդկանց հետ և երբ խոսում եմ, այնքան հետաքրքիր չեմ, որքան նա»:

  • Որո՞նք են նմանատիպ մտքեր ունենալու վտանգները:

Սովորեք արձագանքել ոչ օգտակար մտքերին

աշխատաթերթի պատկերակՈւսանողներից յուրաքանչյուրին տրամադրեք «Ուղղեք որ օգտակար կամ ոչ ճիշտ մտքերը» վերնագրով աշխատաթերթը: Նշեք, որ նրանք պետք է սովորեն օգտագործել դասի սկզբում քննարկված իրադարձությունները:

Կարող եք անել հետևյալը՝ ոչ օգտակար կամ ոչ ճիշտ մտքերն ուղղելու հմտություն սահմանելու, մոդելավորելու և կիրառելու համար.

Սահմանում․ ոչ օգտակար մտքի առկայության դեպքում մենք կարող ենք դրական ազդեցություն ունենալ դրա վրա․

  1. Բացահայտեք ոչ օգտակար կամ ոչ ճիշտ միտքը:

  2. Տվեք հետևյալ հարցերից մեկը կամ երկուսը.

  • Ի՞նչ կարող եմ ասել ընկերոջս, եթե ​​նա ունենա այդպիսի մտքեր:

  • Փրկչի և Նրա ուսմունքների մասին մտածելն ինչպե՞ս կարող է օգնել ինձ ուղղել այդպիսի միտքը:

Մոդել․ այս հմտությունը մոդելավորելու համար կարող եք դասարանով աշխատել հետևյալ աղյուսակի առաջին տողի վրա:

Նշեք ոչ օգտակար կամ ոչ ճիշտ միտքը, որը կարող է առաջանալ մեզ մոտ՝ ի պատասխան այդ իրադարձության: Օրինակները կարող են ներառել հետևյալ մտքերը․ «բոլորն ինձ դատում են» կամ «Ես սարսափելի եմ նման իրավիճակներում: Բոլորի համար ավելի լավ կլիներ, եթե ես պարզապես չգայի»։

Մտածեք, թե ինչ կասեիք ձեր ընկերոջը, որը արտահայտում է այդ ոչ օգտակար կամ ոչ ճիշտ միտքը: Օրինակները կարող են ներառել հետևյալ մտքերը․ «Ըստ ձեզ, արդյո՞ք 100 տոկոսով ճիշտ է այն, որ ուրիշները ձեզ դատում են: Արդո՞ք նրանք նույն ձևով անհանգստանում են իրենց համար» և «Դուք ինձ դուր եք գալիս։ Ձեզ հետ արժե ծանոթանալ»։

Մտածեք, թե Փրկչի և Նրա ուսմունքների մասին խորհելն ինչպես կարող է օգնել ձեզ ուղղել այդ միտքը: Օրինակ՝ ուսանողները կարող են մտածել մարդկանց հանդեպ Փրկչի բարության կամ հետևյալ սուրբ գրության մասին. «Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դուք միմյանց սիրեք» (Հովհաննես 13.34)։ Այս մոդելի քննարկման համար կարող եք կիսվել, թե ինչ է Տերը հայտարարել Եսայի 55.8 հատվածում, որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, որ Նրա մտքերը մեր մասին հաճախ տարբերվում են մեր իսկ մտքերից:

Կիրառում․ ուսանողներին առաջարկեք աշխատել փոքր խմբերով, որպեսզի լրացնեն աղյուսակի մնացած մասը՝ գրելով, թե ինչ կարող են ասել այդպիսի միտք ունեցող ընկերոջը, և Փրկիչն ինչպես կարող է սիրով ուղղել այդ միտքը:

Դասի վերջում ուսանողները պետք է լրացնեն աշխատաթերթի ներքևի դատարկ տողը:

Ուղղեք ոչ օգտակար կամ ոչ ճիշտ մտքերը

Իրադարձություն

Ի՞նչ ոչ օգտակար կամ ոչ ճիշտ միտք կարող եք ունենալ:

Ի՞նչ կարող եք ասել ձեր ընկերոջը, եթե ​​նա ունենա այդպիսի միտք:

Ինչպե՞ս կարող է Փրկիչը ուղղել այդ միտքը:

Դուք գնում եք հասարակական միջոցառման, որտեղ ոչ ոքի չեք ճանաչում:

Դուք ստիպված եք գտնվել այն մարդու շրջապատում, որի հետ դժվար եք լեզու գտնում:

Դուք լսում եք, որ մի մարդ քննադատում է Եկեղեցին:

Դուք վատ հանձնեցիք ստուգարքը, որին շատ էիք պատրաստվել:

Երբ ուսանողները հնարավորություն ունենան կիսվել աշխատաթերթում իրենց գրածով, առաջարկեք նրանց մտածել ոչ օգտակար կամ ոչ ճիշտ մտքի մասին, որը իրենք կարող են ունենալ, և գրել այն համապատասխան սյունակի վերջին տողում: Խրախուսեք նրանց ավելացնել այն իրադարձությունը, որը կարող է բերել իրենց այդ մտքին: Ուսանողներին առաջարկեք շարունակել կիրառել այդ հմտությունը՝ լրացնելով մյուս երկու սյունակների տվյալ տողը:

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր առողջ մտածողության մասին, որը կարող է օրհնություն լինել ձեզ համար:

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Փրկչի ցանկության և ունակության մասին՝ օգնել մեզ հաղթահարել մեր խնդրահարույց և ոչ ճիշտ մտածողությունը՝ մեր մտքերում Նրան նայելիս: